Բոլոր լուրերը – Page 3684 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի ակումբային չեմպիոն

18:54 10.10.2022

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանն ավստրիական ASVOe Pamhagen թիմի կազմում դարձել է կանանց Եվրոպայի ակումբային չեմպիոն։ Ավստրիայում կայացած առաջնության 7 տուրերում ASVOe Pamhagen-ը տարել է 5 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի ու հավաքել է 18,5 միավոր։ Երկրորդ տեղը գրաված CSU ASE Superbet-ն առաջատարին զիջել է 1 միավոր։ Էլինա Դանիելյանը 7 պարտիաներում տարել է […]

̰
Բողոքի ակցիա Հունաստանում՝ Օջալանին ազատ արձակելու պահանջով

18:48 10.10.2022

Աթենքում երթ է իրականացվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ցմահ ազատազրկման 24-րդ տարելիցի առնչությամբ: Երթն իրականացվել է քրդական  «Հեղափոխական երիտասարդության շարժում» կազմակերպության կողմից: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Նշվում է, որ երթին մեծ թվով մարդիկ են մասնակցել:  Մասնակիցները իրենց ձեռքում պահել են պաստառներ, որի վրա գրված է եղել «Առաջնորդ Օջալանին՝ ազատություն, Իսկ Քուրդիստանին՝ կարգավիճակ»: […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդականի և ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ

18:40 10.10.2022

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի: Զրուցակցիները մտքեր են փոխանակել հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման […]

̰
Քննարկվել են կաթվածի բուժման ծրագրի հասանելիությանը, հեռաբժշկության զարգացմանն առնչվող հարցերը

18:36 10.10.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Բարձր եմ գնահատում առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված Ձեր ջանքերն ու նվիրումը: Բնակչության առողջության պահպանմանը և կյանքի որակի բարելավմանը միտված այս ծրագիրը բարեհաջող ընթանում է: Իսկ ստեղծված համագործակցությունը մնայուն և լավ օրինակ է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Հյուրերը ուրախությամբ […]

̰
Փաշինյանը և Բլինքենն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը

18:27 10.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը բարձր է գնահատել սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերացմանը միտված ամերիկյան կողմի ջանքերը և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերը: Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: […]

̰
ԵՄ-ն դիտարկում է Ուկրաինային լրացուցիչ 18 մլրդ եվրո հատկացնելու հնարավորությունը

18:16 10.10.2022

Եվրամիության (ԵՄ) ներկայացուցիչները բանակցություններ են վարում 2023 թվականին Ուկրաինային մոտ 18 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու շուրջ։ Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Պաշտոնապես օգնության փաթեթի մասին կարող է հայտարարվել հոկտեմբերի 18-ին, թեև այս ամսաթիվը ենթակա է փոփոխման։ Նշվում է, որ ներկայում Եվրահանձնաժողովը զբաղված է Ուկրաինայի համար ֆինանսավորման նոր առաջարկի […]

̰
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է գործունեությունը Ուկրաինայում

18:10 10.10.2022

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կդադարեցնի գործունեությունը Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության մամուլի քարտուղարին։ Նշվում է, որ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ «Այսօր առավոտյան հրթիռներից մեկն ընկել է ԿԽՄԿ գրասենյակի մոտ՝ Կիևում»,- նշել է կոմիտեի մամուլի ծառայությունը՝ չհստակեցնելով, թե արդյոք կազմակերպության աշխատակիցներից որևէ մեկը տուժել է։

̰
Մեր դիրքորոշումը միանշանակ է. ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը. Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյին է ներկայացրել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի մանրամասները

18:04 10.10.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հոկտեմբերի 10-ին հյուրընկալել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Գործընկերները փաստել են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազմակողմանի կապերն անշեղորեն զարգանում են բարեկամության եւ փոխըմբռնման պատմական ավանդույթների հունով: Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ կապերի շարունակական զարգացման երաշխիքն ակտիվ երկխոսությունն է, որի շրջանակում առանձնացվել է խորհրդարանական փոխգործակցության […]

̰
Հորիզոն 18.00

18:00 10.10.2022

̰
SHANTNEWS

18:00 10.10.2022

̰
«Մեր երկիրն առաջինն էր աշխարհում, որ շախմատը՝ որպես պարտադիր առարկա, ներառեց հանրակրթական ծրագրում». Վահրամ Դումանյան

17:56 10.10.2022

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, […]

̰
ՄԻՊ-ն ընդունել է ֆրանսիացի պաշտոնատար անձանց, լրագրողների ու իրավաբանների պատվիրակությանը

17:52 10.10.2022

Հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ֆրանսիացի պաշտոնատար անձանց, լրագրողների ու իրավաբանների պատվիրակությանը Պատվիրակության կազմում Պաշտպանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Սեբաստիեն Դելոգուին, ֆրանսիացի գրող, հրապարակախոս Սիլվեն Տեսսոնին, Ֆիգարո հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան Քրստոֆ Բյուիսոնին, Revue des Deux Mondes-ի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանին, փաստաբան Ֆրանսուա Դեվեջյանին: Հանդիպմանը մասնակցել է […]

̰
Կապի խափանման խնդիրները կարգավորվել են. ՊԵԿ

17:45 10.10.2022

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 16։45-ից կապի խափանման խնդիրները կարգավորվել են։ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online) ու Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման համակարգը (e-Invoicing) հասանելի են և աշխատում են բնականոն ռեժիմով։ Ավելի վաղ ՊԵԿ-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 11։15-ից կապի խափանման խնդիրներով պայմանավորված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online) և […]

̰
ԵԽԽՎ-ում քննարկվել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունները, ներառյալ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները» հարցը

17:36 10.10.2022

ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, վեհաժողովում պատվիրակության անդամներ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և Հայկ Մամիջանյանը մասնակցում են Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին: Այս […]

̰
Նիգերիայում նավ է խորտակվել․ կա առնվազն 76 զոհ

17:29 10.10.2022

Նիգերիայի նախագահ Մուհամմադու Բուհարին կարգադրել է ստուգել երկրի ջրային փոխադրումների համակարգի անվտանգությունը։ 

̰
Երևանն առաջարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկել Հայաստան-ՌԴ-Ադրբեջան խորհրդարանական ձևաչափով. Մոսկվայի արձագանքը դրական է

17:23 10.10.2022

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ աջակցել է իր գործընկերոջ առաջարկին ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձևաչափով քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Պետդումայի կայքէջը: Նշվում է, որ Վյաչեսլավ Վոլոդինն առանձին անդրադարձել է Հայաստանում ռուսաց լեզվի վիճակին։ […]

̰
ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Ուկրաինային զանգվածային հարվածները հասել են նպատակակետին

17:16 10.10.2022

Այսօր պայթյուններ են որոտացել Ուկրաինայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, Լվովում, Դնեպրում, Տերնոպոլում, Խարկովում։ Հարվածների հետևանքով ընդհանուր առմամբ կա 10 զոհ, առնվազն 60 վիրավոր։

̰

17:12 10.10.2022

Սույն թվականի հոկտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 16:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.50 և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը […]

̰
Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին

17:11 10.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին: Վարչապետը բարձր է գնահատել Ամերիկայի Հայկական Համագումարի գործունեությունն ու ծրագրերը ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և Սփյուռքի հայկական կազմակերպությունների միջև շարունակական երկխոսությունն ու համահայկական օրակարգի շուրջ […]

̰
Երևանում, Շիրակում և Լոռիում պարեկների իրականացրած ծառայության արդյունքները

17:06 10.10.2022

Հոկտեմբերի 3-ից 10-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1591 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 134, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 277 անձ։ 35 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ […]

̰
Հոկտեմբերի 7-ից 9-ը Երևանում 224 երեխա է ծնվել

16:56 10.10.2022

Հոկտեմբերի 7-ից 9-ը Երևան քաղաքում ծնվել է 224 երեխա: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից, նրանցից 111-ը տղա է, 113-ը՝ աղջիկ:

̰
Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

16:50 10.10.2022

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: «Կարևորելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման և խնամքի պատշաճ կազմակերպումը, արժանապատիվ կենսապայմանների ապահովումն ու մատուցվող ծառայությունների որակի բարելավումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ։ Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք կարող են ոչ միայն ուղեգրվել ԱՍՀՆ […]

̰
Ռոնալդուն 700-րդ գոլն է խփել ակումբային խաղերում

16:44 10.10.2022

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Էվերթոնի» նկատմամբ: Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի հաղթական գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն, որը խաղը սկսել էր պահեստայինների նստարանից և 29-րդ րոպեին փոխարինել էր ֆրանսիացի Անտոնի Մարսիալին։ 37-ամյա Ռոնալդուն ակումբային կարիերայում խփեց 700-րդ գոլը: […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3323 խախտում

16:38 10.10.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 3-ից 10-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3323 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 36, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ղազախստանում քննարկել է ՀՀ-ում նախատեսված ՀԱՊԿ նիստի նախապատրաստման հարցերը

16:33 10.10.2022

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի և անվտանգության խորհրդի քարտուղար Գիզատ Նուրդաուլետովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը: «Հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման հարցերը, որոնք նախատեսված են նոյեմբերին Հայաստանում»,- նշված է հաղորդագրության […]

̰
Բարսեղյանի «Սլովանը» պարտվել է խոշոր հաշվով

16:28 10.10.2022

Սլովակիայի առաջնության 13-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, արտագնա խաղում 0-4 հաշվով պարտվել է «Տրենչինին»: Հայ ֆուտբոլիստը հյուրերի մեկնարկային կազմում է եղել ու փոխարինվել է 67-րդ րոպեին: «Սլովանը» 12 խաղից հետո 26 միավորով առաջատարն է: Տիգրան Բարսեղյանն ընթացիկ մրցաշրջանում Սլովակիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 20 հանդիպում, խփել […]

̰
ՊԵԿ հայտարարությունը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության վերաբերյալ

16:24 10.10.2022

Հոկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է հաղորդագրություն՝ «Շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է» վերնագրով: «Պետական եկամուտների կոմիտեն ընդգծում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությամբ նկարագրվող դեպքը ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և ՀՀ ԱԱԾ կողմից ամիսներ առաջ բացահայտված դեպքի մասին է: […]

̰
Արա Խզմալյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա 3-րդի գլխավորած պատվիրակությանը

16:20 10.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա 3-րդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարության մշակութային արժեքների և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են խորքային պատմական առնչություններին, պատմական […]

̰
ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

16:14 10.10.2022

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022թ. անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, այլ պաշտոնատար անձինք: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարա­րականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել […]

̰
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

16:07 10.10.2022

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը աշնանային նստաշրջանի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշնանային նստաշրջանի լիագումար նիստն անցկացվում է հոկտեմբերի 10-14-ը: Ըստ ԵԽԽՎ պաշտոնական կայքի՝ վեհաժողովը նաև դեբատներ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների, այդ թվում բնակավայրերի, քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների վերաբերյալ:

̰
BACK_TO_TOP