Բոլոր լուրերը – Page 3718 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Սահմանվել են նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները

13:44 29.09.2022

ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել են պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները: Համաձայն հիմնավորման՝ նախադպրոցական կրթության ոլորտում լրջագույն խնդիր է հաստատությունների գործառնության միասնական սկզբունքների և մեթոդաբանության բացակայությունը, ինչն էապես նվազեցնում է նախադպրոցական ծառայությունների որակի վերահսկողության և պետական չափորոշիչների արդյունավետ կիրառման հնարավորությունները: Մասնավորապես, խիստ տարբեր են ոչ միայն […]

̰
Ֆրանսիան ցավում է 3 հայ զինվորների մահվան կապակցությամբ և կոչ է անում պահպանել հրադադարը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

13:37 29.09.2022

«Ֆրանսիան ցավում է 3 նոր հայ զինվորների մահվան կապակցությամբ և կոչ է անում պահպանել հրադադարը»,- նշված է գրառման մեջ: 🇫🇷 La France déplore la mort de 3 nouveaux soldats arméniens et appelle au respect du cessez-le-feu․ 🇦🇲 Ֆրանսիան ցավում է 3 նոր հայ զինվորների մահվան կապակցությամբ և կոչ է անում պահպանել հրադադարը: — France en […]

̰
Լուկաշենկոյի քայլը խախտում է Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը. Ղարիբաշվիլի

13:31 29.09.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խստորեն դատապարտում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանից չվերահսկվող Աբխազիա։ «Այս քայլը խախտում է Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը և հակասում է միջազգային իրավունքին, ինչպես նաև մեր երկրների երկկողմ հարաբերություններին»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է Ղարիբաշվիլին: Նշենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս դատապարտել են Լուկաշենկոյի այցը […]

̰
Ի՞նչ տեղաշարժեր կլինեն Ազգերի լիգայի դիվիզիոններում

13:22 29.09.2022

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ մրցաշարի խմբային փուլն ավարտվեց: A դիվիզիոնի 4 խմբերում հաղթեցին Իսպանիայի, Նիդեռլանդների, Իտալիայի ու Խորվաթիայի հավաքականները, որոնք եզրափակիչ փուլում կպայքարեն մրցաշարի հաղթողի կոչման համար։ Եզրափակիչը կանցկացվի 2023թ-ի հունիսի 14-18-ը։ Ազգերի լիգայի A դիվիզիոնում իրենց խմբերում վերջին տեղերը զբաղեցրին և B դիվիզիոն տեղափոխվեցին Անգլիայի, Ավստրիայի, Չեխիայի և Ուելսի հավաքականները։ Նրանց փոխարեն A դիվիզիոն […]

̰
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա՝ դառնալով 75 հազար դրամ

13:13 29.09.2022

Հայաստանում 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կբարձրանա՝ դառնալով 75 հազար դրամ՝ գործող 68 հազար դրամի փոխարեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունը սեպտեմբերի 29-ի նիստում չզեկուցվող հարցերի թվում հավանություն տվեց նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ նախագծի՝ նվազագույն ամսական […]

̰
Ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում. վարչապետ

13:07 29.09.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում իրականացված ագրեսիվ գործողություններին: Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունն ամբողջությամբ. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության՝ 2022 […]

̰
2023 թվականին հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ

13:00 29.09.2022

2023 թվականին հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ՝ այս տարվա համար սպասվող ցուցանիշը գերազանցելով 280 մլրդ դրամով, իսկ տարվա համար նախապես ծրագրված ցուցանիշը՝ 360 մլրդ դրամով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, փոխանցում է Առաջին լրատվականը: Խաչատրյանը նշեց, որ մակրոտնտեսական կայունությունը երաշխավորելու նպատակով շարունակելու է առանցքային նշանակություն ունենալ պետական […]

̰
Սևանա լճի հանրային № 4 և № 7 լողափերում բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով կհայտարարվի մրցույթ

12:58 29.09.2022

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը Սևանա լճի հանրային № 4 և № 7 լողափերում բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով մրցույթ կհայտարարի։ Նախատեսվում է մրցույթն անցկացնել 2023 թվականի փետրվար ամսին՝ լողափնյա սեզոնի ավարտով պայմանավորված։ Հանրային լողափ №4 Լողափը գտնվում է Շողակաթ բնակավայրի վարչական սահմաններում, Սևան-Ճամբարակ-Վարդենիս ավտոմայրուղուց դեպի համայնք մտնող ճանապարհի խաչմերուկի հարևանությամբ՝ ավտոմայրուղուց […]

̰
ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ. Փրայս

12:54 29.09.2022

  Լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տարբեր մակարդակներով աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: «Դեսպան Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է գործընթացում, աշխատում է հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Նա նաև նախորդ շաբաթ Նյու Յորքում մասնակցել է պետքարտուղար Բլինքենի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։ Վերջերս […]

̰
Հնդկաստանը Հայաստանին 244 միլիոն դոլարի զինամթերք կմատակարարի․ ET

12:45 29.09.2022

Ըստ հրապարակման՝ Հնդկաստանն առաջին անգամ չէ, որ զենք է մատակարարում Հայաստանին։

̰
Գործարկվելու են Ծաղկունք և Կապան համայնքների շչակները

12:42 29.09.2022

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:

̰
Արցախի ԱԳ նախարարը Կալիֆոռնիայի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

12:37 29.09.2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին Կալիֆոռնիայի համալսարանում հանդես է եկել «Արցախի արտաքին քաղաքականությունը և պետականաշինությունը» թեմայով դասախոսությամբ։ Դասախոսությունից առաջ նախարարն ընդգծել է, որ իր բոլոր արտասահմանյան այցերի ընթացքում ձգտում է հանդիպումներ ունենալ տարբեր գիտակրթական հաստատություններում՝ հաշվի առնելով նմանատիպ հանդիպումների փոխադարձ օգտակարությունը։ Հանդիպման վերջում նախարարը պատասխանել է դասախոսական և ուսանողական կազմի հարցերին, […]

̰
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին ութ ամիսներին կազմել է 13.9 տոկոս. Քերոբյան

12:33 29.09.2022

Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ` 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ ընկերությունները որոշակիորեն ճշգրտում են իրենց պլանները: «Մենք ամեն կերպ փորձում ենք նրանց քաջալերել, որպեսզի չշեղվեն թե՛ ներդրումային […]

̰
ԱԻ նախարարի հրամանով ՊՆ օդաչուները պարգևատրվել են

12:28 29.09.2022

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով 2022 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Գյոկչի» հանդամասում առաջացած հրդեհի մարման աշխատանքներին գործուն աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի մի շարք ծառայողներ պարգևատրվել են: ՀՀ ՊՆ օդաչուների պատվիրակությանն ընդունել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Գնդապետը […]

̰
Սիրտն առողջ պահելու 10 քայլ. այսօր նշվում է Սրտի համաշխարհային օրը

12:24 29.09.2022

Այսօր Սրտի համաշխարհային օրն է, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների, դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում այդ հիվանդությունների կանխարգելմանն ու առողջ ապրելակերպի քարոզմանը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, հիվանդացության ու մահացության ցուցանիշների բարելավումն առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից […]

̰
Ծանրամարտի Մ20 ու Մ23 ԵԱ-ին կմասնակցի 24 հայ ծանրորդ

12:21 29.09.2022

Ալբանիայում հոկտեմբերի 15-ից 25-ը կկայանա ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը: Տղամարդկանց Մ20 մրցաշարին հայտավորված են Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Սեյրան Խուդինյանը (55 կգ), Ռաֆիկ Մինասյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գևորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ […]

̰
Շվեդիան «Հյուսիսային հոսք» խողովակաշարերում արտահոսքի ևս մեկ հատված է հայտնաբերել

12:18 29.09.2022

Միաժամանակ աղբյուրը հերքել է այն ենթադրությունները, թե «ռուսական սուզանավը» կարող էր տեղադրած լինել պայթուցիկները։

̰
Կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը. Փաշինյան

12:12 29.09.2022

Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, համաձայն է, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների: «Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին […]

̰
Բրազիլիա, Ֆրանսիա, Արգենտինա. ԱԱ 2022-ի ֆավորիտները ըստ Goal-ի

12:05 29.09.2022

Goal պարբերականը ներկայացրել է ԱԱ 2022-ի ֆավորիտներին։ Ըստ այս պարբերականի Կատարում կայանալիք աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտ է համարվում Բրազիլիայի հավաքականը։ Լավագույն եռյակում են հայտնվել նաև Ֆրանսիան և Արգենտինան։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ Բրազիլիա Ֆրանսիա Արգենտինա Իսպանիա Գերմանիա Անգլիա Նիդերլանդներ Բելգիա Դանիա Պորտուգալիա

̰
Դավիթ Բաբայանը Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելո քաղաքում մասնակցել է Արցախի հետ փոխհարաբերություններին առնչվող հարցերի քննարկմանը

11:57 29.09.2022

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելո քաղաք։ Այցի սկզբում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում նախարարը հարգանքի տուրք է մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել Դավիթ Բաբայանի և Մոնթեբելոյի քաղաքապետ Քիմբերլի Էն Կոբոս-Քոութորնիի հանդիպումը, որին մասնակցել են նաև քաղաքային իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ։ Քննարկվել են Մոնթեբելո-Արցախ […]

̰
100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարումները չեն կատարվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից. Փաշինյան

11:50 29.09.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը որոշակի հաջողություններ ունի նաև Հայաստանի դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, փորձում է այնպես անել, որ ՀՀ-ին զենք չմատակարարվի. 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց կառավարության նիստում: «Բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, […]

̰
Հաստատվել են դպրոցների երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը

11:45 29.09.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը: Օրինակելի ծրագրերը կազմված են «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի» պահանջին համապատասխան: Ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական ծրագրերը ներառում են երկարօրյա խմբի սովորողների սննդի, հանգստի, դասապատրաստման կազմակերպումը` որպես երկարօրյա կրթական […]

̰
Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ Հայաստանի տարածքը լքելու արգելք սահմանված չի եղել. Արդարադատության նախարարություն

11:36 29.09.2022

Հայաստանի արդարադատության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել ազգությամբ քրդեր Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի գործի վերաբերյալ, որոնք դեռևս անհայտ պայմաններում հայտնվել են Թուրքիայում: Նախարարությունից պարզաբանում են, որ Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի նկատմամբ Հայաստանը լքելու արգելք սահմանված չի եղել, իսկ թե ինչպես են նրանք հայտնվել Թուրքիայում, նախարարությունը չի հստակեցրել՝ նշելով, որ այդ հարցը դուրս է […]

̰
ՀԱՊԿ զորավարժություններում առաջին անգամ կմշակեն կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի վերացման միջոցառումները

11:33 29.09.2022

Նախատեսվում է, որ Ղազախստանում զորավարժությունների մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի ավելի քան 6500 մարդ և ավելի քան 850 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ներառյալ՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

̰
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 11:00-ի դրությամբ

11:27 29.09.2022

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

̰
Հաստատվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի շուրջ 8կմ հատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի արդյունքները

11:21 29.09.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Խորհուրդը քննարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4՝ Ագարակ–Քաջարան մոտ 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագրի իրականացման ընթացքը և հաստատել շինարարական […]

̰
«Խաղաղությունը չի կարող պարտադրվել». Տոյվո Կլաարն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին

11:16 29.09.2022

Անվտանգությունը հնարավոր է միայն սահմանները հարգելու պայմաններում։ Այս մասին հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Կրկին տեղեկություններ են ստացվել երեք զոհված հայ զինվորի և մեկ ադրբեջանցի վիրավորի մասին։ Այս և շատ այլ անիմաստ զոհերը բորբոքում են ատելություն և անկայունություն: Անվտանգությունն իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե հարգվեն […]

̰
ՀՀ տարածքը օկուպացված է, և մեր դիրքորոշումն աներկբա է, որ ադրբեջանական ստորաբաժանումները պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից. Փաշինյան

11:11 29.09.2022

ՀՀ վարչապետն այսօր կառավարության նիստը սկսեց Ադրբեջանի կողմից երեկ իրականացված հերթական սադրանքին անդրադարձից: «Ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել, սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում աշխատանքները տեղակայված են եղել ՀՀ տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները նույնպես գտնվել են ՀՀ տարածքում: Սա ագրեսիվ գործողությունների շարունակությունն է, ՀՀ տարածքը օկուպացված է, և մեր […]

̰
ԵՊՀ ուսանողները ծանոթացել են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում իրականացված կարևոր օրենսդրական փոփոխություններին

11:02 29.09.2022

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ հյուրընկալվել էին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, ներկա գտնվել հանձնաժողովի հերթական նիստին: Հանրապետության տարբեր բուհերի ապագա իրավագետների և տնտեսագետների համար ՄՊՀ-ում կազմակերպվող նմանատիպ հանդիպումներն արդեն պարբերական են դարձել և նպատակ ունեն խթանել կրթական հաստատությունների հետ համագործակցությունը: Նիստի սկզբում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ողջունել է մայր բուհի ուսանողներին և հույս […]

̰
Վերացվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթի կասեցումը. ՍԱՏՄ

10:54 29.09.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ) առանձին գործառույթի՝«Չանախ» պանիր արտադրատեսակի, կասեցումը, հայտնում է ՍԱՏՄ-ն: Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակը համապատասխանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

̰
BACK_TO_TOP