21:00 15.09.2022
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զարգացումների , միջազգային դերակատարների, ներքաղաքական ընդվզումների շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է քաղաքագետ, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Զրուցակիցները սկզբում անդրադարձել են վարչապետի երեկվա ելույթին, որը նախ հասարակական իրարանցում առաջացրեց։ Հարցին, թե թյուրընկալո՞ւմ է եղել, թե՞ կոնկրետ ուժեր են ուղղորդել դեպի այդ թյուրընկալումը, քաղաքագետը […]
20:53 15.09.2022
Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց այս տարի մուտք է գործել 29 առաջին դասարանցի։ Դպրոցի տնօրենը մեծ ոգևորությամբ է հայտնել, որ այս տարի` անցյալ տարվա համեմատ, 10-ից ավելի աշակերտ է ընդունվել դպրոցի առաջին դասարան։ Ինչպես Վրաստանի այլ դպրոցներում, թիվ 104-ում ևս 2022-23 ուսումնական տարին սկսվել է Վրաստանի դրոշը բարձրացնելով, հնչել է նաև պետական օրհներգը։ Այնուհետև առաջին […]
20:45 15.09.2022
Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրների ժողովուրդների, այնպես էլ տարածաշրջանի համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Հայտնում է IRNA գործակալությունը։ Այս հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զգալի զարգացման առնչությամբ այնպիսի ոլորտներում, […]
20:37 15.09.2022
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ոտքի վրա՝ կարճատև զրույց են ունեց, հայտնում է ՌԻԱ Նովոստի թղթակիցը։ Երկրների ղեկավարները մասնակցել են ծառատունկի արարողությանը։ Վաղը երկու երկրների նախագահները կանցկացնեն ընդլայնված բանակցություններ։ Սպասվում է, որ նրանք կգնահատեն «հացահատիկի գործարքի» իրականացումը։ Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ դա նախատեսվածի համաձայն չի […]
20:29 15.09.2022
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Ալեքսանդր […]
20:20 15.09.2022
Իսրայելն իր համաձայնությունը չի տվել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) մատակարարման վերաբերյալ ։ Այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ես դեռ դրական արձագանք չեմ ստացել Իսրայելից։ Մենք սկսեցինք այս բանակցությունները, և կան դրական արդյունքներ NASAMS-ի և IRIS-T-ի հետ կապված, դա գերմանացի գործընկերների մասով: Մենք սպասում ենք մի քանի համակարգերի, մինչ այժմ մենք […]
20:12 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Նախարար Միրզոյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Հայաստանի ձեռնարկած քայլերն ագրեսիան կանգնեցնելու նպատակով։ Հայկական կողմն անթույլատրելի է համարել նաև […]
20:03 15.09.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկուն: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախևառաջ անդրադարձել է վերջին օրերին մեր պետության դեմ Ադրբեջանի սանձարձակած դատապարտելի պատերազմին, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք նրա ներխուժմանը, խաղաղ բնակավայրերի հրետակոծության, ավերածությունների և ցավալի զոհերի խնդրին և Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության դեմ Ադրբեջանի հետագա […]
19:55 15.09.2022
Ռումինիայում ավարտին մոտեցող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում իր ֆանտաստիկ ելույթները շարունակում է Մարիամ Մկրտչյանը: Նա տարել է 10-րդ անընդմեջ հաղթանակը: Նրա արդյունքը լավագույնն է տարիքային բոլոր խմբերում ելույթ ունեցող շախմատիստների մեջ: Մարիամը 10 հնարավորից վաստակել է 10 միավոր և վերջին տուրից առաջ դարձել է աշխարհի չեմպիոն: Նշենք, […]
19:46 15.09.2022
Սեպտեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահը շնորհավորել է Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել Վրաստանում։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև առկա ակտիվ համագործակցության վերաբերյալ։ ՀՀ դեսպանը հակիրճ […]
19:37 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին ՄԱԳԱՏԷ-ի խորհուրդը բանաձև է ընդունել՝ Ռուսաստանի Դաշնությունից պահանջելով դուրս բերել ուժերը Զապորոժիեի ատոմակայանից։ Փաստաթղթին դեմ են քվեարկել Ռուսաստանը և Չինաստանը։ Ավելի վաղ ԱԷԿ-ի ապառազմականացման կողմնակից էին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։ ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդն ասել է, որ ռուսները պետք է լքեն կայանը։ Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նույն […]
19:29 15.09.2022
Եվրահանձնաժողովը ակտիվորեն առաջարկում է ԵՄ երկրներին զենքի բոլոր անհրաժեշտ տեսակները փոխանցել Ուկրաինային։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիևում կայացած մամուլի ասուլիսում։ Ասուլիսը հեռարձակել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Ես խորհուրդ եմ տալիս մեր բոլոր անդամ երկրներին, և ես նույնիսկ չպետք է խորհուրդ տամ, քանի […]
19:21 15.09.2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկրորդ քննարկումն է անցկացնում Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի կողմից Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի հիման վրա։ Այս պահին տարբեր երկրների ներկայացուցիչները ելույթներ են ունենում։ Հիշեցնենք՝ թեմայի շուրջ խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները միաձայն կողմ են արտահայտվել Բաքվի և Երևանի միջև […]
19:14 15.09.2022
Եվրամիությունից արդեն Ուկրաինա է վերադարձել մինչև 5 միլիոն փախստական։ Այս մասին հինգշաբթի օրը Կիևում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ «Մոտ 5 միլիոն փախստական արդեն վերադարձել է Ուկրաինա։ Կարող եմ ասել, որ փախստականները ցանկանում են վերադառնալ տուն՝ սկսելու բարգավաճ և ժողովրդավարական Ուկրաինա կառուցել»,- ասել է ֆոն […]
19:05 15.09.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների լույսի ներքո ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պեր Ժոան Պոնսը (Իսպանիա) միացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ և տևական հրադադար հաստատելու և բանակցություններին վերադառնալու միջազգային կոչերին՝ մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հատուկ ներկայացուցչի տարածած հայտարարությունը: «Մեր վեհաժողովը մեծ անհանգստությամբ […]
18:56 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։14-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» (վարորդ՝ Թ. Ք.) և […]
18:48 15.09.2022
ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. «Հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք՝ դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։ Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,- գրել է ԱԻՆ խոսնակը։
18:38 15.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը: Գործընկերները քննարկել են Հայաստանում և Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ: Հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ Հիմնականում անդրադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական […]
18:30 15.09.2022
Սևանի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ հանցագործության գործիքը հայտնաբերվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:28 15.09.2022
Միացյալ ազգերի կազմակերպությունը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի պայմանավորվածությունը կպահպանվի: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը: Նա հավելել է, որ ՄԱԿ-ը լիովին աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման Ռուսաստանի ջանքերին:
18:25 15.09.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեց 79 կգ քաշային ըմբիշ Արման Ավագյանը: Հայաստանը ներկայացնող ըմբիշը 1/8 եզրափակչում 6-7 հաշվով պարտվել էր ճապոնացի Յուդայի Տակահաշիին, որն էլ 1/4 եզրափակչում 3-5 հաշվով զիջել է Բուլղարիան ներկայացնող Ալի Ամիրփաշաևին: Այսպիսով, Ավագյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորությունից: Ավագյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ […]
18:14 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Սուրեն Պապիկյանը Քոլին Քահլին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ դրա հանգուցալուծման հարցում ընդգծելով միջազգային հանրության հասցեական գնահատականների անհրաժեշտությունը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Քոլին Քահլին իրավիճակին արագ արձագանքելու համար: Քոլին Քահլը, իր հերթին, […]
18:08 15.09.2022
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում սահմանադրական ժամկետն ավարտող Արթուր Դավթյանի և այսօրվանից գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և ազգաբնակչության նկատմամբ սանձազերծված հանցավոր ռազմական ոտնձգությանը դիմակայելիս զոհված զինծառայողների հիշատակը: Արթուր Դավթյանը […]
17:55 15.09.2022
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հազիվ է սայլակով տեղաշարժվել Նուր-Սուլթանի (Ղազախստան) Անկախության պալատի տարածքում, որտեղ անցկացվում է Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VII համագումարը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Նա հինգշաբթի ժամանել է կոնգրեսի եզրափակիչ հանդիպմանը՝ օգնականների ուղեկցությամբ, շարժվել է անվասայլակով։ Հռոմի պապը տառապում է արթրոզով, ինչը խանգարում է նրան լիարժեք մասնակցել եկեղեցական արարողություններին և ստիպում տեղաշարժվել […]
17:53 15.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը: Գործընկերները քննարկել են Հայաստանում և Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ: Հիմնականում անդրադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողություններին: Մեկ ժամից ավելի տևած հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել […]