Բոլոր լուրերը – Page 3781 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Այսօր կասեցվել է 365,2 կգ մսի վաճառք. ՍԱՏՄ

17:33 08.09.2022

Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 46 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 12-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 365,2 կգ մսի վաճառքը: Մասնավորապես՝ ✅ Երևան – ստուգվել է 7 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել ❌Արագածոտն – ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել […]

̰
«Հատուկ դասարան»-ի ընկեր Դավիթն ու Աբելը. SHANTNEWS-ի զրույցը նկարահանման հրապարակից

17:26 08.09.2022

Վիլեն Սարգսյանն այս օրերին օրվա հիմնական մասը «Հատուկ դասարան»-ի նկարահանման հրապարակներում է անցկացնում: Դերասանների հետ զրույցը նկարահանումների արանքում, կարճատև դադարի ընթացքում ենք հասցնում: Հեռուստանովելի առանցքային կերպարներից մեկին՝ ընկեր Դավիթին մարմնավորող Վիլեն Սարգսյանն անկեղծանում է` ինքն ու Դավիթը շատ քիչ ընդհանրություններ ունեն: Ընկեր Դավիթին մարմնավորող դերասանը երեխաներին կրթելու փորձ պարզվում է՝ ունեցել է, երբ մագիստրատուրայում սովորելիս […]

̰
Ի՞նչ որոշումներ են կայացվել ՀՀ կառավարության այսօրվա նիստում

17:17 08.09.2022

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը հանրապետության 6 մարզերին կհատկացնի ևս 693 մլն դրամ։ Ստացած հայտերը ցույց են տվել, որ 2023թ․-ի սուբվենցիոն ծրագրերն էլ աննախադեպ ցուցանիշ են արձանագրել։ Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների շուկաների համար սահմանվելու են նոր պահանջներ։ Որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում, որը Նիկոլ Փաշինյանի՝ երկրից բացակայելու հանգամանքով պայմանավորված, վարել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ […]

̰
Փաշինյանը հանձնարարել է ժամանակին բացված, սակայն կիսատ մնացած, չշահագործվող հանքերի համար նոր ներդրողներ գտնել

17:11 08.09.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ժամանակին բացված, հետո կիսատ մնացած, հիմա չշահագործվող հանքերի համար գտնել նոր ներդրողներ, իրենց աջակցությամբ շահագործել դրանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով ներկաներից մեկի հարցին, թե արդյոք բոլոր հանքերն են հանձնված, թե կան այնպիսիները, որոնց տենդերին կարելի է մասնակցել: «Հայաստանում կան […]

̰
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «2020 թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով քննարկում

17:00 08.09.2022

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական խորհրդարանում սեպտեմբերի 8-ին անցկացվել է «2020 թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից՝ խորհրդաժողովի հիմնական զեկուցողներն են եղել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Մարդու իրավունքների […]

̰
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

16:54 08.09.2022

2022 թվականին տեղի ունեցած «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաների մասնակից և եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը: Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կտրամադրվի 5 բրոնզե մեդալակիրների, ինչպես նաև […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել մաեստրո Օհան Դուրյանի հիշատակին

16:46 08.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի հիշատակին և մասնակցել նրա 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Նախագահ Խաչատուրյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Օհան Դուրյանի հարազատների և ընկերների հետ ծաղիկներ է խոնարհել մաեստրոյի շիրիմին: Նախագահ Խաչատուրյանը իր խոսքում մասնավորապես նշել է. «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա կապակցությամբ, […]

̰
Գերիների հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է. ՀՀ վարչապետ

16:37 08.09.2022

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը Հայաստանի իշխանության մշտական ուշադրության կենտրոնում է՝ բոլոր մակարդակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Կարող եք համոզված լինել, որ այդ հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է՝ բոլոր մակարդակներում՝ և ՌԴ-ի հետ մեր շփումներում, և մնացած գործընկերների հետ շփումներում, […]

̰
Վերացվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթի կասեցումը. ՍԱՏՄ

16:30 08.09.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հենրի Հարությունյանին պատկանող կաթնամթերքի արտադրության (Վայոց ձորի մարզ, Գնդեվազ համայնք) առանձին գործառույթի՝ մածուն և թթվասեր արտադրատեսակների, կասեցումը: Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակները համապատասխանում են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

̰
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ոստիկանության պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու համար

16:24 08.09.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձին` պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկին 100 ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու դեպք: Մասնավորապես` պարեկներ Հ. Պ.-ն և Ա. Կ.-ն ծառայության ընթացքում` ժամը 01:20-ի սահմաններում, կանգնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան և ստուգման ընթացքում պարզել, որ վերջինս ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: […]

̰
Բժիշկները մտահոգություն են հայտնել Մեծ Բրիտանիայի թագուհու առողջական վիճակի վերաբերյալ

16:18 08.09.2022

Բժիշկները անհանգստացած են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի առողջական վիճակով, խորհուրդ են տվել նրան բժիշկների հսկողության տակ լինել, հայտնել են Բուքինգհեմյան պալատից։ «Թագուհու բժիշկները մտահոգված են Նորին Մեծության առողջությամբ և նրան խորհուրդ են տվել մնալ բժիշկների հսկողության տակ»,- ասվում է պալատի տարածած հաղորդագրության մեջ։

̰
«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» նոր ցուցադրությամբ վերաբացվել է Պատմության թանգարանը

16:14 08.09.2022

Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկում է մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահի բացմամբ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այս առիթով թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության […]

̰
Դատապարտյալի մոտ տեսակցության եկած քաղաքացու բերանից հայտնաբերվել է մաստակով պատված փաթեթ

16:08 08.09.2022

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն: Արդյունքում՝ վերջինիս բերանի խոռոչից հայտնաբերվել է մաստակով պատված փաթեթ, որում առկա է եղել 0.57 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:

̰
Մենք Հայաստանի տարածքով որևէ մեկին միջանցք չենք տալու. Փաշինյան

16:01 08.09.2022

Հայաստանի իշխանությունները երկրի տարածքով որևէ մեկին որևէ միջանցք չեն տալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ներկաներից մեկի հարցին, թե որքանով տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարող է սպառնալիք լինել Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի մարզի համար: «Ճանապարհի բացումը ոչ մի սպառնալիք Հայաստանի և Սյունիքի մարզի համար չի ստեղծում, ընդհակառակը […]

̰
Պուտինն Իրանում նոր դեսպան է նշանակել

16:00 08.09.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանում դեսպան է նշանակել Ալեքսեյ Դեդովին, Լևան Ջաղարյանն ազատվել է պաշտոնից, համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում: «Ալեքսեյ Յուրևիչ Դեդովին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է փաստաթղթի մեջ: Մեկ այլ հրամանագրով Պուտինը այդ պարտականություններից ազատել է Լևան Ջաղարյանին, որը համատեղության կարգով կնշանակվի Շրի […]

̰
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:53 08.09.2022

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև […]

̰
ՀՀ ոստիկանության պետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստին

15:48 08.09.2022

Սեպտեմբերի 8-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ կուլ) քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի […]

̰
Սկսվել են 40 հազար դրամի աջակցության հուլիս ամսվա փոխանցումները

15:41 08.09.2022

Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40 հազար դրամական աջակցության տրամադրման գործընթացը: Այս մասին հայտնում են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից: Փոխանցումները կատարվում են փուլային տարբերակով՝ ըստ բանկերի և փոստերի: Առաջին փուլով կատարվել են «Արցախբանկի» մի խումբ շահառուների փոխանցումները:

̰
Փաշինյանը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ձեռնտու է համարում Հայաստանի համար

15:35 08.09.2022

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը միանշանակ ձեռնտու կլինի Հայաստանի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Նրանք, ովքեր տնտեսական գործունեություն են ծավալում, կարող են ասել, թե կոմունիկացիաների՝ երկաթուղու, ճանապարհների առկայությունը ինչքան շատ բան է փոխում: Մենք վերջերս հետազոտություն ենք անցկացրել պարենամթերքի գների […]

̰
Իրանից Ռուսաստան են բերվել Պուտինի դիմանկարով գորգեր

15:28 08.09.2022

Մերձմոսկովյան Crocus Expo համալիրում բացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով գորգերի ցուցահանդես։ Այս մասին հայտնում է RBC Telegram ալիքը։ Հրատարակության համաձայն՝ ցուցադրության մեջ ներառված են ապրանքներ Իրանից, այդ թվում՝ գորգեր, որոնց վրա պատկերված են Պուտինը և ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ջանի Ինֆանտինոն, երբ Ռուսաստանը 2018 թվականի աշխարհի առաջնության էստաֆետը հանձնում է Կատարին: Բացի դրանից՝ կա […]

̰
Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների և սոցիալական նպաստների՝ 3000 դրամից պակաս բարձրացված չափերն ավելացվում են

15:22 08.09.2022

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների և սոցիալական նպաստների՝ 3000 դրամից պակաս բարձրացված չափերը կառավարության այսօրվա որոշմամբ ավելացվում են, մասնավորապես՝ • նվազագույն կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության (բացառությամբ հաշմանդամ երեխա ճանաչված անձանց նշանակված), կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ 31,600 դրամ (30,500 դրամի փոխարեն), • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանը Գեղարքունիքի մարզում հետևել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին

15:11 08.09.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 7-ին մարզային այցով Գեղարքունիքում էր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ փոխվարչապետը շրջայց է կատարել մի շարք համայնքներում, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին։ Մարզային այցին մասնակցել են նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, պաշտոնատար այլ […]

̰
Երևանում բախվել են BMW-ն, Volkswagen-ը և Mitsubishi-ն․ վերջինիս անվահեծանը կոտրվել է ու հայտնվել մայթին․ կա տուժած

15:03 08.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Մուրացան փողոցների խաչմերուկում բախել են BMW, Mitsubishi Pajero iO և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Mitsubishi-ի […]

̰
Վնասվել է Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը

14:54 08.09.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքների ընթացքում վնասվել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը, ինչի պատճառով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13:10-ից դադարեցվել է Արշակունյաց պողոտայի թիվ 8, 26, 39/9 բազմաբնակարան շենքերի, «Բրյուսով» թաղամասի, հարակից առանձնատների, Գր․ Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության […]

̰
Վլադիվոստոկում Փաշինյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին

14:46 08.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարին դիմավորել են Տեր Սարգիս Քահանա Փարախչյանը և Վլադիվոստոկի հայ համայնքի ղեկավար Հարություն Ավեդյանը: Վարչապետը նախ կատարել է մոմավառություն, այնուհետև ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի և Հայրենական Մեծ պատերազմում զոհված հայորդիների […]

̰ ̰
Վրաստանը կարճ ժամանակով կփակի Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը

14:34 08.09.2022

Վրաստանի իշխանությունները սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն, կփակեն Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը՝ մաքսատան կառավարման նոր տեղեկատվական համակարգի անցնելու պատճառով: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Հայտնում ենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն, նոր տեղեկատվական համակարգի իրականացման/թեստավորման և ընթացիկ տեխնիկական աշխատանքների […]

̰
Վրաստանում 60-ամյա տղամարդն անչափահաս աղջկա է առևանգել

14:26 08.09.2022

Վրաստանի մունիցիպալիտետներից մեկում փնտրում են 12-ամյա աղջկա առևանգման համար մեղադրվողին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ երեխային առևանգելու համար մեղադրվում է 60 տարեկանից մեծ մի տղամարդ, որը տաքսու վարորդ էր աշխատում։ Այս փուլում հայտնի չէ, թե ինչ հոդվածով է հետաքննությունն սկսել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Նախնական տեղեկություններով` երեխայի հարևանները հայտնել են, որ տղամարդը փախել է, իսկ ընտանիքը մեկ օր […]

̰
Լիբանանի նախարարներից մեկի տան բակում նռնակ է պայթել

14:19 08.09.2022

Լիբանանի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ալի Համիզի տան այգում նռնակ է պայթել։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Ստարայա գյուղում: Նշվում է, որ զինամթերքին լարեր են միացվել։ Տուժածների և զոհվածների մասին չի հաղորդվում։ Մասնագետները հետազոտում են դեպքի վայրը։

̰
Մոսկվան ռումինացի դիվանագետին պերսոնա նոն գրատա է հայտարարել

14:11 08.09.2022

Ռուսաստանի իշխանությունները ռումինացի դիվանագետին պերսոնա նոն գրատա են հայտարարել։ Այս միջոցառումն ընդունվել է որպես Ռումինիայի ԱԳՆ ոչ բարեկամական գործողությունների պատասխան։ Ինչպես հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ հինգշաբթի Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Կոնստանտին Իոնիցեն նոտա է ստացել, որի համաձայն` Մոսկվայում դեսպանատան աշխատակիցներից մեկը հայտարարվել է պերսոնա նոն գրատա: Ավելի վաղ Բուխարեստը համանման ակցիա էր նախաձեռնել […]

̰
BACK_TO_TOP