Բոլոր լուրերը – Page 3710 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Կիպրոսը թույլ չի տա իրեն ներքաշել Թուրքիայի խաղերի մեջ՝ ռազմական ներկայությունն ավելացնելու սպառնալիքներով․ Անաստասիադիս

19:15 01.10.2022

Կիպրոսի Հանրապետությունը թույլ չի տա իրեն ներքաշել Թուրքիայի խաղերի մեջ՝ կղզում իր ռազմական ներկայությունն ավելացնելու սպառնալիքներով։ Այս մասին հայտարարել է կղզի պետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը՝ Նիկոսիայում անցկացված զորահանդեսում։ «Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Կիպրոսը չի պատրաստվում խառնվել այն ամենին, ինչ իրենք (թուրքական իշխանությունները – մոտ. ՏԱՍՍ) ձևացնում են, թե իբր պատրաստվում են անել, որպեսզի օկուպացիոն […]

̰
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունն այս պահի գլխավոր խնդիրը չէ. Ժոզեպ Բորել

19:04 01.10.2022

ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունն այս պահի գլխավոր խնդիրը չէ։ Շաբաթ օրը նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոսեպ Բորելը իսպանական 24 Horas հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով, դաշինքին միանալու Կիևի ձգտումները կարելի է հասկանալ, «սակայն դա այս պահին գլխավոր հարցը չէ»։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ այժմ […]

̰
ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ստացվել են ապացուցողական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներ

18:56 01.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Բացի քրեական վարույթի շրջանակներում տուժող ճանաչված «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի կողմից իրավապահներին հայտնած տեղեկություններից, քննչական գործողությունների […]

̰
Հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուները շատ են․ ՀՖՖ

18:49 01.10.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը մեկնաբանել է այն տեղեկությունը, թե ռուս մարզիչ Անդրեյ Տալալաևը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը․ «Մեր ֆեդերացիան կապ չի հաստատել Անդրեյ Տալալաևի հետ և ոչ մի բանակցություն չի վարել մասնագետի հետ։ Խոակին Կապառոսի հեռանալուց ընդամենը 2 օր է անցել։ Մեր փնտրտուքները դեռ շարունակվում […]

̰
Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինային մատակարարել CAESAR ինքնագնաց հրետանային համակարգեր

18:39 01.10.2022

Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինային մատակարարել 6-ից 12 CAESAR ինքնագնաց հրետանային համակարգեր որոնք ավելի վաղ նախատեսված էին Դանիայի համար, գրում է Le Monde թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ֆրանսիան նախկինում ուկրաինական կողմին է մատակարարել 155 միլիմետր տրամաչափով 18 CAESAR ինքնագնաց հրետանային կայան՝ դրանք վերցնելով ցամաքային զորքերի ռեզերվից։ Սեպտեմբերին ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի նաև […]

̰
Ռուսաստանը չի վերընտրվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդում

18:30 01.10.2022

  Ռուսաստանը չի վերընտրվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կառավարող խորհրդի կազմում։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը բավարար ձայներ չի ստացել Խորհրդում մնալու համար։

̰
ԵԱՀԿ-ն դիտարկում է հայ-ադրբեջանական հակամարտության գոտի առաքելություն ուղարկելու հնարավորությունը

18:23 01.10.2022

  Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտարկում է իր առաքելությունը հայ-ադրբեջանական հակամարտության տարածք ուղարկելու հնարավորությունը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Շաբաթ օրը Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնայի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զարգացումները և […]

̰
Կոնգոյում ՄԱԿ-ի խաղաղապահ է սպանվել

18:14 01.10.2022

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում ՄԱԿ-ի կայունացման առաքելության խաղաղապահ է սպանվել։ Այս մասին հաղորդվել է MONUC պորտալում։ «Սեպտեմբերի 30-ին Մինեմբվեում գտնվող զինված խմբավորման զինյալները հարձակվել են ՄԱԿ-ի առաքելության բազայի վրա։ Զոհվել է մեկ խաղաղապահ։ Նրա ազգությունը չի բացահայտվում։ ՄԱԿ-ի կայունացման առաքելության խաղաղապահ խումբը՝ MONUC-ը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ 2010 թվականի ամռանը։ Այն մանդատ ունի պաշտպանելու ԿԺԴՀ-ում […]

̰
Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է 1,1 մլրդ դոլարով

18:05 01.10.2022

Ազգային բանկի վիճակագրության համաձայն, Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը մեկ տարում աճել է 1,1 մլրդ դոլարով։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ երկրի ընդհանուր արտաքին պարտքը կազմել է 22,272 մլրդ դոլար (65,2 մլրդ լարի), ինչը կազմում է վերջին չորս եռամսյակների ՀՆԱ-ի 104,8 տոկոսը։ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել […]

̰
Հորիզոն 18.00

18:00 01.10.2022

̰
SHANTNEWS

18:00 01.10.2022

̰
Կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկակսն միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները․ ՀՀ ՊՆ

17:55 01.10.2022

ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով քաղաքացիների՝ բանակին աջակցելու պատրաստակամությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաև սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են: Հայտնում  են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու, դրանց առկայության […]

̰
Շահագործման է հանձնվել Բուլղարիա-Հունաստան182 կմ երկարության գազատարը

17:46 01.10.2022

  Սոֆիայում տեղի ունեցել Բուլղարիայի և Հունաստանի միջև 182 կմ երկարության գազատարի շահագործման պաշտոնական արարողությունը։ Նոր գազատարով ապահովվելու է տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական բնական գազի մատակարարում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում ասել է. «Ադրբեջանը ծրագրում է 2027 թվականից կրկնապատկել իր գազի մատակարարումները Եվրոպա»։ Արարողության ժամանակ իր ելույթում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր […]

̰
Ֆինլանդիան դիտարկում է Ռուսաստանի հետ սահմանին պատի կառուցման հնարավորությունը

17:37 01.10.2022

Ֆինլանդիան դիտարկում է Ռուսաստանի հետ սահմանի մի մասում ցանկապատ կառուցելու հնարավորությունը։ Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում։ «Հիմա սահմանին շատ հանգիստ է, ռազմական սպառնալիքներ չկան, քանի որ Ռուսաստանը իր զորքերի մեծ մասը կենտրոնացնում է Ուկրաինայում։ Բայց կան  այլ սպառնալիքներ․ օրինակ՝ այն, ինչ արեց […]

̰
Չիլիում տրիբունայի փլուզման հետևանքով չորս մարդ է տուժել

17:28 01.10.2022

Չիլիի Սանտյագո քաղաքի մարզադաշտում երկրպագուներով տրիբունա է փլուզվել։ Նախնական տեղեկություններով՝ չորս մարդ վիրավորվել է, հայտնում է Iz.ru-ն։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան։ Պատճառը եղել է այն, որ տրիբունաներից մեկի տանիք շատ մարդ է բարձրացել և կառույցը չի դիմացել։ Տարածքը նախատեսված է եղել գովազդային վահանակների տեղադրման համար։ Երկրպագուները մարզադաշտում էին հավաքվել Չիլիի հավաքականների հանդիպման նախօրեին, […]

̰
Մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանայք չեն զորակոչվի

17:20 01.10.2022

Մասնակի մոբիլիզացիան չի ազդի կանանց վրա՝ լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Ոչ: Սա ապագա պլանների մեջ չի եղել, մենք չենք պատրաստվում դիմել կանանց»,-հարցադրմանն այսպես է պատասխանել նա։ Նախարարի խոսքով՝ իրենք մասնակի մոբիլիզացիայի կոչ չեն անելու նաև պետական ​​հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողներին։ «Նախագահի անունից այսօր մենք ավարտում ենք հրամանագրի լրացումների նախապատրաստումը, և այսօր այն […]

̰
Ռուսաստանից Բրազիլիա է հասել 35 մլն լիտր դիզվառելիքով առաջին  բեռնանավը

17:13 01.10.2022

Ռուսաստանի Դաշնությունից դիզվառելիքի առաջին խմբաքանակը՝ 35 մլն լիտր,հասել է Բրազիլիա։ Այս մասին հայտարարել է երկրի հանքարդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Ադոլֆո Սաշիդան։ «Մոտ 35 մլն լիտր դիզվառելիք Ռուսաստանից հասել է Սանտոս նավահանգիստ։ Իրականացվում են այլ գործողություններ  ռուսական դիզվառելիքի ներկրման ուղղությամբ»,- գրել է նա իր Twitter-ում։ Նախարարի խոսքով՝ հաջորդ ներմուծումը սպասվում է հոկտեմբերին։ Նա նշել է, որ […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է բացատրական աշխատանքի շնորհիվ

17:00 01.10.2022

Ոստիկանության ՔՈԳՎ և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 30-ին Արաբկիրի բաժին է ներկայացել 33-ամյա Տիգրան Ա.-ն, որը սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Տիգրան Ա.-ի ներկայանալու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]

̰
Բերքառատ գյուղում այրվում է մոտ 1000 հակ անասնակեր

16:47 01.10.2022

Հոկտեմբերի 1-ին, ժամը 15:31-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 1000 հակ պահեստավորած անասնակեր:

̰
Լոռու Դաշտադեմ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

16:40 01.10.2022

Հոկտեմբերի 1-ին, ժամը 13:44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի վերջնամասում այրվում է չոր խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 16։03-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակներում քննարկվել են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր

16:33 01.10.2022

Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է «Կոնֆլիկտային տարածքներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի» գործադիր տնօրեն Վալերի Ֆրիլենդի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված […]

̰
Մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է շիրակցի երկարակյաց տատիկներին

16:22 01.10.2022

Տարեցների միջազգային օրը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ևս այցելել է մարզի ամենաերկարակյաց կանանց։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: «Ասանեթ Շահումյանը 102 տարեկան է, 4 երեխա, 6 թոռ ու 2 ծոռ ունի։ Դարից ավել ապրած կյանքում, ինչքան իրեն հիշում է աշխատել է, ասում է 50 տարուց ավել աշխատանքային ստաժ ունի։ Տեքստիլի մանարանում օրական 12 ժամով […]

̰
Զելենսկիի հայտարարությունից հետո թուրքերը ցանկանում են լքել ՆԱՏՕ-ն

16:14 01.10.2022

Haber 7-ի թուրքական հրատարակության ընթերցողները քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ՆԱՏՕ-ին արագացված մուտք գործելու հայտ ներկայացնելու որոշումից հետո։ «Նա շուտով կկորցնի Ուկրաինան, մինչդեռ դեռ հույս ունի ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի օգնության վրա, գնացեք և բանակցեք Պուտինի հետ, քանի դեռ ուշ չէ»,- գրել է մեկնաբաններից մեկը։ «Մենք պետք է անհապաղ դուրս գանք ՆԱՏՕ-ից»,- ասել է մեկ […]

̰
Ռուսաստանում գրեթե երկու հազար տոկոսով թանկացել են զրահաբաճկոնները

16:08 01.10.2022

Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո որոշ խանութներում զրահաբաճկոնների գներն աճել են գրեթե երկու հազար տոկոսով։ Telegram-ի Baza հրատարակությունը ուշադրություն է հրավիրել ռազմական ապրանքների գների ռեկորդային աճի վրա։ Հրատարակությունը նշում է, որ 2022 թվականի հունվարին զրահաբաճկոն կարելի էր գնել յոթ հազար ռուբլով։ Մոբիլիզացիայի հայտարարությունից ութ օր անց այս ապրանքի գինը աճել է՝ հասնելով 135 հազարի։ Այսպիսով, […]

̰
Վահրամ Դումանյանը հանդիպել է Հունաստանի իր գործընկերոջ և Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալի հետ

16:00 01.10.2022

Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գործընկերային հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնիի և Կիպրոսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Յանիս Թումազիսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Հանդիպման ընթացքում […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով

15:54 01.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում և ամենաանկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի բարօրությունը, առաջընթացը և խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն Կիպրոսի եղբայրական ժողովրդին։ Ավանդական կուռ կապերի, պատմամշակութային և արժեհամակարգային ընդհանրությունների վրա խարսխված հայ-կիպրական […]

̰
Գյումրի համայնքի ղեկավարն այցելել է 102-ամյա Ասանեթ Շահումյանին, 101-ամյա Վարդ Ղարիբյանին և 100-ամյա Մարգարիտ Զաքեյանին

15:48 01.10.2022

Տարեցների միջազգային օրվա առիթով Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այցելել է 102-ամյա Ասանեթ Շահումյանին, 101-ամյա Վարդ Ղարիբյանին և 100-ամյա Մարգարիտ Զաքեյանին: Համայնքի ղեկավարը շնորհավորել է տատիկներին տարեցների միջազգային օրվա առիթով, ապա զրուցել նրանց հետ, հետաքրքրվել նրանց արմատներից, կյանքի ճանապարհից: Առողջություն մաղթելով տատիկներին՝ Վարդգես Սամսոնյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի ևս հնարավորություն կունենա այցելելու և […]

̰
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում կունենա նոր վերանորոգված մասնաշենք. ԱՍՀ նախարարն այցելել է հաստատություն

15:37 01.10.2022

«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում կունենա նոր վերանորոգված մասնաշենք․ տարեցների կեցության նոր պայմաններին ու շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ այցելել է հաստատություն։ Նրանք շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, քննարկել ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։ Ներկաները վստահություն են հայտնել, որ […]

̰
Գերմանիան չի կարող ինքնուրույն հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը. պաշտպանության նախարար

15:26 01.10.2022

Գերմանիան չի կարող ինքնուրույն որոշել՝ կընդունի՞ արդյոք Ուկրաինայի արագ մուտքը ՆԱՏՕ, շաբաթ օրը հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։ «Իհարկե, Ուկրաինան ազատ է ընտրելու դաշինք, որտեղ լինել և ազատ զգալ: Բայց Գերմանիան չի կարող ինքնուրույն որոշում կայացնել առանց Դաշինքի իր դաշնակիցների հետ խորհրդակցելու: ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու արագացված ընթացակարգի վերաբերյալ բոլոր քննարկումները կանցկացվեն 30 անդամ […]

̰
Արցախի նախագահը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ

15:17 01.10.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։ Քննարկումների արդյունքում խորհրդարանական ուժերի կողմից առաջարկվել է հրավիրել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստ։

̰
BACK_TO_TOP