21:28 05.10.2022
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Լուիզա Ամթսբերգը կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը: «Սարսափած եմ այն տեսանյութից, որը ըստ երևույթին, ցույց է տալիս հայ ռազմագերիների մահապատիժը։ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտությունում ցանկացած ենթադրյալ ռազմական հանցագործություն պետք է հետաքննվի, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ամթսբերգը: Հոկտեմբերի […]
21:22 05.10.2022
Հայաստանի արտգործնախարարի հրավերով երկօրյա այցով Երևան ժամանած ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին արդեն հանդիպել է ՀՀ վարչապետի, նախագահի հետ, այցելել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Մեծամորի ատոմակայան։ Ո՞րն էր այցի նպատակը. թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել: «Որքան հասկանում եմ, երեկ կարևոր թեմաներ են քննարկվել այս այցի ընթացքում, և դրանցից ամենակարևորն ատոմակայանի շահագործման […]
21:14 05.10.2022
Մեծ Բրիտանիայի շոտլանդական Գլազգո քաղաքից Էմի Հենդերսոնը ծեծել է անծանոթուհուն այն բանի համար, որ նա խոսել է իր ընկերոջ հետ: Այս մասին հայտնում է Glasgow Love-ը։ Միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցում, որտեղ կանգ են առել 28-ամյա Հենդերսոնն ու նրա զուգընկերը։ Կնոջ սիրեցյալը դուրս է եկել փողոց գիշերը ժամը 2-ին, որտեղ հանդիպել է 22-ամյա Խլոյ Գոդդարդին։ […]
21:08 05.10.2022
«Yöneylem» հետազոտական ընկերությունը հրապարակել է սեպտեմբերին արված սոցհարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 2400 քաղաքացի երկրի 27 նահանգից, փոխանցում է Ermenihaber-ը։ Մասնակիցներին տրվել է «Հաջորդ նախագահական ընտրություններին կքվեարկե՞ք Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին» հարցը։ Նրանց 55․8%-ը պատասխանել է «Երբեք չեմ քվեարկի», 32․4%-ը՝ «Հաստատ կքվեարկեմ», 11․1%-ը՝ «Դեռ չեմ որոշել», իսկ 0․7%-ը՝ «Չեմ քվեարկելու»։ Այն թեկնածուն, որը դուրս կգա […]
20:57 05.10.2022
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 18։48-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։39-ին։
20:51 05.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուսուցչի օրվա առթիվ հանդիպել է Վարդենիս համայնքի ուսուցիչների հետ։ Նախագահը ողջունելով ներկաներին շնորհավորել է մասնագիտական օրվա կապակցությամբ։ Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել ձեզ ձեր պատասխանատու աշխատանքի համար: Մենք միշտ ունենք ձեր կարիքը: Ձեր աշխատանքն անգնահատելի է, և ես անձամբ իմ և կառավարության անունից […]
20:42 05.10.2022
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հրավերով հոկտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ այցի ընթացքում նա մասնակցելու է 2-րդ Կասպյան տնտեսական համաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու մերձկասպյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ։
20:34 05.10.2022
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Այս պահի դրությամբ հակառակորդի կրակը լռեցված է:
20:00 05.10.2022
2021 -ի հոկտեմբերին սահմանազատման ու սահմանագծման հարցին անդրադառնալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր՝ այստեղ առանձապես ոչ ոք պետք չէ, բացի երկու երկրներից և Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանի գլխավոր շտաբում են գտնվում այն քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե որտեղով է անցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը: Մինչև հիմա արդյո՞ք հրապարակվել են նման քարտեզներ. հարցին «Հորիզոնի» […]
19:54 05.10.2022
Հրամանագրի համաձայն՝ նախարարների կաբինետը մինչև 2028 թվականի հունվարի 1-ը պետք է որոշի Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովելու համար ֆինանսական և այլ ռեսուրսների օգտագործման և անհրաժեշտ լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները։
19:50 05.10.2022
Արձագանքելով այս որոշմանը՝ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Կիևին ծանր սպառազինություն մատակարարելով՝ Վաշինգտոնն ամրագրում է իր կարգավիճակը՝ որպես հակամարտության մասնակից, իսկ Մոսկվան դա համարում է անմիջական սպառնալիք իր ռազմավարական շահերին։
19:45 05.10.2022
Սեպտեմբերին ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումների հետևանքները դեռ վերացված չեն: Ադրբեջանական զինուժը չի հեռացել սահմաններից: Այս ընթացքում դարձյալ քարտեզների մասին խոսք գնաց: Այս ամենին վերաբերող հարցերի շրջանակը հեռուսատամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում քննարկել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ՝ նախ անդրադառնալով սեպտեմբերի 13-14 -ի ադրբեջանական հարձակումներից հետո ստեղծված իրավիճակին, որի նախադրյալները դեռևս 2021-ի մայիսին էին […]
19:39 05.10.2022
Միկրոավտոբուսային համար 5 երթուղին եղած «ԳԱԶել»-ներին զուգահեռ այսուհետ կսպասարկվի նաև «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության «ԳԱԶել-Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով: Հետագայում երթուղին ամբողջությամբ կսպասարկվի ավտոբուսներով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
19:31 05.10.2022
«Ուսուցչի օրը» Դարպաս բնակավայրի միջնակարգ դպրոցում նշանավորվել է «Սմարթ» դասասենյակի բացմամբ։ Դպրոցականների կրթության որակը բարելավելու և նորաբաց «Սմարթ» դասասենյակի հնարավորություններն ավելացնելու նպատակով «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամը դպրոցին է նվիրել ինտերակտիվ խելացի գրատախտակ և հոգացել դասասենյակի հատակի երեսպատման ծախսերը։ Այլ բարերարների օժանդակությամբ էլ դասասենյակը հագեցվել է ժամանակակից համակարգիչներով։ Լոռու մարզպետարանի միջնորդությամբ դասասենյակի ընդհանուր նորոգումը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության […]
19:25 05.10.2022
Հոկտեմբերի 5-7-ը կանցկացվի «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը, որը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այն իրականացվում է ՀՀ կառավարական պատվիրակության՝ ՌԴ այցի շրջանակում՝ համաձայն 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագրի: Հայտնում են […]
19:17 05.10.2022
Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունը վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետի ռուսական կողմում լքված մեքենաները տեղափոխում է տուգանային հրապարակ, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Մեդուզա» հրատարակությունը: Իրավապահները խոստանում են մեքենաները վերադարձնել տերերին միայն այն դեպքում, եթե նրանք ներկայացնեն փոխադրամիջոցի անձնագիրը։ «Mash Gor» Telegram ալիքի փոխանցմամբ՝ 80 մեքենա արդեն տեղափոխվել է տուգանային հրապարակ։ […]
19:11 05.10.2022
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13։36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակա սարին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։54-ին, մարվել՝ 18։44-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։
19:06 05.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գարեգին Խաչատրյանին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գարեգին Խաչատրյանին նշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
19:01 05.10.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նոր մոդելը։ Տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Բարեփոխումները նպատակ ունեն փոխելու հասարակության ընկալումը հարկադիր կատարողների վերաբերյալ՝ նրանց դիտելով ոչ թե որպես պարզապես բռնագանձող սուբյեկտների, այլ մարդկանց խախտված իրավունքները փաստացի վերականգնող պաշտոնատար անձանց: Մանրամասները՝ տեսանյութում
18:56 05.10.2022
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ այսօր պաշտոնապես մեկնարկել է մի ծրագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ երկրում հողերի դեգրադացման խնդրին համապարփակ լուծում տալու հարցում: «Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պատրավորությունների կատարում հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից և […]
18:50 05.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Երանուհի Թումանյանցն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երանուհի Թումանյանցին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
18:45 05.10.2022
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի շուրջ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Financial Times»-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են ռուսական նավթի գնի վերին սահման սահմանել։ Ինչպես «Financial Times»-ին հայտնել են իրազեկ աղբյուրները, գնի վերին շեմի հետ կապված ճշգրիտ մանրամասները դեռևս ներառված չեն ութերորդ փաթեթում, […]
18:37 05.10.2022
Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը կարծում է, որ Եվրոպան կունենա բավարար գազի պաշարներ ձմռան համար, սակայն իրական դժվարությունները կսկսվեն փետրվարին կամ մարտին։ Գրում է Reuters-ը։ «Գազի պահեստարանները գրեթե 90%-ով լցված են, Եվրոպան գալիք ձմեռը կանցնի, եթե իհարկե բացառվենքաղաքական կամ տեխնիկական անակնկալները», – Բիրոլի խոսքերն է մեջբերում գործակալությունը։ Սակայն արդեն փետրվարին կամ մարտին անհրաժեշտ կլինի […]
18:30 05.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ Քիմիական գիտություններ […]
18:25 05.10.2022
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Ավանգարդ» համալիրի (նախկին անասնագոմերի տարածք) մոտակայքում այրվում է արոտավայր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել է մոտ 17 հա խոտածածկույթ։
18:19 05.10.2022
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.31 և արևելյան երկայնության 45.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը […]
18:18 05.10.2022
Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը` որպես Հայաստանի արդարադատության նախարար, այս մասին Կարեն Անդրեասյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Մեկ տարուց ավելի իմ աշխատանքի ընթացքում ձեռք են բերվել հետևյալ արդյունքները. 1. Ձևավորվեցին Հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում (առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ): Նոր դատարանների համար ստեղծվեցին նոր ենթակառուցվածքներ: 2. Պարեկային ոստիկանությունն ընդլայնվեց դեպի 6 նոր մարզեր: Գործող […]