Բոլոր լուրերը – Page 3627 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Գեղեցիկ, բայց փոքր-ինչ ցրտաշունչ առավոտ Երևանում. Տոյվո Կլաարը Հայաստանում է

11:03 28.10.2022

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է: Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր միկրոբլոգում՝ հրապարակելով լուսանկար և կից գրելով. «Գեղեցիկ, բայց փոքր-ինչ ցրտաշունչ առավոտ Երևանում։ Շատ ժամանակ է անցել»:   A beautiful, if somewhat chilly morning in Yerevan. It’s been a while. pic.twitter.com/oXneHznKex — Toivo Klaar (@ToivoKlaar) October 28, 2022

̰
Տոկաևը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպմանը կոչ է արել վերացնել պատնեշները

10:54 28.10.2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հինգշաբթի օրը հանդիպում է ունեցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամների հետ, որի ընթացքում նա կոչ է արել վերացնել պատնեշները և կանխել պրոտեկցիոնիզմը։ Այս մասին հայտնում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Պետության ղեկավարը կոչ է արել վերացնել խոչընդոտները, կանխել պրոտեկցիոնիզմը, ստեղծել բարենպաստ սակագնային պայմաններ, պարզեցնել վարչական ընթացակարգերը ԱՊՀ-ում»,- […]

̰
Հավատում եմ, որ մեր երկրպագուների օգնությամբ կկարողանանք հասնել հաջողության. Եղիշե Մելիքյանը՝ փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերի մասին

10:46 28.10.2022

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Սլովան‎» – «‎Փյունիկ» խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայկական թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հույս է հայտնել, որ ակումբը կկարողանա հասնել հաջողության: «Առաջին հերթին ես շնորհավորում եմ մրցակցին: Ֆուտբոլը 90 րոպե է, և երկու թիմերն էլ տակտիկապես պատրաստ էին այս խաղին ու մոտիվացված էին: Այսօր այսպես ստացվեց՝ անհատական […]

̰
Կանադա-Հայաստան բարեկամական խմբի անդամները կանադացի գործընկերներին են ներկայացրել ադրբեջանական վայրագություններն ու հակահումանիստական գործողությունները

10:38 28.10.2022

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Կանադայի խորհրդարանում հանդիպել են  Կանադա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին։ «Ներկայացրեցինք ադրբեջանական վերջին ագրեսիայի մանրամասները, ադրբեջանական վայրագություններն ու հակահումանիստական գործողությունները։ Պայմանավորվեցինք խորացնել խորհրդարանական կապերը՝ այդ թվում երկկողմ փոխայցելությունների միջոցով»,-գրել է նա։

̰
Հայաստանը համաձայնել է աշխատել ՌԴ կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների հիման վրա. Փաշինյան

10:25 28.10.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա հաստատել Սոչիում։ «Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,- նշել է Փաշինյանը: Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […]

̰
«Փյունիկը» դրամատիկ պայքարում պարտվեց «Սլովանին» բայց չկորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը

10:17 28.10.2022

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «‎Փյունիկը» Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում 1:2 հաշվով պարտվեց «Սլովանին‎»: Խաղն ակտիվ սկսեցին տանտերերը, սակայն առաջին կեսի միջնամասում «Փյունիկին» հաջողվեց կոտրել մեկնարկային լարվածությունը: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով: 64-րդ րոպեին տանտերերի դարպասապահի կոպիտ սխալից հետո Դիոպը խլեց գնդակը, սակայն դարպասապահը խախտեց կանոնները, ու մրցավարը նշանակեց 11-մետրամոց հարված, որն իրացրեց […]

̰
2022թ. 9 ամիսների ընթացքում ապահովվել է 7 տրլն ՀՀ դրամի շրջանառություն

10:09 28.10.2022

2022 թվականի 9 ամիսների ընթացքում շուրջ 442,9 մլն հաշվարկային փաստաթղթերով ապահովվել է 7 տրլն ՀՀ դրամի շրջանառություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 25%-ով, իսկ 2020թ. ցուցանիշը՝ 56%-ով, տեղեկացնում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեն։ Ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով ՀԴՄ կտրոնների քանակը 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով, իսկ տպված կտրոններով շրջանառությունը՝ 13%-ով։ […]

̰
Քրեական վարույթ՝ «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու գործով դատաբժիշկների կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար

10:06 28.10.2022

2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետների կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։ Այս գործով 2019թ. նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի շրջանակում նշանակված հանձնաժողովային […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:00 28.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
«KamAZ»-ի հետ բախման հետևանքով «Mercedes-Benz»-ի վարորդն արգելափակվել է. նրա վիճակը ծանր է

09:54 28.10.2022

Հոկտեմբերի 28-ին, ժամը 07:21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքից Սարավան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ճանապարհը երկկողմանի փակվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և […]

̰
Սերիական մանկապիղծին, որի զոհերը 20 երեխաներ են եղել, Մոսկվայում դատապարտել են 18 տարվա ազատազրկման

09:43 28.10.2022

Դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել խիստ ռեժիմի գաղութում սերիական մանկապիղծին, որի զոհերը 20 երեխաներ են եղել Ռուսաստանի տարբեր շրջաններից: Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունը։ Հանցագործի գործով  36 ապացուցված դրվագ կա: «Մոսկվայում տղամարդը մեղավոր է ճանաչվել անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների 36 դրվագով։ Հարավ-արևմտյան վարչական շրջանի քննչական բաժնի կողմից հավաքագրված […]

̰
Դավաճանությունը մահ է. մենք պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն. պետք է ծնենք նո՛ր երգեր… Աննա Հակոբյան

09:30 28.10.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում խոսել է դավաճանության մասին՝ այն համարելով մահ, ասում է, թե դավաճանության պահին արձանագրվում է մահ, մեռնում են այն հարաբերությունները, որ մինչ այդ գոյություն են ունեցել կամայական երկու սուբյեկտների միջեւ: Իսկ այն, ինչ մահացած է, պետք է թաղվի, այլապես կնեխի: Խոսում է ընտանիքում դավաճանության մասին, նշում, որ այս […]

̰
Հոկտեմբերի 30-ի գիշերը Ռուսաստանում կլինի ամենատաքը վերջին 75 տարվա ընթացքում

09:15 28.10.2022

Կենտրոնական Ռուսաստանում հոկտեմբերի 30-ին՝ կիրակի գիշերը ամենատաքը կլինի վերջին 75 տարվա ընթացքում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է օդերևութաբան, Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։ «Հյուսիսատլանտյան հսկա ցիկլոնի պատճառով հանգստյան օրերը կանխատեսվում է ռեկորդային տաք, բայց քամոտ և անձրևոտ եղանակ. ամեն օր գրեթե մեկ դույլ անձրևաջուր կթափվի՝ մինչև 8 մմ»,- գրել է նա։ […]

̰
Ուկրաինայի ԶՈւ կորուստները մարտերում 7-10 անգամ գերազանցում են ռուսական բանակի կորուստներին. Պուտին

09:04 28.10.2022

Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները մարտերում 7-10 անգամ գերազանցում են ռուսական բանակի կորուստներին:   Այս մասին ասել  է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի լիագումար նիստի ժամանակ։ «Նրանք կռվում են Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին։ Ափսոսանքով եմ ասում, բայց կորուստներն այնտեղ համեմատած Ռուսաստանի կորուստներին տասը մեկին են, ութը՝ մեկին: Վերջերս գրեթե միշտ այդպես է: Մարդկանց ընդհանրապես չեն […]

̰
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հնարավորությունները

08:57 28.10.2022

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիային, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը, փոխանցում է Ալիք մեդիան: Տեղեկության համաձայն, հանդիպմանն անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը։ «Ընդգծվեց երկու երկրների ոլորտի լիազոր գերատեսչությունների միջև ուղղակի կապերի և փոխգործակցության շարունակական ամրապնդման կարևորությունը»,- նշված […]

̰
Օmicron-ին փոխարինում է  Cerberus-ը. նոր ենթատեսակը հայտնաբերվել է արդեն ավելի քան 30 երկրներում

08:44 28.10.2022

Կորոնավիրուսի նոր ենթատարբերակը՝ Cerberus-ը կարող է շուտով գերիշխող դառնալ շատ երկրներում: Դրա առանձնահատկությունները Lenta.ru-ին տված հարցազրույցում նկարագրել է իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը: «BQ.1.1 տարբերակը՝  «cerberus»-ը BA.5-ի ճյուղն է՝ «omicron»-ի ենթատեսակն է, մուտացիան, սա հաջորդ սերունդն է։ Մեկ շաբաթ առաջ նման դեպքերի թիվը ընդհանուրի մոտ 17 տոկոսն է կազմել։ Եվրամիությունում՝ 0-ից 20 տոկոս՝ կախված […]

̰
Իտալիայում տղամարդը դանակահարել է «Արսենալի» խաղացողին և առևտրի կենտրոնի ևս չորս այցելուի

08:29 28.10.2022

Միլանի մերձակայքում գտնվող Ասագո քաղաքի առևտրի կենտրոնում (TC) տղամարդը դանակով հարվածել է հինգ մարդու, նրանցից երեքի վիճակը ծանր է։ Վիրավորների թվում է «Արսենալի» կենտրոնական պաշտպան Պաբլո Մարին, ով օգոստոսից վարձավճարով հանդես է գալիս մեկ այլ ակումբում։ Ինչպես հոկտեմբերի 27-ին հայտնել է Tgcom24-ը, պարզվել է, որ հարձակվողը 46-ամյա իտալացի է, ով առևտրի կենտրոնի սուպերմարկետի դարակից դանակ […]

̰
Կուբանում կինը փորձել է պատշգամբից ցած նետել իր երկու ամսական որդուն

08:17 28.10.2022

Կուբանում քրեական գործ է հարուցվել մի կնոջ դեմ, ով իր երկու ամսական որդուն յոթերորդ հարկի պատշգամբից կախել է։ Այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, հայտնել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Քննիչների տվյալներով՝ հինգշաբթի օրը մի կին իր դստեր և երկու ամսական որդու հետ տանը միայնակ է եղել։ Ինչ-որ պահի նա, վերցնելով երեխային, դուրս […]

̰

08:04 28.10.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Աջափնյակ վարչական շրջան՝ զորամաս, 11:00-15:00 Տիգրան Մեծի պող. 34 շենք, 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 41 շենք, Թբիլիսյան խճ․ 3, 3/14, 5, 5/1, 7 շենքեր և 7/4-79/2 առանձնատներ, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-30 […]

̰
Կաննի կենտրոնական զբոսուղիներից մեկն անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով

01:11 28.10.2022

Հոկտեմբերի 26-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի ծովափնյա Կանն քաղաքում մասնակցել է հանրահայտ Կրուազետ բուլվարի հարևանությամբ գտնվող զբոսուղիներից մեկի՝ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով անվանակոչման հանդիսավոր արարողությանը։ Զբոսուղին գտնվում է Հայաստանի անունը կրող այգու և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ու հանուն Ֆրանսիայի զոհված հայ մարտիկների հիշատակին նվիրված հուշաքարի անմիջական հարևանությամբ։ Ելույթներով հանդես են […]

̰
Քաղսի գյուղում բախվել են բեռնատար էլեկտրագնացքը և «BMW» մակնիշի ավտոմեքենան

00:08 28.10.2022

Հոկտեմբերի 27-ին, ժամը 21։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ էլեկտրաքարշը բախվել է ավտոմեքենային. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քաղսի գյուղում բախվել են բեռնատար էլեկտրագնացքը և «BMW» […]

̰
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

00:03 28.10.2022

Երևանում հոկտեմբերի 28-31-ը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ներկայացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Մարզերում՝ Հոկտեմբերի 28-31-ը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։  

̰
12-ամսյա գնաճի տեմպը սեպտեմբերին արագացել է՝ հասնելով 9.9%-ի. Լույս հիմնադրամը ներկայացրել է 9 ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները

23:51 27.10.2022

Լույս հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։ Այսպիսով՝ Ռուս–ուկրաինական հակամարտության սրման հետևանքով` դեպի ՀՀ կապիտալի և մարդկանց ներհոսքով պայմանավորված, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ–ի) տեմպը շարունակում է բարձր մնալ: Այնուամենայնիվ, վերջին երկու ամիսներին նկատվում է աճի տեմպի որոշակի դանդաղում, վերլուծության կարևոր դրվագներն առանձնացրել է Բիզնես 24 կայքը: 2022թ.-ի սեպտեմբերին տնտեսական ակտիվության […]

̰
ԱՄՆ խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ թուրք թեկնածու է առաջադրվել

23:39 27.10.2022

Միացյալ Նահանգներում ընտրարշավը վճռորոշ փուլ է մտնում: Խորհրդարանական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ն:  Ինչո՞ւ են այս ընտրությունները կոչվում միջանկյալ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Օրենսդիր մարմինը վերընտրվելու է ոչ ամբողջությամբ: Ամբողջությամբ կվերընտրվի միայն Ստորին Պալատը՝ բոլոր 435 կոնգրեսականները, իսկ Վերին Պալատի սենատի միայն մեկ երրորդը ընտրությունների միջոցով այս անգամ հայտնի կդառնա, մնացածը պահպանում են իրենց […]

̰
Նշվել են 2022 թվականի երրորդ եռամսյակի ամենահայտնի հագուստներն ու կոշիկները

23:32 27.10.2022

Նորաձևության ոլորտում սպառողների վարքագծի վերլուծության մեջ մասնագիտացած Lyst հարթակի փորձագետները նշել են 2022 թվականի երրորդ եռամսյակի ամենահայտնի հագուստները, կոշիկներն ու աքսեսուարները։ Այս մասին պատմող նյութը հայտնվել է համանուն կայքում, փոխանցում է Լենտա.ռու-ն: Իտալական Miu Miu ապրանքանիշի վարդագույն ատլասե բալերինները դարձել են աշխարհի ամենապահանջվածկոշիկները կանանց շրջանում: Երկրորդ տեղը զբաղեցրել է թավշե խցանները (ետնամասը բաց ամառային կոշիկների […]

̰
Մարգարեական երազն օգնել է կնոջը գտնել կորած կատվին

23:18 27.10.2022

Մեծ Բրիտանիայի բնակիչը մարգարեական երազի շնորհիվ փակված եկեղեցում գտել է անհետացած կատվին. Այս մասին հայտնում է Daily Star-ը, փոխանցում է Լենտա.ռու-ն: 50-ամյա Նիկի Մերինգ-Թոմասը չափազանց անհանգստացած էր Ինկա անունով կրիայի մաշկով կատվի կորստով։ Կենդանին չորս օր տուն չի եկել։ Փախած ընտանի կենդանուն գտնելու համար բրիտանուհուն օգնել է, ինչպես ինքն է պնդում, մարգարեական երազը։ Կինը երազում […]

̰
ԱՄՆ-ում ներկայացրել են, թե ինչպես կարձագանքեր Քենեդին ուկրաինական ճգնաժամին

23:06 27.10.2022

Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին միջուկային հակամարտության վտանգի դեպքում ԱՄՆ-ը պետք է վերլուծի նախագահ Քենեդու «կուբայական» փորձը, գրում է Հարվարդի Քենեդու դպրոցի պրոֆեսոր Գրեհեմ Թ. Էլիսոնը National Interest-ի հոդվածում։ Նա Քենեդու քաղաքականությունը հրթիռային ճգնաժամի ժամանակ անվանել է «հուշումների հարուստ աղբյուր, որը կարող է լույս սփռել Ջո Բայդենի ընտրության և այն մարտահրավերների վրա, որոնց այսօր բախվում է […]

̰
Գծանշվում է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը

22:58 27.10.2022

Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ14+400-կմ18+400 հատվածում միջին նորոգման աշխատանքների շրջանակում կատարվում է գծանշում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:  

̰
Հայտնի է 2022 թվականի աշնան ամենանորաձև սանրվածքը

22:51 27.10.2022

The Symbol ամսագրի խմբագիրներն անվանել են 2022 թվականի աշնան ամենանորաձև սանրվածքը։  Նյութը հայտնվել է հրատարակության կայքում։ Խոսքը կարճ  բոբի մասին է՝ դասական բոբի տեսակներից մեկը, որը բնութագրվում է մեկ երկարությամբ հավասար կտրվածքով։ Նշվում է, որ այս սանրվածքը կարելի էր տեսնել այնպիսի շքեղ ապրանքանիշերի աշուն-ձմեռ նորաձեւության ցուցադրությունների մոդելների վրա, ինչպիսիք են Givenchy-ն, Coperni-ն և Versace-ը: Մասնագետների […]

̰
Պուտինը անեկդոտ է պատմել աշխարհում տիրող էներգետիկ իրավիճակի մասին

22:42 27.10.2022

«Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի անեկդոտ է պատմել աշխարհում տիրող էներգետիկ իրավիճակի մասին. -Որդին հարցնում է հորը. «Հայրիկ, ինչո՞ւ է այդքան ցուրտ»: -Որովհետև Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա. -Իսկ մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ։ «Մենք պատժամիջոցներ սահմանեցինք, որպեսզի Ռուսաստանին վատ լինի։ «Իսկ ի՞նչ է՝ մենք ռո՞ւս ենք»: Դահլիճը […]

̰
BACK_TO_TOP