Բոլոր լուրերը – Page 3583 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Ես ինձ դավաճանված եմ զգում․ Ռոնալդուն խոստովանել է, որ չի հարգում Տեն Հագին

15:33 14.11.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ չի հարգում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին։ «Ես ինձ դավաճանված եմ զգում «Մանչեսթեր Յունայթեդում»՝ ինձ հետ այդպես վարվելու պատճառով։ Ինձ նյարդայնացնում է, որ ինձ դարձրին քավության նոխազ, որին մեղադրում են  բոլոր սխալների համար, ու հիմա ինձ ակտիվորեն փորձում են դուրս թողնել թիմից։ Որոշ մարդիկ ինձ այստեղ […]

̰
Միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնի աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել ապօրինի վարձատրություն ստանալու համար

15:26 14.11.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնի աշխատակիցները անապահովության համակարգում հաշվառված անձանց ընտանիքների օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար նրանցից անձամբ ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություն: Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, 2020 թ. աշնանը ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու […]

̰
Հայաստանի 2 ըմբիշ ընդգրկվել է UWW-ի վարկանիշային աղյուսակի լավագույն եռյակներում

15:18 14.11.2022

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է հունահռոմեական ու ազատ ոճի ևմբշամաչտերի տասը քաշային կարգերի վարկանիշային աղյուսակները: Յուրաքանչյուր քաշային կարգի երեք լավագույն ըմբիշները կստանան դրամական մրցանակներ: Լավագույն եռյակներում ընդգրկված է Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու ազատ ոճի […]

̰
Թուրքիան չի ընդունել ԱՄՆ-ի ցավակցությունները Ստամբուլում տեղի ունեցածի առնչությամբ

15:09 14.11.2022

Սոյլուն հավելել է, որ ահաբեկչության պատվիրատուները փորձել են վերացնել ապացույցները՝ հրամայելով սպանել պայթյունն իրականացնող անձին։

̰
Ռուսաստանը չի ընդունում Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապայմանները. ՌԴ ԱԳՆ

15:01 14.11.2022

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանը չի ընդունում Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու նախապայմանները, այդ թվում՝ ռուսական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը։ «Նման պայմաններն անընդունելի են, մեր նախագահը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց այս բանակցություններում, իհարկե, պետք է հաշվի առնել տեղում տիրող իրավիճակը»,- ​​ասել է դիվանագետը։

̰
SHANTNEWS

14:55 14.11.2022

̰
Մենք պատրաստ ենք խաղաղության. Ուկրաինայի նախագահը ժամանել է Խերսոն

14:51 14.11.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Խերսոն։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ականատեսներին հղումով։ Նշվում է, որ քաղաք ժամանելուն պես հանրապետության ղեկավարը զրուցել է Ուկրաինայի անվտանգության ուժերի հետ։ «Մենք պատրաստ ենք խաղաղության, խաղաղության մեր ողջ երկրի համար»,- Զելենսկու խոսքերը մեջբերում է Reuters-ը։

̰
ՀՀ ազգային հավաքականը մեկնեց Կոսովո

14:42 14.11.2022

Հայաստանի ազգային հավաքականը այսօր մեկնեց Պրիշտինա, որտեղ նոյեմբերի 16-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ: Հավաքականի կազմում ընդգրկվելեն հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահներ՝ Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Հենրի Ավագյան – ԲԿՄԱ Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Հրայր Մկոյան – «Արարատ» Ժիրայր Մարգարյան – […]

̰
ՌԴ ՊՆ-ն հաստատում է` ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ է արձակվել Խրամորթի բնակչի ուղղությամբ

14:36 14.11.2022

ՌԴ պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղեկագիրը, որում նշվում է, որ Ասկերանի շրջանում ֆիքսվել է հրադադարի ռեժիմի խախտում: «Նոյեմբերի 12-ին, ժամը 15:30-ին ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ է արձակվել տեղի բնակչի ուղղությամբ, որը գյուղատնտեսական տեխնիկայով հողային աշխատանքներ է իրականացրել Խրամորթ բնակավայրից 1.8 կիլոմետր արևելք ընկած հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ: […]

̰
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը

14:31 14.11.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել «ՀՀ նախագահը խորհրդարանական կառավարման հանրապետության գլուխ» և «Միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու և առնվազն չորս կամ վեց տարի Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու պահանջի վերացման առաջարկ» հարցերը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել […]

̰
Առաջարկը գրավիչ է, բայց ինձ դա չհետաքրքրեց․ Կարպինը հաստատել է, որ հրավեր է ստացել գլխավորել ՀՀ հավաքականը

14:29 14.11.2022

Վալերի Կարպինը հաստատել է ՀՖՖ-ի կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։  «Ինձ զանգել են այդ հարցով, ես լսել եմ առաջարկը և այն գրավիչ է եղել, բայց ինձ դա չհետաքրքրեց, քանի որ ես Ռուսաստանի հավաքականի և «Ռոստովի» մարզիչն եմ»,- ասել է Կարպինը։ Հիշեցնենք, որ նոյեմբերին Կարպինը երկարաձգել է պայմանագիրը Ռուսաստանի հավաքականի հետ մինչև 2024 թվականը։

̰
Վրաստանից ՌԴ քաղաքացիների մեծ մասը մեկնել է Հայաստան, Թուրքիա․ Զուրաբիշվիլի

14:22 14.11.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Ռուսաստանից Վրաստան ժամանածներից շուրջ 100 հազարը մնացել է Վրաստանում, փոխանցում է Aliq.ge-ն։ Radio France-ին տված հարցազրույցում նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ զորահավաքից հետո 700 հազար ՌԴ քաղաքացի է հատել Վրաստանի սահմանը, որից 600 հազարը մեկնել է տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստան, Թուրքիա և եվրոպական […]

̰
Երկու գողություն մի գիշերվա ընթացքում. ոստիկանների բացահայտումը

14:13 14.11.2022

Նոյեմբերի 11-ին` ժամը 09.45-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվեց ահազանգ, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի խանութից գողություն են արել: Մեկնած օպերատիվ խմբին հաղորդում տվեց տարածքը վարձակալած անձը: Գիշերը շենքի առաջին հարկի միրգ-բանջարեղենի խանութի դուռը հրել-բացել էին և գողացել փող, օգտագործված հագուստ, կոշիկ և այլն: «Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` ստացվեց նոր ահազանգ: Ժամը 15.55-ին Միկրոշրջան […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրովի հոսպիտալացման լուրի մասին

14:05 14.11.2022

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հոսպիտալացման մասին որոշ լրատվամիջոցների տեղեկությունները։ «Ես և Սերգեյ Վիկտորովիչը Ինդոնեզիայում լրահոս ենք կարդում, և մենք չենք հավատում մեր աչքերին. պարզվում է, որ նա հոսպիտալացված է»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։ Նա նման հաղորդագրություններն անվանել է ֆեյքեր ստեղծելու բարձրագույն պիլոտաժ։

̰
Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբին է ներկայացրել ՀՀ-ի շուրջ ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

13:55 14.11.2022

Նոյեմբերի 14-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբի անդամներին: Խմբի անդամների խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ և ընդգծել ՀՀ մոտեցումներն ու տեսակետները: Կողմերը կարևորել են ինչպես  ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության, այնպես էլ՝ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը […]

̰
Պեմզաշենում կյանքից զրկելուց առաջ աղջիկ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել․ ՔԿ

13:47 14.11.2022

Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանած տղամարդը 12-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել։ Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ՔԿ-ից։ Ավելի վաղ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտնել էին, որ բացահայտվել են Պեմզաշենում կատարված սպանությունները: Ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին: Ձերբակալվել է […]

̰
Չավուշօղլուն արձագանքել է Արարատ Միրզոյանի գրառմանը

13:37 14.11.2022

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին շնորհակալություն է հայտնել ցավակցական ուղերձի համար։ Thank you for your message of condolences. @AraratMirzoyan https://t.co/FbRKpUPHwm — Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) November 14, 2022 Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատ Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին երեկ՝ նոյեմբերի 13-ին, Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով կան տուժածներ […]

̰
Դավիթ Բաբայանը զրուցել է ՄՄՀ արտգործնախարարի հետ անդրադարձել է տարածաշրջանային գործընթացներին

13:18 14.11.2022

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի զրույցը տեսակապով։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացներին, հակամարտությունների կարգավորման միտումներին վերաբերող թեմաների շուրջ։ Կարևորվել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերի պահպանումն ու ընդլայնումը։ Նախարար Բաբայանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Մերձդնեստրում […]

̰
Պուտինն ու Էրդողանը շատ հարցեր ունեն քննարկելու. Պեսկով

13:10 14.11.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը քննարկելու բազմաթիվ թեմաներ ունեն, RIA Novosti-ին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցին, թե արդյո՞ք հացահատիկի գործարքը կքննարկվի նման զրույցի ընթացքում, Կրեմլի խոսնակն ասել է, որ առաջնորդները խոսելու շատ բան ունեն: «Շատ հարցեր»,- ասել է գործակալության զրուցակիցը։  

̰
Իրանը կրակել է քրդերի դիրքերի ուղղությամբ Իրաքի հյուսիսում

13:02 14.11.2022

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքում քրդական ահաբեկչական բջիջների դեմ՝ օգտագործելով անօդաչու սարքեր և հրթիռներ, հայտնում է ISNA-ն։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռակոծել է ահաբեկչական խմբավորումների դիրքերը Իրաքի հյուսիսային շրջանում (Իրաքյան Քրդստան-խմբ.) հրթիռներով և անօդաչու սարքերով»,- ասվում է զեկույցում։ Իրանի զինված ուժերը հոկտեմբերի սկզբին հատուկ գործողություն են իրականացրել՝ հրետանիով գնդակոծելով Հյուսիսային […]

̰

12:53 14.11.2022

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10։50-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը (Ն․ Ս․, ծնված 2001 թ․) և ուղևորը (Հ․ Ա․, ծնված 1989 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել […]

̰
Գայի պողոտայում բախվել են Range Rover-ն ու Mercedes-ը․ կան վիրավորներ

12:45 14.11.2022

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Ապրես Վարդապետյանի վարած Mercedes մակնիշի և 38-ամյա Մուշեղ Առաքելյանի վարած Range Rover մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 51-ամյա Ա․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Նոր Նորքում կրակոցներ են հնչել․ կա ձերբակալված

12:38 14.11.2022

Նոր Նորքում կրակոցներ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել է նույն թաղամասի 44-ամյա բնակիչը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի բակում կրակոցներ […]

̰
Մեկնարկել են Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Դահրավ համայնք տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքերը

12:31 14.11.2022

Ստեփանակերտ – Դրմբոն մայրուղուց Դահրավ համայնք տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքերը մեկնարկել են։ Ճանապարհի երկարությունը կազմում է 5 կիլոմետր, իսկ լայնությունը՝ 5․6 մետր։ Աշխատանքներն իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, իսկ կապալառուն՝ «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։

̰
Ինչը կարող է կրճատել դիաբետի առաջացման ռիսկը

12:25 14.11.2022

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մեր երկրում առողջության առաջնային պահպանման օղակում շաքարային դիաբետով պացիենտների բուժումը և լաբորատոր-գործիքային հետազոտություններն անվճար են բոլորի համար: Դիաբետի բուժման անհրաժեշտ դեղերը ևս ապահովում է պետությունը: «Առողջ սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, մարմնի քաշի վերահսկումը և չծխելը կարող են կրճատել դիաբետի առաջացման ռիսկը: Դեղորայքային հասանելիությունը, […]

̰
ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ԱՀ ՊՆ

12:18 14.11.2022

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 13֊ի լույս 14֊ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

̰
Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով

12:14 14.11.2022

Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրվել են կարիքներն ու առաջարկվող նյութերի փաթեթը: Երևանի քաղաքապետարանում արխիվային գործի վարումն առաջիկայում ամբողջությամբ կկազմակերպվի նոր պայմաններում: Մինչև հիմա ամբողջ արխիվը պահպանվում էր մեկ սենյակում: Փաստաթղթերի մի մասն էլ վարչություններն իրենց սենյակներում էին տեղավորում: Հաջորդ փուլով քայլեր կձեռնարկվեն արխիվի թվայնացման […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ

12:03 14.11.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

̰
SHANTNEWS

11:59 14.11.2022

̰
Շիրակի մարզում նոյեմբերի 7-13-ը ծնվել է 71 երեխա

11:50 14.11.2022

Նոյեմբերի 7-13-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 35 տղա, 36 աղջիկ։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ նախորդ շաբաթ գրանցվել է 71 ծնունդ, որից մեկը զույգ է եղել։

̰
BACK_TO_TOP