22:40 02.03.2025
Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը կիրակի օրը կայուն է եղել. նա այլևս թոքերի արհեստական օդափոխության կարիք չունի, ինչը պահանջվել էր ուրբաթ օրը բրոնխոսպազմից հետո, հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Պապի առողջական վիճակն այսօր կայուն է: Նրան անհրաժեշտ չի եղել ոչ ինվազիվ մեխանիկական օդափոխություն, այլ միայն բարձր հոսքով թթվածնային թերապիա: Նա ջերմություն չունի», – ասվում է […]
22:25 02.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:02 02.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային […]
21:42 02.03.2025
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Հայ Ճարտարապետների և Ճարտարագետների միության վարչության անդամներին։ Ինչպես տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ինժեներական և տեխնոլոգիական ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր, կարևորվել է այդ ուղղությամբ իրանահայ ներուժի ներգրավումը։
21:21 02.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երկիր մոլորակի վրա միակ մարդն է, ով կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն դա անհնար է անել թշնամական գործողությունների միջոցով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ABC News-ին տված հարցազրույցում։ «Միակ միջոցը Ուկրաինայում հակամարտությունը ավարտելու այն է, եթե Վլադիմիր Պուտինը գա բանակցությունների սեղանի շուրջ: Այս պահին […]
21:00 02.03.2025
Այսօր արդեն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի տեսնում որպես ՆԱՏՕ-ի անդամ, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը: «Մի բան հստակ է՝ մենք չենք տեսնում Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ», – ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
20:36 02.03.2025
Վրաստանի պետական նախարարի գրասենյակն անօրինական է համարել Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունները: Այս մասին հայտարարություն է տարածել պետնախարարի գրասենյակը՝ նշելով, որ այդ ընտրությունները չեն կարող արտահայտել ժողովրդի կամքը և չունեն իրավական հիմք։ «Օկուպացված Աբխազիայի անօրինական, այսպես կոչված, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական կոպտագույն խախտումն է: Պետնախարարության աշխատակազմը արձագանքում է, այսպես կոչված, […]
20:11 02.03.2025
80 տարեկանում կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի նվիրյալներից մեկը` վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Նա եղել է Հայաստանի լավագույն բռնցքամարտիկներից մեկը։ Դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ մրցանակակիր։ Դերենիկ Ոսկանյանը գլխավորել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները, երկար տարիներ եղել է Դինամո մարզական ընկերության գլխավոր մարզիչն ու պատրաստել է բազմաթիվ […]
19:43 02.03.2025
Եգիպտոսը հաջորդ շաբաթ Կահիրեում կայանալիք Արաբական լիգայի գագաթնաժողովի ժամանակ կներկայացնի Գազայի հատվածի վերականգնման ծրագիրը, հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելաթին։ «Ծրագրի նախապատրաստումն ավարտված է, այն կներկայացվի մեր արաբ եղբայրների հաստատմանը նախարարների հանդիպմանը և Արաբական լիգայի գագաթնաժողովին», – ասել է Աբդելաթին Կահիրեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Պաղեստինի հարցով ԱՊԼ-ի արտակարգ գագաթնաժողովը կանցկացվի մարտի 4-ին՝ Եգիպտոսի […]
19:18 02.03.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 2-ին՝ ժամը 18:50-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան (Նորավան-Լծեն-Տաթև և Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի) ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Խցանման պատճառով Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի […]
19:10 02.03.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ամփոփել է Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էի` հետևելու պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել ենք մի շարք աշխատանքների կատարման ընթացքը: Առաջին […]
18:39 02.03.2025
Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը մեկնարկել է Լոնդոնի կենտրոնական Լանքասթեր Հաուսում։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, մասնակցում են 18 երկրի ու ասոցիացիայի ներկայացուցիչ։ Միջոցառմանը մասնակցում են Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեդիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ […]
18:30 02.03.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ընդլայնված երկօրյա նիստը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումը կայացել է հիբրիդային ձևաչափով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Կարապետյանը կարևորել է գործողությունների ծրագրի իրականացման հարցում համակարգող […]
18:00 02.03.2025
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում այցելել է «Հայաստան» հրապարակ, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ դրել զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
17:46 02.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Դիվանագետի օրվա կապակցությամբ. «1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ Հայաստանի Հանրապետության եռագույնը ծածանվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում` խորհրդանշելով մեր երկրի մուտքն անկախ պետականություն ունեցող ազգերի ընտանիք, իրականացավ մեր ժողովրդի դարավոր երազանքն՝ ապրել և արարել սեփական պետության մեջ: Այդ օրվանից ի վեր՝ 33 տարիների ընթացքում տարբեր հանգամանքներում և զարգացումների ու […]
17:26 02.03.2025
Կիրակի օրը իսրայելական բանակի հարվածների զոհ է դարձել չորս մարդ, հաղորդում է պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքը։ «Գազայի հատվածում առավոտից չորս մարդ է զոհվել օկուպացիայի կողմից խաղաղության պայմանագրի խախտման հետևանքով, ինչը տեղի է ունենում անցակետի փակմանը և մարդասիրական օգնության արգելքին զուգահեռ», – հայտնում է գործակալությունը։ Գազայի հատվածում հրադադարը գործում է հունվարի 19-ից՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաղեստինցի […]
17:07 02.03.2025
Մարտի 2-ին՝ ժամը 13։50-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 50 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
16:47 02.03.2025
Դիմում-բողոքների ընդունման կարգը՝ ՊՆ վարչական համալիրում: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում:
16:29 02.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
16:16 02.03.2025
Մարտի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի «Ջրվեժի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է գործնական պարապմունք ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման» աշխատանքների կազմակերպումը» թեմայով, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
15:59 02.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում այցելել է Ուրուգվայի նախագահի նստավայր: Նախագահը ողջունել է իր պաշտոնակցին և Հայաստանի Հանրապետության ու իր անունից շնորհավորական բարեմաղթանքներ հղել նրան բարձր պաշտոնի ստանձման կապակցությամբ:
15:45 02.03.2025
Իսրայելը կարգելափակի օգնության մատակարարումները Գազայի հատված: Այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի աղբյուրը: Ըստ տեղեկությունների՝ իսրայելական բանակը արգելափակել է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը և փակել է բոլոր անցակետերը։ Նշվում է, որ հումանիտար մատակարարումները դադարեցնելու որոշումն այս փուլում խորհրդանշական բնույթ է կրում և պայմանավորված է ՀԱՄԱՍ-ի կողմից ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Վիտկոֆի […]
15:27 02.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք երկրների նախագահների և բարձր ներկայացուցիչների հետ: Մասնավորապես նախագահը զրույցներ է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի, Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի, Դոմինիկանայի նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադերի, ինչպես նաև միջոցառման մասնակից այլ պետությունների ներկայացուցիչների հետ: […]
15:17 02.03.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ՝ հետևելու գյուղում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
15:06 02.03.2025
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության և իշխանության փոխանցման հանդիսավոր արարողություններին: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկուկես տասնյակ երկրների ղեկավարներ, ինչպես նաև տարբեր մակարդակի բազմաթիվ պատվիրակություններ բոլոր աշխարհամասերից:
14:47 02.03.2025
Մարտի 3-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է գործնական պարապմունք ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման» աշխատանքների կազմակերպումը» թեմայով, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
14:30 02.03.2025
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Կիևի իշխանությունների հետ միասին կսկսեն աշխատել Ուկրաինայում մարտերը դադարեցնելու ծրագրի վրա, այնուհետև այն կներկայացնեն ԱՄՆ-ին։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի ու հնարավոր է՝ մի շարք այլ երկրների և Ուկրաինայի հետ կաշխատի մարտերը դադարեցնելու ծրագրի շուրջ: Այնուհետև մենք այն կքննարկենք Միացյալ Նահանգների […]
14:12 02.03.2025
Աբխազիայի նախագահական կրկնակի ընտրություններում հաղթել է փոխնախագահ Բադրա Գունբան, ճեպազրույցում հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։ «Ձայների նախնական հաշվարկի արդյունքներով՝ նախագահի թեկնածու Բադրա Գունբան հավաքել է ձայների 54,73 տոկոսը, նրա մրցակից Ադգուր Արձինբան՝ 41,54 տոկոսը»,- ասել է նա։ Ընտրացուցակներում ընդգրկվել է 143 651 մարդ, իսկ կրկնակի ընտրություններին մասնակցությունը կազմել է 70 տոկոս։ […]
13:51 02.03.2025
Հանրապետության տարածքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 2-ին և 4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ, մարտի 3-ին, 6-7-ը ՝ 15-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը […]