Բոլոր լուրերը – Page 3757 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ վարչության պետն ու ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

16:28 16.09.2022

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին: Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ի երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիթորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի […]

̰
Արման Անդրեասյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար

16:14 16.09.2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արման Անդրեասյանը սփոփիչ գոտեմարտում 3-1 հաշվով հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Կևին Հենկելին և երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար: Հայ ըմբիշը մրցանակային տեղի համար կգոտեմարտի աշխարհի նախկին չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Յակոբիշվիլիի հետ: Անդրեասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ […]

̰
Մենք չէինք կարող չգալ. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

16:12 16.09.2022

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։ Համաձայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման՝ 2022թ. սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել դիտորդական առաքելության առաջատար խումբը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ:

̰
Լիտվայի Սեյմասի Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խումբը հայտարարություն է տարածել

16:07 16.09.2022

Լիտվայի Հանրապետության Սեյմասի Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները դատապարտում են 2022 թ. սեպտեմբերի 13-ի գիշերն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումը: Լուրջ մտահոգություն է հայտնվում Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում խոշոր տրամաչափի սպառազինության, հրետանու, ԱԹՍ-ի օգտագործման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ, որոնք ուղղված են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներին և հատուկ նշանակության […]

̰
ՇՀԿ-ի երկրների ղեկավարները Սամարղանդում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են ընդունել

15:56 16.09.2022

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարները ուրբաթ օրը նեղ և ընդլայնված կազմով նիստերի արդյունքներով հաստատել են գագաթնաժողովի գլխավոր փաստաթուղթը՝ Սամարղանդի հռչակագիրը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հաստատվել է նաև տարբեր ոլորտներում փոխգործակցության մասին փաստաթղթերի փաթեթը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ուզբեկական կողմը՝ հռչակագիրը կորոշի տարածաշրջանային կայունության ապահովման, կայուն տնտեսական զարգացման, տրանսպորտային-հաղորդակցական կապերի ամրապնդման, ինչպես նաև […]

̰
Հրայր Ալիխանյանը հաղթել է մեկնարկային գոտեմարտում. ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

15:51 16.09.2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ Հայաստանի ներկայացուցիչներից մրցագորգ են դուրս եկել 2 ըմբիշներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մանվել Խնձրցյանը անհաջող է մեկնարկել և պարտվել է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովին: Իսկ ահա 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը իր առաջին գոտեմարտում 7-0 հաշվով հաղթել է Ռումինիան ներկայացնող Մաքսիմ Վասիլիոգլոյին: Այսպիսով՝ […]

̰
ՀՀ տարածք մխրճված ադրբեջանական որոշ խմբեր գտնվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների շրջափակման մեջ. ԳՇ պետ

15:46 16.09.2022

Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն իր հարձակվողական գործողությունների հետևանքով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք, մխրճված որոշ ջոկատներ, խմբեր գտնվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների անմիջական հսկողության, նաև շրջափակումների մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հետաքրքրվեց՝ իրենք հիմա […]

̰
Մամիկոն Ղարիբյանը և Էմին Օհանյանը հավակնում են աշխարհի առաջնության մեդալների

15:43 16.09.2022

Ռումինիայում ավարտին մոտեցող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում մեդալների են հավակնում տղաների Մ16 և Մ18 խմբերում հանդես եկող Էմին Օհանյանն ու Մամիկոն Ղարիբյանը: Վերջին տուրից առաջ նրանք առաջատարների թվում են: Էմին Օհանյանը 7,5 միավոր ունի և կիսում է 3-5 տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով 3-րդն է: Մամիկոն Ղարիբյանը 10 […]

̰
Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն ապակայունացնող քայլ է և անընդունելի է․ Ռայիսի

15:42 16.09.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությանը և Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ԻԻՀ նախագահն ասել է. «Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն ապակայունացնող քայլ է և անընդունելի է»։ Այս մասին հաղորդում է ParsТoday-ը։ Հինգշաբթի օրը, Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ՇՀԿ անդամ երկրների 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի […]

̰
Մանվել Խնձրցյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում և ավարտեց պայքարը. ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

15:38 16.09.2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը: Հայ ըմբիշը անհաջող մեկնարկեց և 1/16 եզրափակիչի գոտեմարտում 5-7 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին: 1/8 եզրափակիչում պարտվեց նաև Եգորովը: Այսպիսով, Խնձրցյանը զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից:

̰
Ղրղզստանը և Տաջիկստանը կրկին պայմանավորվել են դադարեցնել կրակը սահմանին

15:18 16.09.2022

Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են դադարեցնել զինված բախումները սահմանին։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը։ Կողմերի ներկայացուցիչները մի քանի անգամ փորձեր են արել պայմանավորվել բախումների դադարեցման մասին, սակայն արդյունքում զինված հակամարտությունը շարունակվել է։ Ինչպես պնդում է ղրղզական կողմը՝ ուրբաթ առավոտյան Տաջիկստանի կողմից սկսվել է ղրղզական […]

̰
Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ հակառակորդը մխրճվել է 1-1.5 կմ, Իշխանասարի ուղղությամբ՝ 0.5 կմ խորությամբ. ԳՇ պետ

15:03 16.09.2022

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է, թե որ ուղղություններով են Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ասրյանն այդ մասին խոսել է Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ հետ հանդիպմանը: «Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման խորությունը, ինչպես նաև ճակատը կազմում է 8-8.5 կմ, մյուս 5 ուղղություններում հակառակորդի […]

̰
Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքագրելու անհրաժեշտություն այս պահին չկա. Տավուշի մարզպետարան

15:01 16.09.2022

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ մեկնարկել են որոշ մասնավոր նախաձեռնություններ, որոնց շրջանակում հավաքագրվում են սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից՝ այս պահին չկա նման անհրաժեշտություն և հորդորում դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար: «Պետությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում […]

̰
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի

14:53 16.09.2022

Սեպտեմբերի 16-ին` ժամը 12։22-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բաղրամյան-Նորակերտ հատվածում՝ Ստորին Հրազդանի ջրանցքում, նկատվել է դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Նորակերտ գյուղի վերջնամասում՝ Ստորին Հրազդանի ջրանցքից դուրս են բերել մոտ 70 տարեկան […]

̰
Կտրել են կին զինծառայողի ոտքերը, մատները, մերկացրել նրան. ԳՇ պետը դեսպաններին ներկայացրեց ադրբեջանական վայրագությունները

14:44 16.09.2022

Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացավ ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցում ԳՇ պետը նրանց ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների, նրանց զինծառայողների վայրագությունների վրա: «Վայրագություններ են իրագործել մեր մարտական դիրքերում՝ […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն Ջերմուկից գտնվում է 4.5 կիլոմետրի վրա, մինչ ռազմական գործողությունները եղել է 11-12 կիլոմետրի վրա. ԳՇ պետ

14:33 16.09.2022

Ռազմական գործողությունների անմիջապես սկզբից, հակառակորդի դեմ վարելով դիրքային մարտեր, ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները հետ էին մղում հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ջերմուկ քաղաքում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հանդիպմանն այս մասին ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: «Օրվա ընթացքում որոշ ուղղություններում, նաև հաշվի առնելով հակառակորդի ստորաբաժանումների գերակշռությունը, որոշ մարտական դիրքեր […]

̰
Ամեն ինչ անում ենք, որ բանակցությունների միջոցով կարողանանք կարգավորել հարցերը և առաջ շարժվել խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ. Արթուր Հովհաննիսյան

14:20 16.09.2022

Մենք ամեն ինչ անում ենք, որ բանակցությունների միջոցով կարողանանք կարգավորել այս հարցերը և առաջ շարժվել խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ. ԱԺ կայքի փոխանցմամբ՝ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սեպտեմբերի 16-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: Խմբակցության քարտուղարը հավելել է, որ բանակցություններում որևէ առաջընթաց չկա, հետևաբար անիմաստ է խոսել իրավիճակի մասին, որն արդյունք չի տվել: «Երբ […]

̰
Ադրբեջանը 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո փորձում է սեղմել օղակը Հայաստանի շուրջ. Սեյրան Օհանյան

14:17 16.09.2022

«Հայաստան» խմբակցությունն իր և գաղափարակիցների աջակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերին, յուրաքանչուր զինվորին, զինծառայողին, հրամանատարին, ինչպես նաև եռամսյա հավաքների մասնակիցներին և կամավորագրվածներին: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ սեպտեմբերի 16-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: Ըստ Սեյրան Օհանյանի՝ տեղի ունեցած ագրեսիան հետևանք է այն բանի, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո փորձում է […]

̰
Հատկացվել է պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը

14:06 16.09.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա ապահովելու պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը: «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի, ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի փոփոխություններով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը: Պայմանագրի գնի որոշման համար հանձնաժողովը կուսակցություններից պահանջել և ստացել է աուդիտի կազմակերպման […]

̰
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Ջերմուկում են

14:03 16.09.2022

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ջերմուկ այցելած դիվանագետների թվում են Հայաստանում Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ: Ջերմուկում […]

̰
Կրթության և մշակութային դաստիարակության համար կստեղծվեն առավել բարենպաստ շենքային պայմաններ

13:58 16.09.2022

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է իրականացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարման, նախագծման և գույքային հագեցվածության ապահովում: Այդ նպատակի համար նախատեսվում է պետբյուջեում կատարել 146,413.9 հազար դրամի վերաբաշխում: Նախատեսվում է գումար հատկացնել Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ջեռուցման համակարգի տեղադրման, Երևանի N 9 արհեստագործական պետական ուսումնարանի պատուհանների և դռների փոխարինման, Ալ․ Սպենդիարյանի […]

̰
Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին՝ ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը

13:50 16.09.2022

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ ՄԻԵԴ 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել․ 1. Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է և տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները, նաև գերիների […]

̰
ՀՀ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա չէ. Նիկոլ Փաշինյան

13:41 16.09.2022

«Հայաստանի Հանրապետությունը 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունի, և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա լինել չի կարող: Ես ուզում եմ, որ սա հստակ արձանագրենք, և այս դիրքորոշումը որևէ հանգամանքի ներքո փոփոխության չի ենթարկվի»,- կառավարության այսօրվա նիստում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է բանակցային գործընթացում, այդ թվում՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի […]

̰
Փաստաթուղթ առայժմ չի ընդունվել․ Միրզոյանն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի քննարկման արդյունքներին

13:37 16.09.2022

Կառավարության նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած քննարկման արդյունքներին: Նա նշել է, որ «փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց այդ փաստը որևէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարևորությունը»: «Քննարկմանը մասնակցող երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի […]

̰
Հաստատվել է բուհերի 2023/2024 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը. դիմորդը կարող է քննություն հանձնել երկու անգամ

13:33 16.09.2022

Կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական հաստատությունների բոլոր դիմորդներն հանձնում են ընդունելության առնվազն 2 քննություն: Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվել են կամընտրական քննություններ՝ հնարավորություն […]

̰
Կառավարությունն ընդունել է սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում

13:31 16.09.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հիշատակը: Վարչապետի առաջարկությամբ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերն ընդունվել են չզեկուցվող […]

̰
Կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության համար. Նիկոլ Փաշինյան

13:28 16.09.2022

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տեղեկատվական անվտանգությանը: Նա նշել է, որ Հայաստանի զինված ուժերի գործունեությունը խաթարող ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի՝ անկախ մոտիվացիաներից, անկախ գործող անձանց էմոցիոնալ վիճակից: «Ցավոք, 44-օրյա պատերազմում և դրանից հետո դեպքեր ենք ունեցել: Լավ է, որ այդ գործերով ինտենսիվ քննություն է գնում, դատական գործեր […]

̰
Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված 7 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են ստացիոնար բուժումը ԲԿ-ներում

13:10 16.09.2022

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00-ի դրությամբ շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը՝ միջին ծանրության: Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է»,- ասված […]

̰
Արոնյանը առայժմ 5-րդն է. Champions Showdown

13:00 16.09.2022

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է արագ շախմատի Champions Showdown – Chess9LX մրցաշարը: Մրցումների 2-րդ օրը կայացան 4-6-րդ տուրերի մրցախաղերը: Լևոն Արոնյանը 3 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի: 4-րդ տուրում նա սևերով հաշտություն կնքեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, ապա սպիտակներով միավորը կիսեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ: Ամենաերկարատևը 6-րդ տուրի մրցախաղն էր, որում մրցակիցները ոչ-ոքի համաձայնվեցին […]

̰
Կհիմնանորոգվի Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85կմ հատվածի և դեպի Մատուռ տանող ճանապարհահատվածի մի մասը

12:55 16.09.2022

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-4, Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85կմ հատվածի և դեպի Մատուռ տանող 0,246կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/30Շ)։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. սեպտեմբերի 27-ը՝ ժամը 10.00, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

̰
BACK_TO_TOP