17:55 15.09.2022
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հազիվ է սայլակով տեղաշարժվել Նուր-Սուլթանի (Ղազախստան) Անկախության պալատի տարածքում, որտեղ անցկացվում է Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VII համագումարը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Նա հինգշաբթի ժամանել է կոնգրեսի եզրափակիչ հանդիպմանը՝ օգնականների ուղեկցությամբ, շարժվել է անվասայլակով։ Հռոմի պապը տառապում է արթրոզով, ինչը խանգարում է նրան լիարժեք մասնակցել եկեղեցական արարողություններին և ստիպում տեղաշարժվել […]
17:53 15.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը: Գործընկերները քննարկել են Հայաստանում և Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ: Հիմնականում անդրադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողություններին: Մեկ ժամից ավելի տևած հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել […]
17:49 15.09.2022
Ադրբեջանի հարձակման հետևանքով և սահմանին տիրող հրետակոծությամբ պայմանավորված՝ այս օրերին Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի տարբեր համայնքների բնակիչների տեղաշարժը եղել է միայն տվյալ մարզի ներսում։ Մարզպետարանները, համապատասխան նախարարությունների համակարգմամբ, իրենց տներից այլ համայնքներ տեղափոխված մարդկանց, ըստ կարիքի, տրամադրել են սոցիալական օգնություն։ 3 մարզում վնասվել է 192 բնակելի տուն, այդ թվում՝ 60-ն ամբողջությամբ, օժանդակ կառույցներ, մարդատար […]
17:42 15.09.2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Վայքի բժշկական կենտրոն: «Այցելել եմ Վայքի բժշկական կենտրոն, ծանոթացել բժշկական օգնության կազմակերպման և համալրման ընթացքին: Գնահատել լրացուցիչ հզորությունների ծավալման համար նյութատեխնիկական միջոցներով ապահովման անհրաժեշտությունը, տեսակցել պացիենտներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:
17:37 15.09.2022
Նա ընդգծել է, որ դրա պատճառը ադրբեջանական գազն է, սակայն Եվրոպան չպետք է կորցնի զգոնությունը։
17:32 15.09.2022
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարն անորոշ ժամանակով հետաձգվել է՝ պայմանավորված 2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցաշարի անցկացման ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը նախատեսվում էր անցկացնել սեպտեմբերի […]
17:25 15.09.2022
Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» այսօր երեկոյան «Հանրապետական» մարզադաշտում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության H խմբի 2-րդ տուրի հանդիպումը կանցկացնի: Նախախաղային ասուլիսում Մելիքյանը հետևյալն է ասել. «Երկրում իրավիճակը շատ վատ է: Պետք է հոգեբանորեն պինդ լինել, հաղթել, ինչ-որ կերպ ուրախություն պարգևել մեր երկրին և ժողովրդին: Վերլուծել ենք մրցակցի խաղը, գիտակցում ենք, որ […]
17:18 15.09.2022
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ համաքաղաքացիներ Կոչ ենք անում զանգվածային ակցիաների ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների: Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից: Ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ […]
17:16 15.09.2022
Տիգրան Հակոբյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ՝ 66, դեմ՝ 0: ՀՌՀ անդամի պաշտոնում Տիգրան Հակոբյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի 4-րդ մասի և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 34-րդ […]
17:08 15.09.2022
Խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ՍԴ դատավորների ընտրության արդյունքները: Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը, իսկ Հանրապետության նախագահը՝ Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը: 107 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 65-ը: Երկու թեկնածուն էլ ընտրվել են 65 կողմ ձայնով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
16:57 15.09.2022
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչներն անցկացրել են բողոքի ակցիա: Այն կազմակերպել է Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միության անդամ Լիլիթ Եդիգարյանը տեղեկացրել է, որ ակցիան մեկնարկել է Կոնգրեսի տան մոտից: «Այնուհետև քայլերթով շարժվել ենք դեպի Լատվիայում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի դեսպանություններ, Մարդու իրավունքների պաշտպանի դեպարտամենտ: […]
16:50 15.09.2022
Հրադադարի պայմանավորվածության հարցում Հայաստանի բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումն ունեցել են, իրավիճակի շտկման հարցում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն: […]
16:44 15.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները սեպտեմբերի 15-ին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով գործուղվել են Վայոց ձորի մարզ: Նպատակն է ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ համատեղ իրականացնել բժշկական աջակցության և այլ գործառույթներ։
16:37 15.09.2022
Սլովակիայի չեմպիոն, Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության H խմբի 2-րդ տուրի հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին: «Ես այնքան էլ լավ հիշողություններ չունեմ, քանի որ երկու անգամ պարտվել եմ Երևանում, բայց հավատում եմ, որ այս անգամ հաջողությունը մեզ կուղեկցի: Մարզել եմ Հայաստանի մի քանի ներկայացուցիչների, ունեմ […]
16:33 15.09.2022
Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 70 կգ քաշայինների կարգում մեր երկիրը ներկայացնող Արման Անդրեասյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Հիշեցնենք՝ նա պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 6-2 հաշվով հաղթել իտալացի Ջանլուկա Տալամոյին: Այսպիսով՝ Արման Անդրեասյանը դուրս էր եկել 1/4 եզրափակիչ, որտեղ մրցեց ամերիկացի Զեյն Ալեն Ռետեռֆորդի հետ: Ամերիկացին ուժեղ գտնվեց հայ մարզիկից և […]
16:26 15.09.2022
ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի 3-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ այդմ՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», […]
16:20 15.09.2022
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի, Չերկասի փողոցների, Համբարձումյան փողոցի թիվ 7, 9, 11, 13, 15 բազմաբնակարան շենքերի, Բուլղարական 1-ին ավանի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
16:14 15.09.2022
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից սկսած։ Այս մասին նշվում է ԵՄ խոսնակի անունից տարածված հայտարարության մեջ: «Մեզ ոգևորում են տեղերից ստացվող զեկույցները, որոնցում նշվում է, որ հրադադարը, մինչև այժմ, պահպանվում է։ Կոչ ենք անում կողմերին շարունակել հրադադարի ռեժիմի պահպանումը և […]
16:10 15.09.2022
Բելգրադում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 6 ըմբիշ: Այսօր մեդալների համար պայքարում են ըմբիշներ 4 քաշային կարգում՝ 70, 79, 86 և 125: Հայաստանը ներկայացուցիչներ ունի 2 քաշային կարգում: 79 կգ քաշայինների կարգում մեր երկիրը ներկայացնում է Արման Ավագյանը: Նա պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ գոտեմարտել է կանադացի Ադամ […]
16:06 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։58-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:49-ին, մարվել՝ 15։44-ին։ Այրվել են մոտ 35 հա խոտածածկույթ և 15 հա ցորենի չհնձած արտ։
16:01 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Շնորհակալություն հայտնելով իրավիճակին արագ արձագանքելու և տարածաշրջան այցելելու համար՝ պաշտպանության նախարարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված […]
16:00 15.09.2022
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության վերջին հանդիպումներին։ Սեպտեմբերի 24-ին մեր հավաքականը Երևանում ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 27-ին մրցակցի հարկի տակ կխաղա Իռլանդիայի հավաքականի հետ։ Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Դարպասապահներ՝ Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ» Ստանիսլավ […]
15:55 15.09.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Ադրբեջանի հաղթանակով ավարտված պատերազմից հետո ձեռք բերված համաձայնագիրը խախտելու արդյունքում ստեղծված իրավիճակը մենք համարում ենք անընդունելի»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը: Ըստ նրա՝ Անկարան ցանկանում է, որ Հայաստանը ժամ առաջ հետ կանգնի «սխալ ճանապարհից» և, «իր ժամանակն ու էներգիան ծախսի խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ»: Թուրքիայի […]
15:52 15.09.2022
Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանը ազատվել է պաշտոնից։ Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ Շաբոյանի փոխանցմամբ՝ Արմեն Հարությունյանը ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Նշենք, որ Հարությունյանը այս պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի նոյեմբերի 15-ին:
15:49 15.09.2022
Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը: Հարցը խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով: Թեկնածուի կենսագրական և մասնագիտական տվյալները ներկայացրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, որից հետո Հովակիմ Հովակիմյանը բարձրաձայնել է ՍԴ գործունեության հիմնական ուղենիշների վերաբերյալ իր դիտարկումները: Նա առաջարկել […]
15:48 15.09.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին և հայտարարել, որ դատապարտում է վտանգավոր էսկալացիան, փոխանցում է Aliq.ge-ն։ Նախագահը նշել է, որ խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան, որը օգուտ կբերի կովկասյան բնակչության ապագային: «Վրաստանը դատապարտում է վտանգավոր էսկալացիան մեր երկու հարևանների ու բարեկամների՝ Հայաստանի և […]
15:44 15.09.2022
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները չեն դադարել՝ չնայած հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Չնայած լարվածության ներկայիս սրմանը և, հավանաբար, փորձագետների կողմից կատարվածի վերլուծությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել։ Եվ, հավանաբար, դա է գլխավոր առաջնահերթությունը»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի վաղ […]
15:42 15.09.2022
Սեպտեմբերի 7-13-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվել է «Ուզբեկստանի նախագահի գավաթի» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։ Մրցաշարի 10 խաղերից հետո, վաստակելով 7 միավոր, Հայկը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ընդամենը կես միավորով զիջելով ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոևին։ Հայկը մրցաշարում ոչ մի պարտություն չի կրել՝ տարել է 4 հաղթանակ և 6 խաղ […]
15:40 15.09.2022
Այսօր՝ ժամը 13:57-ի դրությամբ, Ջերմուկի հրետակոծության վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: Հիշեցնենք՝ տելեգրամյան ալիքներում լուրեր էին տարածվել, որ Ջերմուկ համայնքը հրետակոծվել է։