Բոլոր լուրերը – Page 3788 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

Բոլոր լուրերը

Բժիշկը բացահայտել է տնային պայմաններում իմունիտետի ամրապնդման գաղտնիքները

12:36 04.09.2022

Ճիշտ և հավասարակշռված սնունդը, ինչպես նաև օգտակար միկրոէլեմենտներով հարուստ սուպերմթերքները օգտակար են իմունիտետը վերականգնելու համար, ասում է նյարդաբան, մանկաբույժ  Օլգա Հոֆմանը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա բացահայտել է տնային պայմաններում օրգանիզմն ամրացնելու գաղտնիքները։ Ցուրտ սեզոնին շատերը նախընտրում են ինքնուրույն բուժվել, սակայն, ըստ բժշկի, կարևոր է ոչ միայն առողջանալը, այլ նաև հիվանդությունից հետո իմունիտետը վերականգնելը։ Նա բացատրել […]

̰
Չեխիայում կարուսել է փլուզվել, որում երեխաներ են եղել

12:08 04.09.2022

Չեխիայի Հավիրով քաղաքում զանգվածային տոնախմբությունների ժամանակ շղթայական կարուսել է փլուզվել։ Տուժել է 17 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 3-ին, ըստ Ceske Noviny-ի: Ոստիկանությունը հայտնել է, որ մարդիկ վիրավորվել են, երբ մեքենան բախվել է գետնին, սակայն շարունակել է պտտվել: «Նրանք վնասվածքներ են ստացել բազրիքին բախվելու պատճառով։ Մենք հետաքննում […]

̰
Արմավիրի մարզում Ford Transit-ը մխրճվել է բեռնատարի ավտոքարշակի մեջ. կան վիրավորներ

11:50 04.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 01:30–ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Վահրամ Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 59-ամյա Կարապետ Գ.-ի վարած MAZ մակնիշի կցորդիչով բեռնատարը: Վթարի հետևանքով Վ. Հարությունյանը, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի […]

̰
Սիրիայում ԶՈւ ուղղաթիռ է կործանվել․ անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

11:37 04.09.2022

Սիրիայի զինված ուժերի ուղղաթիռը վթարի է ենթարկվել, ամբողջ անձնակազմը զոհվել է։ Այս մասին հայտնում է սիրիական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Նախնական տվյալներով՝ ավիավթարը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով։ «Համայից հյուսիս-արևելք կատարելով ուսումնական թռիչք՝ Սիրիայի զինված ուժերի ուղղաթիռը կործանվել է  տեխնիկական անսարքության պատճառով։ Անձնակազմը զոհվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Երևանում Գյումրու օրեր կանցկացվեն

11:27 04.09.2022

Երևանի օրերի շրջանակում Գյումրիում նախաձեռնված ծրագիրը քաղաքի բնակիչներին ու հյուրերին երկու օր շարունակ հնարավորություն տվեց լիարժեքորեն վայելելու երևանյան մշակույթը: Սեպտեմբերի 3-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմը Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի արտիստներինն էր: Ինչպես փոխանցում են Երևանի քաղաքապետարանից՝ ներկայացվել է խաղացանկային՝ Օ’Հենրիի «… և նորից Գարուն» բեմականացումը: Գյումրիում Երևանի օրերի միջոցառումների […]

̰
Թրամփի կինը ստիպված է եղել ազատվել ներքնազգեստից այն բանից հետո, երբ ՀԴԲ-ն խուզարկել է նրա ննջասենյակը

11:21 04.09.2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կինը ՝ Մելանյան, ստիպված է եղել նոր ներքնազգեստ գնել այն բանից հետո, երբ ՀԴԲ-ի գործակալները խուզարկություններ են անցկացրել քաղաքական գործչի նստավայրում և խուզարկել նաև նրա ննջասենյակը։ Այս մասին հայտնում է RadarOnline պորտալը։ Նշվում է, որ թեև աշխատակիցները ձեռնոցներով են եղել, նախկին առաջին տիկինը որոշել է ազատվել այն ամենից, ինչն «աղտոտված […]

̰
Գործարկվելու է Դավթաշեն բնակավայրի շչակը

10:56 04.09.2022

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Դավթաշեն բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Թեյի հաճախակի օգտագործումը վտանգավոր է. սննդաբան

10:50 04.09.2022

Սննդաբան Վասիլիսա Պոնոմարեւան Medic Forum-ին տված հարցազրույցում անվանել է շատ թեյ խմելու վտանգը։ Նրա խոսքով՝ ըմպելիքի կանոնավոր օգտագործման դեպքում ատամների վրա բծեր են առաջանում, որոնց պատճառով հետագայում կարող են ճաքեր կամ կարիեսներ առաջանալ։ «Կարող է զարմանալի թվալ, որ թեյն ավելի շատ է կեղտոտում  ատամները, քան սուրճը: Դա պայմանավորված է նրանով, որ այն պարունակում է տանին […]

̰
Փրկարարի մասին խոսելիս անհնար է զերծ մնալ «հերոս» բառից. ԱԻ նախարար

10:32 04.09.2022

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ փրկարարներ Շնորհավորում եմ բոլորիս Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ։ ԱԻՆ-ն իր ստեղծման օրվանից ունեցել է մարդասիրական առաքելություն։ Այն իր մեջ ներառում է փրկարար ծառայությունը, սեյսմիկ անվտանգությանը և տեխնիկական անվտանգությունը։ Տարիների ընթացքում կառույցն իր կայացման ուղին անցել է բազում փորձությունների […]

̰
Ներքին Սասնաշեն բնակավայրում շչակ է գործարկվելու

10:15 04.09.2022

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Բժիշկը զգուշացրել է որոշ մարդկանց համար փորի մկանները ձգելու վտանգների մասին

23:45 03.09.2022

Եթե ​​ստամոքսն ուռել է ներքին օրգանների իջեցման պատճառով, ապա փորի մկաննեը ձգելը կարող է վտանգավոր լինել, զգուշացրել է բժիշկ Ելենա Կուդրյաշովան։ Ինչու այս վարժությունը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար, նա պատմել է «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում։ Ներքին օրգանների, մասնավորապես՝ փոքր կոնքի օրգանների իջեցում կարող է առաջանալ ծանրություն բարձրացնելու, հղիության և ծննդաբերության պատճառով, բացատրել […]

̰
Ոճաբանը նշել է աշնան գլխավոր թրենդները

23:29 03.09.2022

Ռուս ոճաբան Մարիա Սվերդլիկովան նշել է 2022 թվականի աշնան ամենանորաձև հագուստը։ Փորձագետի մեկնաբանությունը տալիս է «Իզվեստիա»-ն։ Առաջիկա սեզոնում հիմնական թրենդները կլինեն ծավալուն կաշվե բաճկոններն, ինչպես նաև երկար վերարկուները։ Բացի այդ,  թրենդային կդառնան երեք կտորից կազմված կոստյումները, մինի կիսաշրջազգեստները և լայնափեղկ ջինսերը՝ ցածր գոտկատեղով։ «Մեզ ծանոթ իրերի  թվում թրենդային են լինելու նաև, այսպես կոչված, ալկոհոլային շապիկները։ […]

̰
Արմավիրի մարզում 61-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Ford Transit-ով բախվել է կայանված 06-ին․ վերջինս կողաշրջվել է

23:11 03.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Առաքել Մ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված VAZ 2106 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բախման հետևանքով 06-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ […]

̰
Իջևանի գինու գործարանի մոտ բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ՊՆ ուղղաթիռ․ սահմանվել է հերթապահություն

22:57 03.09.2022

Սեպտեմբերի 3-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։ Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն […]

̰
«Հատուկ դասարան»-ը վերադառնում է. նկարահանումները վերսկսվել են

22:45 03.09.2022

«Հատուկ դասարան» հեռուստասերիալը վերադառնում է: Այդքան սպասված երկրորդ եթերաշրջանը շուտով դարձյալ կլինի «Շանթ»-ի եթերում կամ, եթե այլ կերպ ասենք, ուսումնական տարին նաև «Հատուկ դասարան»-ում է սկսվել, բայց դեռ միայն՝ նկարահանման հրապարակներում: Որպեսզի հեռուստաէկրաններին հեռուստադիտողները նորից իրենց սիրելի հեռուստանովելը դիտեն նույն որակով ու նույն էմոցիաներով, բայց որքան հնարավոր է շուտ, ստեղծագործական թիմը վաղ առավոտից մինչև ուշ […]

̰
Հորիզոն 22.00

22:30 03.09.2022

̰
Ինչպե՞ս են «լայքերն» ազդում տրամադրության ու հոգեբանության վրա

22:29 03.09.2022

Սոցիալական ցանցերը լուրջ ազդեցություն են թողնում ուղեղի վրա և նույնիսկ կարող են հանգեցնել կախվածության, ասում է SM-Clinic-ի բժշկական հոգեբան Դիանա Լոբանովան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա թվարկել է այն նշաններy, որոնք ցույց են տալիս, որ միշտ առցանց լինելու ցանկությունը դարձել է անառողջ մոլուցք և կախվածություն: Սոցիալական ցանցերը դարձել են ժամանակակից աշխարհի անբաժանելի մասը: Նյարդահոգեբանների տեսանկյունից` սոցցանցերը […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:15 03.09.2022

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 3-4-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ը, […]

̰
SHANTNEWS

21:55 03.09.2022

̰
Հայտնի է Իջևանի բենզալցակայաններից մեկում հրդեհից տուժածների ինքնությունը

21:42 03.09.2022

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15։47-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի թիվ 55/3 հասցեում գտնվող բենզալցակայանի պահակակետում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, […]

̰
Արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 3-ի դրությամբ

21:29 03.09.2022

Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 3-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 403.94 դրամ է, վաճառքը՝ 413.62 դրամ: Եվրոյի առքը միջինը 399.24 դրամ է, վաճառքը՝ 416.71 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.22 դրամ է, վաճառքը՝ 6.89 դրամ:

̰
ԱՀ ՄԻՊ-ն արձագանքել է հավաքի մասնակիցների կողմից հնչեցված հայտարարություններին

21:14 03.09.2022

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն արձագանքել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվող հավաքի մասնակիցների կողմից հնչեցված հայտարարություններին առ այն, որ պետական մարմինների, պաշտոնատար անձանց, ուսումնական հաստատությունների պատասխանատուների կողմից ճնշումներ են գործադրվում հավաքի մասնակիցների նկատմամբ։ «Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում նշել, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը սահմանում է խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու յուրաքանչյուրի […]

̰
Տղամարդն ապաստարանից բաց  է թողել 150 շուն

21:00 03.09.2022

38-ամյա Ջորջ Փոլ Ջոնսը ներխուժել է Տեխաս նահանգի Աբիլեն քաղաքի ապաստարան և մոտ 150 շների բաց թողել վայրի բնություն: Այս մասին հայտնում է MySA-ն։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի վաղ առավոտյան։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ տղամարդը բարձրացել է ցանկապատի վրայով և տանիքի միջով մտել ապաստարան, իսկ հետո բացել է մի քանի պարիսպ, […]

̰
Անուշավան և Սարալանջ գյուղերի սարերում այրվել է մոտ 200 հա չոր խոտածածկույթ

20:46 03.09.2022

Սեպտեմբերի 3-ին, ժամը 13։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անուշավան և Սարալանջ գյուղերի սարերում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարալանջ, Անուշավան, Հառիճ գյուղերի և Արթիկ քաղաքի միջնամասում գտնվող սարերում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Արցախյան օրակարգ, միջազգային իրավական գործընթացներ․ զրույց Եղիշե Կիրակոսյանի հետ

20:31 03.09.2022

Արցախը շարունակում է մնալ հայկական օրակարգի առաջնային թեմաներից մեկը: Միաժամանակ տարբեր գործընթացներ են տեղի ունենում հայ-ադրբեջանական տիրույթում: Այս և միջազգային ընդգրկում ունեցող տարբեր հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է  միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ: Երեկ խորհրդանշական օր էր Արցախի համար՝ անկախության հռչակման օրը: Հարցին՝ եթե գնահատենք այն ճանապարհը, որ անցել է […]

̰
Մակունցն ու Քեթըրին Հաֆֆին քննարկել են քաղաքացիական միջուկային էներգիայի բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

20:15 03.09.2022

Ս.թ. սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպեց ԱՄՆ Միջուկային Էներգիայի քարտուղարի փոխտեղակալ Քեթըրին Հաֆֆի և Էներգետիկայի դեպարտամենտի թիմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիական միջուկային էներգիայի բնագավառում առկա և ապագա համագործակցությանն առնչվող հարցեր։

̰
Լոռու մարզում 1հա-ից միջինը 3-3,5 տոննա հացահատիկի բերք է ստացվել․ մշակվել է շուրջ 8600 հա ցորենի ցանքատարածք

20:00 03.09.2022

Լոռու մարզի գրեթե բոլոր համայնքներում բուռն թափով ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։ Մարզում հացահատիկի բերքի 90 տոկոսն արդեն հավաքվել է: Նախնական տվյալներով, 1 հա միջին բերքատվությունը կազմել է 3-3,5 տոննա։ Թեև վերջնական արդյունքները դեռևս ամփոփված չեն և նախնական ցուցանիշները փոքր-ինչ զիջում են նախորդ տարվա արդյունքներին, սակայն հացահատիկի բերքատվությունն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է։ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության […]

̰
Հորիզոն 20.00

20:00 03.09.2022

̰
SHANTNEWS

19:59 03.09.2022

̰
Գեղամավանում սուբվենցիոն ծրագրով սկսվել են մի քանի փողոցների հիմնանորոգումները

19:52 03.09.2022

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գեղամավան գյուղում արդեն մեկնարկել են մի քանի փողոցների նորոգման շինարարական աշխատանքները։ Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 72 միլիոն 980 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Գեղամավանի առաջին փողոցի առաջին փակուղու, 3-րդ […]

̰
BACK_TO_TOP