16:58 23.07.2025
Հուլիսի 23-ից Երևանում մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի 16 երկրի շուրջ 500 մարզիկ: Առաջնության հանդիպումները կանցկացվեն «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, […]
16:51 23.07.2025
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ «Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար […]
16:43 23.07.2025
Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Թիերի Բուրկհարդը լքում է իր պաշտոնը, ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուի խոսքերի։ «Ես իմ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում բանակի գեներալ Թիերի Բուրկարդին, որը չորս տարի ծառայել է Ֆրանսիային ամենաբարձր մակարդակով՝ որպես բանակի գլխավոր շտաբի պետ։ Հանրապետության նախագահի որոշմամբ, նրա իրավահաջորդը կլինի բանակի ռազմաօդային ուժերի գեներալ Ֆաբիեն […]
16:27 23.07.2025
Արարատի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 175 միլիոն դրամի վնաս, այդ թվում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 22 միլիոն 553 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք: Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Արարատի մարզի […]
16:15 23.07.2025
Ուկրաինա կատարած այցի ժամանակ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը դատապարտել է Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի վրա։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության ղեկավար Գիդեոն Սաարի ելույթին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ ճեպազրույցի ժամանակ։ «Իսրայելն ու Ուկրաինան առանձնահատուկ կապ ունեն։ Մեր երկու երկրներն էլ դժվարին ժամանակներ են ապրում։ Մենք […]
16:03 23.07.2025
Հայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Վերաքննիչ բողոք է ներկայացվել, բողոքը վարույթ է ընդունվել»,- նշեցին ՀՀ դատախազությունից։ Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հայտնել էր, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Մհեր Ենոքյանն […]
15:51 23.07.2025
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսին»։ Սերբիայի չեմպիոնը 41-րդ րոպեին պաշտպան Սոլ Յոն Վուի հեռացումից հետո խաղում էր 10 ֆուտբոլիստով։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Հայ ֆուտբոլիստը նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում։ […]
15:42 23.07.2025
Մեքենայից գողություն կատարելու վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր ապրիլի 23-ին: Քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Մազդա» մակնիշի մեքենայի կողային հայելու ապակին: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել […]
15:33 23.07.2025
Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է սահմանել 20 ֆիզիկական և հինգ իրավաբանական անձանց նկատմամբ՝ որպես աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմի մաս, որն ուղղված է անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր անօրինական միգրացիայի դեմ ուղղված առաջին պատժամիջոցները կիրառվեցին ավազակախմբերի առաջնորդների, մարդկանց անօրինական տեղափոխման հիմնական կազմակերպիչների և այդ նպատակով կիրառվող սարքավորումների մատակարարների նկատմամբ», – ասվում […]
15:20 23.07.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել 31-ամյա մի երիտասարդի: Նա հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների […]
15:10 23.07.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ անդրադառնալով իր և Աննա Հակոբյանի չամուսնանալու պատճառներին:
14:57 23.07.2025
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ կառավարության ղեկավարի պաշտոնից, գրում է The Japan Times-ը։ «Դա իրականությանը չի համապատասխանում», – ասել է նա՝ պատասխանելով մամուլում տեղ գտած հրապարակումներին։ Ավելի վաղ որոշ ճապոնական լրատվամիջոցներ հայտնել էին, որ Իշիբան կարող է մոտ ապագայում հրաժարական տալ։ Այս տեղեկատվությունը հայտնվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի […]
14:44 23.07.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 11-ին քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար […]
14:30 23.07.2025
Երևանում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին […]
14:13 23.07.2025
Ուկրաինան և Իսրայելը համաձայնության են եկել մոտ ապագայում ռազմավարական երկխոսություն անցկացնել «իրանական սպառնալիքի» վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգայի ելույթին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ ճեպազրույցի ժամանակ։ «Այսօր մեր երկրները (Ուկրաինան և Իսրայելը – խմբ.) բախվում են ընդհանուր անվտանգության մարտահրավերների։ Իրանը և […]
14:00 23.07.2025
Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, որտեղ հուլիսի 23-ին կկայանա Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մեր պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, և իսկապես, երեկոյան նախատեսված են բանակցություններ։ Սա կլինի ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքներին՝ հաստատել թուրքական վարչակազմի այն […]
13:47 23.07.2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և […]
13:33 23.07.2025
2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև օգոստոսի 8-ը […]
13:20 23.07.2025
Սևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Նորատուս համայնքում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։ Նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր […]
13:07 23.07.2025
Հուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել:
12:54 23.07.2025
Հուլիսի 24-ին կկայանան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա «Աստանա» (Ղազախստան) – «Զիմբրու» (Մոլդովա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը: Լեհաստանի Չեստոխովա քաղաքում էլ կկայանա «Ռակով» (Լեհաստան)-«Ժիլինա» (Սլովակիա) հանդիպումը: Այս հանդիպման մրցավարների տեսուչը կլինի Գևորգ Հովհաննիսյանը:
12:40 23.07.2025
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […]
12:30 23.07.2025
Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության […]
12:27 23.07.2025
Միացյալ Նահանգների սենատոր Ջոշ Հոուլին Սենատին, իսկ ներկայացուցիչ Ռայլի Մուրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել քրիստոնյաների հալածանքներն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր: Այս մասին նշված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։ «Այս երկկուսակցական բանաձևերն արտացոլում և ամրապնդում են Կոնգրեսի կողմից հայ քրիստոնյաների առջև ծառացած […]
12:17 23.07.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս […]
12:05 23.07.2025
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։ Վրաստանի ՆԳ փոխնախարարներ Գիորգի Բութխուզիի և Ալեքսանդրե Դարախվելիձեի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանն ու ՆԳ նախարարության պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Գիորգի Արսոշվիլին մանրամասն ծանոթացրել է կենտրոնի հիմնական […]
11:47 23.07.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հաստատել է, որ Դոնալդ Թրամփը Պուտինին վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայում կրակը դադարեցնելու վերաբերյալ: Նախարարի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ Թրամփը որոշել է աջակցել Ուկրաինային և պատրաստ է նրան ռազմական օգնություն ցուցաբերել: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն՝ հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոյին, որը Խարկով […]