23:52 07.09.2022
Apple ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Apple iWatch Ultra խելացի ժամացույցների նոր մոդելը։ Այս մասին տեղեկությունը ներկայացվել է ընկերության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ, որը հեռարձակվել է Apple-ի YouTube-ալիքում։ Նոր գաջեթն ունի տիտանից 49 մմ չափսի հարվածակայուն պատյան, մարտկոց, որը առանց լիցքավելու 60 ժամ կաշխատի, և Alpine Loop թևնոց՝ տիտանի ճարմանդով։ Մոդելը կստանա նաև առաջադեմ կապի մոդուլներ՝ L1 […]
23:40 07.09.2022
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 18 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:13-ին:
23:29 07.09.2022
Մեծ Բրիտանիայից 81-ամյա Իրեյն Վամպլյուն երկու ամիս կոմայի մեջ է եղել, և այն անվանել է կյանքի լավագույն պահ: Այս մասին հայտնում է The Mirror-ը ։ Բրիտանուհին կոմայի մեջ է ընկել 2016 թվականին այն բանից հետո, երբ ինսուլտ է տարել։ Նա պնդում է, որ հիշում է լիակատար հանգստության զգացումը։ «Դա պարզապես խավար և լռություն էր, ես […]
23:11 07.09.2022
Տավուշցի երեխաները «Սթարմուս» միջազգային փառատոն են թնդացնում: Բրավո, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Արայիկ Հարությունյանը: Ելույթը՝ ստորև։
23:00 07.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`15-19 մ/վրկ:
22:50 07.09.2022
Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելլիի հետ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Կանզաս նահանգի միջև երկար տարիների պատմություն ունեցող և բարձր մակարդակի հարաբերությունները։ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության, մասնավորապես` Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ […]
22:34 07.09.2022
Ամերիկյան Apple ընկերությունն առաջին անգամ պաշտոնապես ցուցադրել է սմարթֆոնների նոր շարքը ՝ iPhone 14 և iPhone 14 Max։ Նորույթներն առաջին անգամ պաշտոնապես ցուցադրել են ընկերության աշնանային շնորհանդեսի ժամանակ, որը հեռարձակվում է YouTube-ում: Շարքի հիմնական փոփոխությունը 5,4-դյույմանոց iPhone mini-ից հրաժարվելն է։ Այժմ երկրորդ մոդելը iPhone 14 Plus-ն է։ Գաջեթը ստացել է նոր մեծ 6,7-դյույմանոց էկրան, նույնն […]
22:23 07.09.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 27, 31, 33, 35, 37, 71, 73, 75, 79, 85 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մազմանյան փ. 2, 4, 6, 14, 16 շենքեր, Արարատյան 1-ին […]
22:11 07.09.2022
Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate – IB) դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի (Diploma Programme – DP) թեկնածու-դպրոց։ Այս մասին տեղեկացրել է ՀԱՊՀ հոգաբարձուների և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհուրդների նախագահ Տիգրան Ավինյանը: ««Դիպլոմա» ծրագիրը նախ հնարավորություն է բազմակողմանիորեն զարգացած, լայն աշխարհայացքով ու քննական մատածողությամբ անհատականություն ձևավորելու համար։ Ծրագրի շրջանավարտները կդառնան պատրաստի […]
21:40 07.09.2022
Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովը համախմբում է մասնագիտական ոլորտի տարբեր ներկայացուցիչների: Դրան մասնակցում է նաև տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, որը հեռավար ձևաչափով «Հորիզոնին» հարցազրույց տվեց։ Համաժողովն այս տարի կրում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» խորագիրը: Ի՞նչ պետք է հասկանալ այս խորագրի տակ: Ի՞նչ հարցեր են դրված: Ինչ ընդգրկում ունի: Հայաստանը ևս ֆորումի մասնակից երկրների շարքում է: Այդ […]
21:26 07.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը երկկողմանի բաց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
21:18 07.09.2022
РЕН TV-ի տրամադրության տակ հայտնվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից Սոլնեչնոգորսկից տաքսու վարորդի փախուստի տեսանյութը: Տղամարդը բեռնախցիկում տանում էր սպանված պարտապանի մարմինը, որն էլ խուզարկության ժամանակ հայտնաբերել էին իրավապահները ։ Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ի առավոտյան։ Նշվում է, որ սպանությունից հետո տաքսու վարորդը դիակը թաքցրել է իր բեռնախցիկում գտնվող սև պարկերի մեջ և […]
21:05 07.09.2022
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Հանդիպման սկզբում նախարարի տեղակալը և դեսպանը փոխանակեցին Հայաստանի և Ճապոնիայի վարչապետերի, ինչպես նաև ԱԳ նախարարների շնորհավորական նամակները՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ նշելով տարեդարձի կարևորությունը երկկողմ օրակարգն առավել […]
20:55 07.09.2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և նույն հիմնարկի օպերատիվ բաժիններում ստացված տեղեկությունները, 2022 թվականի սեպտեմբերի 5-ին ձերբակալել են քաղաքացուհու, որը ենթադրյալ կեղծ անձնագրով և ամուսնության վկայականով եկել էր կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության, տեղեկացնում են ՔԿՀ-ից։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն […]
20:47 07.09.2022
Հնդկաստանի Օդիշա նահանգում տղամարդը որոշել է վրեժխնդիր լինել իրեն խայթած կոբրայից և կծել է նրան։ Այս մասին հայտնում է Kalinga TV-ն ։ Սալիմ Խանը աշխատել է բրնձի դաշտում, երբ նրա վրա թունավոր կոբրա է հարձակվել։ Բժշկական օգնություն խնդրելու փոխարեն հնդիկը բռնել է սողունին և կծել։ Դրանից հետո տղամարդը եկել է հայրենի գյուղ և սկսել է […]
20:38 07.09.2022
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 18 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
20:28 07.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 7-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.10 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 400.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.04 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.63 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով։
20:15 07.09.2022
Բրազիլիայում կողոպտիչները փողոց են նետել մերկ սիրեկաններին և խլել նրանց ավտոմեքենան ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Տեղի ունեցածն արձանագրվել է տեսախցիկով։ Կադրերում երևում է, թե ինչպես է երեք տղամարդ մոտենում փողոցում կայանված մեքենային: Նրանք ուժով բացում են դռները, դուրս հրավիրում մերկ զույգին, նստում ավտոմեքենան և հեռանում։ Հանցագործները ձերբակալված են, թե ոչ և […]
20:01 07.09.2022
Ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը «Известия»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Արևմուտքը Կիևին մետաղի ջարդոն է մատակարարել: «Ըստ ամենայնի, Էրդողանը բավական քննադատաբար է վերաբերվում արևմտյան զենքին, և այս դեպքում, ամենայն հավանականությամբ, նա «տապակվում է» իր համար: Որովհետև այն, ինչ մատակարարում է Արևմուտքը, համապատասխանաբար, Թուրքիան չի վաճառում, այն առումով, […]
19:56 07.09.2022
Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման խորհրդի 7-րդ նստաշրջանում Եվրամիությունը մտահոգություն է հայտնել 2021 թվականին մի քանի հիմնական ուղղություններով էական առաջընթացի բացակայության կապակցությամբ։ ԵՄ-ն Թբիլիսիին կոչ է արել կրկնապատկել ջանքերը ժողովրդավարության ամրապնդման և քաղաքական բևեռացումը նվազեցնելու, օրենքի գերակայության ամրապնդման, դատական համակարգի անկախության, անաչառության և հաշվետվողականության և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է […]
19:50 07.09.2022
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 7-ին պայմանավորվել են դադարեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։ Ենթադրվում է, որ որոշման վերջնական հաստատումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին կայանալիք ԵՄ խորհրդի նախարարական նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Բացի դրանից, ըստ աղբյուրի, մշտական ներկայացուցիչները համաձայնել են վեց ամսով երկարաձգել պատժամիջոցները, որոնք սահմանվել են ավելի քան հազար […]
19:41 07.09.2022
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մեքսիկա՝ մասնակցելու պրոֆեսիոնալ մենամարտերի։ Հայտնում են Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայից։ Մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 52 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 53,5 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 57 կգ քաշայիններ Էրիկ Թոխյանն ու Ժիրայր Սարգսյանը, 59 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 61 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 63 կգ […]
19:34 07.09.2022
Անկարա-Աթենք հարաբերություններում առկա լարվածությունը խորանում է։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» սպառնալիքին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Մենք մերժում ենք այս նեոօսմանյան բռնակալությունը»,- հայտարարել է Դենդիասը Անկարայից հետո Աթենք մեկնած Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Շեշտելով, որ […]
19:26 07.09.2022
Ուկրաինայում պատերազմը թևակոխում է կրիտիկական փուլ, և գալիք ձմեռը ծանր է լինելու. Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Financial Times-ի իր հոդվածում։ Նրա խոսքերը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները։ Ստոլտենբերգը նշել է, որ ձմռանը դժվար է լինելու Ուկրաինայի, նրա բանակի և բոլոր նրանց համար, ովքեր աջակցում են Կիևին։ «Միասնությունն ու համերաշխությունը լրջորեն փորձության […]
19:21 07.09.2022
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ։ Այդ մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Նրա խոսքերով՝ Ռիքերը կմեկնի այսօր երեկոյան և կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Բոլոր երեք երկրներում ամերիկացի դիվանագետը […]
19:15 07.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին իրականացվել է արհեստական պայթեցում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]