Բոլոր լուրերը – Page 3758 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Կհիմնանորոգվի Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85կմ հատվածի և դեպի Մատուռ տանող ճանապարհահատվածի մի մասը

12:55 16.09.2022

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-4, Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85կմ հատվածի և դեպի Մատուռ տանող 0,246կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/30Շ)։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. սեպտեմբերի 27-ը՝ ժամը 10.00, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

̰
ՆԱՏՕ-ն խոսել է Ուկրաինայի հակամարտության ավարտի մասին

12:51 16.09.2022

Արևմուտքը պետք է հասկանա, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով չի ավարտվի, Կիևին անհրաժեշտ է արևմտյան պետությունների ռազմական և ֆինանսական աջակցությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ առճակատումը շուտով չի ավարտվի, հայտնում է Reuters-ը։ «Իհարկե, չափազանց ուրախալի է տեսնել, որ ուկրաինական զինված ուժերը կարողացել են հետ գրավել տարածքը, ինչպես նաև հարվածել ռուսական թիկունքին։ Միևնույն ժամանակ, […]

̰
Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ. Քրիստինե Գրիգորյան

12:40 16.09.2022

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է թշնամու կողմից քաղաքացիական բնակավայրերը հարձակման թիրախ դարձնելու փաստին: «Կարևոր եմ համարում հնչեցնել, որ քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը։ Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։ Անձը որևէ զինված ծառայության մեջ […]

̰
Մեքենան բախվել է ծառին. կա զոհ

12:29 16.09.2022

Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի վարչական տարածքում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 56-ամյա վարորդ Միխաիլ Ռուդոմյոտկինը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
40-ամյա տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով

12:20 16.09.2022

Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել ու ձերբակալել են մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդու։ Նա տեղափոխվել է Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի քանի ահազանգ էր ստացվել, որ Գայի պողոտայի 31 հասցեում ծեծկռտուք է։ Ահազանգ […]

̰
Հայկական զինված ուժերը 6 դիրք են հետ վերցրել. Անդրանիկ Քոչարյան

12:16 16.09.2022

Միջազգային հարթակներում ադրբեջանական ագրեսիան դատապարտող արձագանքներն ուղղակիորեն կապված են Հայաստանի զինված ուժերի հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախորդ օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ հրավիրված հրատապ նիստին: «Միջազգային հարթակներում այս […]

̰
«Փյունիկն» արժանի էր այս հաղթանակին, նրանք այսօր ավելի լավն էին, քան մենք. Վլադիմիր Վայս

12:09 16.09.2022

«Փյունիկ»-«Սլովան» խաղից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը։ «Շնորհավորում եմ «Փյունիկին» հաղթանակի համար։ «Փյունիկն» արժանի էր այս հաղթանակին։ Նրանք այսօր ավելի լավն էին, քան մենք։ Հետևություններ կանեմ այս խաղից հետո»,- ասել է Վայսը։ Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ կընդունի «Ժալգիրիսին»։ Հանդիպումը […]

̰
87-ամյա ուղևորը մահացել է

12:00 16.09.2022

Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 87-ամյա ուղևոր Գագիկ Գևորգյանը մահացել է, իսկ 23-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]

̰
Արցախի ապագային առնչվող վճռորոշ հարցերը պետք է որոշվեն առաջնահերթորեն Արցախի հայության կողմից. Արտակ Բեգլարյան

11:51 16.09.2022

Արցախի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների համար կան ուղենիշային անսակարկելի ճշմարտություններ. այսպիսի գրառում է ֆեյսբուքյան իր էջում արել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը: Մանրամասնել է, թե մասնավորապես ինչի մասին է խոսքը. 1. Արցախի ապագային առնչվող վճռորոշ հարցերը պետք է որոշվեն առաջնահերթորեն Արցախի հայության կողմից, որտեղ ողջ հայ ժողովրդի դերակատարությունը ևս կարևոր է՝ հաշվի առնելով Արցախի բացառիկ […]

̰
Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում ռազմական դրություն հաստատելու նպատակահարմարությանը

11:44 16.09.2022

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Հայաստանում ռազմական դրություն հաստատելու նպատակահարմարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծեց, Անվտանգության խորհրդի նիստում քննարկել են Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել են այն եզրակացությանը, որ այս պահին նման որոշման պետք չէ գնալ: «Բայց մյուս կողմից մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում. կան քաղաքացիներ, ովքեր ասում […]

̰
Այսօր մրցագորգ դուրս կգա 3 հայ ըմբիշ. ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

11:32 16.09.2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ են դուրս գալու Հայաստանի ներկայացուցիչներ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Խնձրցյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակչից` Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ գոտեմարտով: Ալիխանյանն էլ 1/16-ում կմրցի ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Բելգրադ են […]

̰
Հայաստանի դիրքորոշումը հստակ է և աներկբա. ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան

11:29 16.09.2022

Կառավարության նիստի սկզբին Փաշինյանը ՊՆ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է, թե ինչպիսին է օպերատիվ իրավիճակը: «Օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ, երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է ըստ էության և ԶՈՒ-ն կարողանում է պահպանել իր առջև դրված խնդիրը»,-ներկայացրել է ՊՆ-ն: Փաշինյանը հավելել է. «Հայաստանի դիրքորոշումը հստակ է և աներկբա. ադրբեջանական ստորաբաժանումները պետք է […]

̰
Մեր հաստատված զոհերի թիվը 135 է. Փաշինյան

11:16 16.09.2022

Մեկնարկել է կառավարության այսօրվա նիստը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված զինվորների հիշատակը: «Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց գիտենք, որ ցավոք, այս թիվը վերջնական չէ: Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ», – նիստի մեկնարկին ասել է Նիկոլ Փաշինյանը:

̰
Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ՀԱՊԿ ուղղված դիմումի վերաբերյալ հարցեր

10:57 16.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնն անդրադարձել են ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին

10:50 16.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձել են […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 15-ից 16-ը

10:39 16.09.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ պետական-հասարակական ունեցվածքի և խարդախության՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 6, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի հայտնաբերման` 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ագրեսիայի՝ 2-ական, համակարգչային հանցագործության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ […]

̰
Ինչո՞ւ են «Փյունիկ»-«Սլովան» խաղի ժամանակ ընդհարվել Եղիշե Մելիքյանն ու Տիգրան Բարսեղյանը

10:24 16.09.2022

«Փյունիկ»-«Սլովան» հանդիպման առաջին խաղակեսի ընթացքում, դրվագներից մեկում ընդհարվել են երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու Հայաստանի հավաքականի ու «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Երկուսն էլ զգուշացում են ստացել հանդիպման գլխավոր մրցավարից։ Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո «Փյունիկի» մարզչական շտաբը փորձել է հանգստացնել գլխավեր մարզչին, ամենայն հավանականությամբ, դա կապված է եղել ընդհարման հետ։ «Փյունիկ»-«Սլովան» հանդիպումից հետո միջադեպի […]

̰
Ղրղզստանը հայտարարում է Տաջիկստանի հետ սահմանին ինտենսիվ մարտերի մասին

10:17 16.09.2022

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն (GKNB) հայտնել է, որ Տաջիկստանի հետ սահմանին շարունակվում են ինտենսիվ մարտերը, տաջիկական կողմը զինտեխնիկա է առաջ քաշում, ղրղզական կողմը դա դիտարկում է որպես երկրի տարածքը գրավելու սպառնալիք, փոխանցում է Ռիա Նովոստին: «Չնայած կրակը դադարեցնելու ջանքերին, ցավոք, տաջիկական կողմը շարունակում է ծանր զինտեխնիկա բերել հակամարտության տարածք և օգտագործում է ողջ զինանոցը […]

̰
Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Քյոլնի» կազմում

10:09 16.09.2022

Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի խաղում գերմանական «Քյոլնը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթել է Չեխիան ներկայացնող «Սլովացկոյին»։ Տանտերերի կազմում գոլի առաջին գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Նա թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ ու մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Վեսթ Հեմը» արտագնա խաղում 3-2 հաշվով հաղթել է «Սիլկեբորգին»։ Վերջինիս կազմում հանդիպմանը […]

̰
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքների վրա

10:02 16.09.2022

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքների վրա: Միխայել Ռոթը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Լավ է, որ ԱՄՆ և ԵՄ բանակցային ջանքերի շնորհիվ հաստատվեց հրադադար: Դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի պետական տարածքների վրա: Տասնամյակներ տևող այս հակամարտությունը ոչ թե զենքի ուժով, այլ խաղաղարար բանակցությունների միջոցով պետք է […]

̰
«Փյունիկի» ֆուտբոլիստի գոլը հավակնում է ԿԼ խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն գոլը ճանաչվելուն

09:54 16.09.2022

«Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի գոլը հավակնում է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն գոլը ճանաչվելուն։ ՈՒԵՖԱ-ն երևանյան թիմի հարձակվողի գոլն ընդգրկել է Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն գոլին հավակնող 4 թեկնածուների ցանկում։ Հիշեցնենք, որ «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել էր Բրատիսլավայի «Սլովանին»։

̰
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ

09:48 16.09.2022

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը մեր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանի Հանրապետության երկայնքով վերջին ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների համար և վերահաստատել մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով։ Նա հայտարարեց, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է, և նշեց, որ անձամբ է զբաղվելու» ,- հայտնում է […]

̰
«Փյունիկը» երկրորդ տեղն է զբաղեցնում խմբում

09:35 16.09.2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանում 2-0 հաշվով հաղթել է Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»։ 35-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնին առաջ է մղել Արտակ Դաշյանը՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Մեկ րոպե անց հեռվից կատարած հարվածով աչքի է ընկել Յուսուֆ Օտուբանջոն։ Այս հաղթանակից հետո «Փյունիկը» երկրորդ տեղն է զբաղեցնում […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ

09:29 16.09.2022

Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

̰
1 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ. Հայ պատանի սամբիստների փայլուն ելույթները Եվրոպայի առաջնությունում

09:26 16.09.2022

Սերբիայի Նովի Սադ քաղաքում երեկ մեկնարկեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում է երեք տարիքային խմբերում՝ պատանիներ, երիտասարդներ, մեծեր: Մրցավայր են ժամանել մարզիկներ եվրոպական 24 երկրից: Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշմամբ Ռուսաստանի և Բելոռուսի մարզիկները հանդես են գալիս ոչ թե իրենց երկրների, այլ՝ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո՝ FIAS-1 և FIAS-2 պայմանական անուններով: Մրցումների առաջին օրը […]

̰
Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են հրադադարի շուրջ

09:21 16.09.2022

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են Մոսկվայի ժամանակով ժամը 7.00-ից հրադադարի մասին, սակայն տաջիկական կողմը շարունակում է հրետակոծությունը, հայտնել է Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը, փոխանցում է Ռիա Նովոստին: Նաև հայտնում է, որ Ղրղզստանի խորհրդարանը ուրբաթ օրը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության հետ:

̰
Հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին, մենք բոլորս պետք է միասին լինենք. Եղիշե Մելիքյան

09:15 16.09.2022

«Փյունիկ»-«Սլովան» խաղից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ «Խաղի մասին քիչ կուզենայի խոսել։ Այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին։ Մենք բոլորս պետք միասին լինենք։ Շատ ենք մտահոգված․․․ Ա՛զգ, մենք ձեզ հետ ենք։ Հասանք հաջողության առաջին խաղակեսում, երկրորդ խաղակեսում խաղացողներին ասացի, որ պետք չէ պաշտպանությունից խաղալ, պետք […]

̰
Ղրղզստանի հետ սահմանին կրակոցների հետևանքով տաջիկ սահմանապահ է զոհվել

09:08 16.09.2022

Սուղդի շրջանի Իսֆարա շրջանում ղրղզական կողմից գնդակոծության հետևանքով զոհվել է տաջիկ մեկ սահմանապահ, ևս երեքը վիրավորվել են։ Այս մասին ուրբաթ՝ սեպտեմբերի 16-ին, հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ «Տաջիկստանի տարածքի անդադար ականանետային գնդակոծության հետևանքով տաջիկ մեկ սահմանապահ է զոհվել, երեքը վիրավորվել են ծանր հրացաններից և ականանետներից չդադարող գնդակոծության հետևանքով», – ասել է […]

̰
Բելգորոդի շրջանում հրետակոծության հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը վիրավորվել

08:52 16.09.2022

Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի շրջանի Վալույկի քաղաքը, նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, ուրբաթ օրը հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Վալույկին: ՀՕՊ համակարգն աշխատել է, սակայն ավերածություններ կան: Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ խաղաղ բնակիչ մահացել է: Երկու տուժածներին տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվում»,- գրել է […]

̰
Բրիտանիայում փոշմանել են, որ Պուտինին չեն հրավիրել Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը

08:38 16.09.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հրավիրված լիներ Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորությանը՝ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունները բարելավելու համար, գրում է Independent-ի սյունակագիր Մերի Դեջևսկին։ Նրա կարծիքով, նոր վարչապետ Լիզ Թրուսի կառավարությունը բաց է թողել ապագայում ռուս-բրիտանական հարաբերությունների վերսկսման համար ռեզերվ ստեղծելու հնարավորությունը։ «Պետական ​​հուղարկավորությունները միշտ էլ հնարավորություն են տվել ճանաչողական հանդիպումների և նոր սկիզբների համար: […]

̰
BACK_TO_TOP