14:23 30.08.2022
Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով:
14:20 30.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դատարանի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախնական տեղեկություններով` 2022թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այդ […]
14:06 30.08.2022
Շառլ Միշելը հեռախոսազրույցներ կունենա Փաշինյանի ու Ալիևի հետ։ Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ Նա գրել է, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք 4-րդ հանդիպմանն ընդառաջ այսօր նախապատրաստական հեռախոսազրույցներ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում […]
13:58 30.08.2022
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացնում է, որ նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց։ «Ըստ այդմ, առաջարկում ենք աջակցություն տրամադրել՝ 1. վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝ • հիվանդանոցային պայմաններում […]
13:50 30.08.2022
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Բաղդադում տեղի ունեցող բախումների առնչությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն Իրաքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Բաղդադ այնտեղ տեղի ունեցող բախումների պատճառով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Անկարան զսպվածության կոչ է արել կողմերին: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ տեղի ունեցող իրադարձությունները սպառնում են Իրաքի կայունությանը և անվտանգությանը: Հիշեցնենք, որ Իրաքում […]
13:43 30.08.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսով քննարկել են Ուկրաինայում իրադրությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցեր, ինչպես նաև իրավիճակն Ուկրաինայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
13:37 30.08.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել անհայտ անձի /անձանց/ կողմից 2022թ. հուլիսի 17-ին ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածքում նոր կառուցվող գյուղի շինհարթակում տեղադրված ՍՊ ընկերություններից մեկին պատկանող տնակը հրկիզելու և ընկերությանը առանձնապես խոշոր չափերի հասնող 6.200.000 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի […]
13:30 30.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ուսումնական տարվան նախորդող հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացրել են Գեղարքունիքի մարզում: Խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի […]
13:25 30.08.2022
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգը (սահմանվում է ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի N1667-Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշման Հավելվածով)։ Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որս իրականացնել ցանկացողները (այսուհետ՝ հայտատու) լիազոր մարմին են ներկայացնում պայմանագիր կնքելու մասին հայտ՝ նշելով՝ […]
13:17 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 11։57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում լսվել է պայթյունի ձայն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում. այրվում է խոտածածկ տարածք և […]
13:15 30.08.2022
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առնչությամբ․ «Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը 2010 թվականին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես բռնի և հարկադրված անհետացումների հետևանքով մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների մասին հիշեցում: Մարդկանց հարկադրված կամ բռնի անհետացումն իր բնույթով մարդու հիմնարար իրավունքների խախտում է․ այն ոտնահարում է […]
13:00 30.08.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը օգոստոսի 15-16-ը մասնակցում է Թուրքմենստանում անցկացվող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտի նախարարական խորհրդաժողովին։ Խորհրդաժողովին մասնակցությունը հնարավորություն է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հետ քննարկելու հատկապես ներկայիս հետհամաճարակային ժամանակահատվածում երկրների տարանցման և լոգիստիկ հնարավորությունների օգտագործման, տրանսպորտի բազմամոդուլության, ճանապարհային միջանցքներով անցնելու և ցամաքային սահմաններում անցկացրած […]
12:46 30.08.2022
Հյուսիսային Իռլանդիայի Բալինահինչ գյուղում կոկապու շան լակոտը փրկել ֆրանսիական բուլդոգին տաք ջակուզիում խեղդվելուց: Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Հարլի անունով ֆրանսիական բուլդոգը և քոթոթ Լոտտին խաղում էին ջակուզիի ծածկի վրա։ Ինչ-որ պահի այն փուլ է եկել, և Հարլին ընկել է ջուրը: Տեսնելով դա՝ Լոտտին շտապել է դեպի տան դուռը և աղմուկով կարողացել գրավել տերերի […]
12:32 30.08.2022
Աղվեսը ներխուժել է բրիտանական Վուսթերշիր նահանգի Սաութ Լիթլթոն գյուղի բնակիչների տուն, բարձրացել ննջասենյակ, ավերել լոգարանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 27-ամյա Բեթ Փինֆիլդը կեսգիշերին արթնացել է աղմուկից և կարծել է, թե իրենց կատուն՝ Սալեմն է առավոտյան ժամը 5-ին վազվզում տան մեջ: Բայց հետո տեսել է մի մեծ աղվեսի, որը մթության մեջ իրեն էր նայում։ […]
12:16 30.08.2022
Ալերգոլոգ-իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, «Սեմեյնայա» կլինիկաների ցանցի գլխավոր մասնագետ Օլգա Վասիլևնա Գրոմադինան Gazeta.ru-ին պատմել է, թե ինչպես բարձրացնել երեխայի օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսային վարակների նկատմամբ։ Ինչպես հասկանալ, որ երեխան թույլ իմունային համակարգ ունի: Ըստ Գրոմադինայի՝ երեխաների և մեծահասակների իմունային համակարգը պաշտպանիչ ռեակցիաների համալիր է։ «Երեխաների իմունային համակարգը գործում է արգանդում պտղի հայտնվելու առաջին օրերից։ Եվ շատ դեպքերում […]
12:03 30.08.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության և արգելված, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 7-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 6, խարդախության՝ 4, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի ու ընտանեկան բռնության՝ […]
11:54 30.08.2022
Օգոստոսի 29-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գառնի գյուղի մի ընկերությունից գողություն են արել: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օգոստոսի 28-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 29-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցի գործադրմամբ պատուհանը տեղահան անելով, մտել են բենզալցակայանի հարակից շինություն և […]
11:44 30.08.2022
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ հեռախոսազրույցում հայտնել է իր պատրաստակամությունը՝ օգնելու դեէսկալացնել իրավիճակը երկրում, որտեղ բախումները շարունակվում են, հայտնել են Եգիպտոսի նախագահի գրասենյակից։ Այս պահին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի «կանաչ գոտում» կատաղի մարտեր են ընթանում հանրաճանաչ շիա առաջնորդ Մուկթադա աս-Սադրին ենթակա «Սարայա ալ-Սալամ» (Խաղաղության ուժեր) բրիգադի և շիա «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» աշխարհազորայինների […]
11:40 30.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2022 թ. Ժողովրդական վարպետի վկայական շնորհելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում: Գործընթացին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ստեղծագործում են դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում՝ պահպանելով հայկական արհեստագործության ավանդույթները, նպաստելով ժողովրդական արվեստի պահպանման, շարունակական զարգացման և հաջորդ սերունդներին փոխանցման գործին: Դիմելու վերջնաժամկետը 2022 թ. սեպտեմբերի 30-ն […]
11:30 30.08.2022
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց հատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։ «Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու ժամանակավոր այդ հատվածն ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհը։ Նոր երթուղին արդեն գործում է, մինչև Արցախը Հայաստանին […]
11:26 30.08.2022
Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը մերժած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Հարց – Վերջերս Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի է ունեցել համաժողով: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով: Պատասխան – Վերահաստատում […]
11:21 30.08.2022
Գանայի մայրաքաղաք Ակրայի կենդանաբանական այգում առյուծը պատառ-պատառ է արել մի տղամարդու, ով ցատկել է ցանկապատի վրայով և հայտնվել նրա վանդակում։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Տղամարդը հայտնվել է այնտեղ, որտեղ պահվում է առյուծնբերի ընտանիքը՝ երկու ձագերով: Գիշատիչներից մեկն անմիջապես հարձակվել է ներխուժողի վրա և հոշոտել նրան։ Ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննում են տեղի ունեցածը։ «Մենք […]
11:02 30.08.2022
Այսօր Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևով։ Մարդկանց բռնի անհետացումները մարդու իրավունքների բազմակի և շարունակական խախտումներ են։ Դրանք սկսվում են պետության ներկայացուցիչների և պաշտոնատար անձանց թույլտվությամբ կամ համաձայնությամբ, որին հաջորդում է անհետացած անձի գտնվելու վայրի ժխտումը կամ թաքցնելը: Մարդկանց բռնի անհետացումները ծայրահեղ ծանր ազդեցություն ունեն ինչպես […]
10:58 30.08.2022
Մոբայլ սարքերի հայաստանցի օգտատերերի նկատմամբ չարագործների հետաքրքրությունը 2022-ի երկրորդ եռամսյակում թուլացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին մոբայլ սպառնալիքների է ենթարկվել օգտատերերի 1,01%-ը՝ 2021-ի երկրորդ եռամսյակի 1,05%-ի դիմաց: Միաժամանակ, նվազել է այն օգտատերերի բաժինը, որոնք բախվել են մոբայլ բանկային տրոյական ծրագրերի՝ 2021-ի երկրորդ […]
10:39 30.08.2022
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը սեպտեմբերի 13-ից 18-ը ցուցադրվելու է «Տաշքենդի միջազգային կինոփառատոնի» շրջանակում անցկացվող «Համաշխարհային կինո» ծրագրում։ Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մի մեծ ողբերգություն՝ իր ամբողջ ընտանեկան ուրախ և տխուր դրվագներով, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը և բնությունը (ավելին՝ https://ncca.am/hy/films/40-zulali)։ Նշենք, որ ֆիլմը ստացել է պետական […]
10:35 30.08.2022
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Առաջատարների շարքում գտնվող Մարիա Գևորգյանը պարտություն է կրել, Հայաստանի երկու ներկայացուցիչներ` Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը մրցել են միմյանց հետ, պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Հաղթանակ են տոնել Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը, […]
10:33 30.08.2022
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանը Թուրքիայի Իզմիր քաղաքում կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պատգամավորներին Թուրքիայի Հանրապետություն գործուղելու մասին: ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստը կանցկացվի տեղի կունենա սեպտեմբերի 21-24-ը:
10:17 30.08.2022
Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջատարը 5-րդ տուրից հետո անփոփոխ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունում ավարտվել են 5-րդ տուրի բոլոր խաղերը: Այս տուրում հաղթանակ են տոնել «Փյունիկը», «Լեռնային Արցախը», «Արարատ-Արմենիան», «Արարատը» և «Ալաշկերտը»: Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատարը 5-րդ տուրից հետո «Ալաշկերտն» է, որն ունի 13 միավոր: Երկրորդ տեղում 10 միավորով «Վանն» է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է […]
10:15 30.08.2022
Ամերիկյան Նյու Յորք քաղաքում մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական արմատներով ռուսաստանյան թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել առաջին շրջանում: Խաչանովի մրցակիցը ԱՄՆ-ից Դենիս Կուդլան էր: 2 ժամ 11 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության է հասել չորս սեթերում` 3:6, 6:1, 6:2, 6:3 հաշվով: US Open-ի անդրանիկ մրցախաղում հաղթանակ է տոնել […]
09:58 30.08.2022
Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը հաղթանակով է մեկնարկել US open-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարի` ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի մեկնարկում Սերենա Ուիլյամսը մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Դանկա Կովինիչի հետ: 1 ժամ 42 րոպե ձգված մրցախաղում Ուիլյամսը հաղթեց երկու սեթերում` 6:3, 6:3 հաշվով: Ավելի վաղ Սերենա Ուիլյամսը հայտարարել էր, որ […]