10:09 15.09.2022
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ՝ 2 չափաբաժնով՝ Մ-2, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ28+900-կմ36+212 (աջ գոտի) հատված Մ-2, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ28+900-կմ36+212 (ձախ գոտի) հատված ⏳Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 26.09.2022թ.՝ ժամը 10.00։
09:55 15.09.2022
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15.00-ին:
09:52 15.09.2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը կրկին կքննարկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին ասված է կազմակերպության նիստերի ծրագրի ծրագրում։ Քննարկումը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի կապակցությամբ։ Նախօրեին հարցը ներառվել էր նաեւ նիստերի օրակարգում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ֆրանսիայի նախագահության խնդրանքով։ Խորհրդակցություններն անցել են փակ դռների հետեւում։ Ավելի ուշ ՄԱԿ-ում ՌԴ […]
09:46 15.09.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 9-րդ տեղը: Հայաստանի հավաքականը ստացել է 58 միավոր: Հավաքականին միավորներ են բերել 4 ըմբիշներ՝ Արթուր Ալեքսանյանը – 25 միավոր, Մալխաս Ամոյանը – 15 միավոր, Հրաչյա Պողոսյանը – 10 միավոր և Ռուդիկ Մկրտչյանը – 8 միավոր: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում […]
09:35 15.09.2022
Հունգարիայում մանրածախ առևտրի խոշոր ցանցերը ստիպված են եղել գիշերը փոխել լամպերը և անջատել այն ամենը, ինչ անհրաժեշտ չէ։ Ի՞նչ են անում երկրի առաջատար մանրածախ առևտրականները՝ էլեկտրաէներգիայի վրա խնայելու համար, ՌԻԱ Նովոստիին ասել են նրանց ներկայացուցիչները։ Ավելի վաղ Հունգարիայի Առևտրային Ասոցիացիան էներգախնայողության վերաբերյալ առաջարկություններ էր ներկայացրել անդամ ընկերություններին՝ կապված էներգակիրների գների հետագա աճի հետ: «Մեր խանութներում […]
09:21 15.09.2022
Ռումինիայում ընթացող շախմատի մինչև 16 տարեկանների աշխարհի առաջնության 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Էմին Օհանյանը հաղթանակի հասավ Անդրեյ Ֆիլիպի նկատմամբ։ Այս տուրից հետո Օհանյանը 7,5 միավորով առաջինն է։ Նշենք, որ վարկանիշով Օհանյանը 7-րդն է այս խմբում: Տարիքայինների նույն խմբում հանդես եկող Արսեն Դավթյանն ու Ալեքս Սահակյանը ունեն 5,5-ական միավոր: Դավթյանը լրացուցիչ գործակիցներով 19-րդն է, իսկ Սահակյանը՝ […]
09:15 15.09.2022
Սեպտեմբերի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Ալավերդի, Արմավիրի մարզի Էջմիածին, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
09:03 15.09.2022
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մատները քննարկման առարկա են դարձել սոցցանցերի օգտատերերի շրջանում, գրում է New York Post-ը։ Օգտատերերը նկատել են, որ միապետը կարմրավուն երանգով անսովոր լի մատներ ունի, և դրանք համեմատել են նրբերշիկների հետ։ «Ով կարող է այս մատից մատանին հանել, նա կդառնա հաջորդ թագավորը, ինչպես Արթուրը՝ սուրը քարին»,- կատակել է մեկնաբաններից մեկը։ «Մատները […]
08:55 15.09.2022
Սեպտեմբերի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 800 քմ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 1000 քմ, Սևան քաղաքում՝ 400 քմ, Դդմաշեն գյուղում՝ 1․5 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 21 հա, Աբովյան քաղաքում՝ […]
08:49 15.09.2022
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, առավոտյան 8.30-ի դրությամբ իրավիճակը ներկայացնելով՝ հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
08:43 15.09.2022
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին հայտարարել է, որ Վաշինգտոնն ուզում է տեսնել ուժի մեջ մտնող հրադադար: «Մենք վաղուց ենք ասել ու նորից պետք է ասեմ՝ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Կոչ ենք անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից: Մենք նաև խրախուսում ենք երկու կառավարություններին վերականգնել ուղիղ հաղորդակցությունը և […]
08:35 15.09.2022
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը Սամարղանդում կայանալիք հանդիպմանը կքննարկեն ռուսական գազի մատակարարումները, մասնավորապես՝ ռուբլով և լիրայով մասնակի վճարման մանրամասները, RIA Novosti-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են ռուբլով մասնակի վճարումներ սկսել Թուրքիա ռուսական գազի մատակարարման համար, ավելի վաղ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր […]
08:29 15.09.2022
Թագավորական պահակը ուշագնաց է եղել Վեսթմինսթերյան պալատում Եղիսաբեթ II թագուհու դագաղի մոտ հերթապահության ժամանակ, հայտնում է Daily Mail-ը: Չորեքշաբթի օրը Լոնդոնի Վեսթմինսթերյան պալատում սկսվել է Եղիսաբեթ 2-րդ թագուհուն հրաժեշտի հանրային արարողությունը։ Այն կտևի մի քանի օր և կավարտվի երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 6.30-ին: Նույն օրը տեղական ժամանակով ժամը 11.00-ին Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի կունենա Եղիսաբեթ Երկրորդի […]
08:17 15.09.2022
Առնվազն յոթ մարդ է զոհվել, ևս տասը վիրավորվել Մեքսիկայի Միչոական նահանգի մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հայտնում է տարածաշրջանային ոստիկանությունը։ «Սիգլո XXI մայրուղու վրա՝ Տարեթան-Սանտա Կասիլդա հատվածի 108-րդ կիլոմետրում, մի քանի մասնավոր և կոմերցիոն մեքենաների բախումից հետո իրականացվում է համակարգված գործողություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել։ Twitter-ում հայտնել է ոստիկանությունը։ […]
08:09 15.09.2022
Սեպտեմբերի 14-ին, ժամը 22։32-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:58-ին, մարվել՝ 23:01-ին: Այրվել է […]
02:31 15.09.2022
Սյունիքի մարզի Նորավան համայնքում սեպտեմբերի 14–ին ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է համայնքի վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը։ «Զոհված բնակիչը Գևորգ Հայրապետյանն է, ծնված 1994 թվականին։ Նա կեսօրից հետո գնացել էր անասունների հետևից, երբ դեպքը պատահել է»,– նշել է Պապյանը։
02:15 15.09.2022
Սեպտեմբերի 14-ին, ժամը 15։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի «Ծիրան» ռեստորանից Ձորաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան հայտնվել է փոսի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ […]
01:54 15.09.2022
ԱՄՆ Պետդեպարտամենտը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի77-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակներում Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցության վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն չի տրամադրել։ Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ դեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ։ Այս պահին հայտնի չէ, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կձգտի հանդիպել ռուսական պատվիրակության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։ Միաժամանակ […]
01:44 15.09.2022
Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն․ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հույս ունի, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել հրադադարը։ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Հարցին՝ կա՞ հրադադարի պայմանավորվածություն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր լինի հրադադար ունենալ»։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, […]
01:28 15.09.2022
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին, լրագրողներին հայտնել է իր հրաժարական տալու մասին։ Այսպիսով, նա ընդունել է իր պարտությունը երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում։ Շվեդիայում այս տարի խորհրդարանական ընտրություններ են անցկացվում ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի որոշման ֆոնին։ «Վաղը ես կներկայացնեմ իմ հրաժարականը վարչապետի պաշտոնից, և նոր կառավարության ձևավորման գործընթացի պատասխանատվությունը կանցնի խոսնակին և խորհրդարանին», […]
01:20 15.09.2022
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ է տեղի ունենում իրականում՝ փաստերով․ – Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, – Հայկական զինված ուժերը կազմակերպված, լուրջ դիմադրություն են ցույց տալիս բոլոր ուղղություններով, որոշ ուղղություններով նաև հետ են շպրտում թշնամու զորքերը, – Հայկական դիվանագիտական ճակատը, այդ թվում նաև խորհրդարանական, գրագետ և […]
01:15 15.09.2022
Ի պատասխան համացանցում շրջանառվող կեղծ տեղեկությունների՝ Վայոց ձորի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ։ «ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, և հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ Ուստի կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական […]
01:00 15.09.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում։ Գուտերեշի խոսքով՝ զրույցի ընթացքում քննարկվել են հացահատիկի գործարքի հնարավոր երկարաձգման, Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակի, Ելենովկայի գնդակոծման փաստերը պարզելու առաքելության և Ռուսաստանից պարարտանյութերի արտահանմանն առնչվող հարցեր։ […]
00:48 15.09.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանի և առողջապահական ծրագրերի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանի հետ։ հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Մարզպետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը։
00:38 15.09.2022
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել։ «Արցախը եղել է, կա և լինելու է։ Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։ ԱՀ անկախության հարցում անընդունելի են առանց Արցախի ժողովրդի և Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների տեսակետը հաշվի առնելու հայտարարություններ, հարցազրույցներ և դիրքորոշումներ հայտնելը։ 2020թ. […]
00:28 15.09.2022
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Մեկ անգամ ևս անդրադառնալով թեմային՝ նշեմ, որ Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված եմ մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։ Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության […]
00:16 15.09.2022
Համացանցում շրջանառվող լուրերի մեծ մասը, Ջերմուկի վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։ «Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է: Եվս մեկ անգամ կոչ ենք անում խուճապ չտարածել, եվ հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
00:09 15.09.2022
Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն իրենց մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցվող խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիչը: «Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն […]
23:57 14.09.2022
Սյունիքի մարզից որևէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել: Այս մասին պարզաբանում է տարածել Սյունիքի մարզպետարանը: «Այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ կոչ ենք անում զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից»,- ասված է պարզաբանման մեջ:
23:46 14.09.2022
Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Երևանի խորհրդարանի և կառավարության շենքերի մոտ։ Ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին Բաղրամյան պողոտան։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է զիջումների գնալ Ադրբեջանին: Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով չտրվել մանիպուլյացիաների։ Սեպտեմբերի 14-ին ավելի […]