18:20 22.09.2022
«Մարալիկի առողջության կենտրոն» Շիրակի մարզպետն այցելել էր մայիսին, այցի ընթացքում ռենտգեն սարքավորման խնդրի մասին էր բարձրաձայնվել։ Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ Շիրակի մարզպետի միջնորդությամբ ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Մարալիկի առողջության կենտրոնին» տրամադրել է նոր թվային ռենտգեն սարք, որի գործարկումն արդեն կօգնի տարածաշրջանի ազգաբնակչության սպասարկումը դարձնել առավել հասցեական և որակյալ։
«Մենք իսկապես հակված ենք, որ մարզի բոլոր բուժհաստատությունները հագեցած լինեն անհրաժեշտ բուժսարքավորումներով։ Բժշկական կենտրոն մեր նախորդ այցելության ժամանակ արձանագրել էինք մի քանի խնդիր, դրանցից հրատապ լուծում պահանջողը սարքավորման հարցն էր, այս բացը տարիներ շարունակ կար և, հատկապես վերջերս՝ առավել շատ շփվելով համայնքի բնակչության հետ, արձանագրել ենք, որ անհրաժեշտությունը կա։ ՀՀ կառավարությանը դիմելուց հետո շատ կարճ ժամանակահատվածում հարցը լուծում ստացավ։ Վստահ եմ, ազգաբնակչությունը, որ սպասարկվում է կենտրոնում, կշահի այս ամենից։ Շիրակի մարզի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր բնակավայր պետք է համաչափ զարգանա, սրան է նաև միտված, որ «Մարալիկի առողջության կենտրոնի» հետ հեռահար ծրագրեր կան նաև հաջորդ տարվա համար, լիահույս եմ, որ հաջորդ տարվա մեկնարկին էլ ավելի կկարողանանք ընդլայնվել»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
«Մարալիկի առողջության կենտրոնի» բուժանձնակազմը շնորհակալություն է հայտնել խնդրի լուծման համար։ Նշվել է, որ բուժհաստատությունը 17 բնակավայրերի շուրջ 20 հազար ազգաբնակչություն է սպասարկում, նախկինում նեղ ռենտգեն հետազոտություն անցնում էին Գյումրիում, առաջ էր գալիս նաև տրանսպորտի խնդիր, նախազորակոչային և զորակոչային տարիքի տղաների, սոցիալական փաթեթից օգտվող քաղաքացիների և մնացած ազգաբնակչության համար, որոշ ծառայություններ էլ իրականացվել են «Գյումրի» բժշկական կենտրոնի շրջիկ ռենտգեն սարքի միջոցով, այժմ խնդիրները լուծում են ստանում թվային նոր սարքի առկայությամբ։
22:48 20.06.2025
Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ումՀայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «World challenge cup» սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Առանձին վարժությունների եզրափակիչ են դուրս եկել նաև Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և […] ...
22:34 20.06.2025
Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետԻրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...
21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...