15:07 01.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Սիմոնյան, ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ-ի միջև փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնություն»: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին: Նախատեսվում է եռօրյա […]
14:52 01.10.2022
«Նավթոգազ Ուկրաինա» ընկերության խորհրդի ղեկավար Յուրի Վիտրենկոն ասել է, որ արդեն հաջորդ ջեռուցման սեզոնում նախատեսվում է ամբողջությամբ հրաժարվել գազից կենտրոնացված ջեռուցման համար և անցնել կենսազանգվածով և աղբով ջեռուցմանը։ «Մինչև հաջորդ ջեռուցման սեզոնը Ուկրաինան նախատեսում է ամբողջությամբ հրաժարվել բնական գազի օգտագործումից ջեռուցման համար՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների շնորհիվ: Ժիտոմիր քաղաքի փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում […]
14:28 01.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնման ներդրումային ծրագիրը: Զեկուցվել է, որ նախագծի արժեքն է 3,68 մլրդ դրամ, որով նախատեսվում է ձեռք բերել 3 դոպլերային ռադիոլոկատորներ: Ակնկալվում է, որ արդյունքում մեծ ճշգրտությամբ կկանխատեսվեն վտանգավոր օդերևութաբանական երևույթները, […]
14:20 01.10.2022
Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի «Արարատի» սպորտային տնօրենի պաշտոնում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 40-ամյա Հովհանիսյանը նախկինում աշխատել է Արարատում՝ 2019/20 մրցաշրջանում՝ հանդիսանալով ակումբի գլխավոր մենեջերը։ «Մեծ ուրախությամբ եմ վերադառնում Հայաստանի ամենաանվանի և ճանաչված ակումբ: Կարծում եմ, որ ակումբում կա բավականաչափ պոտենցիալ սպորտային արդյունքները բարելավելու համար, և ակումբի բոլոր աշխատակիցների հետ միասին պետք է ամեն […]
14:11 01.10.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 4-ը՝ 10:00-ն, կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը՝ բացառությամբ Քանաքեռ թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փող. 90, 105 համարների, Գոգոլի փող. 108-ից բարձր […]
14:00 01.10.2022
Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի պատվիրակությունները կարող են հանդիպել հոկտեմբերին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ, ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն։ «Իհարկե, մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի անդամները հնարավորինս արագ կավարտեն մեր դիմումի վերանայման գործընթացը, այս պահին մենք լավ արդյունք ունենք, մնում է երկու երկրների՝ Թուրքիայի և Հունգարիայի խորհրդարանների հավանությունը։ Մեր ունեցած պատկերը առաջընթաց է […]
13:50 01.10.2022
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 33 հազար նոր դեպք, մահացել է 103 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Հայտնաբերվել է COVID-19-ի 33 186 նոր դեպք։ Մեկ օրում 103 մարդ է մահացել: Ապաքինվել է 52 628 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ շտաբի տվյալների՝ մեկ օրում հոսպիտալացվել է 2644 մարդ։ […]
13:41 01.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 73-րդ տարեդարձի առթիվ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը։ Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում երկու […]
13:30 01.10.2022
Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր․ սա ևս մեկ հնարավորություն է մեծարելու մեր ավագ սերնդին, ընդգծելու նրանց անփոխարինելի դերն ու արժեքը։ Սա հնարավորություն է նաև խոսելու մեր առաջնային անելիքների մասին, որոնք ուղղված են […]
13:20 01.10.2022
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում. «Երկու տարի առաջ մեր դեմ սանձազերծված անհավասար պատերազմի ընթացքում կանանց ջոկատ կազմեցի մեր զինվորի կողքին լինելու, նրան մենակ չթողնելու նպատակով։ Ջոկատին զինվորագրված կանանցից մի քանիսի որդիները ժամկետային զինծառայողներ էին՝ այսինքն կռվի դաշտում, մի քանիսը զինվորագրվել […]
13:11 01.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների, ներդրումային ծրագրերի, առաջիկայում սպասվելիք բիզնես ռիսկերի խնդիրների շուրջ:
12:58 01.10.2022
2021-2022 թվականներին Արցախի տարածքում արձանագրվել է կապի տարբեր միջոցներով, սոցիալական ցանցերով գովազդվող ծառայությունների մատուցման պատրվակով և նմանատիպ այլ եղանակներով արտահայտված խաբեությամբ ֆիզիկական անձանցից խարդախությամբ հափշտակություն կատարելու 70 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել է ընդհանուր 65 քրեական գործ, այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը: «2021-2022 թվականներին ԱՀ տարածքում արձանագրվել է կապի տարբեր միջոցներով, սոցիալական ցանցերով գովազդվող ծառայությունների […]
12:49 01.10.2022
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում շչակ է փորձարկվելու: Խնդրում ենք չանհանգստանալ:
12:43 01.10.2022
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է ապրիլի 24-ը նահանգում որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը, որի հեղինակն է Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ադրին Նազարյանի գրասենյակից: «Որպես Ցեղասպանությունից տուժած հասարակության անդամ, դժվարանում եմ նկարագրել, թե որքան կարևոր է սա բոլոր նրանց համար, որոնք երկար ժամանակ դիմացել են […]
12:36 01.10.2022
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքը սահմանափակելու առաջարկով է հանդես եկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայ դատի հանձնախմբին, Մենենդեսը առաջարկում է համապատասխան բանաձևում լրացում մտցնել, ըստ որի, ԱՄՆ նախագահը չի կարող վաճառել կամ արտոնել նոր ինքնաթիռների արտահանման լիցենզիա կամ F-16-ի արդիականացման տեխնոլոգիա Թուրքիայի կառավարությանը կամ Թուրքիայի ցանկացած ընկերության, […]
12:19 01.10.2022
Ուրբաթ օրը Բուրկինա Ֆասոյում ռազմական խմբավորումը պետական հեղաշրջում է իրականացրել՝ զավթելով իշխանությունը և նախագահի պաշտոնից գահընկեց անելով փոխգնդապետ Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբային։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Կապիտան Իբրահիմ Տրաորեն դարձել է Բուրկինա Ֆասոյի նոր ղեկավարը, նշում է գործակալությունը։ Երեկոյան պետական հեռուստատեսության ուղիղ եթերում մի խումբ զինվորականներ հայտարարել են պետության ղեկավարի պաշտոնանկության մասին։ «Դամիբան ապացուցել է, […]
12:15 01.10.2022
Լաբորատոր-գործիքային հետազոտությունների տվյալները միջազգային չափանիշներին համապատասխան էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդնելու հարցերը ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակուվ կայացած հանդիպման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն արդրադարձել է գործիքակազմի կարևորությանն ու ժամանակակից մոտեցումներին համահունչ քայլելու անհրաժեշտությանը: Թե մասնավոր և պետական բժշկական կենտրոնների ենթակայության, թե մասնավոր լաբորատորիաների կողմից կատարվող հետազոտությունները ինտեգրելով ԱՐՄԵԴ համակարգ՝ պացիենտները հնարավորություն կունենան տեսնել իրենց […]
12:11 01.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր առաջնորդության ներքո Չինաստանը վերընթաց հաջողություններ է արձանագրել քաղաքական և սոցիալ-տնտեսական առաջընթացի, ինչպես նաև Ձեր երկրի միջազգային […]
12:07 01.10.2022
Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-21043» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21043»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.45-ի սահմաններում, «Զիլ» մակնիշի մեքենան Արաքս գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Իժ 21412» մակնիշի խոտանված մեքենային, ինչի հետևանքով «Իժ […]
12:01 01.10.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային, հայտնել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից: Անդրադառնալով Ճապոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների երեսնամյա պատմությանը՝ Մաթևոսյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը։ Զրուցակիցները հատկապես ընդգծել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը, այդ […]
11:55 01.10.2022
Սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին և հանդես եկել ելույթով։ Նիստի ընթացքում շոշափվել են Լոս Անջելես-Արցախ կապերի զարգացման հեռանկարներին, հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգովորմանն առնչվող հարցեր։ Նախարար Բաբայանը կարևորել է Արցախի Հանրապետության կապերը Լոս Անջելես քաղաքի հետ՝ ընդգծելով, որ Արցախում բարձր են […]
11:49 01.10.2022
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին Շիրակի մարզի Փանիկ գյուղի երկու բնակչի։ Ձերբակալելու պահին նրանցից մեկը՝ 46-ամյա տղամարդը, նետեց կարմիր և սպիտակ դեղապատիճի նմանվող սրվակներ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ընդհանուր մոտ 17 գրամ քաշով մեթամֆետամինի նմանվող զանգվածներով 14 սրվակ, 46 գրամից […]
11:40 01.10.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է աշնանային զորակոչը հրատապ զինվորական ծառայության համար։ Համապատասխան որոշմամբ հետաձգվում է աշնանային զորացրումը։ Այս մասին ասված է պետության ղեկավարի հրամանագրում։ Մասնավորապես, այն կիրականացվի, բայց «սահմանված կարգով զորացրման մասին հայտարարությունից ոչ շուտ»։ Հիշեցնենք, որ, ըստ նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի, Ուկրաինայում լրացուցիչ մոբիլիզացիայի հարցը կախված է ճակատում տիրող իրավիճակից և Ռուսաստանում […]
11:32 01.10.2022
Սեպտեմբերի 27-ի երեկոյան ոստիկանություն էր զանգել Վարդենիսի Երևանյան փողոցի բնակիչ մի կին և հայտնել, որ տնից կատարել են գողություն: Վարդենիսի բաժնից մեկնած օպերատիվ խմբին տանտիուհին հայտնել էր, որ նախորդ օրվանից տանը մարդ չի եղել: Կոտրել էին պատուհանի ապակին և տարել տարբեր իրեր ու բջջային հեռախոս: Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ: Վարդենիսի քրեական […]
11:26 01.10.2022
ԱՄՆ դաշնային դատարանը Իրանին պարտավորեցրել է 38,4 միլիոն դոլար դրամական փոխհատուցում վճարել 2011 թվականին Թեհրանում մահացած իրանցի ընդդիմադիր լրագրող Սիամաք Փուրզանդի ընտանիքին։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով դատարանի որոշումը։ «Հայցվորներն իրավունք ունեն փոխհատուցում պահանջել Սիամակի կալանավորման և խոշտանգումների հետևանքով պատճառված բարոյական վնասի համար»,- ասել է դաշնային դատավորը։ «Հայցվորների բարոյական վնասը, միանշանակ, Իրանի գործողությունների […]
11:19 01.10.2022
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Շահումյան փողոցում բնակվող 49-ամյա մի տղամարդ ջերմատանը կանեփ է աճեցնում։ Սեպտեմբերի 27-ին իրավապահներն այցելեցին նրա տուն։ Ջերմատանը կանեփի բույսեր հայտնաբերվեցին։ Տան բակում էլ կանեփի չորացված զանգված կար՝ 190 գրամից ավելի քաշով։ 49-ամյա տղամարդն իրավապահներին հայտնել է, որ […]
11:08 01.10.2022
Նիկարագուայի Հանրապետությունը հայտարարել է Նիդեռլանդների հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման մասին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Կենտրոնական Ամերիկայի երկրի ԱԳՆ-ն, հայտնել է Reuters գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ Նիկարագուայի իշխանություններն այս որոշումը կայացրել են, քանի որ «միջամտող և նեոգաղութատեր» Նիդեռլանդները «վիրավորել և շարունակում է վիրավորել նիկարագուացի ընտանիքներին»։ Չորեքշաբթի օրը La Prensa-ն հայտնել է, որ […]
10:46 01.10.2022
1-ին սլավոնական բրիգադի հրետանայինները ցուցադրել են Դոնեցկի մոտ գտնվող Ավդիիվկա ուղղությամբ անօդաչու թռչող սարքի և ծանր հրետանու փոխգործակցության տեսանյութը։ ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ հայտնված կադրերում երևում է ուկրաինական զորքերի ամրացված կետի հայտնաբերումն ու ոչնչացումը 152 մմ տրամաչափի «Hyacinth» հրետանիներից:
10:32 01.10.2022
Ավարտվել է ԱԺ Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքային այցը Շվեդիայի Թագավորություն, որտեղ հանդիպումներ են տեղի ունեցել Րիկսդագի (Խորհրդարանի) Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների, խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների, շվեդական SIDA-ի տարածաշրջանային ղեկավարի եւ SALAR-ի գործադիր տնօրենի հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը: «Քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը, […]