17:46 27.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Մուշ-2» թաղամասում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի և մանկապարտեզի տարածք։ Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է շինանրարական աշխատանքների ընթացքին, որոնք մոտենում են ավարտին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրատվությամբ 2021 թվականին մեկնարկել են 36 բնակարանով 2 բնակելի շենքի և 46 երեխայի […]
17:40 27.04.2022
Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան՝ պատրաստվելու Ուկրաինայում ռազմական գործողությունների դեպքում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Երկրորդ ճակատ բացելու մտադրություն կար։ Կոնկրետ տեղեկություններ կային, որ Ուկրաինայում պատերազմը պետք է սկսվեր անցյալ տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին։ Դրա համար Սաակաշվիլին եկավ այստեղից ամեն ինչ պատրաստելու երկրորդ […]
17:34 27.04.2022
Ապրիլի 27-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Պարգևատրմանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: 2021-2022 ուսումնական տարում ՃԿՊԱ մագիստրոսի կրթական ծրագիրը չորս մասնագիտությամբ՝ ճգնաժամային կառավարում, փրկարարական գործ, աղետների հոգեբանություն և ճգնաժամային իրավունք, ավարտում է 30 շրջանավարտ, որից 9-ը՝ գերազանցությամբ: ՃԿՊԱ շրջանավարտներից 18-ն արդեն աշխատում են […]
17:23 27.04.2022
ԱՊՀ երկրների շրջանում տեղի կունենա երիտասարդական աշխատողի որակավորման բարձրացման հերթական հեռավար դասընթացը՝ «ԱՊՀ տարածքում երիտասարդների հետ աշխատանքի կազմակերպում» թեմայով: Դասընթացն անցկացվելու է 2 փուլով՝ հեռավար ձևաչափով: Առաջին փուլը կանցկացվի 6 օր, երկրորդը՝ 9 օր: Մասնակցել ցանկացողները մինչև 2022 թվականի մայիսի 1-ը կարող են ուղարկել ինքնակենսագրական և հետաքրքրվածության նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում գրելով «Երիտասարդական […]
17:08 27.04.2022
Բիթքոյինը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում օրինական վճարման միջոց է դարձել: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԿԱՀ նախագահի աշխատակազմի պետնախարարի կոչումով ղեկավար Օբեդ Նամսիմոն։ «Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը դարձել է Աֆրիկայի առաջին երկիրը, որն ընդունել է բիթքոյինը որպես հիմնական արժույթ: Այս փաստը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը դասում է որպես ամենահամարձակ և հեռատես երկրների շարքին»,- մեջբերում է նրա խոսքերը […]
17:00 27.04.2022
Վրաստանի քրեակատարողական ծառայությունը (ՔԿՀ) հերքում է տեղեկությունը, թե Միխեիլ Սաակաշվիլիին սնունդ չի տրվել։ ՔԿՀ-ի հաղորդմամբ՝ Ռուսթավիի թիվ 12 բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ծանրոցը չի ստացել ընդամենը մեկ օր։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ծառայությունը մեկնաբանել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Էկա Խերխեուլիձեի հայտարարությունը, որը Սաակաշվիլիին այցելելուց հետո ասել է, թե «փակել են նրա սնունդ […]
16:57 27.04.2022
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը Գերմանիայի Բունդեսթագում ելույթի ժամանակ պատասխանել է Ուկրաինայում ռազմական գործողությունների հնարավոր սրման ու միջուկային պատերազմի բռնկման հարցին։ «Այն տեսակետից, թե ինչ կարող է լինել, ես արդեն խոսել եմ այս մասին ելույթի սկզբում, մենք չգիտենք: Ոչ ոք … ամբողջ աշխարհում չի կարող հարյուր տոկոսով ասել: Եթե մենք գնանք այս քայլին, ապա […]
16:52 27.04.2022
Ռուսաստանը, փոխադարձության հիման վրա, պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատան երեք դիվանագետների։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի օրը։ «Ապրիլի 27-ին Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել Նորվեգիայի Թագավորության դեսպան Ռունե Ռեսալանդը։ Նրան խիստ բողոքել են Նորվեգիայում ՌԴ դեսպանատան աշխատակիցներին արտաքսելու այս երկրի իշխանությունների չարդարացված որոշման կապակցությամբ, ինչպես նաև […]
16:50 27.04.2022
Ընթացող բանակցությունների ֆոնին որքանո՞վ են համարժեք Հայաստանի և Թուրքիայի սպասումները, և ի՞նչ է նշանակում հարաբերությունների կարգավորում․ ըստ «Արևելագիտության ինստիտուտ»-ի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանի, Հայաստանի և Թուրքիայի մոտեցումներն այս առումով տարբեր են։ «Թուրքիայի համար, իհարկե, կարևոր է Հայաստանը տեսնել մի այնպիսի պետություն, որը գտնվում է իր ազդեցության ոլորտում։ Իհարկե, միանգամից Թուրքիան դրան չի կարող հասնել և հավանական […]
16:47 27.04.2022
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նրա կինը և դուստրը հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը: Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրա, դատարանի որոշմամբ այդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք: Նշվում […]
16:44 27.04.2022
Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։ Ըստ ԱԳՆ-ի՝ հանդիպման ժամանակ կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև ավանդական սերտ բարեկամությունը և ռազմավարական գործընկերությունը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը հատկապես ընդգծել է նախագահ Ալիևի անձնական ներդրումը երկու երկրների […]
16:42 27.04.2022
Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի երեք նոր լսարանների բացման արարողությանը: Հանրապետության նախագահը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի, ԿԳՄՍ, ՏԿԵ փոխնախարարների, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքով, ծանոթացել նորարար ծրագրերին, զրուցել պրոֆեսորադասախոսական կազմի և […]
16:40 27.04.2022
Հայաստանի և Ռուսաստանի միջև մսամթերքի առևտրի ոլորտում նոր համագործակցություններ և հնարավորություններ ստեղծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց «Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարները մսի և մսամթերքի առևտրի ոլորտում» թեմայով քննարկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը շեշտեց, որ դատելով թե՛ հայկական, թե՛ ռուսական արտադրողների կողմից նկատվող ոգևորությունից, կարծում է, որ այս հանդիպման […]
16:38 27.04.2022
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև վերջերս տեղի ունեցած ուղիղ հեռախոսային զրույցը և նրանց որոշումը` հրավիրել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողով և բանակցություններ սկսել երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հաղորդագրություն է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան շարունակելու է լիակատար աջակցություն […]
16:34 27.04.2022
Նման հանդիպումները նպաստում են երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդմանը: Այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը ապրիլի 27-ին ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Խոսելով ԱԺ աշխատակազմի և Կանադայի խորհրդարանական կենտրոնի միջև արդյունավետ համագործակցության մասին` Վահան Նարիբեկյանն ընդգծել է, […]
16:30 27.04.2022
««ՀՀ Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն իրավական բնույթի առաջարկ է ներկայացրել: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում հայտնել է օրինագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը: «Կրթության մասին» օրենքի համաձայն՝ բուհերը տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների […]
16:28 27.04.2022
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ներկայացուցիչներին, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Խոսելով այցի նպատակից` 2021թ. արտահերթ ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆին նշել է, որ Հայաստանում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատրաստած վերջնական զեկույցը ներկայացնելու համար: Հանդիպմանը զրուցել են Հայաստանում խորհրդարանական դիվանագիտության կարևոր նշանակությունից` քննարկելով նաև ժողովրդավարական երկրների […]
16:24 27.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի հարցաշարը: Հարցաշարում ներառված է 341 հարց` ՀՀ սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Պետական ոչ […]
16:20 27.04.2022
Պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզ քաղաքի (համանուն նահանգի վարչական կենտրոն) թաղամասերից մեկում։ Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսին։ Գործակալության տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն երկու խաղաղ բնակիչ։ Նշվում է, որ երկրում իշխանությունը զավթած (Ռուսաստանի Դաշնությունում արգելված) արմատական «Թալիբան» շարժումը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։ Սա երկրորդ պայթյունն […]
16:14 27.04.2022
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը հերքել է լուրերն այն մասին, որ երկիրը մտադիր է ընդունել ռուսական գազի համար ռուբլով վճարման պայմանները։ Այս մասին նա գրել է Twitter-ում։ «Իհարկե, OMV-ն կշարունակի Ռուսաստանից գազի մատակարարումների համար վճարել եվրոյով։ Ավստրիան խստորեն պահպանում է ԵՄ-ի հետ համաձայնեցված պատժամիջոցները»։ Ավելի վաղ՝ ապրիլի 11-ին, «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել էր, որ Ավստրիան ընդունել է […]
16:07 27.04.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղղությամբ լոլիկներ են նետել Փարիզի մերձակայքում գտնվող Իլ-դե-Ֆրանս շրջանի Սերգի քաղաքապետարան կատարած այցի ժամանակ: Այս պահը հեռարձակել է BFMTV-ն և հրապարակել Twitter-ում։ Կադրերում երևում է, որ Մակրոնը նախ խոսում է մարդկանց հետ մեծ ամբոխի մեջ, որին թիկնապահները փորձում են զսպել: Հետո հանկարծ լոլիկներ են նետում դեպի նախագահը։ Անվտանգության աշխատակիցները արագ արձագանքել […]
16:00 27.04.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում լայն սպառման, ինչպես նաև բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաները։ Մանրածախ գների բարձրացմամբ պայմանավորված Հանձնաժողովն ուսումնասիրում է նաև ՀՀ դիզելային վառելիքի շուկան, ինչպես նաև համաշխարհային շուկայի գների դինամիկան և դրա անդրադարձը տարբեր երկրներում դիզելային վառելիքի գների վրա։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող ամբողջ նավթամթերքը հանդիսանում է ներմուծված […]
15:54 27.04.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 28-ին՝ ժամը 10։00-20։00, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 1-12 փողոցների և Մուշական թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:49 27.04.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի նիստը։ Նշենք, որ 2020 թվականի հունիսից ի վեր սա առաջին անգամն է, որ բազմաշահառու խմբի հանդիպումն անց է կացվում իրական ռեժիմում։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Համբարձում Մաթևոսյանը գոհունակությամբ փաստել է, որ, թեև COVID համավարակի պատճառով ընդհատվել էին ԲՇԽ-ի նիստերը և քննարկումները իրական […]
15:37 27.04.2022
Մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում շարունակվում է կատարելագործվել և պարզեցվել մաքսային հայտարարագրերի ներկայացման գործընթացը: Մասնավորապես՝ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման և գործընթացների կանոնակարգման նպատակով վերանայվել են մաքսային արժեքի մեծության և մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերը, տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մայիսի 1-ից փոփոխություն է կատարվելու ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում: Արտաքին տնտեսական […]
15:30 27.04.2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ապրիլի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին խմբակցությունների ղեկավարները, մշտական հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի պատասխանատուները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Ազգային ժողովից: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապրիլի 28-ին կայանալիք հերթական նիստի օրակարգի հարցերը։ Օրակարգում պարտադիր քննարկման ենթակա հարցերից ընդգրկված է ԱՀ դատախազության 2021թ․ գործունեության մասին հաղորդումը։ […]
15:25 27.04.2022
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, չորեքշաբթի օրը պատասխանելով լրագրողների հարցերին, կտրականապես դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն։ «Կատեգորիկ «ոչ»՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար: Դա կնշանակի քայլ Բուլղարիային այս հակամարտության մեջ ներքաշելու ուղղությամբ: Ցավոք, մենք տեսնում ենք, որ խաղաղության, հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու կոչերը աստիճանաբար մարում են, և դրանք անհետանում են՝ փոխարինվելով ռազմատենչ հռետորաբանությամբ։ Կոչ է […]
15:19 27.04.2022
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 4-3 հաշվով տարած հաղթանակից իր տպավորություններով։ «Մենք ֆանտաստիկ խաղ ցուցադրեցինք անհավանական թիմի դեմ: Եղան պահեր, երբ նրանք բաց թողեցին, իսկ հետո վերադարձան խաղ։ Կարծում եմ՝ մենք դա թույլ տվեցինք «Ռեալին» նյարդերի պատճառով։ Սովորաբար մենք բաց չենք թողնում առավելությունը, բայց […]