20:30 01.09.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոն։ Պաշտպանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել բուժում ստացող անձանց առօրյային։ Կենտրոնի տնօրենը ներկայացրել է բուժման համար օգտագործվող մեթոդները, սարքավորումները և ինստիտուցիոնալ հնարավորությունները։ Հանդիպման […]
20:22 01.09.2022
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում:
20:15 01.09.2022
Գերմանիայում անհրաժեշտ է սուգ հայտարարել ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ, ասել է Քրիստոնեասոցիալական կուսակցության առաջնորդ Մարկուս Զյոդերը գերմանական Münchner Merkur թերթին տված իր հարցազրույցում։ «Գերմանիայում պետք է սուգ հայտարարվի Միխայիլ Գորբաչովի համար», – ասել է Զյոդերը ։ Նա հավելել է, որ Գերմանիան շատ է պարտական նախկին խորհրդային առաջնորդին։ «Նա վերամիավորման հայրերից մեկն է […]
20:08 01.09.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հեռանա թիմից։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր «Նապոլին», սակայն պորտուգալացի հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշը չի կարողացել համաձայնության հասնել կողմերի հետ։ Նշվում է, որ Ռոնալդուն կշարունակի ելույթները մանչեսթերյան ակումբի կազմում։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին։
19:51 01.09.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ 14 մլն 688 հազար դրամ կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավազանի և հրաձգարանի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար: Կառուցվող մարզահամալիրը յուրօրինակ է իր տեսակով, ճարտարապետական լուծումներով և կառուցվելիք լողավազանն ու հրաձգարանը իրենց ինժեներական ենթակառուցվածքով փոխկապակցված են լինելու ողջ համալիրի […]
19:43 01.09.2022
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատժի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությանը։ «ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարությամբ ափսոսանք է հայտնել առանձնահատուկ դեպքերում պետական դավաճանության հանցագործության համար ընդհուպ մահապատժի սահմանման սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու հարցը սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակում քննարկման առարկա դարձնելու ՀՀ գլխավոր դատախազի առաջարկի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խիստ հապճեպ, առանց առաջարկի խորքային պատճառներն […]
19:35 01.09.2022
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 17։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի երեք հարկանի Կույրերի շենքի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական […]
19:27 01.09.2022
2022 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 171 երեխա, որից 109-ը տղա են, 62-ը՝ աղջիկ: Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ 171 երեխաներից 42-ը ծնվել են Գավառի ԲԿ-ում, 27-ը՝ Սևանի ԲԿ-ում, 85-ը՝ Մարտունու ծննդատանը, 15-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 2-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում:
19:20 01.09.2022
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 1-ին ավարտվել է «Ամառային դպրոց» ծրագիրը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել ԱԺ նիստերի դահլիճում: Տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ «Մեր նոր նստաշրջանի մեկնարկին դեռ մի քանի օր կա, ես շատ ուրախ եմ, որ դրան ընդառաջ այստեղ հյուրընկալում ենք ձեզ»,- շնորհավորելով աշակերտներին Գիտելիքի և դպրության օրվա […]
19:15 01.09.2022
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Արկադի Բաղդասարյանը՝ Արկոն, ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: Ուսանել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1971 թվականին ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, որտեղ դասավանդել է շուրջ 8 տարի: Իր կերտած կտավներում կարողացել է […]
19:06 01.09.2022
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին լքել է Զապորոժիեի ատոմակայանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Գրոսիի գլխավորությամբ հինգշաբթի ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ։ «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցները ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը ուղեկցել են ատոմակայանի տարածք և ցույց տվել կայանի այն հատվածները, որոնք վնասվել են ուկրաինական զորքերի գնդակոծման հետևանքով։ Գրոսսին ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը շատ տեղեկատվություն […]
19:00 01.09.2022
Բորժոմի մունիցիպալիտետում նոր հրդեհի օջախ է առաջացել: Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ հրդեհն անտառային հատվածում է: Հաղորդում է Aliq Media-ն։ Տվյալների համաձայն՝ այս տարածքը հեռու է վերջերս Բորժոմի հովտում բռնկված հրդեհի վայրից։ Ծառայության հաղորդմամբ` տեղում արդեն աշխատում են հրշեջ փրկարարները։ Հրդեհաշիջման գործընթացում ներգրավված է նաև սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը։
18:53 01.09.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանն ընդառաջ, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակում է արել Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասին։ Հաղորդում է ArmSport.am-ը։ «Արթուր Ալեքսանյանն առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձավ 2014 թվականին, այնուհետև, աշխարհի 2015 և 2017 թվականների առաջնության չեմպիոնությունը նվաճելուց առաջ ոսկե […]
18:45 01.09.2022
Ռումինիան նախատեսում է թուրքական Baykar ընկերությունից գնել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) երեք համակարգեր, ինչպես նաև մոտ 300 միլիոն դոլարի նյութատեխնիկական աջակցություն: Այս մասին հայտնում է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։ Նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի սկզբին խնդրել է խորհրդարանին հաստատել ռումինական բանակի համար ընդհանուր 18 Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի գնման մրցույթի ընթացակարգը՝ որպես Զինված ուժերի կողմից […]
18:38 01.09.2022
Այս տարի առաջին անգամ աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության պետական ծրագրի փոխհատուցվող գումարը կտրամադրվի ոչ թե սերմ արտադրող կամ ներկրող ընկերություններին, այլ հենց հողի սեփականատիրոջը կամ վարձակալությամբ օգտագործողին։ Այս կերպ ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում փոխհատուցվող գումարը կծախսվի ավելի նպատակային և կավելանա մշակվող հողատարածքների չափը: Նախորդ տարի Շիրակի մարզում կատարվել էր 2000 հա-ով պակաս աշնանացան, […]
18:30 01.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը, տեղեկացնում են նախարարությունից: Միջոցառման ընթացքում կողմերը՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի, ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որում ամրագրված […]
18:25 01.09.2022
Սեպտեմբերի 1-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ։ Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել կենդանի ուժը, առգրավել կարևոր փաստաթղթերը և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Մշակվել են շրջանաձև պաշտպանությունում և հակահարձակման ժամանակ խմբի փոխհամաձայնեցված գործողությունները: Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն, կատարելագործել մասնագիտական ունակությունները, եղանակային բարդ պայմաններում քողարկման գործողությունների հմտությունները։
18:21 01.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ երկու անձի սպանության, երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է Կոտայքի մարզի Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը: Ինչպես տեղեկացրել էր Քննչական կոմիտեն, 2022թ օգոստոսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, 46-ամյա տղամարդը բաց պատուհանով մտել […]
18:18 01.09.2022
ՌԴ Հեռավորարևելյան դաշնային շրջանում տեղակայված զորավարժարաններից մեկում կայացել է «Արևելք-2022» միջազգային լայնածավալ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։ Զորավարժությանը մասնակցում են 14 պետությունների, այդ թվում նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները։ Ողջունելով մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին և զինծառայողներին՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովն ընդգծել է նմանօրինակ համատեղ լայնածավալ զորավարժությունների անցկացման կարևորությունը առկա մարտահրավերների դեմ […]
18:14 01.09.2022
2022 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կազմակերպված «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցները ճանաչողական այց են կատարել Սահմանադրական դատարան: Այցի շրջանակներում «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին ընդունել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության պայմաններում Բարձր դատարանի գործառույթները, լիազորությունների շրջանակը, դերն ու նշանակությունը պետական կառավարման համակարգում: «Ամառային դպրոց» ծրագրի […]
18:07 01.09.2022
Դատախազությունը անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու առաջարկի վերաբերյալ արված որոշ մեկնաբանություններին: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե արդյոք Հայաստանը, որպես ԵԽ անդամ, մահապատժի բացարձակ արգելք սահմանելու պարտավորություն չի ստանձնել, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, մասնավորապես, նշել են, որ հիշյալ ոլորտում Եվրոպայի խորհրդի առջև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները արտացոլված […]
17:52 01.09.2022
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի երեք հարկանի Կույրերի շենքի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային […]
17:44 01.09.2022
Մարդու իրավունքների պաշտպանը դիրքորոշում է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի կողմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ուղղված՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու առաջարկի կապակցությամբ։ «Արձագանքելով տարբեր հարցումներին, տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մտահոգիչ է համարում 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո արձանագրված առերևույթ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների առկայությունը, դրանց քանակը և […]
17:33 01.09.2022
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։ «Կարևոր է շարունակել խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթաց գրանցելու […]
17:23 01.09.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 26-31-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 26-ին, 28-31-ը, Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի […]
17:14 01.09.2022
Սեպտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ դեսպան Իգոր Բայլենին (նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Բայլենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` խորհրդանշական համարելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նոր դեսպանի նշանակումը, ինչը նոր ընթացք կհաղորդի հայ-ֆիլիպինյան բարեկամական հարաբերություններին: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր […]