18:27 29.09.2022
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը ոչ տարածաշրջանային խաղացողները սկզբում ցանկանում էին «խաղաղ կարգավորման կամ խաղաղության համաձայնագրերի իրականացման դափնիներն իրենց վերագրել»։
18:24 29.09.2022
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԽ Գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի և ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրենի հետ: Սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայաչիկի […]
18:19 29.09.2022
2022 թ. սեպտեմբերի 28-30-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ընթանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովը», որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Սեպտեմբերի 29-ին Վահրամ Դումանյանը զեկույցով հանդես […]
18:14 29.09.2022
Սեպտեմբերի 29-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Խորհրդարանականները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 3 պատերազմներում և ՀՀ սահմանների պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակը։ Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը անցել է օրենսդրական աշխատանքներին։ «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ […]
18:07 29.09.2022
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։48-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել է մոտ 20 հա […]
18:03 29.09.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին Մեխիկոյում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» բացմանը: Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Համաժողովին մասնակցությունը հայ մշակույթն արտերկրում հանրահռչակելու և տարածելու հավելյալ հնարավորություն է, որը խթան կհանդիսանա օտարերկրյա պետությունների […]
17:58 29.09.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային։ ԱՄՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսիին և միջազգային փորձագետներ։ ՊԵԿ նախագահը և ԱՄՀ պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, ՊԵԿ-ի կողմից ներկայացվել են 2022 թ․ հարկային […]
17:54 29.09.2022
Ծաղկաձորում սեպտեմբերի 30-ին կմեկնարկի շախմատի «Չեսմուդ Օփեն» միջազգային 2-րդ բաց մրցաշարը: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով: Գլխավոր մրցաշարում ելույթ կունենա 9 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լիտվայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի և Հնդկաստանի 87 շախմատիստ: Նրանցից 19-ը գրոսմայստերներ են: Հայաստանից մրցաշարին կմասնակցի 33 շախմատիստ: Շանթ Սարգսյանը մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2661): Այլազգի շախմատիստներից ամենաբարձր վարկանիշն (2613) […]
17:47 29.09.2022
Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, չեխականը՝ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ Էվա Դվորժակովան: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակ։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են առկա քաղաքական երկխոսության բարձր […]
17:42 29.09.2022
Ռուսաստանը ներկայացնող UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ռուսաստանցի Դամիր Իսմագուլովի հետ, հայտնում է Sport-express․ru-ն։ Մենամարտը կկայանա դեկտեմբերի 17-ին Լաս Վեգասում անցկացվելիք UFC Vegas 66 մրցաշարում: Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ESPN 38-ում Ծառուկյանը երրորդ պարտությունն էր կրել UFC-ում՝ մրցավարների միաձայն որոշմամբ զիջելով լեհ Մատեուշ Գամրոտին: Հայ մարտիկն UFC-ում անցկացրել է 21 մենամարտ ու […]
17:35 29.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ […]
17:29 29.09.2022
Պորտուգալիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույր Կատյա Ավեյրուն Ազգերի լիգայի խաղարկությունում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունից հետո քննադատել է պորտուգալացի երկրպագուներին: Ավելի վաղ պորտուգալացի երկրպագուները սոցցանցերում քննադատել էին Ռոնալդուին: «Այս ամենն ինձ իսկապես զարմացնում է։ Պորտուգալացիները թքում են իրենց կերակրող ափսեի վրա։ Ընդհակառակը, պետք է օգնության ձեռք մեկնել թիմին: Իսկ երկրպագուները հիվանդ […]
17:23 29.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Վերջինս ներկայացրել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:
17:19 29.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Միրոսլավ Հացեկին Հայաստանում Սլովակիայի առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Դեսպան Միրոսլավ Հացեկը նշել է, որ առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև տարբեր մակարդակներում կապերի […]
17:14 29.09.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 28-ին զոհված 3 զինծառայողների անունները: «Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին […]
17:07 29.09.2022
Սահմանափակումների համաձայն՝ սեպտեմբերի 30-ի կեսգիշերից ուժի մեջ կմտնի Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների կողմից Ֆինլանդիայի սահմանը հատելու արգելքը։
16:57 29.09.2022
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այն կարծիքին է, որ զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Կոպիրկինը նման կարծիք է հայտնել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում լրագրողների հետ զրույցում: Նա նշել է, որ ռազմական բախումների ճանապարհը չի կարող հանգեցնել առկա խնդիրների լուծմանը: […]
16:52 29.09.2022
«Ալ Ջազիրա»-ի հաղորդմամբ՝ Լիբանանի խորհրդարանն այսօրվա նիստում չի կարողացել երկրի նոր նախագահ ընտրել: Թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել ստանալ հաղթանակի համար պահանջվող աջակցությունը: Հեռուստաալիքի տվյալներով՝ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել քվեների՝ հաղթանակի համար անհրաժեշտ երկու երրորդը: 128 պատգամավորից 63-ը հանձնել է դատարկ քվեաթերթիկներ, ևս 36-ը պաշտպանել է ընդդիմադիր խմբակցությունից թեկնածու Միշել […]
16:45 29.09.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված «Առաջնային կարիքի հաշվառման հարթակում» շարունակվում են հավաքագրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների հրատապ կարիքների մասին հայտերը, որոնք ինքնաշխատ եղանակով փոխանցվում են մարզպետարանների և ՏԻՄ-երի պատասխանատուներին՝ դրանք բավարարելու նպատակով։ «Այս գործընթացում իր ներդրումն ունի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որը ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ՀՀ […]
16:38 29.09.2022
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել […]
16:34 29.09.2022
Ուկրաինայի ֆինանսների նախարարության տեղեկություններով՝ նշված միջոցները մուտքագրվել են պետբյուջեի ընդհանուր ֆոնդին և ուղղվելու են սոցիալական և հումանիտար ոլորտների ֆինանսավորմանը։
16:24 29.09.2022
Արարողությանը կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի ընթացքում նա հանդես կգա ծավալուն ելույթով։
16:20 29.09.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի անդրանիկ նիստը: Նիստը վարել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: Օրակարգային հարցերն էին՝ մրցույթի կարգով հաստատված 20 անվանակարգերից ընտրել մրցութային 5 անվանակարգ, ձևավորել փորձագիտական հանձնաժողով՝ բաղկացած 10 անդամներից, որոնք ընտրվում են կազմկոմիտեի […]
16:16 29.09.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գարեգին Պետրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տիգրան Մեծի պողոտա 31ա/2) և պարզել, որ վերջինս գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ օբյեկտում նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների, պարագաների պահման համար, սննդի կառույցն ապահովված չի եղել սանհանգույցներով` միացված գործող […]
16:09 29.09.2022
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին գյուղի սկզբնամասում այրվում են խոտածածկույթ և թփուտներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 15 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է 30 հա խոտածածկույթ:
15:57 29.09.2022
Իրանի Իսլամական Հանրապետության Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունը զգուշացրել է համաշխարհային իմպերիալիզմին, որ երբեք թույլ չի տա, որ Իրանի տարածքային ամբողջականությունը խաթարվի, փոխանցում է ParsToday-ը։ Չորեքշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ Իրանի Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունը, իշխող համակարգի առաջնորդներին և նրանց հետևորդներին, ովքեր իրենց թշնամական լրատվական հոսքով փորձում են երկվություն և պառակտում […]
15:52 29.09.2022
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: Հանդիպմանը Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, երկուստեք կարևորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն […]
15:50 29.09.2022
Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնաբերել է «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» վնասված խողովակաշարերից գազի արտահոսի ևս մեկ վայր: Այդ մասին հաղորդել է Svenska Dagbladet շվեդական թերթը: Առափնյա պահպանության ներկայացուցիչ Ջեննի Լարսոնը հայտնել է, որ այս չորսից երկուսը գտնվում են բացառիկ տնտեսական գոտում: Արտահոսի ևս երկու վայր գտնվում է դանիական բացառիկ տնտեսական գոտում: Sky News-ը, […]