Բոլոր լուրերը – Page 3749 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Լոնդոնում սկսվել է Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության արարողությունը

15:29 19.09.2022

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պետական հուղարկավորության արարողությունը սկսվել է Վեսթմինսթերյան աբբայությունում, հեռարձակումը վարում է Sky News հեռուստաալիքը: Դագաղը Երևանի ժամանակով ժամը 14:00-ին տեղափոխվել է Վեսթմինսթերյան աբբայություն, որտեղ ներկա պահին սկսվել է Եղիսաբեթ II-ի հոգեհանգիստը: Եկեղեցական արարողությունից հետո կհայտարարվի համազգային լռության րոպե, այն կտևի երկու րոպե: Թագուհու պետական հուղարկավորությանը ներկա են թագավորական ընտանիքի մեծ թվով […]

̰
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանում ոտնահարվել է 25 հազար աշակերտի կրթական իրավունքը

15:13 19.09.2022

Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ոտնահարվել է Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի 25 հազար աշակերտի կրթական իրավունքը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նշված մարզերի որոշ բնակավայրերում եղավ անվտանգային այնպիսի իրավիճակ, որ երեխաները զրկվեցին կրթության իրավունքից, կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորությունից: Խոսքը թե՛ դպրոցական, թե՛ […]

̰
Իրանի խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը

15:05 19.09.2022

Իրանի Իսլամական խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը, փոխանցում է Parstoday-ը։ Իրանի հայերեն ռադիոժամը, հղում անելով տեղական աղբյուրներին, հաղորդում է, որ սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը: Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն այս կապակցությամբ ասել է. […]

̰
Մենք հաղթանակներ կերտում ենք մեր միասնությամբ ու անձնվեր պայքարով․ Արսեն Հարությունյան

14:59 19.09.2022

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, Սերբիայում ավարտված աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «‎Մենք՝ հայերս, երբեք ինքներս պատերազմ չենք սկսել: Ուզում եմ, որ Ադրբեջանը վերջապես հասկանա, որ խաղաղությունն ամենակարևոր բանն է աշխարհում: Իմ նպատակն է ազգին նորանոր հաղթանակներ նվիրելն ու աշխարհին ցույց տալ, որ թեև Հայաստանը […]

̰
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում 17-րդն է

14:50 19.09.2022

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Սերբիայում ավարտված աշխարհի առաջնության թիմային հաշվարկում 17-րդ տեղն է զբաղեցրել։ Հիշեցնենք, մեր հավաքականը հանդես է եկել 6 մարզիկով՝ Մանվել Խնձրցյան, Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, Արման Անդրեասյան, Հրայր Ալիխանյան, Արման Ավագյան։ Մեր հավաքականը վաստակել է 27 միավոր։ 15 միավոր թիմին բերել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճած Արսեն Հարությունյանը, 10 միավոր՝ […]

̰
Սիսիան-Վաղատին հատվածում իրականացվելու են չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ

14:45 19.09.2022

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ից մինչև ժամը 18:00-ն, Սյունիքի մարզի Սիսիան-Վաղատին հատվածում իրականացվելու են չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների մասին հստակ է․ Իրանի ԱԳՆ խոսնակ

14:42 19.09.2022

Իրանի ԱԳՆ խոսնակը շեշտել է երկխոսություն սկսելու կողմերի քաղաքական կամքի կարևորությունը։

̰
«Օպելի» և «ԳԱԶելի» բախման հետևանքով 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

14:34 19.09.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 70-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ: Վարորդները և ութ ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ:  

̰
Արոնյանը հաջող է մեկնարկել Julius Baer Generation Cup մրցաշարում

14:27 19.09.2022

Մեկնարկել է Julius Baer Generation Cup արագ շախմատի առցանց մրցաշարը, որը Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականից հեռացած և այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը։ Նա բավականին հաջող է մեկնարկել։ Առաջին 4 տուրերում Արոնյանը երկու հաղթանակ է տարել և գրանցել նույնքան ոչ-ոքի․ նա այժմ 6-րդն է մրցաշարային […]

̰
Դեսպան Սմբատյանն ու Վրաստանի պաշտպանության նախարարն անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային միջավայրին

14:19 19.09.2022

Սեպտեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ, տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում ստեղծված անվտանգային միջավայրին, այս համատեքստում կարևորվեց Հայաստան-Վրաստան ակտիվ երկխոսության պահպանումը, այդ թվում՝ երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև։ ՀՀ դեսպանը ներկայացրեց վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում […]

̰
«Հայերի կյանքն արժեք ունի». ուկրաինացի երգչուհին չեղարկել է Բաքվում կայանալիք իր համերգը

14:10 19.09.2022

Ուկրաինացի հայտնի երգչուհի և դերասանուհի, հեռուստահաղորդավար, հասարակական գործիչ Թինա Կարոլը Instagram-ի Stories-ում, հաջակցություն Հայաստանի, հրապարակում է կատարել։ «Հայերի կյանքն արժեք ունի»,- գրված է հրապարակման մեջ։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Թինա Կարոլը չեղարկել է Բաքվում կայանալիք իր համերգը:

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին

14:05 19.09.2022

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։ Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։

̰
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

14:01 19.09.2022

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա) Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան) Ժորդի Արարատ – «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա) […]

̰
Կրեմլում մեկնաբանել են Փելոսիի այցը Հայաստան

13:54 19.09.2022

Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Փելոսիի այցը Հայաստան և արդյոք այդ այցը կարող է ծառայել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը։

̰
Կարեն Խաչանովը 18-րդն է ATP վարկանիշային աղյուսակում

13:46 19.09.2022

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) իր պաշտոնական կայքում հրապարակել է սեպտեմբերի 19-ի դրությամբ նոր վարկանիշը։ Տասնյակում փոփոխություններ չեն եղել. առաջատարը, ինչպես նախորդ շաբաթ, 19-ամյա իսպանացի Կարլոս Ալկարասն է։ Նրան հաջորդում են նորվեգացի Կասպեր Ռուդը և մեկ այլ իսպանացի՝ Ռաֆայել Նադալը։ Կարեն Խաչանովը 18-րդն է ցուցակում։ Հիշեցնենք, որ Խաչանովը զգալի առաջադիմեց աղյուսակում US Open-ում 1/2 եզրափակիչ դուրս […]

̰
Փելոսիի այցը Հայաստան․ ԱԺ-ն ամփոփ տեսանյութ է հրապարակել

13:38 19.09.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ամերիկացի բարձրաստիճան հյուրի այցի օրակարգը հագեցած էր: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ըստ Բայդենի՝ ԱՄՆ ԶՈՒ-ն կպաշտպանի Թայվանը Չինաստանի ներխուժման դեպքում, Պեկինն արձագանքել է դրան

13:21 19.09.2022

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Չինաստանն իրավունք է վերապահում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ ի պատասխան այնպիսի գործողությունների, որոնք պառակտում են ազգը։

̰
Բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ն ու «Opel Astra»-ն․ կան տուժածներ

13:13 19.09.2022

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։41-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1991 թ․) և […]

̰
Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և չգրոհված հարձակման վերաբերյալ

12:57 19.09.2022

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և չգրոհված հարձակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ պատերազմը Հայաստանի և նրա ժողովրդի դեմ։ Չնայած զինադադարի պայմանավորվածություններին, Ադրբեջանի պետական ​​իշխանությունների ընդհանուր ցեղասպանական հռետորաբանությունը ցույց է տալիս հայկական ազգային ինքնությունը և նրա տարածքը ոչնչացնելու մշտական ​​վճռականությունը: 2022 […]

̰
Շիրակի մարզում նախորդ շաբաթ ծնվել է 90 երեխա

12:52 19.09.2022

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 12-18-ը, ծնվել է 90 երեխա։ Լույս աշխարհ է եկել 53 տղա, 37 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 16-ից 19-ը

12:43 19.09.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ընտանեկան բռնության՝ 8, թմրանյութի հայտնաբերման՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, անձի առևանգման, կողոպուտի և բնակարանային գողության՝ 3-ական, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու հոգեկան ներգործության՝ 2-ական, սպանության […]

̰
Արեգ Հովհաննիսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Նոր Զելանդիայում ՀՀ դեսպան

12:37 19.09.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արեգ Հովհաննիսյանին Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, […]

̰
Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ կապերը հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի. Վլադիմիր Պուտին

12:34 19.09.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հայ-ռուսական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ՝ նշելով, որ ՌԴ-ն և Հայաստանը համագործակցության մեծ փորձ են կուտակել տարբեր ուղղություններով: Կրեմլի կայքէջը հրապարակել է նախագահի ուղերձը, որում ասվում է. «Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Կարևոր է, […]

̰
ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում. Փաշինյան

12:31 19.09.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին: Հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում նշվում է. «Հարգելի՛ բարեկամներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, ջերմորեն ողջունում եմ հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին՝ մենք […]

̰
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը շարունակում է ստացիոնար բուժումը

12:22 19.09.2022

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի, ժամը 10:00 դրությամբ, շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը […]

̰
Ադրբեջանական ագրեսիայի և ծայրահեղ լարված վերջին օրերի սահմանային իրադարձությունները

12:19 19.09.2022

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է «Զինուժ մեդիա»-ի պատրաստած տեսանյութը, որտեղ ներկայացվում են ադրբեջանական ագրեսիայի և ծայրահեղ լարված վերջին օրերի սահմանային իրադարձությունները։  

̰
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ

12:04 19.09.2022

Խոտածածկ տարածքներն այրելու հետևանքով տուժում է բուսական ու կենդանական աշխարհը, հիշեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հայտնելով, որ շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ։ Եվս մեկ անգամ նախարարությունը հորդորում է զերծ մնալ նման գործելաոճից և հիշեցնում․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների […]

̰
Տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.4%-ով

11:59 19.09.2022

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին՝ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.4%-ով։ 2022թ. օգոստոսին սպառողական գների ինդեքսը 2022թ. հուլիսի համեմատ աճել է 0.2%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 5.0%, մանրամասնել է Բիզնես 24 կայքը: Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում աճել […]

̰
Ստեփանակերտի նորակառույց թաղամասում ավարտվել են տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքները

11:49 19.09.2022

Բարեկարգվել և ասֆալտապատվել է մայրաքաղաքի Թումանյան 82 փողոցը․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Թումանյան 82 հասցեի նորակառույց թաղամասում ավարտվել են տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 2530 քառ․մետր ճանապարհային և 457 քառ․մետր մայթային հատվածներ։

̰
Ադրբեջանցիները գերեվարված զինվոր են սպանել. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար

11:41 19.09.2022

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն ի պատասխան հայաստանյան լրատվամիջոցների հարցման, հաստատել է, որ ադրբեջանցիները սպանել են գերեվարված զինվոր Դավիթ Գիշյանին: Մասնավորապես ասել է. «Ադրբեջանական Telegram-ի ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում հարազատները ճանաչել են ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանին՝ ծնված 2002 թվականին։ Տեսանյութի կադրերից պարզ է դարձել, որ Դավիթը վիրավորվել է ուսի շրջանում եւ […]

̰
BACK_TO_TOP