Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի կողմից տեսնում ենք ոչ կառուցողական ու առավելապաշտական պահվածք. ՀՀ ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի կողմից տեսնում ենք ոչ կառուցողական ու առավելապաշտական պահվածք. ՀՀ ԱԳ նախարար

17:44 18.10.2022

Հայաստանը, տարբեր ֆորմատներով ակտիվ դիվանագիտական շփումներին զուգահեռ, Ադրբեջանի կողմից շարունակաբար տեսնում է ոչ կառուցողական, առավելապաշտական պահվածք, ուժի գործադրման սպառնալիքով բանակցությունների վրա ազդելու ցանկություն և փորձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում անդրադառնալով լրագրողի հարցին:

«Վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում: Մենք պատրաստ ենք և ամեն ջանք գործադրելու ենք, որ նույն ինտենսիվությամբ ակտիվ աշխատանքներ շարունակվեն՝ տարածաշրջանում ի վերջո կայուն, երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու համար: Այս առումով մեր ակնկալիքները և մեր տրամադրվածությունը չեն փոխվել: Ուրիշ բան, որ մենք զուգահեռ այս բանակցությունների, շարունակաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական, ես կասեի՝ առավելապաշտական պահվածք, նաև տեսնում ենք ուժի գործադրման սպառնալիքով այդ բանակցությունների վրա ազդելու ցանկություն և փորձ: Միայն այսպես և այդ համատեքստում, այս մեկնաբանությամբ եմ ես տեսնում Ադրբեջանի վերջին ագրեսիան: Դրանից առաջ եղել է ևս մեկ ագրեսիա, դրանից առաջ ևս մեկ սադրիչ գործողություն, նաև Ադրբեջանի հռետորաբանությունը»,-ասել է Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ակնհայտորեն այդպիսի գործողությունները չեն նպաստում կառուցողական մթնոլորտին և կառուցողական բանակցություններին: Այնուամենայնիվ, հայկական կողմը, չնայած սրան, շարունակելով իր նախկին գործելաոճը, կարծում է, որ վերջնական լուծումների պետք է հանգել բանակցությունների սեղանի շուրջ: Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել այդ ջանքերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP