10:28 12.11.2022
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին առևտրի, տնտեսական գրավչության և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Օլիվիե Բեշտին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանն ու առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին: Այս համատեքտում երկուստեք կարևորվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված հայ-ֆրանսիական […]
10:19 12.11.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Շաքիր Օզքան Թորունլարին դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո Իսրայելում Թուրքիայի դեսպան նշանակելու մասին, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Պաշտոնական տեղեկագրում։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան որոշել է դեսպան նշանակել Իսրայելում և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Թորունլարը նախկինում եղել է Պաղեստինում դեսպան: «Պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է Շաքիր […]
10:11 12.11.2022
Թուրքմենստանի նախկին նախագահ, երկրի խորհրդարանի վերին պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է «Չեզոք Թուրքմենստան» թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ինչպես ընդգծվել է հանդիպման ժամանակ, Թուրքմենստանին և Ադրբեջանի Հանրապետությանը միավորում է դարավոր պատմությունը, ավանդական բարեկամության, վստահության և փոխըմբռնման հարաբերությունները, ժողովուրդների մշակութային և հոգևոր ընդհանրությունը: Նշելով, որ […]
09:59 12.11.2022
Նոյեմբերի 12-ին, ժամը 04:14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Հրազդան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի […]
09:50 12.11.2022
«Իզվեստիա»-ն ներկայացրել է Դնեպրի ձախ և աջ ափերը միացնող Խերսոնի Անտոնովսկի կամրջի պայթյունի տեսանյութը։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 11-ին, պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ բոլոր ռուս զինծառայողները անցել են Դնեպրի ձախ ափ։ Ռուսաստանի զինված ուժերի կազմավորումներն ու զորամասերը գրավել են ինժեներական առումով նախապես պատրաստված պաշտպանական գծեր և դիրքեր։ Մինչ այս՝ նոյեմբերի 9-ին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ […]
09:38 12.11.2022
Նոյեմբերի 11-ին, ժամը 20:57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարմաշենի խճուղու 3-րդ կմ-ում բախվել են […]
09:25 12.11.2022
Ցուրտ վայրից սենյակ մտնելով՝ պետք է սմարթֆոնը թողնել սենյակային ջերմաստիճանում, միայն որոշ ժամանակ անց սարքը պետք է լիցքավորել, RIA Novosti-ին ասել է Megafon ծառայության ղեկավար Նիկիտա Էֆիմովը։ «Սմարթֆոնը լիցքավորելիս անհրաժեշտ է նաև հաշվի առնել այնպիսի գործոն, ինչպիսին է շրջակա միջավայրի ջերմաստիճանը, այն չպետք է լինի +10-ից ցածր և +40 աստիճանից բարձր, հետևաբար, դրսից սենյակ մտնելիս […]
09:11 12.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:58 12.11.2022
Կրծքագեղձի պատշաճ ինքնազննման դեպքում կարելի է հայտնաբերել կաթնագեղձերի բարորակ նորագոյացությունների առաջին նշանները, ինչպես նաև քաղցկեղը սկզբնական փուլում, ասել են մամոլոգ-ուռուցքաբաններ Ֆաթիմա Տամաևան և Ելենա Սիտկոն։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նրանք նշել են կրծքագեղձի հիվանդությունների ճիշտ ինքնուրույն ախտորոշում իրականացնելու միջոց։ Պալպացիոն հետազոտությունը կրծքագեղձի ցանկացած հիվանդության ախտորոշման ամենակարևոր փուլն է, ասում է Կրծքագեղձի L7 կենտրոնի գլխավոր բժիշկ Տամաևան: […]
08:46 12.11.2022
Կանադական քոլեջում հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է չորսի, հայտնում է CTV-ն: «Չորս մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել Լավալ թաղամասի Մոնթմորենսի քոլեջի մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով ոստիկանությանը: Ավելի վաղ CBC ռադիոն հայտնել էր, որ Կանադայի Քվեբեկ քաղաքի քոլեջում հրաձգության հետևանքով կան վիրավորներ: «Լսվել են կրակոցներ, իսկ Մոնթմորենսի քոլեջի […]
08:33 12.11.2022
Սինցզյան աստղադիտարանի (Չինաստան) գիտնականներն ուսումնասիրել են մագնիսական HD 345439 աստղի լույսը՝ որոշելով նրա հատկությունները: Նրա առանձնահատկություններից մեկը մագնիսացված պլազմային ամպերն են, որոնք պարբերաբար թաքցնում են աստղի լույսը՝ նվազեցնելով նրա պայծառությունը: Այս մասին հաղորդվում է arXiv կայքում հրապարակված հոդվածի նախատիպում, փոխանցում է Լենտա.ռու-ն: HD 345439-ը հելիումով հարուստ, արագ պտտվող զանգվածային մագնիսական աստղ է՝ չափազանց ուժեղ մագնիսական […]
08:21 12.11.2022
ՌԴ-ի INVITRO-ի բժշկական աշխատանքների գծով գլխավոր բժշկի տեղակալ Անաստասիա Ժդանովան «Իզվեստիային» պատմել է էպիլյացիայի տարբեր մեթոդների առանձնահատկությունների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի մասին, հայտնում է Իզվեստիան: Ինչպես նշել է մասնագետը, սափրվելը մազահեռացման ամենատարածված տեսակն է, քանի որ այս մեթոդը էժան է և արագ, բայց իր մեջ մեծ թվով վտանգներ է պարունակում։ Սափրվելու ամենատարածված կողմնակի […]
08:08 12.11.2022
Գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը նոյեմբերի 11-ին Telegram-ի իր ալիքում գրել է, որ շախմատի աշխարհի չեմպիոն, Պետդումայի պատգամավոր Անատոլի Կարպովը շուտով դուրս կգրվի հիվանդանոցից։ Նա գրառում է հրապարակել, որում մեջբերում է Կարպովի հարազատներին, որոնք ասում էին, որ նա ուրախ ձայն ունի և շուտափույթ դուրս գրվելու հույս ունի։ «Ըստ ամենայնի, դա տեղի կունենա հաջորդ շաբաթ», – մեջբերում է […]
00:00 12.11.2022
Ամերիկացի դերասան Քևին Քոնրոյը, ով շուրջ երեք տասնամյակ հնչյունավորել է Բեթմենի մասին անիմացիոն սերիալներն և տեսախաղերը, մահացել է 66 տարեկան հասակում։ Այդ մասին հաղորդվում է TMZ-ի նոյեմբերի 11-ի համարում` վկայակոչելով դերասանի ներկայացուցչին, փոխանցում է Իզվեստիա-ն: Աղբյուրի համաձայն՝ դերասանը քաղցկեղ ուներ։ Առաջին անգամ նա դարձավ Բեթմենի ձայնը համանուն անիմացիոն սերիալում, որը ցուցադրվեց 1992-1995 թվականներին, որից հետո […]
23:56 11.11.2022
Հայաստանն աշխատում է սպառազինության և տեխնիկայի ձեռք բերման հնարավորությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում, փոխանցում է «Արմենպրես»-ը: Լրագրողը հիշեցրեց մամուլում՝ հնդկական զենքի մատակարարումների վերաբերյալ հրապարակումների մասին: Փաշինյանն ասաց. «Մենք այսօր փորձում ենք, աշխատում ենք սպառազինության և տեխնիկայի ձեռք բերման մեր հնարավորությունները դիվերսիֆիկացնել և այդ ուղղությամբ գնալու ենք […]
23:49 11.11.2022
Նոյեմբերի 11-ին, ժամը 15։16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցում գտնվող հինգհարկանի շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թումանյան փողոցում գտնվող ժամանակավոր կացարանի սենյակներից մեկում տեղի է […]
23:39 11.11.2022
ԱԺ-ում 2023-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետը նշեց, որ կրթության ոլորտին հատկացումը այս տարվա համեմատ կլինի 12 տոկոսով ավելին և կկազմի 209 միլիարդ դրամ: Սա վերաբերում է նախարարության համակարգման տակ գտնվող բոլոր ոլորտների՞ն, թե՞ միայն կրթությանը:«Հորիզոնի» տաղավարում, այս և կրթության ոլորտի այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի […]
23:30 11.11.2022
Հոգեբանական աջակցության բաժնում այս տարի նախորդ տարվա համեմատ զանգերի թիվն ավելացել է: Ինչպե՞ս է իրականացվում արագ արձագանքումը։ Ստուգարք՝ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատում: Հրահանգիչներին և չորքոտանիներին գնահատել են ռուս մասնագետները: Մանրամասները՝ ԱԻն-ի 911 հաղորդաշարում:
23:19 11.11.2022
Twitter-ի ամերիկացի օգտատերերը քննադատել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը Շարմ էլ Շեյխում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող կլիմայի 27-րդ համաժողովում։ Մեկնաբանների առանձնահատուկ ուշադրությունը գրավել է այն պահը, երբ Սպիտակ տան ղեկավարը մի քանի անգամ անհաջող փորձում է արտասանել «Նպաստել գլոբալ մաքուր էներգիայի տնտեսության ձևավորմանը» արտահայտությունը։ Այնուհետև Բայդենը ներողություն է խնդրել ունկնդիրներից՝ հավելելով, որ դա իր […]
23:07 11.11.2022
Շվեյցարական Սենթ Գալլեն քաղաքում գործարանի աշխատողն ընկել է հալած ալյումինի ամանի մեջ, սակայն ողջ է մնացել, ասվում է քաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, 25-ամյա էլեկտրիկն մինչև ծնկների խորքն ընկել է հալված ալյումինե անոթի մեջ, որի ջերմաստիճանը կազմել է 720 աստիճան Ցելսիուս։ «Նա կարողացել է վեր կենալ և ոտքի կանգնել… Պատահարի հետևանքով նա ստացել […]
22:55 11.11.2022
Սոչիի ոստիկանությունը ձերբակալել է 73-ամյա տղամարդու, ով ատրճանակով քայլել է Սոչիի Կրասնայա Վոլյա գյուղի դպրոցի մոտ, լրագրողներին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Դպրոցի անվտանգության աշխատակիցը ոստիկանություն է կանչել, թոշակառուից խլել է նաև ատրճանակը, սակայն պատահաբար կրակոց է եղել։ Դեպքից հետո թոշակառուն նստել է մեքենան ու հեռացել վայրից։ […]
22:46 11.11.2022
Բաքվում շարունակում են ջանքեր գործադրել նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում սպասվող բանաձևի քննարկումը տապալելու համար: Հիշեցնենք, այդ օրը Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում քվեարկության է դրվելու Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևը: Պատճառը՝ Հայաստանի նկատմամբ Բաքվի իրականացրած ագրեսիան է: Ի՞նչ են անում Բաքվում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Վստահ եմ, որ Բաքվում գիտակցում […]
22:38 11.11.2022
«Եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է համարում, ապա ինչո՞ւ Արցախի ժողովուրդը դա չի զգում, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը դիրքեր զբաղեցրել և կրակում Արցախի ուղղությամբ, ինչո՞ւ Հադրութի ժողովուրդն իր տանը չի ապրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ միջազգային տարբեր հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելուն, ագրեսոր քաղաքականությանը և […]
22:25 11.11.2022
Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում կայանալիք 27-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում (Շարմ Էլ Շեյխ) գտնվող Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղի զարգացման և շրջակա միջավայրի նախարար Կոստաս Կադիսը փոխըմռնման հուշագիր են ստորագրել։ Կողմերը կնքել են սույն հուշագիրը՝ գիտակցելով շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ճիշտ օգտագործման վրա […]
22:13 11.11.2022
Այսօր տեղի է ունեցել Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ամփոփմանը նվիրված արարողությունը։ Վերջին 10 տարվա ընթացքում ՀԲ-ի աջակցությամբ Ծրագրի շրջանակներում հանրապետության 175 համայնքներում վերականգնվել են շուրջ 453 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ, որոնք նպաստել են գյուղական բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը, միջհամայնքային կապերի աշխուժացմանը և ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ […]
21:46 11.11.2022
Եկեք արձանագրենք, որ իրավական կարգավորումների մասով մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, երթուղիների հարցում մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք։ Պատասխանելով ճանապարհների աշխարհագրության մասին Հանրային հեռուստաընկերության հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես ոչ մի խնդիր չունեմ որևէ երթուղու հետ, բացառությամբ այն տրամաբանության, թե ինչքանով է դա տեխնիկապես իրագործելի: Այդ նախագիծն անվանում ենք «Հայկական խաչմերուկ», որովհետև […]
21:43 11.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում նոյեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:34 11.11.2022
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ԼՂ հարցը Սոչիի ու Պրահայի հայտարարություններով պատմության գիրկն է ուղարկվել: Փաշինյանը հարց ուղղեց, որ եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՛ւ չի զգում դա: «Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ Պրահայից և Սոչիից առաջ էլ […]