Բոլոր լուրերը – Page 3659 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.3 oC

Բոլոր լուրերը

Իրան ցորենի ներկրումը նվազել է 40%-ով

19:57 18.10.2022

Այս տարի Իրանում տեղական ցորենի մթերման ծավալներն աճել են 60%-ով, փախարենը նվազել է ցորենի ներմուծումը40%-ով։ Այս մասին հայտարարել է Իրանի պետական ​​առևտրային ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Ռադը։ Նա նշել է, որ ներքին արտադրության շնորհիվ այս տարի մթերվել է 7 մլն 200 հազար տոննա ցորեն։ «Երկրի կարիքները հոգալու նպատակով հանրապետություն է ներկրվել նաև 3 մլն 800 […]

̰
Արքայազն Ուիլյամը ժառանգություն է ստացել Փրինսթաունի 200 տարվա բանտը

19:53 18.10.2022

Եղիսաբեթ թագուհու մահից հետո արքայազն Ուիլյամը դարձավ իր հոր՝ մոտ 400 միլիոն դոլար արժողության գույքի պորտֆելի սեփականատերը, ներառյալ HMP Dartmoor բանտը: Այս մասին հայտնում է New York Post-ը։ 1809 թվականից բանտը գտնվում է Փրինսթաունում՝ անգլիական Դևոն կոմսությունում։ C կատեգորիայի տղամարդկանց բանտը վերապատրաստման և վերաբնակեցման հաստատություն է, որը բանտարկյալներին, հիմնականում «սպիտակ օձիքով» աշխատողներին, հնարավորություն է տալիս […]

̰
Նորվեգիայի ԱԳ նախարարն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն

19:47 18.10.2022

Այսօր Սպիտակի բժշկական կենտրոնում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտին: Նրան ուղեկցել են Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը, ՀՀ Արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: Ներկա են եղել նաև Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար […]

̰
22 երկիր դիմել է իրանական արտադրության ԱԹՍ-ներ գնելու խնդրանքով, ասել է  Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը

19:42 18.10.2022

Իրանն այսօր այնպիսի աստիճանում է, որ մեր անօդաչու սարքերը գնելու խնդրանքով դիմել են 22 երկրներ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իսլամական հեղափոխության գերագույն հոգևոր առաջնորդի օգնական և գերագույն խորհրդական գեներալ Յահյա Սաֆավին։ Խոսելով Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տարբեր ոլորտներում Իրանի ձեռքբերումների և զինված ուժերում գիտության ու տեխնիկայի կիրառման մասին, առաջնորդի խորհրդականը հայտարարել է ուժերի […]

̰
Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Նորվեգիայի արտգործնախարարին

19:36 18.10.2022

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զրույցը ծավալվել է հիմնականում հայաստանյան ժողովրդավարության եւ դրա զարգացմանը նպաստող անհրաժեշտ պայմանների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսեւորման […]

̰
Հարավային Օսիան համաձայնել է միանալ ԵԱՏՄ-ին

19:30 18.10.2022

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի համաձայնագրին միանալու մասին» (ԵԱՏՄ) օրինագծին։ «Նշված օրենքի ընդունումը Հարավային Օսիայի մաքսային մարմիններին թույլ կտա ներդնել ժամանակակից մաքսային գործառնություններ և տեխնոլոգիաներ»,-Aliq Media.am-ի փոխանցմամբ՝ ասել է դե ֆակտո խորհրդարանի պատգամավոր, օրինագծի նախաձեռնող Արսեն Կվեզերովը։ Նշենք, որ Ռուսաստանի և Հարավային Օսիայի դե […]

̰
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչների հետ

19:26 18.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչներին, որոնք նախարարին են փոխանցել իրենց դիմումը` բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը: «Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. այս գործընթացը լինելու է փուլային, կառուցողական: […]

̰
Նիկոլ Փաշինյանը Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշման կարևորությունը

19:20 18.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է տիկին Հյութֆիլդտի այցը Հայաստան, ինչը նոր ազդակ կհաղորդի հայ-նորվեգական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նորվեգական կողմի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, […]

̰
Երկու նոր նախագիծ արժանացել է Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի հավանությանը

19:16 18.10.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովին է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:   2021 թվականի հոկտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորմանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել լուծել քրեական գործերով Կոմիտեի դեպոզիտային հաշվի բացման հարցը, պայմանավորված այն հանգամանքով, որ անհրաժեշտ է ապահովել հանցագործության հետևանքով պետությանը և հասարակությանը […]

̰
Ուկրաինան Իսրայելից կխնդրի ՀՕՊ համակարգեր․ԱԳՆ 

19:10 18.10.2022

Հոկտեմբերի 18-ին Ուկրաինան պատոնապես դիմելու է Իսրայելին  ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, գրում է РБК-Украина-ն։ «Այսօր Ուկրաինան պաշտոնական նոտա կուղարկի Իսրայելի կառավարությանը՝ խնդրելով անհապաղ տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր և սկսել բարձրակարգ համագործակցություն՝ Ուկրաինայի համար համապատասխան տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար»,- ասել է նախարարը։ Նա հավելել է, որ […]

̰
Քննարկվել են Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մշակութային համագործակցության խորացմանը միտված հարցեր

19:05 18.10.2022

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը: Նախարար Դումանյանը […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

18:57 18.10.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հյուրընկալել է Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտին։ Հանդիպումների մասին ՀՀ ԱԳ նախարարը խոսել է իր ելույթում, որից հետո երկու նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ «Տիկի՛ն նախարար, Սիրելի՛ գործընկեր, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հյուրընկալել Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտին: Ավելի քան մեկ տասնամյակ դադարից հետո […]

̰
Արցախի նախագահը կառավարության նիստում անդրադարձել է ՀՀ-ում ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքներին

18:52 18.10.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության նիստ, որի ընթացքում Նախագահն անդրադարձել է իր գլխավորած պատվիրակության ՀՀ-ում ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքներին։ Տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ ԱՀ նախագահը ներկայացրել է հանդիպումների մանրամասները և ԱՀ իշխանությունների մոտեցումներն Արցախի ապագայի վերաբերյալ: Նախագահը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ համակարգված աշխատանքը ինչպես ներքին […]

̰
Թուրքիան հայտարարել է Պուտինի և Զելենսկիի միջև բանակցությունների անհնարինության մասին

18:46 18.10.2022

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ այս պահին Թուրքիայում նախադրյալներ չկան Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հանդիպման համար։ Այս մասին նա հայտարարել է  A Haber հեռուստաալիքի հարցին պատասխանելիս։ «Այս պահին նման նախադրյալներ չկան», – ասել է Քալընը: Սեպտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր […]

̰
Այսօր ոչ մի հայ ըմբիշի չհաջողվեց դուրս գալ 1/4 եզրափակիչ․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

18:40 18.10.2022

Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան ևս 5 քաշային կարգի ըմբիշներ։ Հայաստանի Մ23 հավաքականի կազմում մրցագորգ դուրս եկան Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։ Մեր ըմբիշները պարտություններ կրեցին տարբեր փուլերում […]

̰
Քննարկվել են Ներքին գործերի նախարարության կազմավորմանը վերաբերող հարցեր

18:32 18.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են նոր ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր: Վարչապետին է ներկայացվել Ներքին գործերի նախարարության կազմավորման նախագիծը՝ լրամշակված նախորդ քննարկումների արդյունքներով արձանագրված առաջարկներով: Քննարկման առարկա են դարձել ՆԳՆ կառավարման կառուցվածքին, դրանում միավորվող պետական կառույցների կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, տարածքային կառավարման մոդելներին, գործառույթների շրջանակին, օրենսդրական դաշտին […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես

18:16 18.10.2022

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես: Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

̰
Ձևավորվել է Հայաստանում ստեղծվող Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովի կազմը

18:13 18.10.2022

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է Հայաստանում ստեղծվող նոր Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովը, որը նպատակ ունի ցուցաբերել մասնագիտական աջակցություն՝ կենտրոնի ստեղծման աշխատանքներին: Խորհրդատվական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են արբիտրաժի ոլորտում հանրաճանաչ միջազգային և ազգային 26 մասնագետներ: Ընդ որում, նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծումից հետո Խորհրդատվական հանձնաժողովի անդամները կարող են հետագայում դիտարկվել նաև որպես նոր կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամի […]

̰
Գեղարքունիքի մարզպետը Սոթք և Կութ բնակավայրերում հետևել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքների ընթացքին

18:08 18.10.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք ևԿութ բնակավայրեր՝ դիտարկելու այս տարվա սեպտեմբերի 13- 14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրետակոծությունից վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից տրամադրված համապատասխան ֆինանսական միջոցներով։ Սոթքում ադրբեջանական հրետակոծությունից վնասված 86 բնակարանների սեփականատերերին բնակարանների վերականգնման նպատակով տրամադրվել է գույքագրմամբ նախատեսված գումարի չափի […]

̰
Հորիզոն 18.00

18:02 18.10.2022

̰
SHANTNEWS

18:00 18.10.2022

̰
Կբացվի ցուցահանդես՝ նվիրված ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի 100-ամյակին

17:55 18.10.2022

Այս տարի նշվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Մկրտիչ Սեդրակյանի 100-ամյակը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այդ առիթով Հայաստանի նկարիչների միության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-26-ը Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվելու է «Մկրտիչ Սեդրակյանը և իր որդիները» հոբելյանական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու է 100-ից ավելի ստեղծագործություն, որոնցից 15-ը` Հայաստանի ազգային պատկերասրահի […]

̰
ԱՄՆ-ն պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր. Կոնգրեսական

17:53 18.10.2022

Միացյալ Նահանգները դեմ է Հայաստանի ինքնավար տարածք Ադրբեջանի ներխուժմանն ու պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը: «Հայաստանի համար ծանր ժամանակներ են: Ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, և դեռ վառ էր […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևի հետ

17:51 18.10.2022

Պետական այցով Բուլղարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևի հետ: Գալաբ Դոնևը նշել է, որ հայ և բուլղարացի ժողովուրդներին երկարամյա բարեկամություն է կապում։ Նա իր գոհունակությունն է հայտնել, որ երկու երկրների միջև ձեւավորված են գերազանց հարաբերություններ, կան մեծ հեռանկարներ՝ գիտության, մշակույթի, առողջապահական և այլ ոլորտներում չօգտագործված […]

̰
Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի կողմից տեսնում ենք ոչ կառուցողական ու առավելապաշտական պահվածք. ՀՀ ԱԳ նախարար

17:44 18.10.2022

Հայաստանը, տարբեր ֆորմատներով ակտիվ դիվանագիտական շփումներին զուգահեռ, Ադրբեջանի կողմից շարունակաբար տեսնում է ոչ կառուցողական, առավելապաշտական պահվածք, ուժի գործադրման սպառնալիքով բանակցությունների վրա ազդելու ցանկություն և փորձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում անդրադառնալով լրագրողի հարցին: «Վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում: Մենք պատրաստ ենք […]

̰
Թուրքիան Սև ծովի վրայով փորձարկել է տեղական արտադրության բալիստիկ հրթիռ. ԶԼՄ-ներ

17:35 18.10.2022

Թուրքիան տեղական արտադրության բալիստիկ հրթիռ է փորձարկել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ «Թուրքիան երեքշաբթի օրը Սև ծովի վրայով տեղական արտադրության փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել»,-ասվում է հաղորդագրությունում: Ըստ աղբյուրների՝ հրթիռն արձակվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին՝ Ռիզե նավահանգստային քաղաքի մոտ գտնվող օդանավակայանից: Այն թռել է 561 կիլոմետր և ընկել ծովը՝ Սինոպ նավահանգստի […]

̰
Գորիսի ոստիկանները բացահայտել են խուլիգանությունը․ ապօրինի պահվող ինքնաձիգը հայտնաբերվել է

17:25 18.10.2022

Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Գորիս քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ կրակոցի ու հրավառության ձայն է լսվում: Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 00.40-ի սահմաններում Գորիս քաղաքի Արցախյան խճուղու ռեստորաններից մեկի մոտ 38-ամյա և 42-ամյա գորիսցի երկու տղամարդ իրենց մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ են արձակել: Նշված […]

̰
Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին. Freedom House-ը հրապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը

17:14 18.10.2022

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Countering the Authoritarian Overhaul of the Internet» վերտառությամբ տարեկան զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցում նշվում է, որ այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր, ի տարբերություն 2021 թ. 71 միավորի: Զեկույցն ընդգրկում է 2021թ․ հունիսի 1-ից 2022 թ․ մայիսի […]

̰
Հայաստանի և Բուլղարիայի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ

17:09 18.10.2022

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Բուլղարիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Մեծարգո նախագահ Ռադև, Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ պետական այցով գտնվել Բուլղարիայի Հանրապետությունում. խորհրդանշական տարում, երբ մենք նշում ենք երկու երկրների միջև դիվանագիտական […]

̰
Հայաստանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

17:03 18.10.2022

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատրաստակամ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասել է ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի հետ: «Մենք շահագրգռված ենք երկխոսության հաջող ավարտով: Որևէ հանդիպում, որը կօգնի հասնել այդ հաջող ավարտին, իհարկե, կարող է […]

̰
BACK_TO_TOP