Պարզվել են Կարբի գյուղի բնակչուհու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ. ձերբակալվել է կնոջ 43-ամյա որդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+26.09 oC

Պարզվել են Կարբի գյուղի բնակչուհու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ. ձերբակալվել է կնոջ 43-ամյա որդին

13:10 06.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են Կարբի գյուղի բնակչուհու մահվան հանգամանքները: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհուն՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխելու վերաբերյալ ահազանգը «Աշտարակ ԲԿ»-ից ստացվել է 2022թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը` 13:20-ին. նույն օրը՝ ժամը` 15:15-ին, բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ կինը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են 73-ամյա կնոջ՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժածի որդին՝ ծնված 1979թ.: Վերջինս, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 43-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մոր հետ, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները:
Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժողի մահվան պատճառ են հանդիսացել գլխուղեղի արյունազեղումները և գանգուղեղային փակ բութ վնասվածքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Lexus»-ը․ կան տուժածներ

16:07 04.06.2025

Սյունիքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Lexus»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Jeep Compass» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ 1 ուղևոր՝ ՀՀ ՊՆ Սիսանի զինվորական հոսպիտալ։ Վթարի փաստով Սիսանի քննչական բաժնում նախաձեռնվել է […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

16:00 04.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

Շվեդիայի ազգային տոնին ընդառաջ, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Նախագահը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Շվեդիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց և բարօրություն։ «Շնորհակալություն եմ հայտնում նաև սերտ համագործակցության, և այն անկեղծ վստահության համար, որ կա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը […] ...

Վարձակալները գողություն էին կատարել և հեռացել տնից

15:54 04.06.2025

Վարձակալները գողություն էին կատարել և հեռացել տնից

Հունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված 88-ամյա կինը հայտնել է, որ մայիսի 15-ին վերադառնալով արտերկրից՝ նկատել է, որ Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող իր տնից գողացել են կենցաղային տարբեր իրեր: Հայտնել է նաև, որ կից տունը 2024 թվականի հուլիս ամսին վարձակալության էր տվել ամուսինների, որոնք դեռևս դեկտեմբերին հեռացել էին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել […] ...

Հունիսի 6-ին կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը

15:47 04.06.2025

Հունիսի 6-ին կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի, Արտաշիսյան, Հովսեփյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ ...

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է «ԻՐՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրենի հետ

15:40 04.06.2025

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է «ԻՐՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրենի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է «ԻՐՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ: Ինչպես տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, քննարկվել է հանրային դիվանագիտությանը, Հայաստան-Իրան ԶԼՄ-ների համագործակցությանը, տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերի շրջանակ: ...

Պլանային ջրանջատում՝ Լոռու մարզում

15:33 04.06.2025

Պլանային ջրանջատում՝ Լոռու մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 5-ին՝ ժամը 12.00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 24.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը. Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորչի, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, […] ...

BACK_TO_TOP