Բոլոր լուրերը – Page 3782 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ

12:32 08.09.2022

Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի տվյալներն է ներկայացրել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Մանրամասն նշվել են Հանրապետության գետերում ջրի ելքերը, նշվում է, որ սեպտեմբերի 7-8-ի Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:

̰
Վթարների հետևանքով տասնյակ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ

12:27 08.09.2022

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21.40-ին, Երևանի Բագրատունյաց և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Բահամյան կղզիներում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա

12:24 08.09.2022

Վերջին մեկ ամսում սա Բահամյան կղզիներում տեղի ունեցած շնաձկան երկրորդ հարձակումն է։

̰
«Օրինապահ հետիոտն» թեմայով հանդիպում-զրույցներ հանրապետության դպրոցներում

12:18 08.09.2022

2022-2023 թթ. ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը, հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով, հանրապետության ողջ տարածքում իրականացվում են ուժեղացված ծառայություններ՝ «Զգուշացեք՝ երեխաներ են» խորագրով։ Ուժեղացված ծառայությանը ներգրավված են ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները։ Աշակերտների առօրյան ավելի անվտանգ դարձնելու, ինչպես նաև նրանց շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով […]

̰
Հնարավոր կլինի ավտոշուկայում ոչ միայն մեքենա գնել-վաճառել, այլև տեղում մաքսազերծել. կառավարությունը սահմանել է նոր չափանիշներ

12:12 08.09.2022

Կառավարության որոշմամբ կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, գրավիչ կդարձնեն ԵԱՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը: Հարցն այսօր քննարկվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ, այն ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Մենք փորձում ենք նկարագրել, թե ինչպիսին պետք […]

̰
Ընտանեկան բռնության 5 բացահայտված դեպք՝ 2 օրում

12:03 08.09.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության՝ 3, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, շորթելու, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, սառը զենքի […]

̰
Մահվան ելքով վրաերթ Մյասնիկյան պողոտայում

11:49 08.09.2022

Սեպտեմբերի 7-ին, ժամը 15.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել 65-ամյա Սիրուշ Թ.-ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Կառավարության որոշմամբ 693 մլն դրամ հատկացվեց 6 մարզի 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

11:45 08.09.2022

Կառավարության որոշմամբ 693 մլն դրամ է հատկացվել Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 11 բնակավայրերում ընդհանուր թվով 15 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց. «Ընդհանուր 693 մլն դրամի մասին է խոսքը, վերաբերում է 6 մարզի, Արարատի մարզում 1 ծրագիր է, Գեղարքունիքում՝ 3, Լոռու մարզում՝ 1, Շիրակում ՝ 1, […]

̰
97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ի կավելանան կենսաթոշակն ու նպաստները

11:33 08.09.2022

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Նա նախ անդրադարձել է նախորդ կառավարության նիստի ժամանակ վարչապետի կողմից եղած հանձնարարականին՝ պետական կենսաթոշակի բարձրացման վերաբերյալ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Նարեկ Մկրտչյանը զեկուցել է. «Մենք նախատեսում ենք թոշակնբերի բարձրացում առնվազն 3000 դրամով, սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի նախագահին եթովպական Նոր տարվա կապակցությամբ

11:29 08.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Սահլե-Վորկ Զեվդեին եթովպական Նոր տարվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է բարեկամ Եթովպիայի հետ համագործակցության զարգացումը և ընդլայնումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև առկա հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը՝ ի նպաստ […]

̰
Սեպտեմբերի 7-ին Երևան քաղաքում ծնվել է 78 երեխա

11:16 08.09.2022

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին Երևան քաղաքում ծնվել է 78 երեխա, 42 տղա, 36 աղջիկ: Նախորդ օրը ծնվել էր 86 երեխա:

̰
Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Արամ Ա-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ

11:10 08.09.2022

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին։ Ուղերձում ասված է․ «Վեհափառ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում եմ Ձեզ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Արցախում մեծ ուրախությամբ ու ակնածանքով ընդունեցինք այդ բաղձալի լուրը և վստահ ենք, որ Ե.Հ.Խ. կենտրոնական և […]

̰
Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին միացել է նաև ԱԿԲԱ բանկը

11:01 08.09.2022

Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին, ՎՏԲ Հայաստան, Արդշին և Հայբիզնես բանկերից բացի, միացել է նաև ԱԿԲԱ բանկը։ Այս մասին հայտնում են  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Կենսաթոշակը կամ նպաստն ԱԿԲԱ բանկի կողմից թողարկված քարտերով ստացող շահառուների կողմից սեպտեմբերի 1-ից հետո կատարված անկանխիկ գործարքների դեպքում կհաշվարկվի հետվճար։ Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10:51 08.09.2022

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան:

̰
Կանադայում 10 մարդու սպանության համար կասկածվողը ձերբակալությունից հետո մահացել է

10:47 08.09.2022

Ոճրագործության կասկածյալները երկու եղբայրներ էին՝ Մայլզ Սենդերսոնը և նրա եղբայր Դեմիենը. երկուսն էլ մահացել են։

̰
Բալթյան երկրները հրաժարվել են թույլ տալ շենգենյան վիզա ունեցող ռուսների մուտքը

10:33 08.09.2022

Լիտվան, Լատվիան և Էստոնիան «սկզբունքային համաձայնության են եկել»՝ սահմանափակելու Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժը իրենց սահմաններով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Լատվիայի արտաքին գործերի նախարարությանը։ Սահմանափակումը կտարածվի Ռուսաստանի և Բելառուսի տարածքից սահմանը հատող ռուսների վրա։ Սակայն բացառություն կարվի մարդասիրական նկատառումներով Բալթյան երկրներ մուտք գործող բեռնատարների, դիվանագետների, ընտանիքի անդամների և քաղաքացիների համար։ «Բալթյան երկրները համաձայնության են […]

̰
Անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարին ուղղված ևս մեկ քայլ. ՄՊՀ-ն մեկնարկել է նոր ծրագիր Լեհաստանի մրցակցային մարմնի հետ

10:28 08.09.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակը մեկնարկում են նոր ծրագիր՝ ուղղված մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Լեհաստանի մրցակցային մարմնի առաջին պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված մասնագետները եռօրյա դասընթաց կվարեն ՄՊՀ աշխատակիցների համար «Վճարումների հետաձգումներ, պայմանագրային առավելություններ» թեմայով: ՄՊՀ անդամ Հայկ […]

̰
ՀՎԿ կենտրոնի մասնագետները կպատասխանեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ հաճախ հնչող հարցերին

10:19 08.09.2022

2022 թվականի սեպտեմբերի 9-ին ժամը 17։00-ին տեղի կունենա առցանց խորհրդակցություն՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը: Կենտրոնի մասնագետները կպարզաբանեն հաճախակի հնչող հարցերը: Խորհրդակցությունը բաց է, բոլոր ցանկացողները կարող են միանալ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

̰
ՌԴ-ից ժամանած նյարդավիրաբույժը խորհրդատվություն և նեյրովիրաբուժական միջամտություններ կիրականացնի Արցախում

10:11 08.09.2022

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է Արցախի բնակչությանը, որ սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանի կողմից կիրականացվեն խորհրդատվություն և նեյրովիրաբուժական միջամտություններ` կապված ողնաշարի խնդիրների հետ (ճողվածք, ստենոզ, տրավմա):  

̰
Բայդենը դաշնակիցների հետ կքննարկի Կիևին հետագա օգնության հարցը

09:56 08.09.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը բանակցություններ կվարի դաշնակիցների, այդ թվում՝ G7 երկրների, ՆԱՏՕ-ի և ԵՄ առաջնորդների հետ՝ քննարկելու Կիևին հետագա օգնությունը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մարդկանց։ Հաղորդվում է, որ բանակցությունները տեղի կունենան տեսակոնֆերանսի միջոցով հինգշաբթի առավոտյան Վաշինգտոնի ժամանակով: «Բայդենը դաշնակիցների հետ բանակցություններ կվարի Ուկրաինային օգնելու հաջորդ քայլերի մասին…, այդ թվում՝ G7-ի երկրների, […]

̰
Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերին կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ

09:45 08.09.2022

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերին Երևանում: Ինչպես հայտնում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը, սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

̰
Միշուստինը պատմել է, թե ինչպես է Ռուսաստանը կարողացել նվազեցնել պատժամիջոցների ազդեցությունը

09:31 08.09.2022

Ռուսաստանի Դաշնությունում պատասխանատու ֆինանսական քաղաքականությունը հնարավորություն է տվել չեզոքացնել պատժամիջոցների ազդեցությունը՝ ռուբլին ամրապնդվեց, գնաճը՝ 13-14%, և չանցավ 30%-ից այն կողմ, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Ռուբլին ամրապնդվել է, ՀՆԱ-ի անկումը, որը կանխատեսվում էր, հասել է նվազագույնի, հիմա ասում ենք, որ օգոստոսին և սեպտեմբերի սկզբին այն 0,5 տոկոս է, գնաճը 13-14 տոկոս է, հաստատ 30 […]

̰
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի կառավարության 606 ներկայացուցչի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին

09:13 08.09.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի իշխանությունների 606 ներկայացուցչի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։ «Սև ցուցակում» ընդգրկվել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի 28 անդամներ, Դաշնության խորհրդի 154 անդամներ, ինչպես նաև Պետդումայի 424 պատգամավորներ»,- նշել է քաղաքական գործիչը Telegram-ի իր ալիքում։ Սակայն մինչ այժմ պատժամիջոցների տակ հայտնված ռուսների ցուցակը չի տրվել, հայտնում է KP.RU-ն: «Կարևոր որոշում է […]

̰
Արտաշատի խճուղում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 4 ջրատար

09:04 08.09.2022

Սեպտեմբերի 7-ին, ժամը 19։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 15/1 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը: […]

̰
Թրամփը հայտարարել է, որ շուտով կարող է ընտրություններին մասնակցելու որոշում կայացնել

08:58 08.09.2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով կարող է որոշել, թե արդյոք առաջադրվելու է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում։ «Բոլորն ուզում են, որ ես առաջադրվեմ… Ես առաջատար եմ հարցումներում, և բոլոր հարցումներում, և՛ հանրապետականների, և՛ դեմոկրատների: Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում որոշում կկայացնեմ: Եվ կարծում եմ. շատ մարդիկ շատ ուրախ կլինեն»,- ասել […]

̰
Ալավերդի քաղաքում այրվել է ավտոմեքենա

08:45 08.09.2022

Սեպտեմբերի 8-ին, ժամը 01։49-ին Լոռու մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։15-ին, մարվել՝ 02։38-ին։ Այրվել է «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան։

̰
Ուսուցչուհին ձերբակալվել է մինչև 15 տարեկան աշակերտի հետ սեռական հարաբերություն ունենալու համար

08:36 08.09.2022

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Սթեյթսվիլ քաղաքից դպրոցի 36-ամյա ուսուցչուհի Էլիզաբեթ Սուսաննա Բեյլին ձերբակալվել է աշակերտի հետ ինտիմ հարաբերություններ ունենալու համար։ Այս մասին հայտնում է WSOC-TV-ն։ Գործի հետաքննությունը սկսվել է այս տարվա օգոստոսի սկզբին, երբ անչափահասի ընտանիքի անդամներից մեկը դիմել է ոստիկանություն և Բեյլիին մեղադրել դպրոցականի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ։ Կինը հեռացվել է աշխատանքից և ենթարկվել […]

̰
Մելիտոպոլում պայթեցրել են «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման շտաբը

08:25 08.09.2022

Մելիտոպոլում պայթեցրել են «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման շտաբը։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը՝ հրապարակելով շարժման հայտարարություն։ «Ուկրաինան կրկին ահաբեկչություն է իրականացրել, Մելիտոպոլի շտաբը պայթեցրել են Լոմոնոսովի փողոցի 234 հասցեում։ Տվյալները ավերածությունների և զոհերի մասին ճշտվում են»,-ասված է հայտարարությունում։ Ինչպես նշել է Ռոգովը, Ուկրաինայի զինված ուժերը […]

̰
Փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 սահնօձ, 3 շահմար

08:17 08.09.2022

Սեպտեմբերի 5-8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում, Արարատի մարզի Նորամարգ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 սահնօձ, 3 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Զբոսաշրջային օպերատորները պատմել են, թե ինչպես կարելի է խնայողաբար հանգստանալ Մալդիվներում

08:05 08.09.2022

Մալդիվներ կարելի է գնալ նույնիսկ բավականին համեստ բյուջեով, եթե գիտեք գաղտնիքները, որոնք թույլ են տալիս գումար խնայել, հայտնում է ATOR-ը, փոխանցում է Ռիա Նովոստին։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի հասանելի է դարձել այն ուղղությունը, որը կապված էր թանկ ու շքեղ հանգստի հետ։ Դրան մեծապես նպաստեց զբոսաշրջային վայրերի առաջացումը ոչ միայն անմարդաբնակ կղզիներում, այլև տեղացիների […]

̰
BACK_TO_TOP