22:58 19.09.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 12-ից 19-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2252 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 17 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 18 վարորդ։ 7 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 51-ը՝ ոչ […]
22:55 19.09.2022
Մեքսիկայի Արեւմտյան Միչոական նահանգում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, Twitter-ում հայտնել է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը: Մեխիկոյում տագնապի ազդանշան է ստացվել, տասնյակ հազարավոր մարդիկ լքել են բնակելի և վարչական շենքերը: Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: 1985 թվականի սեպտեմբերի 19-ին Մեքսիկան վերապրել է ժամանակակից պատմության ամենակործանարար աղետներից մեկը։ 8,1 մագնիտուդով երկրաշարժը մասամբ կամ ամբողջությամբ […]
22:49 19.09.2022
Հումանիտար ականազերծման և փորձագիտական հայկական կենտրոնի ղեկավար Վաղինակ Սարգսյանը Թեհրանում այցելել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնիկայի և քաղաքացիական պաշտպանության վարչություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կողմերն ականազերծման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով:
22:46 19.09.2022
Հունաստանի խորհրդարանում «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Յորղոս Կումուցակոսը հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծել է, որ հույն ժողովուրդը հայերի կողքին է, ովքեր «հերթական անգամ փորձության է ենթարկվում Ադրբեջանի անօրինական և մարդասպան հարձակումներից»: Նա նաև նշել է․ «Մենք պարտավոր ենք մեր հույն նախնիներին՝ աջակցելու Հայաստանին, որպեսզի չկրկնվեն արյունալի պատմության ողբերգական էջերն ի վնաս հայերի։ Կանգնած ենք պաշտպանվողի […]
22:32 19.09.2022
Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ մատնանշելով, որ այն ուղեկցվել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ վայրագությունների և խոշտանգումների […]
22:04 19.09.2022
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև […]
21:52 19.09.2022
Նենսի Փելոսին «Վարդանանք» մեծ կտավի առջև հիշեցրեց քրիստոնյա Հայաստանի պատերազմը Պարսկաստանի (Իրան) դեմ: Հեռուստահաղորդավար Վահագն Հակոբյանը քաղաքագետ Արեգ Քոչինյանից հետաքրքրվեց` արդյո՞ք սա խնդրահարույց չէր մեզ համար, հատկապես այս շրջանում, և այս հանդիպումները Իրանի տեսանկյունից չե՞ն կարող, այսպես ասած, «նեղացնում» հարևան Իրանին, ով պակաս կարևոր ճնշող հայտարարություններ չի անում՝ ի պատասխան Ադրբեջանի: «Այսպես ասեմ. ես չեմ […]
21:45 19.09.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նախադրյալներ կստեղծի Ռուսաստանից մինչև 5 մլրդ դոլարի ներդրումների ներհոսքի համար, հայտարարել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը՝ Երևանում ելույթ ունենալով ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովում: «Մենք վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, որը նախատեսված է մեր առաջնորդների եռակողմ պայմանավորվածություններով, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր […]
21:34 19.09.2022
«Հպարտ էի Հայաստանում ընդունել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիին, կոնգրեսական հանձնաժողովի նախագահ Փալոնին, և կոնգրեսականներ Էշուին և Սփիերին։ Նրանց այցն ընդգծեց մեր երկու պետությունների սերտ փոխգործակցությունը, որը խարսխված է ժողովրդավարական ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդների ամուր կապերի վրա։ Շնորհակալություն խոսնակ Փելոսիին՝ այցի համար և դեսպանության թիմին ու մեր հայաստանյան գործընկերներին՝ այցի հաջողությունը ապահովելու համար»,- այս մասին […]
21:30 19.09.2022
Ինչպիսի՞ քաղաքական քայլերի է սպասում Վաշինգտոնը Երևանից, դո՞ւրս գալ ՀԱՊԿ-ից, չնայած ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին նշեց՝ հասկանում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է. հեռուստահաղորդավար Վահագն Հակոբյանի հարցին «Հորիզոնի» տաղավարում պատասխանեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը: «Ես այդտեղ մի փոքր այլ շեշտադրում եմ տեսնում. մենք հասկանում ենք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և այդ իսկ պատճառով […]
21:19 19.09.2022
Սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարար Դենդիասն […]
21:15 19.09.2022
Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։
21:12 19.09.2022
Սեպտեմբերի 19-ին Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի տնային կալանքը երկարացվել է 20 օրով։ Համապատասխան որոշումը ընթերցել է դատավոր Ռոման Մազուրեցը։ Այսպիսով՝ Դոդոնը տնային կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 11-ը։ Մայիսին Դոդոնը կալանավորվել էր, տնային կալանքի տակ հայտնվել և մեղադրվել 2008 թվականին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում իշխանության չարաշահման մեջ: Նաև, ըստ մեղադրանքներից մեկի, Դոդոնը […]
21:02 19.09.2022
Հացի գների աճի ամենաբարձր միջին տեմպերը գրանցվել են Հունգարիայում (66% 2022 թ. օգոստոսին), որին հաջորդում են Լիտվան (33%), Էստոնիան և Սլովակիան (երկուսն էլ 32%)։
20:50 19.09.2022
2020թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը պարբերաբար ծնել է հրատապ պատասխաններ պահանջող՝ հանրային կյանքին առնչվող հարցեր, առաջ բերել նորանոր խնդիրներ: Դրանց հրատապ արձագանքելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երբեմն անհնարին է եղել հետևել այդ հարցերը կամ խնդիրները լուծելու դասական մեխանիզմներին և մեթոդներին: Այս մասին իր տեսաուղերձի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Այդ […]
20:33 19.09.2022
Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Նա հավելել է, որ պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնին նշանակվելու նպատակով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։
20:29 19.09.2022
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետաձգել է Անկախության օրվան նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 21-ին: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել է ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ միջոցառումը հետաձգվում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի պատճառով: Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, […]
20:25 19.09.2022
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և դեռ պետք է կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Ինքնորոշման իրավունքը Արցախի ժողովրդին տրված է ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ փաստաթղթերով, այլև՝ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ փաստաթղթերով: Այս մասին իր տեսաուղերձի ժամանակ ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ […]
20:14 19.09.2022
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 2022թ. սեպտեմբերի 13-ին` ժամը 00:10-ի սահմաններում, տանկային և հրետանային ինտենսիվ կրակի աջակցությամբ, թշնամին, ավելի քան 50 հատուկջոկատայինների ուժերով, գրոհ է կազմակերպել N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկի վրա՝ հարձակվելով միանգամից երկու ուղղությամբ: Հակառակորդին մի քանի ժամ դիմադրելուց հետո, մարտի անհավասար պայմանները գնահատելով, մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր […]
20:00 19.09.2022
Ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի եռօրյա այցը Հայաստան: Հիշեցնենք, որ նա պաշտոնական այցով Երևան էր ժամանել սեպտեմբերի 17-ի երեկոյան՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեի, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուի և Ջեքի Սփիերի ուղեկցությամբ: ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում,- նշեց Նենսի Փելոսիի […]
19:51 19.09.2022
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հրաժարվում է ընդունել Կոսովոյի և Մետոհիայի վերաբերյալ փաստաթուղթը, որն իրեն ներկայացրել են Եվրամիության խորհրդականները՝ որպես հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզ։ «Ես գիտեմ, թե ինչ գաղափարներ են եղել… Ես բավական փորձառու եմ, ես արդեն քաղաքական վետերան եմ, որպեսզի չվերցնեմ այս փաստաթուղթը: Այս փաստաթուղթը դեռ սպասում է, որ ես վերցնեմ այն»,- […]
19:45 19.09.2022
Երկուշաբթի օրը Իրանի մայրաքաղաքում կսկսվեն Ռուսաստանի առևտրային պատվիրակության բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, առևտրի եւ հանքերի նախարարության ներկայացուցիչ Օմիդ Ղալիբաֆը։ «65 ռուսական ընկերություններ 100 հոգանոց պատվիրակության կազմում այսօրվանից Թեհրանում կսկսեն բանակցությունները, որոնք կտևեն երեք օր»,- ասել է նա։ Նրա խոսքով, այս ընթացքում ընդհանուր առմամբ կանցկացվի 750 գործարար հանդիպում երկու երկրների ընկերությունների միջև։ Ռուսական […]
19:41 19.09.2022
Հայ ժողովուրդը ճակատագրական ժամանակներ է ապրում, որը պայմանավորված է աշխարհակարգի լրջագույն ճգնաժամով, տարածաշրջանի ապակայունությամբ, թուրք-ադրբեջանական ագրեսիայով ու նորանոր սպառնալիքներով, 44-օրյա պատերազմի անվտանգային, հումանիտար, սոցիալ-տնտեսական և հոգեբանական ծանր հետևանքներով, ներքաղաքական ու ներազգային պառակտման աճող տեմպով ու բազմաթիվ այլ մարտահրավերներով: Այս պայմաններում որոշել եմ ժողովրդին ուղղված ուղերձով հանդես գալ՝ հնարավորինս բաց կերպով ներկայացնելով առկա մարտահրավերներն ու դրանց […]
19:33 19.09.2022
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ս.թ. սեպտեմբերի 19-ին մասնակցել են Երևանում կայացած հայ-ռուսական գործարար երկխոսությանը: Երկու երկրների փոխվարչապետները ողջույնի խոսքերով են հանդես եկել միջոցառման շրջանակներում «Եվրասիական գործընկերություն. տնտեսական աճի նոր կետեր» խորագրով կայացած լիագումար նիստին ընդառաջ: Երկուստեք արձանագրվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության […]
19:25 19.09.2022
Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։ Արարատ Միրզոյանը Հաջա Լահբիբին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները` դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի խախտումներն ու հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը։ Երկուստեք ընդգծվել […]