20:41 14.11.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 7-ից 14-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2996 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 25 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 31 վարորդ։ 15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 81-ը՝ ոչ […]
20:28 14.11.2022
Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանվում է Ռուսաստանի Զինված ուժերում օտարերկրյա քաղաքացիների ծառայության ընդունման կարգը։ Այն հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման պորտալում: Այն փոփոխություններ է սահմանում 1999 թվականին հաստատված զինվորական ծառայության կարգի կանոնակարգում։ Փոփոխությունների համաձայն՝ օտարերկրացիները, ինչպես Ռուսաստանի քաղաքացիները, կարող են ծառայել բանակում պայմանագրով: Ինչպես Ռուսաստանի քաղաքացիների դեպքում, պայմանագիրը չի կարող կնքվել այն օտարերկրացու […]
20:15 14.11.2022
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 15-ին ժամը 11։00-ից մինչև նոյեմբերի 16-ը ժամը 11:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի՝ Երիտասարդական, Վահան Խորենի, Այգեստան, Անդրանիկ Մանուկյան, Գետափնյա, Պատանի Բանասերների, Շիրվանզադե փողոցների, Էռոզիոն գոտու, Խանջյան փողոցի անհատական տների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […]
20:00 14.11.2022
Մայրաքաղաքի հիմնախնդիրներին ու բարեկարգմանը վերաբերող ծրագրերի, կատարված աշխատանքի ամփոփման ու նոր հանձնարարականներ տալու ավանդույթը չխախտելով, Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Գործակարգավարական հերթական նիստին քաղաքապետ Սարգսյանին զեկուցեցին, որ ավարտվել են Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում նոր տեղադրված հուշարձանի և հարակից տարածքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Տարեկան ծրագրով ընթացքի մեջ են Աբովյան պուրակի համալիր բարեկարգման […]
19:56 14.11.2022
Նոյեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը մանրամասնել է հայկական կողմի մոտեցումները և տեսակետները: Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը հետագա համագործակցությունն ավելի […]
19:49 14.11.2022
Բայդենը հայտնել է, որ Չինաստանի ղեկավարի հետ «բաց և անկեղծ» զրույց է ունեցել։
19:40 14.11.2022
Նոյեմբերի 12-ին և 13-ին Գյումրիի դրամատիկական թատրոնում հերթական պրեմիերան կայացավ։ Թատրոնի մեծ բեմում «Սպասում» ներկայացումն էր՝ ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի հիման վրա: Բեմադրությունը ֆրանսաբնակ ռեժիսոր Սաթէ Խաչատրյանինն է, իսկ նախաձեռնությունը՝ հայ-ֆրանսիական «Սաթե-աթղը» թատերական միությանը։ Թատերական համագործակցության նպատակը ֆրանսիայում՝ հայկական, իսկ Հայաստանում ֆրանսիական մշակույթի տարածումն է: ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժոել Պոմրայի […]
19:32 14.11.2022
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Անկարայում թուրքական հետախուզության շտաբում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսի հետ։ Այս մասին նոյեմբերի 14-ին հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Բերնսը պետք է հանդիպի ռուս գործընկերոջ հետ Թուրքիայի մայրաքաղաքում: Նշվել է, որ երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն ԱՄՆ ձերբակալված քաղաքացիների, […]
19:23 14.11.2022
Շիրակի մարզպետարանն արձանագրել է մի շարք թերություններ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքներում։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 495 մլն դրամ է, որից կառավարության համամասնությունը 45 տոկոս է կազմում։ Շինարարական աշխատանքները իրականացվում է հինգ ընկերությունների՝ «Մերձմոսկովյան», «Էլիտ Արման Շին», «ԼԵՆՃԱՆՇԻՆ», «Ախուրյանի կոոպշին», «Դուստր Մոնիկա» կողմից։ Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, […]
19:15 14.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդական ցանցի պատվիրակներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը խորհրդարանական դիվանագիտության կայացման գործընթացներում: Հանդիպման ընթացքում նախագահը Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատվիրակներին դրվագներ է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման և բովանդակության վերաբերյալ: Անդրադարձել է հիմնախնդրի […]
19:07 14.11.2022
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» կամ ինչպես ընդունված է կոչել՝ գյուղական ճանապարհների ծրագիրն ավարտվել է։ Տեղեկացնում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը։ Այս ծրագրի շրջանակներում հանրապետության 175 համայնքներում վերականգնվել է ավելի քան 450կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ, ինչը նպաստել է գյուղական բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի և միջհամայնքային կապերի աշխուժացմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանը։
19:00 14.11.2022
Նոյեմբերի 14-ին, ժամը 15:12-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Ստեփանավանի տարածաշրջանի «Բագեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։39-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։
18:55 14.11.2022
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական համագործակցությանը, Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: 44-օրյա պատերազմի, ինչպես նաև սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ […]
18:48 14.11.2022
Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն հայտնել է, որ վրաց-լեհական «Դելտա-Վեբե» ընկերությունը մոտ ապագայում կպատրաստի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) փորձնական տարբերակը: Aliq Media-ի փոխանցմամբ՝ Բուրճուլաձեն նշել է, որ անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը կսկսվի հաջորդ տարի։ «Մենք արդեն կանենք կանխավճարը և կսկսենք անօդաչու թռչող սարքերի փորձնական արտադրությունը»,- ասել է ՊՆ նախարարը: Բուրճուլաձեի խոսքով, «Դելտա-Վեբե»-ն հիմնադրվել է […]
18:40 14.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երևանից և ՀՀ մարզերից կամավոր ատեստավորմանը մասնակցած առարկայական ուսուցիչների հետ, լսել գործընթացի վերաբերյալ նրանց տեսակետները, առաջարկները և պատասխանել հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը: Ուսուցիչների դիրքորոշումը ներկայացրել է «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող, մանկավարժ Շողակաթ Բաբայանը։ Վերջինս ընդգծել է, որ իրենք կողմ են կամավոր ատեստավորման գաղափարին, սակայն վեր են […]
18:31 14.11.2022
Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 17-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Ներկա էին նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Զորամասը կազմավորվել է 2005 թվականի հոկտեմբերի 25-ին: Զորամասի ծառայողների հիմնական խնդիրը […]
18:22 14.11.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում մասնակցել է Հայաստանում Ֆիլատելիստական և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը: Արայիկ Հարությունյանը, ով հանդիսանում է նաև Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահը, միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով և շնորհավորել հոբելյանի […]
18:14 14.11.2022
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները: Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի, […]
18:08 14.11.2022
Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով սպանվել էր 6, իսկ վիրավորվել՝ 81 քաղաքացի։ Նշվում է, որ տեղի ունեցածը մեծ վնաս է հասցրել տուրիզմի զարգացմանը Թուրքիայում: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ամերիկյան թերթի այս դիտարկումը դժգություն է առաջացրել համացանցի թուրքական տիրույթում: Մասնավորապես թուրք օգտատերերն ուշադրություն է դարձրել այն […]
17:58 14.11.2022
ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը մասնակցել է Ղրղզստանի բարձրագույն որակավորման համակարգի 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, գիտաժողովը նվիրված էր բարձրագույն որակավորման ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի քննարկմանը: ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանն իր ելույթում ներկայացրել է կոմիտեի գործունեությունը, անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Նա ընդգծել է գիտական […]
17:55 14.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ հանդիսավորությամբ նշվել է Վանաձորի տիկնիկային թատրոնի հիմնադրման 30-ամյակը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Թատրոնի հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Երևանի պետական տիկնիկային թատրոնի անձնակազմի ներկայացուցիչներ, […]
17:54 14.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինչպես արդեն հրապարակային է հայտարարել, Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների […]
17:50 14.11.2022
Նոյեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կիրակի օրը Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում և Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում քահանայության աստիճանի արժանացած նորաօծ քահանաներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Տավուշի թեմի առանորդ […]
17:47 14.11.2022
Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Յորգալիսին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Հովհաննիսյանը գերազանց է գնահատել հայ-կիպրական միջպետական հարաբերությունները՝ հիմնված երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության և պատմամշակութային սերտ կապերի վրա։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Յորգալիսը վստահեցրել է, […]
17:42 14.11.2022
Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում WBC 60-րդ կոնգրեսի ժամանակ տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյի շրջանակներում հանդես է եկել նաև բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը: Միջին քաշային կարգում ուկրաինահայ բռնցքամարտիկը մրցել է տեղացի Ալֆրեդո Դիաս Մինյարեսի հետ: Պայքարն ավարտվել է 5-րդ ռաունդում: Արամ Ֆանիյանը WBO Oreiental-ի չեմպիոն է, իսկ անցյալ տարի նա նվաճել է IBO վարկածով միջազգային չեմպիոնի տիտղոսը։
17:38 14.11.2022
Հանդիպումից առաջ ելույթում Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև «հակամարտությունից» խուսափելու կարևորությունը։
17:33 14.11.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ներկա է գտնվել «ՀՀ-ում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության» հիմնական արդյունքների ներկայացմանը նվիրված համաժողովին, տեղեկացնում են մարզպետարանից: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է հետազոտության և կանխարգելիչ աշխատանքների կարևորությանը․ «Շատ կարևոր ծրագիր է բոլոր մարզերի համար։ Կարծում եմ, որ խնդիրը որքան էլ ծանոթ է և հայտնի բոլորիս, այնուամենայնիվ տեղեկատվական արշավների […]
17:25 14.11.2022
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի կենտրոնի թափուր պաշտոնների համար։ Աշխատանքի համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, համակարգչային գիտելիքների և հայոց լեզվի գերազանց իմացությամբ (օտար լեզուների իմացությունը ցանկալի է) քաղաքացիներ: Համապատասխան պաշտոնների գործառույթների մեջ են մտնում ահազանգերի ընդունում և ըստ ենթակայության փոխանցում, քաղաքացիներին խորհրդատվական աջակցության ցուցաբերում, արտակարգ իրավիճակների կամ […]