12:22 30.09.2022
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները Մեղրի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանող Իրանի քաղաքացի Մ․Յ․-ին։ Անձնական զննման արդյունքում քաղաքացու տաբատի գրպանում, ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն զանգված։ Հայտնաբերված շագանակագույն զանգվածը հանդիսացել է «մեթամֆեթամին» տեսակի թմրամիջոց, իսկ բաճկոնի […]
12:17 30.09.2022
Սեպտեմբերի 26-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները Ծիծեռնակաբերդի խճուղում ձերբակալել են Գյումրիի 29-ամյա բնակչի։ Նա իր վարած «Օպելով» հանդերձ տեղափոխել է ոստիկանության Մալաթիայի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց թղթի մեջ փաթեթավորված մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և նույնանման զանգվածով տարա՝ 50 գրամից ավելի քաշով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է […]
12:14 30.09.2022
ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը: Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման են ներկայացվել 8 գիտական ծրագրեր: Ցանկում ներառված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 7 և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 1 պետական նպատակային ծրագրեր: Ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է մոտ 7 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ […]
12:10 30.09.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Խերսոնի և Զապորոժիեի շրջանները որպես անկախ տարածքներ ճանաչելու մասին, հայտնում է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալը։ «Միջազգային իրավունքի ընդհանուր ընդունված սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ ճանաչելով և հաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը, հաշվի առնելով Խերսոնի շրջանի ժողովրդի կամքը՝ 2022 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեի […]
12:03 30.09.2022
Վերջին ժամանակներում կրկին կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Այս մասին են վկայում 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազությունում ստացված հաղորդումների ուսումնասիրությունը: Առերևույթ հանցավոր արարք կատարող անձինք «WhatsApp» կամ այլ չվերահսկվող կապի միջոցներով կապ են հաստատում համացանցային առուվաճառքի հարթակներում (օրինակ` «List.am») […]
11:56 30.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ, այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն, որի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Նախնական տեղեկություններով՝ 2022թ. սեպտեմբերի 28-ին ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվել […]
11:50 30.09.2022
Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոյի և Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանի հետ։ Քննարկվել են Արցախ-Կալիֆորնիա հարաբերություններին և Արցախում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։ Նախարարը երախտագիտություն է հայտնել Էնթոնի Պորտանտինոյին և Ադրին Նազարյանին տարիներ շարունակ սկզբունքային և օբյեկտիվ դիրքորոշում ունենալու և համամարդկային արժեքներին […]
11:42 30.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության և յուրացնելու կամ վատնելու՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու թմրանյութի ապօրինի իրացման՝ 2-ական, շորթման, […]
11:33 30.09.2022
Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը (Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ) որոշումներ է մշակում խստորեն հիմնված կողմերի ինքնիշխանության սկզբունքի վրա, խոսք չի կարող լինել տարածաշրջանում ցանկացած արտատարածքային միջանցքների ստեղծման մասին, ասել է ՌԴ փոխվարչապետը Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է Ինտերֆաքս-ը: «Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակ կողմ […]
11:19 30.09.2022
Սեպտեմերի 25-ի գիշերը Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների կազմակերպած ծառայությունը հատուկ նպատակ ուներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք ձեռք էին բերել տվյալներ, որոնց իրացման համար էլ գիշերը հսկողության տակ էին առել Ազատության պողոտայի և հարակից բակերի տարածքը: Առավոտ կանուխ միջոցառումն արդյունք տվեց: Ժամը 7-ին Ազատության պողոտայում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց Մասիս քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ` […]
11:09 30.09.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հիմնարկների ղեկավարների, ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր շրջայց Գեղարքունիքի մարզի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած մի քանի բնակավայրեր։ Դիվանագետները ՏԿԵ նախարարի, մարզպետի, համայնքապետերի ուղեկցությամբ նախ եղել են Սոթք, ապա Կութ բնակավայրերում։ Նախարարը տեղում դիվանագետներին է ներկայացրել հակառակորդի կողմից միտումնավոր թիրախավորված քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները։ Սոթք […]
10:58 30.09.2022
Սեպտեմբերի 21-ին 1-02 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ քիչ առաջ նկատել է, թե ինչպես են Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի մի հասցեից գողանում թանկարժեք իրեր ու նկարներ: Հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնում է նշված վայր: Պարզվում է, որ այդ հասցեում հանգուցյալ մի նկարչի արվեստանոցն է, որի երկաթե դուռն անվնաս […]
10:44 30.09.2022
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ուսումնական հաստատությունում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի, 40 մարդ վիրավորվել է, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով աֆղանական կառավարության աղբյուրին։ Ավելի վաղ տեղական աղբյուրները ՌԻԱ Նովոստիին հայտնել էին չորս զոհվածների մասին։ Հստակեցվել է, որ պայթյունը տեղի է ունեցել արևմտյան Դաշտի Բարչի շրջանում՝ քննությունների ժամանակ։ Երեկ՝ 10:13 Մելիտոպոլի դպրոցի […]
10:34 30.09.2022
Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսի Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան և հանդիպել ուսուցիչների ու սաների հետ։ Նախարարը բարձր է գնահատել վարժարանի դերակատարությունը հայապահպանության, ազգային կրթության, միջմշակութային երկխոսության զարգացման գործում՝ նշելով, որ կրթահամալիրի ավանդույթներն ու ուսումնական ծրագրերն արժանի են ընդօրինակման։ Դավիթ Բաբայանը նաև պատասխանել է ներկաների հարցերին։ Հանդիպմանը […]
10:23 30.09.2022
Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 5-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կանցկացվի Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/EMT) բարձր մակարդակի 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մանրամասները ներկայացված են տեսանյութում:
10:15 30.09.2022
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ամփոփել է շաբաթվա ընթացքում տեղի ունեցած արտակարգ դեպքերն ու կարևոր իրադարձությունները: Տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների ոգեկոչման արարողություն: Անցած 7 օրերի ընթացքում Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 659 ահազանգ, այդ թվում՝ 20 տեխնածին, 17 բնածին պատահարներ: Մանրամասները ներկայացրել է Արտակարգ ալիք հաղորդման եթերում:
10:09 30.09.2022
Ժնևում հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ […]
09:59 30.09.2022
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է ամերիկյան ղեկավարությանը նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը և իրեն առաջարկել է ներգրավել որպես բանակցողների խմբի ղեկավար։ Այս մասին քաղաքական գործիչը չորեքշաբթի օրը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփը խոսել է «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում «դիվերսիայի» մասին։ Նա հորդորել է […]
09:45 30.09.2022
Արագ սննդի ամենաանվտանգ տեսակներն է նշել սննդաբան, գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։ Նա կերակուրները գնահատել է սննդային հիվանդությունների հավանականության և մարմնին վնաս պատճառելու առումով: Թունավորման վտանգը չափազանց փոքր է պիցցա կամ բուրգեր ուտելիս, քանի որ այդ ուտեստները սովորաբար արտադրվում են ավտոմատացված գծերով, ասել է գաստրոէնտերոլոգը։ «Բուրգերները սովորաբար պատրաստվում են մեծ, համակարգային վայրերում, որտեղ […]
09:28 30.09.2022
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Ագարակից մինչև թունելի ելք շուրջ 32կմ երկարությամբ ճանապարհի, թունելի մուտքից մինչև Քաջարան շուրջ 7կմ ճանապարհի և թունելի ու մուտքային ճանապարհների շուրջ 6կմ ճանապարհի համար հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Ծառայությունները պետք է իրականացվեն տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան:
09:19 30.09.2022
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 30-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
09:11 30.09.2022
Մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում զորակոչված Սախալինի բնակիչը, ով զինվորական պատրաստություն է անցնում Պրիմորիեում, տարածաշրջան ժամանած հարսնացուի հետ ամուսնացել է ռազմական ուսումնամարզական հրապարակից ոչ հեռու՝ Պոկրովկա գյուղի գրանցամատյանում։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գերատեսչության ղեկավարը։ Սախալինի նահանգապետ Վալերի Լիմարենկոն նախօրեին Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ օրերս Սախալինի բնակիչ Անդրեյ Սավչենկոն մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում ուղարկվել է […]
08:58 30.09.2022
Բրազիլիայում մակո շնաձկանը փրկել են, երբ նա ափ է դուրս եկել։ Այդ մասին գրում է The New York Post-ը, փոխանցում է Լենտա Ռու-ն: Տեսանյութում նկարահանվել է աշխարհում ամենաարագաշարժը համարվող շնաձկանը փրկելու պահը: Երևում է, թե ինչպես է լողափում հանգստացող տղամարդն իր կյանքը վտանգի տակ դնելով մոտ մեկուկես մետր երկարությամբ ձկանը պոչից վերցնում և նորից քարշ […]
08:46 30.09.2022
Իռլանդիայի ոստիկանությունը հայտնաբերել է Ուկրաինայից ութամյա փախստականի վրա հարձակման կասկածյալին, երեխան այս պահին շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, գրում է The Irish Independent-ը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին տեղական ԶԼՄ-ները, Քլերքասլ գյուղում ոստիկանները հայտնաբերել են դանակի ավելի քան 70 հարված ստացած աղջկա, նրա մորը գտել են մոտակայքում անգիտակից ընկած։ Երկուսն էլ ապրում էին հյուրանոցում, […]
08:34 30.09.2022
Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի ուսումնական հաստատություններից մեկում, RIA Novosti-ին հայտնել են տեղական աղբյուրները։ Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Դաշտի Բարչիի արևմտյան թաղամասում քննությունների ժամանակ։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Աբդուլ Նաֆի Թաքուրը հաստատել է պայթյունը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել: Ըստ որոշ տեղեկությունների՝ տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի հարձակում։ Միջադեպի հետևանքով տուժածների […]
08:25 30.09.2022
Սեպտեմբերի 28-30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արմավիրի մարզի Մեծամոր, Արարատի մարզի Արարատ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Տավուշի մարզի Իջևան և Բերդ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
08:15 30.09.2022
Դաղստանի Խուշեթ գյուղի մոտակայքում «ԿամԱԶ» բեռնատարի և միկրոավտոբուսի մահացու բախման պահը հայտնվել է տեսանյութում. Համապատասխան տեսանյութը հրապարակել է «112» Telegram ալիքը։ Ձայնագրությունն արվել է միկրոավտոբուսի սրահում տեղադրված տեսախցիկի միջոցով։ Կադրերում երևում է, թե ինչպես է KamAZ մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ մոտենում միկրոավտոբուսին և հարվածում նրան։ Բախման պահին վարորդը և մի քանի ուղևորներ եղել են մեքենայի […]
08:04 30.09.2022
Կանադայի բնակչուհին ծնողների հետ միասին ստուգել է նոր տունը գնելուց առաջ և գտել պատուհանով հսկայական գաղտնի սենյակ՝ թաքնված պահարանի հետևի պատում։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ TIkTok-ի օգտատեր Ava Headrick (@avaheadrick) դիտել է տուն Օնտարիոյի Սոլթ Սթ. Մարի քաղաքի արևելքում: Նա նայել է ննջասենյակի պահարանը և գտել մի մեծ տարածություն՝ հագուստի պահարաններով: Երեք պատերից մեկը […]
23:58 29.09.2022
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան պատճառը ծերությունն է։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Միապետի մահվան մասին նոր մանրամասներ են հայտնվել նրա մահվան վկայականի հրապարակումից հետո: Դրանից հետևում է, որ Եղիսաբեթ Երկրորդը մահացել է շոտլանդական Բալմորալ դղյակում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:10-ին: Մահն արձանագրել է նրա դեղագործ Դուգլաս Ջեյմս Ալան Գլասը։ Եղիսաբեթ II-ը մահացել է […]