13:39 15.11.2022
Այսօր առավոտյան Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվել է Պեմզաշենում կատարված դաժան հանցագործության մեջ կասկածվող երկու անձանց խափանման միջոցի հարցի քննությունը։ Քիչ առաջ Շիրակի մարզի առաջին ատյանը կասկածյլաներից մեկի՝ Վրույր Բարսեղյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշում է կայացրել։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Դատարանն այժմ քննում է մյուս կասկածյալին կալանավորելու հարցը։ Ավելի […]
13:25 15.11.2022
ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսի (նստավայրը՝ Մոսկվա) գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի […]
13:08 15.11.2022
Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը։ Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը, համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատված և հրապարակված տվյալների, լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը։ Աշխարհի ութմիլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի եւ Անի Քոչարյանի դուստրը, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, […]
12:52 15.11.2022
2022 թվականի նոյեմբերի 15-ին Երկիր մոլորակի բնակչությունը պաշտոնապես գերազանցել է 8 միլիարդը, հետևում է ՄԱԿ-ի տվյալներից։ Նրանց կանխատեսումներով՝ 8,5 միլիարդի հաջորդ սահմանը կանցնի 2030 թվականին։ Ընդամենը 48 տարվա ընթացքում աշխարհի բնակչությունը կրկնապատկվել է՝ չորսից հասնելով ութ միլիարդ մարդու: 7 միլիարդի վերջին խոշոր նշագիծը մարդկությունն անցել է 2011 թվականի հոկտեմբերի 31-ին։ ամենաբազմամարդ երկիրը Չինաստանն է։ Այնտեղ […]
12:40 15.11.2022
Գործադիրն առաջարկում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարումները 2023 թ. hունվարի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թ.` մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված […]
12:31 15.11.2022
Բժիշկները 67-ամյա ճապոնացի արքայադուստր Նոբուկոյի մոտ կրծքագեղձի քաղցկեղ են ախտորոշել վաղ փուլում։ Այս մասին հայտնում է Kyodo-ն։ Գործակալության տվյալներով՝ Նոբուկոյին հոսպիտալացնում են, ուռուցքի հեռացման վիրահատությունը տեղի կունենա նոյեմբերի 19-ին։ Արքայադուստր Նոբուկոն 2012 թվականին մահացած արքայազն Տոմոհիտոյի այրին է՝ Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոյի զարմուհին։ Նա նաև երկրի կառավարության նախկին ղեկավար Տարո Ասոյի կրտսեր քույրն է ։ […]
12:23 15.11.2022
Համապատասխան մաթեմատիկական մոդելների կառուցման եւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափը 68.000 դրամից բարձրացնել եւ դարձնել 75.000 դրամ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ՀՀ ԱԺ հերթական նիստերի ընթացքում: Կառավարության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» […]
12:14 15.11.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլյա Ֆլյորիի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից: Ռուբեն Վարդանյանն ընդգծել է Արցախում ԿԽՄԿ առաքելության կարևոր գործունեությունը հատկապես հետպատերազմյան շրջանում՝ ինչպես մարդասիրական աշխատանքների, այնպես էլ բնակչության աջակցության տարբեր ծրագրերի իրականացման առումով: Նիկոլյա Ֆլյորին տեղեկություններ […]
12:06 15.11.2022
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 18.16-ի սահմաններում, Վանաձորից Վրաստանի սահման տանող Մ-6 միջպետական ճանապարհի 55-րդ կմ-ին «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա Հենրիկ Խառատյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն։
11:53 15.11.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Յունիվերսալ Էքսպորտ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (Կոտայքի մարզ, գ. Բջնի): Ստուգմամբ պարզվել է, որ արտադրական շինության հատակի մակերևույթները, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը, անհարթ են, ջրանցիկ, հեշտությամբ չեն կարող մաքրվել, ախտահանվել և պատշաճ կերպով ցամաքեցվել: Արտադրամասի […]
11:45 15.11.2022
Ի գիտություն անկանխիկ եղանակով «Արցախբանկ» ՓԲԸ քարտի միջոցով կենսաթոշակ ստացող Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության և ԱԻ պետական ծառայության կենսաթոշակառուներին. «Անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարումն անխափան իրականացնելու նպատակով, ովքեր նախորդ տարվա դեկտեմբերից մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր ամիսը ներառյալ չեն ներկայացել բանկ՝ ստորագրելու օրենսդրությամբ նախատեսված համապատասխան հայտարարությունը, խնդրում ենք, մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը ներկայանան «Արցախբանկ» ՓԲԸ ցանկացած […]
11:39 15.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ․նոյեմբերի 14-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք բնակավայրի վարչական տարածքում գտնվող ռեստորանային համալիրի տարածքում կենցաղային հարցերի […]
11:24 15.11.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ-ի հետ խաղաղության բանաձևի 10 կետ է նշել ՝ առցանց ելույթ ունենալով Բալիում G20-ի գագաթնաժողովում, փոխանցում է DW-ն։ Ըստ Զելենսկու՝ խաղաղության կարելի է հասնել ստորև նշված կետերի իրականացման դեպքում՝ Ճառագայթային և միջուկային անվտանգության ապահովում, Պարենային անվտանգության ապահովում, էներգետիկ անվտանգության ապահովում, ազատ արձակել բոլոր գերիներին և տեղահանվածներին, ՄԱԿ-ի կանոնադրության կատարում և Ուկրաինայի […]
11:14 15.11.2022
Չինաստանի Գուանդուն նահանգի բնակիչը մերկ ձեռքերով բռնել է երկրորդ հարկից ընկնող տղային և փրկել նրան՝ ստանալով մկանի ձգում։ Դեպքի տեսագրությանը ուշադրություն է դարձրել SCMP պարբերականը։ Տղան ընկել է շենքի երկրորդ հարկի պատուհանից։ Ականատեսը, ով այդ պահին նստել է մեքենան, լսել է ճիչը և շտապել օգնության։ Նա փորձել է բռնել ընկնող երեխային։ Արդյունքում նրան հաջողվել է […]
11:00 15.11.2022
ՀՀ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Լաուրա Մամյանի և Ռազմիկ Տիգրանյանի պատրաստած տեսանյութը՝ ռազմական վիրաբույժ, բուժծառայության մայոր Համլետ Ղորխմազյանի մասին: «Մենք պարտավոր ենք իրենց՝ որպես մեր տղաների նայենք, տարբերություն չպետք է լինեն, և ծնողները դա պետք է զգան: Եթե եկել-հասել են այստեղ, ապաքինելուց հետո դու միայն վերքը չպիտի բուժես, այլև տրամադրություն, լիցք, ուժ ու կորով պիտի […]
10:50 15.11.2022
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության տրամադրած դեղերը հատկացվում են շահառուներին` ըստ հաշվառման վայրի, անձը հաստատող փաստաթղթով և անվճար` մի շարք հիվանդությունների բուժման համար: Մանրամասները՝ տեսանյութում:
10:44 15.11.2022
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների, այդ թվում՝ բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 34-ամյա մի տղամարդ և հանձնել գործարանային համարներով «Կալաշնիկովի» 6 ինքնաձիգ, 14 պահունակ և տարբեր տրամաչափի 530-ից ավելի փամփուշտ: Երիտասարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը ձեռք է բերել 44-օրյա պատերազմից հետո՝ Արցախից: Կամավոր հանձնված զենք-զինամթերքը […]
10:39 15.11.2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները: Ըստ դրանց՝ մանդատները տրվում են «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանին և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուներ Արգիշտի Գևորգյանին և Գառնիկ Դանիելյանին: Այս մասին […]
10:33 15.11.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու՝ 3-ական, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ […]
10:25 15.11.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը: Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 2021 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ կողմից հայտարարված 3-ամսյա հավաքներին մասնակցած զինծառայող, շարքային Է.Ա-ն, կարճ ժամանակով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի հոկտեմբերին «ֆեյսբուք» […]
10:19 15.11.2022
Թուրքական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի խոսքով՝ Ստամբուլում ահաբեկչություն իրականացնելու հրամանը տրվել է ԱՄՆ-ից։ Կիրակի կեսօրին Ստամբուլի կենտրոնում գտնվող հետիոտնային Իսթիքլալ փողոցում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վեց մարդ զոհվել է, 81-ը վիրավորվել են: Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է, նա խոստովանել է, որ կապեր ունի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ: Թուրքիայի ՆԳՆ […]
10:07 15.11.2022
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը, օրակարգում ընդգրկված է 31 հարց։ Նիստին մասնակցում է նաև ընդդիմությունը:
10:02 15.11.2022
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ: Պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային […]
09:47 15.11.2022
En Son Haber պորտալի ընթերցողները արձագանքել են Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությանը ԱՄՆ արձագանքը քննադատող հայտարարությանը։ Ինչպես ավելի վաղ ասել էր նախարարը, Թուրքիան հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի ցավակցությունները։ Նրա խոսքով, «հատկապես ակնհայտ է մեր, այսպես կոչված, դաշնակիցների ոչ անկեղծությունը»։ «Ովքեր մեզ ընկերներ են թվում կամ ովքեր կամ թաքցնում են […]
09:34 15.11.2022
Նոյեմբերի 15-ին, ժամը 05։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկանյան փողոցում գտնվող եռահարկ տան երկրորդ հարկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները տարահանել են 5 բնակչի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։48-ին, մարվել՝ 06։02-ին։ Այրվել են պահարան և մուտքի դուռը: […]
09:24 15.11.2022
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, երեքշաբթի ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովում, կոչ է արել դիմակայել պարենի և էներգետիկայի հարցերը քաղաքականացնելուն և սպառազինությանը, վերացնել միակողմանի պատժամիջոցները և գիտական և տեխնոլոգիական համագործակցության սահմանափակումները: «Պարենի և էներգետիկ անվտանգությունը համաշխարհային զարգացման ամենահրատապ մարտահրավերներն են: Ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառը ոչ թե արտադրության և պահանջարկի ոլորտում խնդիրներն են, այլ մատակարարման շղթաների հետ կապված խնդիրները […]
09:13 15.11.2022
Նոյեմբերի 14-ին, ժամը 20։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտայում գտնվող փայտե տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:27-ին, մարվել՝ 22:56-ին: Այրվել է փայտե տնակը […]