11:56 08.10.2022
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածին ուժեղ պատասխան կտրվի առանց շտապելու, հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Գուրուլևը:
«Մեզ, անշուշտ, ուժեղ պատասխան է պետք, մենք այն կտանք։ Բայց պետք չէ շտապել, պետք է ամեն ինչ մանրակրկիտ հաշվարկել, հիմա գլխավորը զգացմունքներին չտրվելն է։ <…> Մեր գերագույն հրամանատարը գիտի, թե ինչպես պետք է հավասարակշռված, ուժեղ որոշումներ կայացնել, նա կանի դա, վստահ եմ, որ ժամանակը եկել է»,- ասել է պատգամավորը Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա վաղ առավոտյան բեռնատար ավտոմեքենայի պայթեցում է տեղի ունեցել, որը հանգեցրել է վառելանյութով ցիստեռների բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում։ Կամրջի ցամաքային հատվածի կամարը չի վնասվել։ Տարածաշրջանային իշխանությունների նախնական տեղեկություններով՝ արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել՝ կապված Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետ:
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից հետո ասել է, որ սա սկիզբն է։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...