21:32 27.10.2022
Դեմոկրատական կուսակցությունը և նրա ղեկավարությունը թքած ունեն Ուկրաինայի ժողովրդի վրա, ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Թուլսի Գաբարդը՝ մեկնաբանելով կոնգրեսականների որոշումը՝ հետ կանչել Բայդենին Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու մասին նամակը։ «Նրանք բացարձակապես թքած ունեն ուկրաինացիների վրա, հակառակ դեպքում նրանք մի քանի ամիս առաջ կգնային հակամարտության դիվանագիտական կարգավորմանը», – ասել է նա Fox News-ին […]
21:18 27.10.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հոկտեմբերի 25-28-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից կազմակերպած «Միջուկային էներգետիկան 21-րդ դարում» խորագրով համաժողովի ընթացքում քննարկվել են միջուկային էներգիայի ոլորտում համաշխարհային զարգացումների, մաքուր էներգիայի աղբյուրների անցման գործում ատոմային էներգիայի դերի և այլ առանցքային թեմաներ: Հակոբ Վարդայանն […]
21:09 27.10.2022
Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022-ը սկվում է այս ուրբաթ, հոկտեմբերի 28-ին, տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Նշվում է, որ գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 28-ից 31-ը Երևանում: Համաշխարհային հայկական գագաթնաժողովի գլխավոր նպատակն է հզորացնել ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ համաշխարհային հայկական սփյուռքը՝ սահմանելով և ինստիտուցիոնալացնելով փոխշահավետ քաղաքականություն և ծրագրեր, ինչպես նաև ստեղծելով նորարար և արդյունավետ ինստիտուցիոնալ շրջանակներ, […]
21:00 27.10.2022
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը խորհրդարանական քննարկումների ժամանակ բարձրացրել է Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու և պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին Միացյալ Թագավորության կառավարության կողմից պատասխանատվության ենթարկելու, իսկ Լորդ Հուսեինը՝ ԵՄ գլխավորած միջնորդական ջանքերին Բրիտանական կառավարության աջակցությունը վերահաստատելու մասին հարցերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոլայն Քոքսը նշել է․ «Այս տարի երկու անգամ այցելել եմ Հայաստան և ականատես […]
20:55 27.10.2022
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վճարել է 20 միլիոն եվրո գաղտնի աշխատավարձ, երբ նա հանդես էր գալիս իտալական ակումբում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Հայտնի է դարձել, որ «Յուվենտուսի» ղեկավարները համաձայնության են հասել Ռոնալդուի հետ և աշխատավարձի մի մասը նա ստացել է գաղտնի՝ չվճարելով հարկեր։ 37-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսում» հանդես է եկել 2018-2021 […]
20:50 27.10.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Անդրկասպյան տրանսպորտային երթուղուց օգտվելու հնարավորությունները։ Այս հաղորդագրությունը հրապարակվել է Եվրոպական խորհրդի կայքում։ Քննարկվել են անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու օգտագործման և զարգացման հնարավորությունները։ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Շառլ Միշելը ընդգծել են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև գոյություն ունեցող նոր միջազգային տրանսպորտային միջանցքների ընդլայնման […]
20:41 27.10.2022
Շախմատի ԱՄՆ-ի հավաքականը հրապարակել է կազմը, որը կմասնակցի աշխարհի թիմային առաջնությանը՝ վարկանիշային առաջատարներ Ուեսլի Սոյի, Հիկարու Նակամուրայի, Ֆաբիանո Կարուանայի, Լևոն Արոնյանի, Լենիեր Դոմինգեսի, Սամուել Սևյանի բացակայությամբ։ ԱՄՆ-ի հավաքականի կազմում ընդգրկվել են ամերիկահայ Վարուժան Հակոբյանը, սկանդալային համբավ ունեցող Հանս Նիմանը, Լասարո Բրուսոնը, Ալեքսանդր Օնիշչուկը, Յունեսկի Կեսադա Պերեսը։ Հիշեցնենք, որ 19-ամյա Հանս Նիմանը կասկածվում է ավելի քան […]
20:35 27.10.2022
Սպանդարյան փողոցի՝ Շահումյան փողոցից Հաղթանակի պողոտա ընկած հատվածն այսուհետ կրելու է Հասմիկ Կիրակոսյանի անունը։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Կիրակոսյանն այսօր կդառնար 80 տարեկան։ Ծննդյան օրը տեղի ունեցավ փողոցի անվանակոչման պաշտոնական արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, մշակույթի, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, Հասմիկ Կիրակոսյանի […]
20:27 27.10.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս/թ հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գարեգին Նժդեհի փողոցում: Նախկինում Գարեգին Նժդեհի- Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա երթևեկելիս թույլատրվում էր աջ կողմում կանգառ կատարել, փոփոխությունից հետո նշված հատվածում կանգառ կատարելը կարգելվի:
20:21 27.10.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է 2022 թվականի պաշտպանական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։ Այս մասին հայտնում է Գերագույն ռադայի կայքը։ Օրենքն ավելացրել է ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը 386,9 միլիարդ գրիվնայով (10,48 միլիարդ դոլար): Միջոցների մեծ մասը հատկացվել է պաշտպանության նախարարությանը՝ 365,2 մլրդ գրիվնա (9,89 մլրդ դոլար)։ Մնացած միջոցները բաշխվում են Ներքին գործերի […]
20:15 27.10.2022
Մինչև 23 տարեկան ձյուդոիստների Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, մեկնել է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը: Այստեղ մեկնարկել է Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությանը ներկայացնում են Երվանդ Ներսեսյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Արսեն Ավետիսյանը (երկուսն էլ՝ 73 կգ): Առաջնությունը կավարտվի […]
20:10 27.10.2022
ՀՀ ոստիկանության պետի հրավերով հոկտեմբերի 27-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը։ Նրան ոստիկանությունում ընդունեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ ՀՀ ոստիկանության պետը, Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ու ոստիկանության կոլեգիայի անդամները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր […]
20:03 27.10.2022
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 27-ին Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 43-րդ լիագումար նիստում: Հայտնում է ՀՀ Աժ-ի պաշտոնական կայքը։ «Հարգելի’ պարոն նախագահ, Հարգելի’ գլխավոր քարտուղար, Կոնգրեսի հարգելի’ անդամներ Նախ, որպես Խորհրդարանական վեհաժողովի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող, կցանկանայի պատրաստակամությունս […]
19:56 27.10.2022
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հոկտեմբերի 28-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերի կարևորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները […]
19:53 27.10.2022
Goal հրատարակությունը կազմել է Չեմպիոնների լիգայի 2022/23-ի ֆավորիտների վարկանիշը։ Ցուցակում ընդգրկված են 20 թիմեր, որոնք ունեն 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորություն կամ արդեն դուրս են եկել փլեյ-օֆֆ։ Մրցաշարի գլխավոր ֆավորիտը հեղինակների կարծիքով մնացել է «Մանչեսթեր Սիթին»։ 2-րդ և 3-րդ տեղերով փոխվել են «Բավարիան» և «Ռեալը»: Թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը. 1. «Մանչեսթեր Սիթի» 2. «Բավարիա» […]
19:46 27.10.2022
Բաթումում հորդառատ անձրևի հետևանքով մի քանի փողոց հեղեղվել է, այժմ իրականացվում են ջրահեռացման աշխատանքներ։ Բաթումի քաղաքապետ Արչիլ Չիկովանին հետևում է աշխատանքներին, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Բաթումի քաղաքապետարանը։ Ճանապարհի հարակից տարածքի հողային զանգվածը վնասվել է։ Ջրահեռացման աշխատանքներն իրականացնում են «Բաթումի ջուր» ընկերության շարժական խմբերը։ Հորդառատ տեղումների պատճառով գետերը դուրս են եկել հունից՝ հեղեղումներ առաջացնելով մոտակա փողոցներում։ […]
19:40 27.10.2022
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
19:35 27.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում Մ.Մ.-ն, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը, հանդիսանալով զորամասի ողջ անձնակազմի ուղղակի […]
19:28 27.10.2022
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ՉԼ շաբաթվա լավագույն խաղացողի քվեարկության արդյունքները։ Խոսքը վերաբերում է խմբային փուլի 5-րդ տուրին: Հաղթող է ճանաչվել «Պորտուի» իրանցի հարձակվող Մեհդի Տարեմին։ Նա դուբլի հեղինակ էր դարձել «Բրյուգեի» հետ խաղում: Քվեարկությունում նա առաջ է անցել Լիոնել Մեսսիից (ՊՍԺ), Ռաֆա Սիլվայից («Բենֆիկա») և Ջովանի Սիմեոնեից («Նապոլի»)։
19:22 27.10.2022
ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Ներկաները շնորհավորել են նիստը նախագահող Վալենտինա Մատվիենկոյին ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Նիստին արձանագրվել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը կարեւոր ջանքեր է գործադրում երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել ԱՊՀ խորհրդարանականների փոխգործակցության […]
19:16 27.10.2022
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնել 2022թ. հոկտեմբերի 26-ին Շիրազի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության և արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում: «Խստորեն դատապարտելով այդ սարսափելի ոճրագործությունը` դեսպանությունը այս դժվարին պահին իր զորակցությունն է հայտնում ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին, միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին»։
19:10 27.10.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի լիագումար նիստի ժամանակ ասել է, թե մարդկությունը ներկայումս երկու ճանապարհ ունի, ապա պարզաբանել է իր խոսքերը: ՌԴ նախագահի խոսքերով մարդկությունը կարող է շարունակել խնդիրներ կուտակելը կամ փորձել լուծումներ գտնել: «Այժմ մարդկության համար, ըստ էության, երկու ճանապարհ կա՝ կա՛մ շարունակել կուտակել խնդիրների բեռը, որն անխուսափելիորեն կջախջախի մեզ բոլորիս, կա՛մ ամեն […]
19:05 27.10.2022
Հոկտեմբերի 27-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայում «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ղեկավար Կլաուս Պավելին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկացնում են Մայր Աթոռից։ «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեն քսան տարուց ավելի բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։ Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կառավարման կոմիտեի ղեկավարին և […]
18:57 27.10.2022
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքները, հայտնում է FourFourTwo-ն՝ հղում կատարելով BCA Research-ին: Աշխարհի չեմպիոն կդառնա Արգենտինայի հավաքականը, որը եզրափակիչում 11-մետրանոցներով կհաղթի Պորտուգալիայի ազգային թիմին: Ուսումնասիրությունը հաշվի է առել FIFA 22 համակարգչային խաղի տվյալները, ինչպես նաև աշխարհի նախորդ չորս առաջնությունների խաղերի վիճակագրությունը։ Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին:
18:51 27.10.2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Տավուշ կատարած այցի շրջանակում Ջուջևան բնակավայրում հյուրընկալվել է գորգագործ Անուշ Ալեքսանյանին: Տիկին Հակոբյանին դիմավորել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ Հայկանուշ Բեգլարյանը և գորգագործ Անուշ Ալեքսանյանը: Անուշ Ալեքսանյանը տիկին Աննա Հակոբյանին ներկայացրել է իր աշխատանքները` Սասունցի Դավթի, Ախթամարի, Արա Գեղեցիկի և Շամիրամի պատկերներով գորգերը: Պատմել, որ […]
18:45 27.10.2022
Հաագայի ոստիկանությունը ձերբակալել է իրենց էկոակտիվսիտներ համարող երեք վանդալների, ովքեր փորձել են վնասել Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը։ Նրանցից մեկը գլխով սոսնձվել է կտավին, իսկ երկրորդը պահածոյացված ապուրը լցրել է նրա վրա: Ավելի ուշ Mauritshuis թագավորական պատկերասրահի ներկայացուցիչները, որտեղ պահվում է 17-րդ դարի նշված կտավը, հայտարարել են, որ ցուցանմուշը չի վնասվել, քանի որ այն […]
18:38 27.10.2022
Մոլդովայի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին գիշերները դուրս չգալ տնից, փողոցային լուսավորության անջատման պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Հաշվի առնելով, որ էներգետիկ ճգնաժամի պայմաններում փողոցների լուսավորությունը մասամբ անջատված է, ոստիկանությունը մի շարք առաջարկություններ է արել բնակչությանը», – ասվում է Մոլդովայի ոստիկանության հայտարարության մեջ։ Բնակչությանը խնդրել են չայցելել «ամայի» և ոչ անվտանգ վայրեր, խուսափել կասկածելի […]
18:30 27.10.2022
Ֆրանսիացի մարզական լրագրող Օրելյեն Մակեդոն նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են տեղափոխվել եվրոպական թոփ առաջնություններ։ Ցանկում նա ներառել է նաև հայ ֆուտբոլիստներ՝ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին և Մոսկվայի «Դինամոյի» և ՌԴ հավաքականի խաղացող Արսեն Զախարյանին: «Ես ուշադիր հետևում եմ ՌՊԼ-ին: Ռուսաստանցի խաղացողներից եվրոպական առաջնությունների ակումբներ տեղափոխվելու հնարավորություններ ունեն […]