Բոլոր լուրերը – Page 3756 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացվել է սահմանային իրադրությունը

22:17 16.09.2022

Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ: Ջերմուկ քաղաքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը դիվանագետներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով Ջերմուկի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներն ու տեղեկություններ հայտնել […]

̰
Ադրբեջանական ԶՈւ չտարբերակված թիրախավորման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. ՄԻՊ

22:15 16.09.2022

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ադրբեջանական զինված ուժերի չտարբերակված թիրախավորմամբ զուգորդված ռազմական գործողությունների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարձակման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի, անվտանգության և առողջության: […]

̰
Ադրբեջանական բանակի զոհերի թիվն ու կորուստները թեժ քննադատությունների ալիք են բարձրացրել

22:11 16.09.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է վերջին երեք օրերին զոհված ևս 6 զինծառայողի անուն, այդպիսով, մինչ այժմ ադրբեջանական կողմի հայտնած տվյալների համաձայն՝ վերջին բախումներում ադրբեջանցի 77 զինծառայող է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Մինչ նախագահ Ալիևը սոցիալական ցանցերով հայտարարում է, թե նրանք ընկել են հանուն հայրենիքի անվտանգության, ընդդիմադիրները հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ է […]

̰
Գեղասահքի Գրան-Պրին, որը պետք է կայանար Երևանում, հետաձգվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով

22:08 16.09.2022

Գեղասահքի Գրան-Պրին, որը սեպտեմբերի 21-24-ը պետք է կայանար Երևանում, հետաձգվել է, հայտնում է Գեղասահքի միջազգային միության մամուլի ծառայությունը։ «ICU-ի (Գեղասահքի միջազգային միություն) խորհուրդը մտահոգությամբ է հետևել հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումներին և Երևանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Խորհուրդը նաև նշել է, որ մասնակից անդամներից մի քանիսն արդեն որոշել են չմասնակցել միջոցառմանը: Հաշվի առնելով Հայաստանի համար անվտանգության […]

̰
Հորիզոն 22.00

22:00 16.09.2022

̰
SHANTNEWS

22:00 16.09.2022

̰
40-ամյա տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով

21:50 16.09.2022

Սեպտեմբերի 15-ին` ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել ու ձերբակալել են մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդու։ Նա տեղափոխվել է Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի քանի ահազանգ էր ստացվել, որ Գայի պողոտայի 31 հասցեում ծեծկռտուք է։ Ահազանգ […]

̰
Ռոնալդուն հրաժարվել է լուսանկարվել երկրպագուհու հետ

21:38 16.09.2022

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» դեմ Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպման ժամանակ հրաժարվել է լուսանկարվել երկրպագուհու հետ: Մոլդովայում կայացած հանդիպման ընդմիջմանը հանդերձարան տանող ճանապարհին երկրպագուհին մոտեցել է Ռոնալդուին, որպեսզի լուսանկարվի, սակայն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը մերժել է նրան։ Հիշեցնենք, որ անգլիական ակումբը հաղթել էր 2-0 հաշվով, իսկ […]

̰
Բայդենի նախաձեռնած համաժողովին ՀՀ Արդարադատության փոխնախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան

21:26 16.09.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հեռավար ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» համաժողովի համակարգող խմբի առցանց ձևաչափով անցկացվող 3-րդ հանդիպմանը: Համաժողովի ընթացքում փոխնախարար Թումանյանցն անդրադարձ է կատարել 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացրած լայնամասշտաբ զինված հարձակմանը՝ հայկական կողմի դիրքերի, […]

̰
Արման Անդրեասյանը հավասար պայքարում պարտվեց վրացի ըմբիշին և չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել

21:18 16.09.2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար պայքարում չկարողացավ հաղթել աշխարհի նախկին չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Յակոբիշվիլիին: Համառ պայքարում գրանցվեց 5-5 հաշիվը, որը հաղթական էր վրացու համար: Հիշեցնենք, որ սփոփիչ գոտեմարտում Արմանը 3-1 հաշվով հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Կևին Հենկելին: […]

̰
Ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել.ՊՆ

21:07 16.09.2022

Սեպտեմբերի 16-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ […]

̰
Ունենք 1 զոհ, 7 վիրավոր քաղաքացիական անձանց շրջանում և նախնական 10 գերեվարված անձ. զրույց ՀՀ ՄԻՊ ներկայացուցչի հետ

21:00 16.09.2022

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի  տվյալների՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։ Այդ թվում տեղահանվել է 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Այս և   Մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան […]

̰
Եկեղեցիների համաշխարհային և Եվրոպայի եկեղեցիների խորհուրդները ԵԱՀԿ-ին ՀՀ-ի դեմ Բաքվի հարձակումը կասեցնելու կոչ են անում

20:53 16.09.2022

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ.) ուղղած իրենց միացյալ նամակում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Եվրոպայի եկեղեցիների խորհուրդի (ԵԵԽ.) ընդհանուր քարտուղարներն իրենց խորհուրդների անդամ եկեղեցիների անունից կոչ են ուղղում՝ միջամտելու ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կատարոված հարձակումը անմիջապես կասեցնելու, զինադադար հաստատելու և տարածաշրջանում արդար ու մնայուն խաղաղություն հաստատելու:   «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում են  Մեծի Տանն […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տիկնանց միության անդամներին

20:46 16.09.2022

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տիկնանց միության անդամներին՝ առաջնորդությամբ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի: Տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Ներկայացնելով ուխատվոր հայորդիներին՝ Աբգար Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց տիկնանց միության կողմից թեմական կյանքում  և […]

̰
Պուտինը հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններից Զելենսկիի հրաժարվելու մասին

20:38 16.09.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններին։ Այս մասին սեպտեմբերի 16-ին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում թուրք գործընկեր  Էրդողանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը։ Միաժամանակ, նշել է Պուտինը, Թուրքիայի ղեկավարը կարծում է, որ Զելենսկու հետ հանդիպումը կարող է դրական արդյունքի հանգեցնել։ […]

̰
Սամարղանդում հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները

20:31 16.09.2022

  Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Երկու նախագահն երի հանդիպումն անցկացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով գագաթնաժողովին որպես հատուկ հյուր է մասնակցում Թուրքիայի  նախագահը, որն էլ շարունակում է իր շփումները երկրներ ղեկավարների հետ։

̰
Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել․ Շերման

20:20 16.09.2022

Իրանի հետ միջուկային գործարքի ամբողջական վերականգնման շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ Այս կարծիքն ուրբաթ օրը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը։ «Մենք գտնվում ենք փակուղում, այն առումով, որ Իրանը մեզ կոշտ պատասխան տվեց բանակցությունների վերջին փուլում, ինչը մեզ համար անընդունելի է», – The Washington Post-ին տված բաց առցանց հարցազրույցում ասել է ամերիկյան արտաքին […]

̰
«Փյունիկի» խաղացողի գոլը լավագույնն է ճանաչվել. ԿԼ

20:12 16.09.2022

Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի գոլը Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» դեմ խաղում ճանաչվել է Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի լավագույն գոլը։ Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ-ի կայքում։ Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երևանում տեղի ունեցած խաղում «Սլովանին» հաղթել էր 2:0 հաշվով: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 3 միավորով երկրորդ տեղում է H խմբում։ Առաջատարը […]

̰
Արցախի Աժ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների հետ

20:05 16.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահները ՀՀ խորհրդարանում  հանդիպել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների հետ: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ Հանդիպման առանցքում օրակարգային՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն է, որը շարունակում է լարված մնալ: Կողմերը քննարկել են ստեղծված իրադրությունում քաղաքական դիրքորոշումների ներդաշնակեցման, համատեղ, […]

̰
Հորիզոն 20.00

20:00 16.09.2022

̰
SHANTNEWS

19:59 16.09.2022

̰
Իրանի արտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

19:57 16.09.2022

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի հետ, որը Սամարղանդում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Զրուցակիցները քննարկել են նաև Եմենում, Աֆղանստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Կողմերն անդրադարձել են նաև կոլեկտիվ տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ գլխավոր […]

̰
Աշխարհի չեմպիոնուհին վերջին տուրում էլ չխղճաց մրցակցին. Մարիամ Մկրտչյանը 100 տոկոսանոց արդյունքով ավարտեց մրցաշարը

19:50 16.09.2022

Ռումինիայում ավարտված  մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի Աշխարհի առաջնությունում իր ֆանտաստիկ ելույթներով աչքի ընկավ  Մարիամ Մկրտչյանը: Նա տարավ 11 հաղթանակ և 11 հնարավորից վաստակեց նույնքան միավոր, ինչը աննախադեպ բացառիկ արդյունք է ամբողջ մրցաշարի 620 մասնակիցների համար: Հիշեցնենք, որ Մարիամը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էր դեռ երեկ, սակայն այսօր ևս մարտական […]

̰
Պուտինը Ալիևի հետ հանդիպմանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

19:45 16.09.2022

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակում է լարված մնալ, ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միաժամանակ, ՌԴ նախագահը դրական է գնահատել էսկալացիայի կանխմանն ուղղված ջանքերը։ Հաղորդում է IZ.ru-ն։ «Լավ է, որ էսկալացիան վերջապես կասեցվեց համակարգված ջանքերով։ Բայց, որքան հասկանում եմ, այն (իրավիճակը.-խմբ.) դեռ շարունակում է […]

̰
Պուտինը հայտարարել է Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցմանն առնչվող  հարցերի կարգավորման մասին

19:39 16.09.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման հետ կապված բոլոր հարցերի կարգավորման մասին։ Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 16-ին Սամարղանդում թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը։ «Սովորաբար, ըստ ժամանակացույցի, իրականացվում է «Աքքույու» ատոմակայանի նախագիծը։ Ես գիտեմ, և մենք բոլորովին վերջերս քննարկել ենք դա, կային որոշակի հարցեր՝ կապված բուն շինարարության գործընթացի կազմակերպման […]

̰
Շինուհայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է

19:30 16.09.2022

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։32-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղին հարակից տարածքում այրվում է հնձած արտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 50 հա տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին։

̰
Երևանում հատուկ նշանակություն են տալիս ՀԱՊԿ առաքելությանը. ՌԴ դեսպանը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին

19:27 16.09.2022

ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ շարունակում է աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀԱՊԿ տելեգրամյան ալիքը, ՀԱՊԿ առաքելության առաջավոր խմբի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում ՀԱՊԿ ԱԽ ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հանդիպել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկու հետ։ Տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին […]

̰
Հունաստանը կոչ է անում ՀՀ-ին և Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը և շարունակել խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը

19:24 16.09.2022

Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և շարունակել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Հունաստանը հաստատում է իր դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է հարգել բոլոր պետությունների […]

̰
Ինֆորմացիոն վակուում պատերազմական իրավիճակում. ո՞վ է լցնում այն

19:20 16.09.2022

«Ինֆորմացիոն վակուում պատերազմական իրավիճակում. ո՞վ է լցնում այդ վակուումը»: Թեմայի շուրջ այսօր կարծիքներ են հնչեցրել «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: «Արդյո՞ք սա վակուում է. ես կասեի, ճիշտն ասած, սա տեղեկատվական աղմուկ է, որը փակում է այդ վակուումը: Այն մանրամասնությունները, որոնք գոնե հնարավոր է բացել այս […]

̰
Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ադրբեջանի գործողությունների հետևանքով տուժած վիրավորների առողջական վիճակին

19:14 16.09.2022

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի բժշկական կենտրոններ, ինչպես նաև Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ` Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով տուժած վիրավորների առողջական վիճակին և բուժման կազմակերպման գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Բուժկենտրոններն ու անձնակազմն աշխատում են համակարգված և ապահովված են […]

̰
BACK_TO_TOP