21:32 27.09.2022
Երեք մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել LPR-ում HIMARS MLRS-ի կիրառմամբ Բրյանկայի գնդակոծության ժամանակ, հայտնում է հանրապետության կառավարությունը։ «Բրյանկա քաղաքի հրետակոծության հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է»,- ասվում է կառավարության Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
21:17 27.09.2022
Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը Twitter-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ: Հաղորդագրության մեջ ասված է. «Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, հաջորդ օրերին և տարիներին զոհվածների հիշատակը։ Բազմաթիվ երիտասարդների կորուստը մեծ վիշտ և ցավ է։ Մենք աղոթում ենք նրանց համար և հուսով ենք, որ այդ ամենն էլ […]
21:09 27.09.2022
2020թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեբերի 9-ը Արցախում բժիշկները սկսեցին աշխատել արտակարգ պայմաններում, այս մասին է պատմում Արցախի ԱՆ ներկայացրած տեսանյութը: Նշվում է, որ սպիիտակ ճակատի մարտիկների՝ առողջապահության համակարգի ներկայացուցիչների համար պատերազմն սկսեց ռումբերի առաջին պայթյունների հետ և չի ավարտվել առ այսօր: Պատերազմի օրերին աշխատում էին օպերատիվ: Գերխնդիրը վիրավորին փրկելն էր: Այսօր էլ պայքարում են պատերազմից մնացած […]
21:00 27.09.2022
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մասնակցել է ՀՌԿԿ—Հայաստան հիմնադրամի կազմակերպած «Բացահայտելով միգրացիան Կովկասում և դրանից դուրս» թեմայով համաժողովին։ Անդրադառնալով գլոբալ ճգնաժամերի ազդեցությանը հայաստանյան միգրացիոն գործընթացների վրա՝ Ա. Ղազարյանը ներկայացրել է 2020 թ-ի արցախցիների տեղահանության ծավալները, ինչպես նաև ս.թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով արձանագրված նոր տեղահանության տվյալները։ Ծառայության պետը խոսել է նաև ՔՈՎԻԴ—19 համավարակով […]
20:52 27.09.2022
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի համաժողովը, որին հեռավար մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ինչպես նաև դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի […]
20:45 27.09.2022
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը հրամանը ստորագրել է սեպտեմբերի 27-ին։ Հայկ Ասլանյանը պաշտոնից կազատվի սեպտեմբերի 28–ից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնից ազատվել են տեղակալներ՝ Վահե Հարությունյանն ու Արմեն Աֆանդյանը։
20:38 27.09.2022
Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցին, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի, մարզային և համայնքային իշխանությունների, մարզի ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների և քաղաքացիների մասնակցությամբ Գավառ քաղաքում ծաղիկներ են խոնարհվել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած հայորդիների հիշատակն հավերժացնող հուշաքարին, հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Այնուհետև մատուցվել է հոգեհանգստի կարգ՝ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից, աղոթք է բարձրացվել […]
20:26 27.09.2022
Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո ծայրաստիճան լարված է վիճակը ռուս-վրացական սահմանի Վերին Լարս – Կազբեկի անցակետում: Դեպի Վրաստան տանող ճանապարհի հատվածում հազարավոր ավտոմեքենաներից բաղկացած հերթ է կուտակվել: Հերթում քիչ չեն Հայաստան ուղևորվող քաղաքացիները, այդ թվում նաև հայազգի: Այդ ֆոնին Թբիլիսիյում կոչեր են հնչում փակել անցակետն ու արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան: Որքանո՞վ է իրատեսական, որ […]
20:20 27.09.2022
Արցախում այսօր ոգեկոչել են 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը: ԱՀ նախագահը մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ, ծաղիկներ խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշատախտակի մոտ: Սուրբ Հակոբ եկեղեցու բակից տեղի է ունեցել խաչերթ, որից հետո ներկաները լռության րոպեով հարգել են զոհվածների հիշատակը: Մանրամասները՝ տեսանյութում:
20:06 27.09.2022
Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ուրուգվահայ ուխտավորներին: Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին՝ Հայոց Հայրապետը կարևոր նկատել է աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ: Նորին Սրբությունը նշել է, որ մեր երկրի համար, մանավանդ այս դժվարին օրերին, նման այցերը մխիթարության ու գոտեպնդման […]
20:00 27.09.2022
Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 2 տարին: Այս պատերազմից ի վեր առանձնահատուկ ուշադրության թեմա է ռազմագերիների հայրենադարձման և անհետ կորածների խնդիրը: Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ այս սեպտեմբերի 13-14-ի հարձակումները ևս պատճառ դարձան, որ նոր ռազմագերիներ լինեն: Թեմայի շուրջ հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ […]
19:50 27.09.2022
Ռուսաստանում կապիկ ծաղիկի դեմ առաջին դեղամիջոցը՝ NIOCH-14-ը, կարող է գրանցվել մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է «Վեկտոր» վիրուսաբանության կենտրոնի ֆլավիվիրուսների և վիրուսային հեպատիտների մոլեկուլային վիրուսաբանության ամբիոնի վարիչ Վալերի Լոկտևը։ «Գրանցումը սպասվում է բառացիորեն օրերի կամ շաբաթների ընթացքում, բավականին արագ: Հուսով եմ ,որ դա տեղի կունենա մի քանի շաբաթվա ընթացքում»,- ասել է […]
19:42 27.09.2022
2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը հայ ժողովրդի հետ միասին սգում ենք զոհվածներին, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, ապաքինում և առողջություն մաղթում վիրավորներին և տուժածներին։ Այս մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանությա ֆեյսբուքյան էջում տարածած ուղերձում․ «Ռուսաստանը ձեռնարկել և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 և 2021 թվականներին ձեռք բերված […]
19:35 27.09.2022
Մարիուպոլի անվտանգության ուժերը ձերբակալել են մի աղջկա, որը Կիևի հատուկ ծառայությունների հանձնարարականով փորձել է ահաբեկչություն իրականացնել հանրապետության կազմի մեջ մտնելու հանրաքվեի օրը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ոստիկանության բաժանմունքից։ «Կիևի հատուկ ծառայությունների հրահանգով հանրաքվեի վերջին օրը ահաբեկչություն իրականացնելու մտադրություն ունեցող աղջիկը վնասազերծվել է»,- ասել է աղբյուրը։ Նա հավելել է, որ ձերբակալվածը 1998 թվականին ծնված Իրինա Նավալնայան […]
19:28 27.09.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) վիճակագրություն է հրապարակել վրաց-ռուսական սահմանին Ռուսաստանից Վրաստան մուտք գործող անձանց թվի վերաբերյալ։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ն նշում է, որ հանրային մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով՝ ցանկանում են հանրությանը տրամադրել տեղեկատվություն Ռուսաստանի Դաշնությունից քաղաքացիների մուտքը Վրաստան մերժելու չափորոշիչի, թվի, հիմքերի ու կանոնների մասին։ Ըստ նրանց, այս տարվա սեպտեմբերի 21-ից հետո Վրաստանի և […]
19:20 27.09.2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է Ռուսաստան և Ուկրաինա այցելելու պատրաստակամության մասին։ Այցը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։ «Մենք հույս ունենք, որ այս շաբաթ, եթե դա մեզ հաջողվի»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Գրոսին: Նա նշել է, որ այցի ընթացքում նախատեսվում է շարունակել Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակի քննարկումը։ […]
19:13 27.09.2022
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը խստորեն դատապարտել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիցկիի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արված «վիրավորական արտահայտությունները»։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Կուբիցկին Գերմանիայի Հիլդեսհայմ քաղաքում նախընտրական մի ելույթի ժամանակ, խոսելով Գերմանիայում հենց այնպես գաղթականների նոր հոսք չընդունելու անհրաժեշտության մասին, Էրդողանին բնորոշել էր «կոյուղու առնետ» արտահայտությամբ։ Բիլգիչը նշել […]
19:05 27.09.2022
68 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Բորիս Մոիսեևը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է երգիչի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գորոխը։ Հրաժեշտի արարողության և հուղարկավորության օրը դեռ որոշված չէ։ 2010 թվականին Մոիսեևը ինսուլտ է տարել: 2015 թվականին տեղի ունեցած միկրոինսուլտը սրել է առաջինի հետևանքները։ Արտիստը հանրության առաջ չէր երևում և մեկուսի կյանք էր վարում։ Մոիսեևը Ռուսաստանի վաստակավոր […]
19:00 27.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանիին, որը Հայաստան է ժամանել Երևանում անցկացված Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նիստի շրջանակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է շեյխ Ֆահադ Բին Խալիդ Ալտհանիին, ընդգծել երկու երկրների միջև համագործակցության լայն շերտերն ու կարևորել տարվող աշխատանքները. […]
18:55 27.09.2022
Կատարում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների համար ծախսվել է 208 միլիարդ եվրո: Այս մասին հայտնում է The Sun-ը: Մրցաշարի պատասխանատուներից մեկը պարզաբանել է, որ գումարները ծախսվել են նոր ճանապարհների, մետրոյի, օդանավակայանի, հյուրանոցների և տուրիստական այլ օբյեկտների կառուցման համար: Նշվում է նաև, որ այս ամենի կառուցումը նախատեսված է եղել նախքան ֆուտբոլի ԱԱ-ն անցկացնելու իրավունք ստանալը: Միայն […]
18:48 27.09.2022
Երկու հզոր ստորջրյա պայթյուններ են գրանցվել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերի գազի արտահոսքի տարածքում, Twitter-ում հայտնել է SVT շվեդական հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի սեյսմոլոգներին։ Նշվել է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ։ «Կասկած չկա, որ դրանք պայթյուններ են եղել»,- ասել է Շվեդիայի սեյսմիկ կենտրոնի ներկայացուցիչ Բյորն Լունդը։ Նախօրեին հայտարարվել էր, որ դանիական ջրերում […]
18:39 27.09.2022
Սեպտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:08-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․93⁰ և արևելյան երկայնության 42․74⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
18:31 27.09.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԽ Ժողովրդավարության հարցերով Գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի և ԵԽ այլ գործընկերների հետ։ Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԵԽ Ժողովրդավարության հարցերով Գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ: Տիկին Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց […]
18:25 27.09.2022
Հունաստանի վարչապետ Միցոտակիսը ի պատասխան Էրդողանի հայտարարությունների ասել է. «Դուք միայնակ եք այս խաղում»․ «ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը ձեզ չի փրկի»։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այսօր արձագանքել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին՝ նշելով․ «Ամերիկայի և Եվրոպայի աջակցությունը ձեզ չի փրկի։ Դու ուղղակի սահում ես»: Ելույթ ունենալով Աթենքում կառավարության նիստում՝ Միցոտակիսն ասել է, որ Թուրքիան […]
18:20 27.09.2022
Հայաստանի ազգային հավաքականն Իռլանդիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի B դիվիզիոնի առաջին խմբի վերջին՝ 6-րդ տուրի արտագնա խաղում ելույթ կունենա տնային, այսինքն՝ կարմիր համազգեստով, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Իռլանդիան նույնպես խաղալու է տնային խաղաշապիկով՝ կանաչ ու սպիտակ: Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին շրջանի խաղում Հայաստանի հավաքականն Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել […]
18:12 27.09.2022
ՀՀ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, բացահայտորեն արհամարհելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը, լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ։ Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում և ոգեկոչում 44-օրյա պատերազմում ընկած մարտիկների […]
18:06 27.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Դենդիասի այցը Երևան և նշել հայ-հունական հարաբերությունների դինամիկ զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: Միաժամանակ, ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է Նյու Յորքում կայացած Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների […]