11:44 14.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 14-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.41 դրամ է, վաճառքը՝ 404.06 դրամ: Եվրոյի առքը միջինը 400.35 դրամ է, վաճառքը՝ 418.24 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.12 դրամ է, վաճառքը՝ 6.75 դրամ:
11:39 14.11.2022
Նոյեմբերի 13-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Շիրվանզադեի փողոցի շենքերից մեկի մոտ «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա Հայկ Պողոսյանին, որը հիվանդանոցում մահացել է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ կատարվում է նախաքննություն։
11:32 14.11.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք` շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքում գործող տուրիստական տարբեր գործակալությունների ղեկավար կազմերի և այլ անձանց հետ, կատարելով դերերի բաշխում, […]
11:28 14.11.2022
Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ապօրինի սահմանափակել են իր պաշտպանյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը և խնդրել է աջակցել հաղորդակցության իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցում: Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու պահին անձը եղել է կալանավորված: Փաստաբանի տեղեկացմամբ՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի հուլիսի 15-ին, […]
11:20 14.11.2022
Վաղը՝ ժամը 10։00-ից մինչև 17։00-ն, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը հորդորում է երթևեկելիս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
11:13 14.11.2022
Արարատ Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին երեկ՝ նոյեմբերի 13-ին, Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով կան տուժածներ և 6 զոհ։ «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,- գրել է Միրզոյանը: Հիշեցնենք՝ Ստամբուլի կենտրոնում գտնվող մարդաշատ Իստիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ […]
11:01 14.11.2022
Ավարտվել է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածի կառուցումը։ Երկարությունը՝ 7.48կմ։
10:56 14.11.2022
Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ապօրինի սահմանափակել են իր պաշտպանյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը և խնդրել է աջակցել հաղորդակցության իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցում: Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու պահին անձը եղել է կալանավորված: Փաստաբանի տեղեկացմամբ՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի հուլիսի 15-ին, […]
10:53 14.11.2022
Նոյեմբերի 11-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, զինադադարի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, Քենթըրբերիի տաճարի հայկական խաչքարի մոտ մասնակցել է հիշատակի հատուկ արարողության: Այս մասին հայտնում է ՄԹ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Աղոթքի արարողության ընթացքում մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև բոլոր այն հայերի հիշատակին, ովքեր զոհվել են Մեծ Բրիտանիայի և Դաշնակից […]
10:49 14.11.2022
Նոյեմբերի 10-ին հաղորդվել էր անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 66-ամյա տղամարդու վրաերթի ենթարկելու մասին: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը նոյեմբերի 12-ին ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին: Կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, նոյեմբերի 10-ին, ժամը 11.10-ին, Երևանի Քրիստափորի […]
10:42 14.11.2022
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե մոդերատոր, այլ ամուր երաշխավոր՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների և Ադրբեջանի հետ ապագա երկարատև խաղաղության պայմանագրի կնքման համար։ Հակառակ դեպքում անհնար է համաձայնության գալ մեկի հետ, ով ձեր գլխին զենք է պահում և չի հարգում որևէ պայմանավորվածություն: Armenia needs a firm guarantor, not a moderator, for peace treaty negotiations & the conclusion […]
10:35 14.11.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին Ջերբայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հայտնում է Ելիսեյան պալատը, Մակրոնն այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է «Արմենպրես»-ը: Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ու Ալիևը քննարկել են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և […]
10:28 14.11.2022
Նոյեմբերի 11-13-ը Երևան քաղաքում ծնվել է 172 երեխա՝ 93 տղա և 79 աղջիկ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
10:19 14.11.2022
Նոյեմբերի 7-13-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք, կատարվել է 1578 թեստավորում: Առողջացել է 158 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել: Տվյալները ներկայացրել է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր առմամբ 445513 դեպք, որոնցից 434599-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709 մահվան դեպք է արձանագրվել: Նոյեմբերի 13-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը կազմել […]
10:14 14.11.2022
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի կողմից սպանվել է 3 խաղաղ բնակիչ, 54 արցախահայերի սպանության փորձ է կատարվել։ Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին անվանում է «մեր քաղաքացիներ» և միևնույն ժամանակ կրակում է նրանց վրա գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու […]
10:03 14.11.2022
«Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա լավ փաստագրվել են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիտորինգային կարողությունների կողմից»,-Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատքւկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Նա հավելել է, որ առաքելությունը ԵՄ-ին և մյուսներին պարզ կդարձնի, որ հարձակումներն անհիմն են և լավ ծրագրված ահաբեկչություն են Ադրբեջանի կողմից հայկական պետականության նկատմամբ: Daily attacks […]
09:33 14.11.2022
Թուրքիայի իշխանությունները կասկածում են, որ պայթյունի համար պատասխանատու է «Քրդական բանվորական կուսակցություն» կազմակերպությունը։
09:19 14.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
09:09 14.11.2022
Դեմոկրատական կուսակցությունը կարող է պահպանել ԱՄՆ Կոնգրեսի վերահսկողությունը։ Նման հայտարարություն է արել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում։ Նա կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կուսակիցները դեռ հնարավորություն ունեն մեծամասնություն ստանալու Ներկայացուցիչների պալատում։ «Ես միշտ ասել եմ, որ դա նման է Օլիմպիական խաղերին, որտեղ կես վայրկյանում կարող ես ոսկի, արծաթ, […]
08:58 14.11.2022
Մարտական տեխնիկա և զրահաբաճկոն արտադրող «Արմոկոմ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Ֆաուստովը հայտնել է, որ Ռուսաստանում կստեղծվի կոմպոզիտային զրահից պատրաստված «Երկաթե մարդու» կոստյում։ Այն ծածկելու է զինվորականի մարմինը՝ զրահապատ սկզբունքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ֆաուստովն ասել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը կստանան մարմինը ծածկող կոստյում՝ որպես ապագա նոր սերնդի ռուս զինվորի լեգեոնական հանդերձանքի մի մաս: […]
08:42 14.11.2022
«Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն իրականացնում է Հրազդանի տարածաշրջանի միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները։ Ընկերության տնօրեն Էդգար Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի սկզբի դրությամբ ձմեռային սպասարկման աշխատանքներին ընդառաջ կուտակել են շուրջ 80 տոննա աղ եւ մոտ 3000 խմ ավազ։ Աղ-ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակվում է։ Ընկերությունն այս տարի նույնպես համալրվել է ձյուն մաքրող նոր տեխնիկայով։ […]
08:30 14.11.2022
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Մարլա Մեյփլսի կրտսեր դուստրը՝ Թիֆանին, ամուսնացել է նիգերիացի միլիարդատեր Մայքլ Բուլոսի հետ։ Տոնակատարությունը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Ֆլորիդայի քաղաքական գործիչ Մար-ա-Լարգոյի կալվածքում, հայտնել է Daily Mail-ը։ Լրատվամիջոցի տրամադրության տակ են եղել տոնակատարության ժամանակ արված բացառիկ տեսանյութեր ու լուսանկարներ։ 29-ամյա հարսնացուին ուղեկցել է հայրը։ Հավատարմության խոստումներ փոխանակելուց հետո զույգը […]
08:23 14.11.2022
Տեխասի համալսարանի գիտնականները հայտնել են, որ մեկ տարվա աերոբիկ մարզումները բարելավում են տարեց մարդկանց ուղեղի թթվածնացումը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Journal of Applied Physiology-ում: Հետազոտությանը մասնակցել է 73 տարեց մարդ, իսկ մեկ տարի անց 41 մարդ հետազոտվել է ուղեղային արյան հոսքի համար: 60-ից 80 տարեկան մասնակիցները զբաղվում էին արագ քայլքով, ինչպես նաև վազքով կամ ձգվող […]
08:08 14.11.2022
Ուելսերի և Դյուկի համալսարանների գիտնականները տեսանյութ են հրապարակել, թե ինչպես է վիրուսը մտնում բջիջներ։ Աշխատանքի արդյունքները նկարագրված են Nature Methods ամսագրում: Վարակումը մարմնում տեղի է ունենում վիրուսի բջիջներ ներթափանցելու ժամանակ, որտեղ այն գրավում է բջջային մեխանիզմը՝ ստեղծելով իր կրկնօրինակները: Դա անելու համար պաթոգենը պետք է հաղթահարի լորձի և հյուսվածքի պաշտպանիչ շերտը, որը ծածկում է շնչառական […]
00:00 14.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:55 13.11.2022
Սանկտ Պետերբուրգի SM-Clinic-ի մաշկաբան, կոսմետոլոգ, ալերգոլոգ-իմունոլոգ Դենիս Բարբինովը Gazeta.Ru-ին պատմել է, թե որ դեպքերում է ականջի ծակելը հակացուցված։ Նրա խոսքով` դա առաջին հերթին արյան ցածր մակարդելիության դեպքում է, որը հղի է ոչ միայն արյունահոսության վտանգով, այլև վերքերի ապաքինման խնդիրներով, բլթակում անցքի առաջացումով։ Բժիշկը խորհուրդ չի տվել ծակել ականջները նաև դերմատիտի և էկզեմայի տարբեր ձևերի դեպքում, […]
23:40 13.11.2022
«Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները մեկ օրում չորս հարձակում են իրականացրել Սիրիայի Իդլիբի դեէսկալացիայի գոտում, ասել է Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իդլիբի դեէսկալացիայի գոտում չորս գնդակոծություն է գրանցվել «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերից: Հալեպի նահանգում՝ մեկ հրետակոծություն, Իդլիբ նահանգում՝ մեկ, Լաթաքիայի նահանգում՝ երկու […]
23:30 13.11.2022
Մանկական էնդոկրինոլոգ և սննդաբան Օքսանա Միխալևան հորդորել է զգուշությամբ օգտագործել կակաո: Նրա խոսքով՝ այս ըմպելիքը կարող է որոշ խմբի մարդկանց վնասել։ Մասնագետը պարզաբանել է, որ ըմպելիքն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ՝ իջեցնում է արյան ճնշումը, լայնացնում անոթները, նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը և բարձրացնում տրամադրությունը։ Այնուամենայնիվ, չափազանց գրգռվածություն ունեցող մարդիկ և անքնությամբ տառապողները պետք է դադարեցնեն […]
23:12 13.11.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եթե Դուք 2016 կամ 2020 թվականի պատերազմների մասնակից եք, 🔸Զինգրքույկում ունեք նշագրում պատերազմներին մասնակցության մասին կամ ունեք ՊՆ տեղեկանք, 🔸Այժմ գործազուրկ եք, 🔸Ցանկանում եք կամ սովորել որևէ մասնագիտություն, կամ պրակտիկա անցնել, կամ անմիջապես աշխատանք գտնել, կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ […]
22:55 13.11.2022
Garçon une Tass de café. մատուցող մեկ գավաթ սուրճ: Օդի մեջ լսվող այս բառերից սովորաբար սկսվում է փարիզյան սրճարանի բացվող առավոտը: Քաղաք, ուր սուրճ խմելը պարզապես արվեստ է: Փարիզում հազիվ տեսնեք սուրճի թղթե բաժակները ձեռքին փողոցում շտապող կամ վազքի մեջ վերջին կումն անող որևէ մեկին: Այստեղ սուրճ խմել՝ նշանակում է ամեն ումպի հետ վայելել վայրկյանը՝ […]