17:00 03.09.2022
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 51-ամյա Գեղամ Մ.-ին, որը փետրվարի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ, 183-րդ, 243.1-րդ և 177-րդ հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […]
16:52 03.09.2022
Պենտագոնը կենսազենքի ծրագրերը, որոնք չեն ավարտվել Ուկրաինայում, տեղափոխում է հետխորհրդային տարածքի և Արևելյան Եվրոպայի այլ երկրներ, շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Պենտագոնը մտադիր է Ուկրաինայում չավարտված ծրագրերն արագ փոխանցել հետխորհրդային տարածքի այլ երկրներ, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի (օրինակ՝ Բուլղարիա, Չեխիա) և […]
16:40 03.09.2022
Կամչատկայում Կլյուչևսկոյ հրաբխի վրա բարձրանալիս զոհված հինգ զբոսաշրջիկները ընկել են բարձրությունից, հայտնում է ՌԴ Կամչատկայի երկրամասի քննչական կոմիտեի քննչական վարչությունը։ Կլյուչևսկոյ հրաբխի վրա բարձրացող զբոսաշրջիկների խումբը շաբաթ օրը ահազանգել է փրկարարներին։ Շրջանի իշխանությունների նախնական տեղեկություններով՝ հինգ մարդ զոհվել է, մեկ զբոսաշրջիկ վիրավորվել է, նա անգիտակից վիճակում է։ Էքսկուրսավարներից մեկը կոտրել է ոտքը։ Այժմ փրկարարները հետևում […]
16:35 03.09.2022
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15։47-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բենզալցակայանի պահակակետում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երեք քաղաքացի հոսպիտալացվել է Իջևան քաղաքի […]
16:22 03.09.2022
Նոր Զելանդիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի հինգերորդ դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը: Անձը վերջերս է վերադարձել արտերկրից և այժմ մեկուսացված է Օքլենդի շրջանում: Նախարարությունը հայտնել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում խորհրդատվություն է տրամադրել հանրային առողջության ստորաբաժանումներին և սեռական առողջության կլինիկաներին՝ օգնելու բացահայտելու հնարավոր դեպքերը:
16:09 03.09.2022
Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.36-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.25-ին, Երևանի Քրիստափորի փողոցում կայանված «Օպելը» ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 2-ին, […]
15:51 03.09.2022
Գերմանիայի տասնվեց դաշնային նահանգներից 12-ը հայտարարել են, որ այլևս տեղ չունեն Ուկրաինայից փախստականների համար, հաղորդում է RND լրատվական պորտալը՝ վկայակոչելով Գերմանիայի ՆԳՆ խոսնակին: Ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինայից Գերմանիա փախածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 980 հազար մարդ։ Ընդ որում, օրական միջինում ժամանել է ընդամենը 875 մարդ։ «Մի քանի դաշնային նահանգներ մտահոգություն են […]
15:38 03.09.2022
Սեպտեմբերի 2-ին Ճամբարակի մի բնակչից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ գիշերը, ժամը 02.00-ից ժամը 02.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանով մտել է իրենց առանձնատուն և գողացել բջջային երկու հեռախոս: Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Ճամբարակի բնակիչ 49-ամյա տղամարդը […]
15:27 03.09.2022
Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին երեք անգամ գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում, ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
15:14 03.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
15:08 03.09.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում՝ նշելով հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման համակարգված ջանքերի կարևորությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ […]
14:56 03.09.2022
Եթովպիայի Օրոմիա շրջանում զինված անձինք սպանել են առնվազն 42 մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ այս մասին ասել են երկու բնակիչներ, ովքեր դիերը թաղել են քաղաքային գերեզմանատանը: Զինված խմբի կողմից տեղի բնակիչների դեմ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին՝ մայրաքաղաք Ադիս Աբեբայից 370 կմ դեպի արևմուտք: Բնակիչների խոսքով՝ զոհերը բոլորը […]
14:44 03.09.2022
Biletebi.ge-ի տոմսերի վաճառքի ծառայությունը հայտարարել է ռուս արտիստներ Մաքսիմ Գալկինի, Վալերի Մելաձեի, ինչպես նաև Ուկրաինային աջակցող «Машина времени» խմբի համերգները Թբիլիսիում չեղարկելու մասին, ասվում է Biletebi.ge-ի՝ Վրաստանի մշակույթի նախարարությանը ուղղված բաց նամակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուս արտիստների համերգները պետք է կայանային Սպորտի պալատում. մերժման պատճառը համերգասրահում վերանորոգման աշխատանքների սկիզբն է։ «Օրերս հայտնի դարձավ, որ երեք […]
14:33 03.09.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ԱՀ հռչակման 31-րդ տարեդարձի առթիվ Ստեփանակերտում գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-ղեկավարներ Մանե Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր: Երկրի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Մանե Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին՝ մշտապես Արցախի կողքին լինելու և […]
14:22 03.09.2022
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 51699 նոր դեպք, ամենաշատ վարակվածները Մոսկվայում են՝ 6634։ Մահացել է 92 մարդ, ապաքինվել՝ 38380-ը, ինչը 3,7 տոկոսով ավելի է, քան նախորդ հաշվետու ժամանակահատվածում: Հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված մոտ չորս հազար հիվանդ, հայտնում է COVID-19-ի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ «2022 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում օրական հոսպիտալացվածների թիվը […]
14:12 03.09.2022
Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և Նևադայի կոնգրեսական Դինա Տիտուսը միացել են Կոնգրեսի ավելի քան 45 անդամներից բաղկացած երկկուսակցական խմբին՝ կոչ անելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին՝ Արցախի` վտանգի տակ գտնվող հայ բնակչությանն աջակցելու նպատակով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ զգալի ռեսուրսներ հատկացնելով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ԱՄՆ Հայ […]
13:58 03.09.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցեր, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Օգոստոսի 5-ին Սոչիում բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում: Ղեկավարները վերահաստատել են առևտրատնտեսական […]
13:50 03.09.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի երկուսին Շիրակի մարզում մասնակցել է «Գյումրու օր-2022» և «Երևանի օրերը Գյումրիում» խորագրով միջոցառմանը: Վերջինին մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզպետներ, պաշտոնատար այլ անձինք: Փոխվարչապետը, նախքան միջոցառման մեկնարկը, մոմ է […]
13:42 03.09.2022
Կամչատկայի Կլյուչևսկոյ հրաբխի վրա բարձրանալիս՝ հինգ զբոսաշրջիկ է մահացել, ընդհանուր առմամբ խմբում եղել է 12 մարդ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ «Հինգ զբոսաշրջիկ մահացել է Կլյուչևսկոյ հրաբխի վրա բարձրանալիս: Տեղեկությունները նախնական են, քանի որ կապն անընդհատ խափանվում է, ինձ ասացին, որ հինգ մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է»,- ասել է աղբյուրը։ Նա մանրամասնել է, […]
13:33 03.09.2022
Մարոկկոյի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի հետ: Հիմք ընդունելով 2021 թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը՝ գլխավոր քարտուղարները քննարկել են տարբեր բնագավառներում երկու խորհրդարանների միջև հետագա համագործակցության հեռանկարները: Կարևորվել են օրենսդրական […]
13:27 03.09.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումներ. «Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ […]
13:17 03.09.2022
Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանների աշխատակիցների վարքագծի և էթիկայի կանոնների սահմանման մարտահրավերներին ու կիրառման արդյունավետությանն առնչվող հարցեր են քննարկվել Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում սեպտեմբերի 1-4-ն ընթացող Ֆրանկոֆոն խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի համաժողովի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, համաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորած պատվիրակությունը: Աշխատանքները մեկնարկել են Մարոկկոյի Թագավորության […]
13:11 03.09.2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 2-ին ընդունել են ՀՀ-ում Ֆիլիպինների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բաիլենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու առևտրատնտեսական կապերի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կարևորվել է երկու երկրների տնտեսության ոլորտի վերաբերյալ գործարար շրջանակների փոխադարձ ճանաչելիության բարձրացումը։ Այդ համատեքստում քննարկվել է համատեղ […]
13:02 03.09.2022
Մի շարք կարևոր կանոններ թույլ կտան խուսափել ագրեսիվ շների ոհմակի հետ հանդիպելուց. աշխատեք չքայլել ամայի վայրերով, մութ փողոցներով և ավտոտնակների մոտով: Երեխաների հետ քայլելիս պետք է ամուր բռնել նրանց ձեռքերը, խորհուրդ է տալիս ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ պայմանական առարկայի նետման պարզ իմիտացիան կարող է լավ կանգնեցնել ագրեսիվ շներին, որոնք […]
12:58 03.09.2022
Առողջապահական տեղեկատվական համակարգի զարգացման առումով Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ունի, հայտնում է ՀՀ ԱՆ-ն: ԱՀԿ եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի փորձագետների խումբը Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել է առողջապահական տեղեկատվական համակարգի հիմնական բաղադրիչների համապարփակ գնահատում, պատրաստել զեկույց, որի նպատակը Հայաստանում էլեկտրոնային առողջապահության և առողջապահական տեղեկատվական համակարգերի զարգացմանն աջակցելն է: Այն ներառում է ներկայիս վիճակը, ուժեղ, թույլ կողմերը, […]
12:54 03.09.2022
Երգչուհի Ալլա Պուգաչովան Մոսկվայում մասնակցել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությանը: Նա վարդագույն շուշանների փունջ է դրել դագաղի մոտ, խաչակնքվել և ցավակցություն հայտնել քաղաքական գործչի հարազատներին։ Դագաղի մոտ Պուգաչովան մի քանի խոսք է ասել, պատմում է Իզվեստիա կայքը: Գորբաչովին հրաժեշտի արարողությանը մասնակցել է նաև ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ծաղիկներ է […]
12:50 03.09.2022
Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, փոխանցում է armsport.am-ը: Հայաստանի հավաքականը սեպտեմբերի վերջին 2 հանդիպում կանցկացնի Ազգերի լիգայի շրջանակներում։ Սեպտեմբերի 24-ին մեր ընտրանին կհյուրընալի Ուկրաինային, իսկ 3 օր անց արտագնա խաղում կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ։
12:42 03.09.2022
Ռուսական բանկերը պարտավոր չեն խարդախների կողմից գողացված գումարները վերադարձնել իրենց հաճախորդներին, եթե նրանք իրենք են տրամադրել գաղտնի տվյալներ, ինչպիսիք են գաղտնաբառերը և փին կոդերը: Միջոցները վերադարձնելու համար տուժողը պետք է ապացուցի, որ ինքը հանցավոր սխեմայի զոհ է դարձել, ՌԻԱ Նովոստիին ասել է ֆինանսական խորհրդատու, Ֆինանսական գրագիտության ազգային կենտրոնի փորձագետ Նատալյա Կոլբասինան։ Պետության ղեկավարի մամուլի քարտուղար […]
12:35 03.09.2022
Արցախի Հանրապետությունը, Հայաստանի հանրաապետության հետ կապող միջանցքով անցնող նոր երթուղով ադրբեջանական տրանսպորտային միջոցների անցումը պայմանավորված է նախկին երթուղում տեղակայված և նոր երթուղում վերատեղակայվող խաղաղապահ զորակազմի հենակետերի տեղափոխման աշխատանքներին մասնակցությամբ` համաձայնեցված նաև Արցախի իշխանությունների հետ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակից: Հիշեցնում են, որ սեպտեմբերի 1–ին NEWS.am–ի նկարահանող […]
12:23 03.09.2022
Մեծ Բրիտանիան կարող է արգելել ճաշ պատրաստելը մինչև երեկոյան 20-ը երկրի էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտնել է Daily Mail թերթը։ Արգելվելու է նաև ջեռոցների, լվացքի մեքենաների և աման լվացող մեքենաների օգտագործումը ժամը 14-ից 20.00։ «Մարդիկ ստիպված կլինեն հրաժարվել շաբաթօրյա ընտանեկան ընթրիքից՝ ժամը 18:00-ին, կամ կիրակի օրը 17:00-ին խորովածից և տեղափոխել այն ավելի […]