23:00 06.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 6-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.06 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.65 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով։
22:45 06.09.2022
Կոճապղպեղն ունի սպազմը հանգստացնող հատկություն, ինչպես նաև բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը որոշ հիվանդությունների նկատմամբ։ Այս մասին Газета.Ru-ին ասել է սննդաբան Օլեսյա Ֆրոլովան։ Եթե ունեք մարսողության խանգարում, խմեք մեկ բաժակ կոճապղպեղով թեյ և անմիջապես կզգաք թեթևացում, և դա երկարաժամկետ ազդեցություն կունենա», – ասել է Օլեսյա Ֆրոլովան: Սննդաբանի խոսքով՝ կոճապղպեղը հանգստացնող ազդեցություն ունի ոչ միայն աղեստամոքսային […]
22:31 06.09.2022
Սեպտեմբերի 6-ին, ժամը 20։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տաշքենդի փողոցի թիվ 1/7 շենքի դիմաց ծառը ընկել է ավտոմեքենայի վրա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները հեռացրել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ա․) վրա ընկած […]
22:15 06.09.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 5-ից 6-ը Վարշավայում մասնակցել ԵԱՀԿ անդամ պետությունների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների բարձրաստիճան հանդիպմանը, որը նախաձեռնվել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից։ Հանդիպումը նպատակ ուներ համախմբել ԵԱՀԿ տարածաշրջանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարներին՝ մարդու իրավունքների հաստատությունների մարտահրավերային և արագ զարգացող միջավայրում առավել կայուն հաստատություններ ստեղծելու մասին փորձագիտական խորհրդատվություն և քննարկում ծավալելու համար: […]
21:54 06.09.2022
Դիետոլոգ, թերապևտ Ալեքսանդրա Ռազարենովան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում համեմատել է մսի և ձկան օգուտները։ Նրա խոսքով՝ ձուկ պետք է օգտագործել շաբաթական առնվազն երկու-երեք անգամ։ Նա նշել է, որ ձկան սպիտակուցը երկու անգամ ավելի արագ է յուրացվում։ Նա նաև ասել է, որ ձուկը օմեգա-3 ճարպաթթուների և ճարպային լուծվող D, A, E և B վիտամինների աղբյուր է, […]
21:48 06.09.2022
Գերմանիայի Կառլսրուէ քաղաքում գումարուող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովը Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին ընտրել է խորհրդի նախագահ՝ ներկայացնելով արևելեան ուղղափառ եկեղեցիները: «Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը երկու շրջան (1991-1998 եւ 1998-2006) ընտրուած էր Ե.Հ.Խ.ի կեդրոնական ու գործադիր վարչութեանց ատենապետ։ Արդարեւ, ընդառաջելով միջ-եկեղեցական անձնաւորութիւններու ու շրջանակներու ջերմ փափաքին, ինչպէս նաեւ միջ-եկեղեցական շարժումին նոր մղում […]
21:42 06.09.2022
Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման ներառականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություններ է առաջարկել «Կրթության մասին» օրենքում: Առաջարկվող լրացումները Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ քննարկվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի […]
21:30 06.09.2022
Վերջին ամիսներին ոստիկանության Վաղարշապատի բաժնում պարբերաբար ստացվում էին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ու կից համայնքներում կատարված բնակարանային գողությունների վերաբերյալ հաղորդումներ: Դրանց մի մասը միայն փորձ էր. լինում էին դեպքեր, երբ տանը մարդ էր լինում, կամ պարզապես արժեքավոր բան չէին հայտնաբերում: Իսկ դեպքերի վերլուծությունը հուշում էր, որ գողությունները նույն խմբի անդամների գործն է: Վաղարշապատի ոստիկաններին օգնության […]
21:19 06.09.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2021 թվականի ՀՀ պետական մրցանակի (Global IT Award) արժանացած «ԱյԲիԷմ» (IBM) ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի գլխավորած պատվիրակությանը: Լեոն Ստոկի հիմնական ներդրումը «ԱյԲիԷմ»-ի արտադրանքների համար նորարարական չիպերի ստեղծումն […]
21:11 06.09.2022
Քաղաքաշինության ոլորտի հիմնախնդիրները վերհանելու, դրանց շուրջ քննարկումներ կազմակերպելու և միասնական լուծումներ առաջարկելու նպատակով ձևավորվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհուրդ: Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 5-ին կայացել է խորհրդի անդրանիկ նիստը: Ավելի քան 30 անդամից բաղկացած խորհրդի կազմում ընդգրկված են հեղինակավոր, փորձառու ճարտարապետներ, ինժեներներ, բնագավառի այլ մասնագետներ, ինչպես նաև Ճարտարապետների պալատի և Հայաստանի […]
20:58 06.09.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է երեքշաբթի հեռախոսազրույց ունենալ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասի հետ, շնորհավորելու նրան վարչապետ ընտրվելու առթիվ, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիերը։ «Նախագահը ծրագրում է այսօր կեսօրին հեռախոսազանգով շնորհավորել Բրիտանիայի նոր վարչապետին», – ասել է Ժան-Պիերը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք շուտով Բայդենից Թրասին հեռախոսազանգ պետք […]
20:49 06.09.2022
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Մադրիդ։ Այս մասին, ինչպես հաղորոդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Տեղեկության համաձայն՝ այցի շրջանակներում Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպումներ կունենա Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրամիության և համագործակցության նախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
20:40 06.09.2022
Ներկայումս հարկային արտոնություններ կան ՏՏ ոլորտի այն տնտեսվարողների համար, որոնց աշխատողների քանակը չի գերազանցում 30-ը: Նրանք մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ազատված են շահութահարկից, իսկ եկամտահարկը 10 տոկոս դրույքաչափով է նախատեսված: Հաշվի առնելով, որ ՌԴ-ից ՏՏ ոլորտի մասնագետների հոսք կա՝ մեր երկրի մրցունակությունը պահպանելու համար պետք են նոր մեխանիզմներ և աջակցության նոր ուղղություններ: Հարկային հատուկ […]
20:30 06.09.2022
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ ստացան, ըստ որոնց՝ Վիլնյուսի փողոցի բնակիչներից մեկը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։ Հետագա միջոցառումներն իրականացվեցին բաժնի համայնքային ոստիկանների և պարեկների մասնակցությամբ։ Նույն օրը իրավապահները գնացին Նոր Նորքի 9-րդ զանգվածի հարակից ձորակ։ Այստեղ 40-ամյա տղամարդը հողամասից ներկայացրեց կանեփի ցողուններ, կանեփի սերմեր ու մարիխուանայի նմանվող զանգվածներ։ […]
20:24 06.09.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր այցելել է Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայր, հանդիպել բնակիչներին, լսել ու ոլորտային պատասխանատուների հետ քննարկել բնակավայրի հիմնահարցերը, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: Հատկապես անդրադարձ է կատարվել Երազգավորսի գազիֆիկացման չարչրկված խնդրին։ Մարզպետը նշել է, որ բնակավայր այցելել է թեմայի անհարկի շահարկումը բացառելու նպատակով, քանզի բնակիչների մոտ տպավորություն է ստեղծվել, […]
19:56 06.09.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հեռավար ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջանի քաղաքական հռչակագրի կիրարկման արդյունքների քննարկման նպատակով տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) աշխատանքային խմբի հանդիպմանը: Փոխնախարարն ընդգծել է վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացին զուգընթաց՝ կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ […]
19:51 06.09.2022
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: Հավատարիմ մնալով կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ արդարադատության նախարարությունը ներկայացնում է օգոստոս ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց: […]
19:43 06.09.2022
Փուչիկների արձակումը Սանկտ Պետերբուրգում կարող է սահմանափակվել՝ շրջակա միջավայրին չվնասելու համար, զեկուցում է բնապահպանության և շրջակա միջավայրի անվտանգության քաղաքային կոմիտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բնության կառավարման կոմիտեին առընթեր բնապահպանական կրթության համակարգող խորհրդի նիստում նրանք քննարկել են փուչիկների արձակումը ավելի էկոլոգիապես մաքուր նախաձեռնություններով փոխարինելու հարցը»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ փուչիկների արձակումը ներկայումս մնում […]
19:31 06.09.2022
2022 թ. լրանում է անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը, որի շրջանակում մեկնարկում են հոբելյանական միջոցառումները: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Օհան Դուրյանի 100-ամյակի միջոցառումների մեկնարկին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ […]
19:21 06.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Վլադիվոստոկ: Կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և պաշտոնատար այլ անձինք: Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի […]
19:05 06.09.2022
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մրցանակը հանձնել է «IBM» ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին: Դոկտոր Սթոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն […]
18:58 06.09.2022
Արևելյան ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «Վոստոկ-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ Սերգեևսկի ուսումնամարզական հավաքակայանում հետ են մղել կեղծ հակառակորդի օդային հարձակման խմբակային հարվածները: Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ «Զորքերը օդային թշնամուց ծածկվել են Tor-M2U զենիթահրթիռային համակարգի մարտական մեքենաներով, ինչպես նաև «Pantsir-S1», «Tunguska-M1», «Strela-10MN» զենիթային համակարգերով և «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համակարգով»,- ասել […]
18:45 06.09.2022
Արցախի Շոշ գյուղում թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը: Եկեղեցու բարերարությունը ստանձնել է Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը: Հարակից տարածքը բարեկարգելուց հետո Շոշի Սուրբ Աստվածածինը կգործի:
18:36 06.09.2022
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացնել ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնապաշարի ավելացումը համալիր իրականացված մի շարք միջոցառումների արդյունք է։ Ամբողջ տարվա ընթացքում շրջակա […]