11:38 07.09.2022
Առողջապահության նախարարությունը ներկայացնում է ամռան ամիսներին աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի վերաբերյալ և մասնագետի խորհուրդը` ուսումնական տարվա վերսկսմանը զուգահեռ աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար։
11:27 07.09.2022
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 77-րդ հոդվածով, Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի թիվ 02Լ որոշմամբ (այսուհետ՝ Ընդհանուր ժողովի որոշում) և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ՝ Դատավորների ընդհանուր ժողովի (այսուհետ՝ Ընդհանուր ժողովի) Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրելու նպատակով տեղեկացվում է՝ Ընդհանուր […]
11:11 07.09.2022
ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում սեպտեմբերի 1-ից 4-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բժիշկ-նեյրովիրաբույժ Ավետիք Մարտիկյանի կողմից իրականացվել են հետազոտություններ, խորհրդատվություններ և նեյրովիրաբուժական միջամտություններ։ Մասնագետի կողմից կատարվել է 4 ողնաշարի միջողային սկավառակի ճողվածքահատում, 160 խորհրդատվություն և 20 բլոկադա (ցավազրկման նպատակով)։ Նմանատիպ այցերը կրելու են շարունակական բնույթ: 88 Поделились: 2 Нравится […]
10:54 07.09.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10։20 դրությամբ, Մ2, Գնդեվազ-Ջերմուկ (կմ0+500 հատված) ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղի էր ունեցել քարաթափում 70-80 խորանարդ մետր ծավալով, ինչի հետեւանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ էր։
10:49 07.09.2022
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է դպրոցների տնօրեններին՝ տեղեկացնելով, որ 2021 թվականից Հայաստանը միացել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) «The GLOBE Program» միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրին, որը հնարավորություն է տալիս մեր դպրոցներին՝ մասնակցել ծրագրին և դառնալ GLOBE ասոցացված դպրոց։ Նա հայտնել է, որ ցանցի […]
10:42 07.09.2022
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու են Կոտայքի մարզի Աբովյան համայնքի և Պտղնի բնակավայրի շչակները: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
10:30 07.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուրախ եմ արձանագրել, որ անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի, բարի […]
10:21 07.09.2022
Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը այս շաբաթ կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պետդեպի փոխխոսնակ Վեդանթ Պատելը՝ ընդգծելով, որ սա նոր պաշտոնում Ռիքերի առաջին այցը կլինի տարածաշրջան։ «Մենք ակնկալում ենք, որ սա տարածաշրջան կատարվելիք պարբերական այցերից առաջինը կլինի։ Նա այս երեկո […]
10:12 07.09.2022
Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը չի կարողացել զսպել էմոցիաները US Open-ի քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովից պարտվելուց հետո։ Հանդիպումը տևել է 3 ժամ 41 րոպե, պատմում է armsport.am կայքը: Խաղի ավարտից հետո ավստրալացին սեղմել է Խաչանովի ձեռքը, գնացել դեպի նստարան ու նախ կորտին մի քանի անգամ հարվածել ռակետով, իսկ հետո կոտրել նաև երկրորդը։ Նշենք, որ Խաչանովն իր կարիերայում […]
10:05 07.09.2022
Վլադիվոստոկում մեկնարկել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստը տեղի է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես նշված էր Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի ավելի վաղ տարածած հաղորդագրությունում, նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: Նշենք, որ […]
09:58 07.09.2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Իսկոյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել սեպտեմբերի 3-ին Երևանի բնակիչ 37-ամյա Ա․ Թոխատյանի կողմից ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով։ Նշված օրը Ա․ Թոխատյանը ահազնագել է ոստիկանություն ու հայտնել, որ նույն օրը ժամը 02։45-ից մինչև 03։05-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք […]
09:49 07.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
09:41 07.09.2022
Վաշինգտոնն Ուկրաինայում վարում է «ստոր» քաղաքականություն՝ օգտագործելով այս երկիրը սեփական նպատակներին հասնելու համար։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։ Նրա խոսքերը մեջբերում է The American Conservative-ը, փոխանցում է KP.RU կայքը: Մաքգրեգորը վստահություն է հայտնել, որ ստեղծված իրավիճակը օգնում է ամերիկացի առաջնորդ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին «ջրի երես չմնալ»։ Սակայն […]
09:32 07.09.2022
Ռուս գիտնականները փորձում են հասկանալ Կամչատկայի հարավ-արևելքում գտնվող Ավաչա ծոցում արտասովոր բնական երևույթների պատճառը, որոնք հանգեցրել են ձկների անկմանը։ Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի Համաշխարհային օվկիանոսի ինստիտուտի (FEFU) տնօրեն Կիրիլ Վիննիկովը VEF-ի «Կոմսոմոլսկայա պրավդա»-յի բաց ստուդիայում խոսել է այն մասին, թե ինչ են անում մասնագետները և որն է հետազոտության իրենց հիմնական խնդիրը։ Փորձագետի խոսքով՝ մասնագետներն առաջին […]
09:25 07.09.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 6-ին այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում հետևելու մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Փոխվարչապետին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, այլք։ Համբարձում Մաթևոսյանի […]
09:13 07.09.2022
Մոսկվայի շրջանային դատարանը Ելենա Բելայային և Էլինա Սուշկևիչին դատապարտել է 9,5 և 9 տարվա ազատազրկման՝ նորածնի սպանության գործով, հայտնել է Lenta.ru-ի թղթակիցը դատարանի դահլիճից։ Նրանց նաև երեք տարով արգելել են աշխատել առողջապահության ոլորտում։ Միաժամանակ վերջին խոսքում նրանք հայտարարել են, որ իրենք սպանություն չեն կատարել, իսկ ատենակալների վրա ճնշումներ են գործադրվել մեղադրող կողմի կողմից։ Օգոստոսի 24-ին […]
09:00 07.09.2022
Չինաստանն անխուսափելիորեն կդառնա Ռուսաստանի առանցքային գործընկերը, իսկ դոլարի ազդեցությունը ռուսական տնտեսության վրա կնվազի հօգուտ ռուբլու և յուանի, ասել է Sberbank-ի ղեկավար Գերման Գրեֆը WEF-ում առցանց ասուլիսի ժամանակ։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ավանդական խոշորագույն առևտրային գործընկերը՝ Եվրոպան, դուրս է մնացել: «Ռուսական տնտեսությունը միտված է արտահանմանը, ուստի այս իրավիճակի ակնհայտ ու բնական հետևանքն այն է, որ, […]
08:51 07.09.2022
Սեպտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 3500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 2000 քմ, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում՝ 8 հա, Սայաթ-Նովա գյուղում՝ 500 քմ, […]
08:43 07.09.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին Մ-2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի կմ0+500 հատվածում տեղի է ունեցել քարաթափում՝ 70-80 խորանարդ մետր ծավալով։ Քարաթափման պատճառով ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
08:38 07.09.2022
Սեպտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
08:28 07.09.2022
Կամչատկայում փրկարարներն ավարտել են Կլյուչևսկոյ հրաբխի վրա զոհված ինը զբոսաշրջիկների դիերի տարհանումը, հայտնում է Կամչատկայի երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը։ «Չորեքշաբթի առավոտյան ուղղաթիռը թռավ դեպի հրաբուխ, օդաչուները մեքենան բարձրացրին 4158 մետր բարձրության վրա, և երկու անցումով նրանք վերցրեցին մահացածների մարմինները և հասցրին (գյուղ – խմբ.) Կլյուչի, այնուհետև նորից բարձրացան վերև և տարան օպերացիային մասնակցած փրկարարներին»,- հայտնել […]
08:17 07.09.2022
Սեպտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 41 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Ստեփանավան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան և Աբովյան։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
08:08 07.09.2022
Սեպտեմբերի 7-ին, ժամը 01։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 2-րդ ոլորանի վրա, տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի […]
00:47 07.09.2022
Ուելսում տարօրինակ արարածը դուրս է եկել ավազից և ողջունել հնգամյա տղային, որը ծնողների հետ լողափում հանգստանում էր: Այս մասին հայտնում է Daily Post-ը։ Տարօրինակ արարածի հետ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի վերջին, երբ Ջոզեֆը և նրա ծնողները արձակուրդ էին մեկնել: Տղայի մայրը՝ Դեբին, նկարահանել է, թե ինչպես է իր որդին վազում ավազի վրայով և ուրախանում, […]
00:34 07.09.2022
Սխալմամբ մահացած ճանաչված ամերիկացի տղամարդը կենդանության նշաններ է ցույց տվել իր մարմինն օրգանների համար նվիրաբերելուց վայրկյաններ առաջ: Այս մասին հայտնում է The Mirror-ը։ 37-ամյա Ռայան Մարլոուն երկու շաբաթ է անցկացրել հիվանդանոցում՝ լիստերիայով վարակվելուց հետո։ Վարակի պատճառով նրա մոտ գլխուղեղի ուռուցք է զարգացել։ Հիվանդի վիճակն աստիճանաբար վատացել է, բժիշկներն արձանագրել են ուղեղի մահ։ Տղամարդու ընտանիքը համաձայնել […]
23:53 06.09.2022
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան խոստացել է օգնել Հունաստանին և Կիպրոսին նրանց ազգային ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում։ Նրա խոսքը մեջբերում է հունական ERT հանրային հեռուստատեսությունը։ Նախարարը հայտնել է Ֆրանսիայի դիրքորոշումը Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ բանակցությունների արդյունքներից հետո, ով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եթե «հունական սադրանքները» չդադարեն հայտարարությունները «չլսված» և «դատապարտելի» է անվանել։ «Բայց […]
23:34 06.09.2022
Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հովհաննես Կրոնշտադտսկու եկեղեցու սպասավորի վրա ոչ ադեկվատ տղամարդու հարձակումը տեսագրվել է. փայտով զինված կաշվե բաճկոնով տղամարդը սկզբում ագրեսիվ է պահել իրեն տաճարի դռների մոտ, իսկ հետո ներս է մտել և այնտեղ սպանության սպառնալիքներ է հնչեցրել։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:23 06.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը առանձին շրջաններում, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-7-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 8-11-ը սպասվում է […]
23:11 06.09.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 11, 12, 17, 18, 19, 20, 21, 35, 36, 38, 51, 59 շենքեր, թիվ 186 դպրոց, թիվ 118 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Թումանյան […]