13:47 27.04.2022
Ապրիլի 27-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մինչ պարգևատրումը՝ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ներկայացրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով՝ Դեբեդ գետից դուրս էր բերել 2-ամյա փոքրիկին և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն: «Շատ խորհրդանշական եմ […]
13:40 27.04.2022
Կառավարության օրենսդրական առաջարկով կխստացվեն թանկարժեք մետաղների և քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելու համար սահմանված պատժամիջոցները: Վերոնշյալ պահանջները խախտելն առաջացնելու է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով՝ նախկին 100-ապատիկի փոխարեն, պարբերաբար խախտելիս՝ 1000-ապատիկի չափով՝ նախկին 200-ապատիկի փոխարեն, տեղեկացնում է ԱԺ կայքը։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն […]
13:33 27.04.2022
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը մեկ միլիոն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող` մաքսային վճարների մեջ ներառվող պետական տուրքը: Փոփոխությունն ուղղված է նաև մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը, իսկ դրա ընդունումը […]
13:31 27.04.2022
Հանրապետության գետերում ապրիլի 26-27-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, տեղեկացնում են Հիդրոօդերևութանության և մոնիթորինգի կենտրոնից։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:27 27.04.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի ժամանակավոր բնակիչ Ն.Ե.-ի կողմից Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի վարչական տարածքում «Մերսեդես Բենս» ավտոմեքենայի սրահում իր կնոջ Գայանե Եգանյանի հետ վիճաբանելու ընթացքում՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավարությամբ, խոհանոցային դանակով հարվածելու և սպանելու, […]
13:20 27.04.2022
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, նախապատրաստվելով մայիսին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում է 13 մարզիկ: Մեր ընտրանու հետ համատեղ հավաք են անցկացնում նաև Լիտվայի և Իսրայելի հավաքականները։ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքերով՝ ծաղկաձորյան հավաքը նախատեսված է ընդհանուր ֆիզիկական պատրաստականության բարձրացման համար. «Գերծանր քաշային […]
13:12 27.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը ռամադան ամսվա (մուսուլմանական պահքի ամիս) հերթական իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար) արարողությունն անցկացրել է ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Անկարայի Բեշթեփե նախագահական պալատում մատուցված իֆթարին հայ համայնքից մասնակցել են Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, […]
12:57 27.04.2022
Ապրիլի 26-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 11.00-ի սահմաններում Ուջան գյուղի թունաքիմիկատների խանութի մոտից գողացել են իր «ՎԱԶ -2109»-ը և շարժվել Աշտարակ քաղաքի ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Աշտարակի ոստիկանները Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքում հայտնաբերել և, փախցրած մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Ուջան գյուղի 24-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են […]
12:54 27.04.2022
Ամերիկյան Sampson հրթիռային ականակիր նավի անցումը Թայվանի նեղուցով խաթարում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։ Այս մասին ասել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (PLA) մարտական հրամանատարության Արևելյան գոտու խոսնակ Շի Յին։ Ինչպես նշվում է, ռազմանավը ջրային տարածքով անցել է ապրիլի 26-ին։ «Սա առաջին անգամը չէ, որ Միացյալ Նահանգները նման սադրիչ գործողություններ է կատարում՝ սխալ ազդանշաններ ուղարկելով Թայվանի […]
12:50 27.04.2022
«Թալիբան» շարժումը գրեթե լիակատար հաղթանակ է տարել «Իսլամական պետության» զինյալների նկատմամբ։ Այս մասին ասվում է Աֆղանստանի ՆԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում: Ի դեպ, երկուսն էլ Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպություններ են: «Այս խումբն այլևս վտանգ չի ներկայացնում։ Իսլամական Էմիրությունը (այդպես թալիբներն են անվանում իրենց կառավարությունը) թույլ չի տա ԴԱԻՇ-ին կամ որևէ այլ խմբավորման […]
12:46 27.04.2022
Սինգապուրում իրագործվել է 2010 թվականին 43 գրամ հերոին ներկրելու համար Մալայզիայի 34-ամյա քաղաքացի Նաջենտրամ Դհարմալինգամի համար սահմանված մահվան դատավճիռը, չորեքշաբթի հաղորդում է Star թերթի առցանց տարբերակը՝ հղում անելով մահապատժի ենթարկվածի ընտանիքին։ Պատիժն ի կատար է ածվել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Երեքշաբթի Սինգապուրի դատարանը մերժել էր մեղադրյալի մահապատիժը կասեցնելու վերջին միջնորդությունը։ Անցյալ տարվա նոյեմբերին մահապատժի իրագործումը հետաձգվել […]
12:42 27.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 290 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 654 665 դեպք: Ապաքինվել է ևս 80 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 636 188: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16 802։ Երկրում […]
12:35 27.04.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, անձնական ունեցվածքի գողության և ծանր վիրավորանքի՝ 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 3-ական, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշտանգման՝ 2-ական, բնակարանային […]
12:28 27.04.2022
Ապրիլի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 71-ամյա Լյուդմիլա Ա.-ն հայտնել էր, որ ժամը 19.40-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի բակում նկատել է, որ երկու աղջիկ դանակով սպառնում են մի երեխայի: Ինքը մոտեցել է, որ կանխի միջադեպը, սակայն նրանք դանակով սպառնացել են, որ կսպանեն իրեն: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած […]
12:20 27.04.2022
Մշտապես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է գտնվում հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման, տեղափոխման նկատմամբ բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման կատարումը։ Հերթական վերահսկողական լայնածավալ միջոցառման արդյունքում Սևան-Երևան մայրուղու Արզնի և Չարենցավան համայնքների հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք։ ✅ Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ […]
12:17 27.04.2022
Ապրիլի 25-ին «որովայնի աջ կողմնային պատի ծակած վերք» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 18-ամյա երիտասարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 25-ի գիշերը Հովք գյուղի խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 25-ամյա համագյուղացին: […]
12:14 27.04.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 27-ին՝ ժամը 12.00-20.00-ն, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը: 💧Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:08 27.04.2022
Թուրքիայի կողմից ռուսական С-400-ների երկրորդ խմբաքանակի գնումը, որը նախատեսված էր հենց սկզբից, օրակարգում է, ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։ Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին 2,5 միլիարդ դոլարի Ս-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոնների մատակարարման պայմանագիր են ստորագրել, թուրքական կողմին մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամռանն ու աշնանը։ Պայմանագիրը ներառում էր մեկ այլ […]
12:04 27.04.2022
«Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի անսահմանափակ ընդլայնման արդյունքն է», – ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք կենտրոնացել ենք եվրոպական մայրցամաքում տիրող իրավիճակի վրա՝ Ուկրաինայում, ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Այնտեղ իրավիճակը ձևավորվել է ոչ այսօր և ոչ երեկ։ Ես այդ մասին մանրամասնորեն ասել […]
12:02 27.04.2022
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով։
11:49 27.04.2022
Մեքսիկայի Սենատի լիագումար նիստի ընթացքում ապրիլի 26-ին կայացել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ սենատոր Ալեխանդրա Լեոնը հանդես է եկել ելույթով, որում նշել է Օսմանյան կայսրությունում իրագործված հայ բնակչության կոտորածների մասին՝ հորդորելով մեքսիկական Սենատին ու կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սենատի նախագահ Օլգա Սանչեսի առաջարկով ներկաները […]
11:42 27.04.2022
Visa-ն 60 մլն դոլարի վնաս է կրել Ռուսաստանում գործունեության դադարեցման պատճառով։ Տվյալները ներկայացված են ընկերության եռամսյակային զեկույցում։ Ընկերության հասույթը եռամսյա ժամանակահատվածում, որն ավարտվել է մարտի 31-ին, կազմել է 7,2 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով 25%-ով ավելի: Visa-ի զուտ շահույթը կազմել է 3,6 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 21%-ով։ Միևնույն ժամանակ, ընկերությունը նշել է, որ վերջին երեք […]
11:40 27.04.2022
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին: Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը»։
11:10 27.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 17 նոր դեպք ✓ 2774 թեստավորում ✓ 10 առողջացած ✓ մահվան դեպք չկա։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 855 դեպք, որոնցից 410 598 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]
11:08 27.04.2022
Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող «Observer Research Foundation»-ի (ORF) հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու-Դելիում մասնակցել է Raisina Dialogue միջազգային համաժողովին։ ORF-ի կողմից կազմակերպված քննարկմանը ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։ Նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է թվային դարաշրջանի զարգացմամբ […]
11:06 27.04.2022
Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Մեծ Բրիտանիան Ուկրաինա կմատակարարի բարձր տեխնոլոգիական Brimstone դասի հրթիռներ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին` ապրիլի 26-ին ելույթ ունենալով խորհրդարանի առջև։ «Ես կցանկանայի տեղեկացնել Համայնքների պալատին, որ մենք Brimstone դասի հրթիռներ կտրամադրենք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, հնարավոր է՝ թագուհու ավանդական ելույթից առաջ», – ասել է […]
10:51 27.04.2022
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ ապրիլի 26-ին՝ ժամը 22։55-ի սահմաններում, ՆԳ նախարարության ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան միջպետական ավտոճանապարհի «ЖД» կամուրջ կոչվող հատվածում ՃՏՊ է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած ԱԻՊԾ և ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ասկերան քաղաքի 24-ամյա բնակիչ Ս. Գ.-ն «BMW» մակնիշի ավտոմեքենայով, […]
10:48 27.04.2022
Ապրիլի 26-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Քննարկվել են ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև զրույց է ունեցել հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։