Բոլոր լուրերը – Page 3690 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Բռնցքամարտի կանանց հավաքականը 7 մարզիկով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

15:38 08.10.2022

Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ վերջին մարզումներն է անցկացնում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը։ Առաջնությանը նախապատրաստվելու փուլում սա արդեն մեր ընտրանու 3-րդ հավաքն է: Եվրոպայի կանանց առաջնությանը Հայաստանը կներկայանա 7 բռնցքամարտիկով։ 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Գայանե Տեր-Բարսեղյանը, 50-ում՝ երիտասարդների աշխարհի և […]

̰
Փրկարարները իջեցրել են քաղաքացու դին տան տանիքից

15:30 08.10.2022

Հոկտեմբերի 8-ին, ժամը 11:58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչը (մոտ 60 տարեկան) բարձրացել է տան տանիքը և ունի վատ ինքնազգացողություն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տանիքում հայտնաբերել […]

̰
Հորիզոն 15.00

15:27 08.10.2022

̰
Մեծ Բրիտանիայում նշել են ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ին միջուկային հարվածներ հասցնելու չորս տարբերակ

15:17 08.10.2022

Բրիտանական The Sun-ը նկարագրել է ԱՄՆ-ի հնարավոր պատասխանը Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հիպոթետիկ օգտագործմանը: Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնի և Հյուսիսատլանտյան դաշինքի արձագանքի չորս հնարավոր սցենար կա. Առաջին տարբերակը, ինչպես նշվում է հոդվածում, միջուկային հարվածն է Ռուսաստանին, այդ թվում՝ Մոսկվային։ Փորձագետները, սակայն, դա քիչ հավանական են համարում, քանի որ իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի հակամարտության սրման և այն […]

̰
Ղրիմի կամրջի վրա պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել

15:06 08.10.2022

Նախնական տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել: Այս մասին հայտնում են ՌԴ քննչական կոմիտեից: Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա վաղ առավոտյան բեռնատար ավտոմեքենայի պայթեցում է տեղի ունեցել, որը հանգեցրել է վառելանյութով ցիստեռների բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում: ՌԴ […]

̰
SHANTNEWS

15:00 08.10.2022

̰
Վարչապետը ներկա է գտնվել ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

14:54 08.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առթիվ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արդեն 5 տարի այս օրն ինքն անպայման այցելում է ՔԿ ու ամեն անգամ փորձում պատասխան գտնել այն հարցին, իսկ ի՞նչ է փոխվել այս ընթացքում, դեպի ո՞ւր […]

̰
Մայամիի Trump Tower երկնաքերի վրա Պուտինի 70-ամյակի առթիվ շնորհավորանք է հայտնվել

14:46 08.10.2022

Սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 70-ամյակի առիթով  հասցեագրված շնորհավորանքը: Այն հայտնվել է Մայամիի հայտնի Trump Tower երկնաքերի վրա: «Արևմուտքը բարոյական իրավունք չունի նույնիսկ կակազելու ժողովրդավարության ազատության մասին: Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ»: Այս բովանդակությամբ լուսաճառագայթային գրությունը պատկերվել է երկնաքերի վրա:

̰
Համաշխարհային փոստային միության 2022թ. փոստային զարգացման զեկույցով՝ Հայաստանն առաջընթաց է գրանցել

14:37 08.10.2022

Հոկտեմբերի 7-ին Համաշխարհային փոստային միության կենտրոնակայանում՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, տեղի է ունեցել 2022թ. Փոստի համաշխարհային օրվան նվիրված արարողությունը, որի ընթացքում հայտարարվել է Համաշխարհային փոստային միության անդամ 172 երկրների նոր վարկանիշները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Համաշխարհային փոստային միության 2022թ. փոստային զարգացման զեկույցի համաձայն՝ 2021թ. փոստային զարգացման ցուցանիշով Հայաստանը 80-րդ տեղից բարձրացել […]

̰
Հրապարակվել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի պահը պատկերող տեսանյութ

14:26 08.10.2022

Հոկտեմբերի 8-ին հրապարակվել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի պահը: Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա վաղ առավոտյան բեռնատար ավտոմեքենայի պայթեցում է տեղի ունեցել, որը հանգեցրել է վառելանյութով ցիստեռների բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում։ Կամրջի ցամաքային հատվածի կամարը չի վնասվել։ Տարածաշրջանային իշխանությունների նախնական տեղեկություններով՝ […]

̰
Կարծում եմ՝ զվարճալի կատակ է. Գվարդիոլան՝  Հոլանդին ԱՊԼ-ից հեռացնելու ստորագրահավաքի մասին

14:16 08.10.2022

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է իր դիրքորոշումը բրիտանացի երկրպագուների ստորագրահավաքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Անգլիայում երկրպագուները կատակով ստորագրահավաք էին սկսել՝ մանչեսթերյան ակումբի նորվեգացի հարձակվող էռլինգ Հոլանդին Պրեմիեր լիգայից հեռացնելու պահանջով, այն պատճառով, որ նորվեգացին «ռոբոտ է»: «Կարծում եմ՝ զվարճալի կատակ է»,- արձագանքել է 51-ամյա մարզիչը: Հիշեցնենք, որ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» […]

̰
Ռուսաստանն ունի իր շահերը պաշտպանելու կարողություն. Լավրով

14:08 08.10.2022

Մենք մեր ազգային շահերը պաշտպանելու կարողություն ունենք. անհրաժեշտության դեպքում մենք կօգտագործենք նրա ամբողջ ներուժը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Իհարկե, մենք ունենք բոլոր հնարավորությունները պաշտպանելու մեր ազգային շահերը, անհրաժեշտության դեպքում դրանք առավելագույնս կօգտագործենք։ Նրանք, ովքեր խոսում են Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով, պետք է հիշեն, որ չնայած մենք բավական զուսպ ենք տնտեսական ագրեսիայի […]

̰
Քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

13:58 08.10.2022

Օրերս ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նախ Հրազդանի կիրճում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 59-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով տարա կար՝ 15 գրամից ավելի քաշով։ Ձերբակալվածի հայտնածով՝ այն թմրամիջոց է։ Մյուս տեղեկությունը, ըստ որի՝ Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչներից մեկը ապօրինի կանեփ է աճեցնում, […]

̰
Սամուել Սևյանը առաջատարների թվում է, Լևոն Արոնյանը կես միավոր պակաս ունի. ԱՄՆ շախմատի առաջնություն

13:46 08.10.2022

Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են երկու հայազգի գրոսմայստերներ՝ Սամուել Սևյանը և Լևոն Արոնյանը: Առաջնության երրորդ տուրից հետո Սամուել Սևյանը ևս 3 շախմատիստների հետ 2 միավորով կիսում է 1-4 տեղերը: Արոնյանը ունի 1,5 միավոր և տեղ է զբաղեցնում աղյուսակի միջնամասում: ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Սևյանից և Արոնյանից […]

̰
Այսօր Սուրբ թարգմանչաց վարդապետների տոնն է

13:38 08.10.2022

Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Նրանք, իրենց անմահ գործով, գրերի գյուտով և Աստվածաշունչ Մատյանի թարգմանությամբ, հանդիսացան հայ ժողովրդի հոգևոր վերածնության ռահվիրաները: Թեև իրականում այդ մարդիկ շատ-շատ են, սակայն հայոց տոնացույցում հիշատակվում են միայն Մեսրոպ Մաշտոցը, Եղիշեն, Մովսես Քերթողը […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել նոր Պալիատիվ ծառայության կլինիկայի բացման արարողությանը

13:29 08.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում մասնակցել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր Պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈՒԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին: Կառավարության ղեկավարը ՈՒԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կլինիկայում, ծանոթացել իրականցված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին, պատասխանատուների հետ զրուցել կլինիկայի գործունեության […]

̰
Կարեն Տոնականյանը ծանր նոկաուտի է ենթարկել ռուս բռնցքամարտիկին

13:18 08.10.2022

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում երրորդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում ու 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկել Ռուսաստանը ներկայացնող Եգոր Ֆրոլցովին: Նոկաուտից հետո ռուս բռնցքամարտիկը հայտնվել է բավականին ծանր վիճակում: Անմիջապես ռինգում նրան օգնություն է ցուցաբերվել: Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը նախորդ երկու մենամարտում նույնպես հաղթանակ է տարել: Եգոր Ֆրոլցովը երկրորդ […]

̰
Նախագահը ընդունել է Ռուսաստանի սպորտի նախարարին և Բելառուսի սպորտի և տուրիզմի նախարարին

13:11 08.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ նշել է, որ նախորդ սույն թվականի մայիսին կայացած հանդիպումից հետո արդեն իսկ սպորտի ոլորտում համագործակցությունը տվել է իր արդյունքները Ծաղկաձորի սպորտային համալիրներում տարվող աշխատանքների առումով: Ռուսաստանի և […]

̰
Տաջիկստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է Ղրղզստանի հետ սահմանին հակամարտության զոհերի վերաբերյալ տվյալները

12:58 08.10.2022

Սեպտեմբերին Ղրղզստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության արդյունքում Տաջիկստանի գրեթե 60 քաղաքացի է զոհվել, ավելի քան 230-ը՝ վիրավորվել։ Նման տվյալներ է տվել Տաջիկստանի փոխարտգործնախարար Սոդիկ Իմոմին՝ ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների փոխարտգործնախարարների հանդիպմանը, շաբաթ օրը հայտնել է Տաջիկստանի ԱԳՆ-ն։ «Իմոմին ՀԱՊԿ անդամ երկրներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Տաջիկստանի դեմ Ղրղզստանի նախապես […]

̰
ԴԺՀ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի «Գրադից» արձակված վեց հրթիռի մասին

12:54 08.10.2022

Ուկրաինայի զինված ուժերը «Գրադ» բազմակի հրթիռային համակարգից գնդակոծել են Դոնեցկը՝ 6 հրթիռ արձակելով բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ներկայացուցչությունը Ուկրաինայի պատերազմական հանցագործություններին առնչվող հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում (JCCC): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մոսկվայի ժամանակով ժամը 10:57-ին գրանցվել է Դոնեցկի գնդակոծությունը Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից, BM21 […]

̰
Ձերբակալվածի և նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել է 200 գրամից ավելի մարիխուանա

12:48 08.10.2022

Աշտարակի քրեական հետախույզները ստացած տեղեկությունն իրացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին մեկնել էին Կարբի: Երեկոյան ժամը վեցին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալել են նույն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու և տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ 10 գրամից ավելի քաշով: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Դեպքի առթիվ […]

̰
Ապահովագրողները գնահատել են Ղրիմի կամրջի վթարից հասցված վնասի չափը

12:36 08.10.2022

Ապահովագրողների համառուսաստանյան միությունը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի վնասը գնահատել է մինչև 500 մլն ռուբլի, սակայն կամրջի ենթակառուցվածքի ապահովագրության պայմանագրերի մասին տեղեկություն չունի։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են միության մամուլի ծառայությունից։ «Ցածր կամրջի մեկ բացվածքի վերականգնումը մենք գնահատում ենք մոտ 200-300 միլիոն ռուբլի: Ընդհանուր առմամբ, վնասը գնահատում ենք մինչև 500 միլիոն ռուբլի: […]

̰
Երբ Ալիևը դուրս եկավ քննարկումներից, «միջանցք» բառն այլևս չօգտագործեց. միջանցքը ռուս-ադրբեջանական պլան էր. Հովսեփ Խուրշուդյանը՝ Պրահայում կայացած հանդիպումների մասին

12:26 08.10.2022

Պրահայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների շուրջ «Հորիզոնը»  զրուցել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ:  Վերջինիս համոզմամբ Ռուսաստանը իր դերը տարածաշրջանում կամաց-կամաց զիջում է Արևմուտքին և դա մեզ համար դրական գործընթաց է: Սակայն կան վտանգներ, կան խութեր, որոնք տեսանելի են, քանի որ Ադրբեջանը դեռ շարունակում է հենվել Ռուսաստանի վրա:  Խուրշուդյանի բնորոշմամբ Հայաստանը բարդ իրավիճակում […]

̰
Հորիզոն 12.00

12:20 08.10.2022

̰
Ղրիմի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ բենզինի և դիզվառելիքի բավարար պաշար կա

12:15 08.10.2022

Ղրիմը լիովին համալրված է ավտոմոբիլային վառելիքով, բենզինի և դիզելային վառելիքի պաշարներն այժմ հասանելի են առնվազն 15 օրով, երթևեկելի մասի վրա աշխատանքներն արդեն ընթանում են, հաղորդում է Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն (NAK) հայտնել է, որ շաբաթ վաղ առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար մեքենայի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկաթուղային գնացքի վառելիքի յոթ բաք […]

̰
Բաց երկխոսությունը առանցքային է տարածաշրջանային կայունության համար. տեղի է ունեցել «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ. պատմական որոշումների առջև» համաժողովը

12:11 08.10.2022

Տեղի է ունեցել «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ. պատմական որոշումների առջև» համաժողովը, որին մասնակցել է նաև առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Փոխնախարարը ներկայացրել է առողջապահական ոլորտում ճգնաժամային կառավարման հիմնախնդիրներն ու լուծման ուղիները։ APRI Armenia-ն անկախ, անկուսակցական վերլուծական կենտրոն և քաղաքականության արագացուցիչ է, որը գործարկվել է ՀԲԸՄ-ի կողմից՝ լուծելու Հայաստանի ներուժը […]

̰
SHANTNEWS

12:00 08.10.2022

̰
Տաքսի գտնելու համար հեռացել է իրերից, գողացել են ուղեբեռը․ օդանավակայանի ոստիկանները բացահայտել են գողություններ

11:58 08.10.2022

Սեպտեմբերի 30-ին` ժամը 15.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, որ րոպեներ առաջ անվճար ավտոկայանատեղիում, երբ տաքսի գտնելու համար հեռացել է իրերից, գողացել են իր ուղեբեռը, որի մեջ կային փաստաթղթեր, անձնական իրեր և փող: Գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Բաղրամյան գյուղի բնակիչ, […]

̰
Պետդումայում հայտարարել են, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածի հետ կապված ուժեղ պատասխան է հարկավոր

11:56 08.10.2022

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածին ուժեղ պատասխան կտրվի առանց շտապելու, հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Գուրուլևը: «Մեզ, անշուշտ, ուժեղ պատասխան է պետք, մենք այն կտանք։ Բայց պետք չէ շտապել, պետք է ամեն ինչ մանրակրկիտ հաշվարկել, հիմա գլխավորը զգացմունքներին չտրվելն է։ <…> Մեր գերագույն հրամանատարը գիտի, թե ինչպես պետք է հավասարակշռված, ուժեղ որոշումներ կայացնել, […]

̰
Երևանում բախվել են Mercedes-ն ու VAZ 2121-ը․ Niva-ն բախվել է բետոնե սյուներին․ կան վիրավորներ

11:50 08.10.2022

րեկ՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ազատամարտիկների և Դավթի Բեկ փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով էլ մեքենաները դուրս են երթևեկելի գոտուց։ Niva-ն բախվել է բետոնե 2 սյուների, ինչի […]

̰
BACK_TO_TOP