Բոլոր լուրերը – Page 4341 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+31.09 oC

Բոլոր լուրերը

Մարդու իրավունքների պաշտպանը Ժնևում մասնակցել է անվտանգային ոլորտին առնչվող քննարկմանը

10:05 26.04.2022

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ապրիլի 25-ին Ժնևում մասնակցել է «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. Անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով քննարկմանը, որը կազմակերպվել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) կողմից։ Պաշտպանը ելույթ է ունեցել Մարդու իրավունքները զինված ուժերում և պաշտպանական հաստատությունների դերը խորագրով պանելի շրջանակներում։ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների […]

̰
Զլատան Իբրահիմովիչը Ա սերիայի տարիքային նոր ռեկորդ է սահմանել

09:56 26.04.2022

Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած «Լացիո»-«Միլան» խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձած Զլատան Իբրահիմովիչը Ա սերիայի տարիքային նոր ռեկորդ է սահմանել: Հանդիպման ժամանակ շվեդ ֆուտբոլիստը 40 տարեկան 6 ամսական 21 օրական էր։ Այսպիսով՝ նա դարձավ Ա սերիայում գոլային փոխանցման հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը։ Նախկինում այս ռեկորդը պատկանում էր «Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտիին, ով 2017 թվականին արդյունավետ […]

̰
«Բարսելոնան» կադրային մեծ փոփոխությունների է պատրաստվում

09:41 26.04.2022

«Բարսելոնան» ամառային տրանսֆերի ընթացքում կարող է ձեռք բերել միանգամից յոթ խաղացողի և հրաժարվել ներկայիս կազմի մի շարք ֆուտբոլիստներից: Այս մասին հայտնում է Diario Sport-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին մտադիր է թիմ հրավիրել նոր դարպասապահ, կենտրոնական պաշտպան, երկու եզրային պաշտպան, կենտրոնական կիսապաշտպան և երկու հարձակվող։ Հավանական է, որ «Բարսելոնան» ազատ գործակալի կարգավիճակով ձեռք […]

̰
Ես նրան միշտ հոր պես եմ վերաբերվել. Աբրահամը՝ Մոուրինյոյի մասին

09:31 26.04.2022

«Ռոմայի» հարձակվող Տեմի Աբրահամը պատմել է, որ ակումբին միանալու իր որոշման վրա մեծ ազդեցոթյուն է ունեցել Ժոզե Մոուրինյոն: «Առաջին բանը, որ նա ասաց ինձ. «Կմնա՞ս անձրևոտ Անգլիայում, թե՞ կգաս Հռոմ, որտեղ շատ արև կա»: Ծիծաղեցինք, հետո ասաց, որ լուրջ է խոսում։ Ես նրան միշտ հոր պես եմ վերաբերվել։ Մոուրինյոն ասաց, որ ինձ համար «Ռոման» իտալական […]

̰
SHANTNEWS

09:28 26.04.2022

̰
Լավրովը հայտնել է դեպի Հարավչինական ծով շարժվելու ՆԱՏՕ-ի մտադրությունների մասին

09:15 26.04.2022

ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքն ակնհայտ ծրագրում են առաջ մղել դաշինքի պաշտպանական գիծը Հարավչինական ծովում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մի հայտարարությամբ նրանք ասում են, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, այդ իսկ պատճառով մի՛ վախեցեք, ոչ մեկի անվտանգությանը ՆԱՏՕ-ն չի սպառնում։ Եվ հանկարծ Ստոլտենբերգը կարող է հայտարարել, որ ՆԱՏՕ-ն գլոբալ պատասխանատվություն է […]

̰
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

09:01 26.04.2022

Մեծ Բրիտանիան արգելք է սահմանում դեպի Ռուսաստան տեխնոլոգիաների և ապրանքների արտահանման վրա, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայի դեմ։ Այս մասին ասվում է միջազգային առևտրի դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն։ Չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ սարքավորումների և տեխնոլոգիաների մասին է խոսքը։ Նշվում է, որ այդ միջոցառումը կօգնի փակել առկա բոլոր անցքերը՝ Մեծ Բրիտանիաից […]

̰
Կիևը վիթխարի հետքայլ է կատարել Մոսկվայի հետ բանակցություններում․ Լավրով

08:47 26.04.2022

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան խորհուրդ են տալիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ամեն անգամ խստացնել Կիևի դիրքորոշումը Մոսկվայի հետ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում։ Լավրովի խոսքով՝ Մեծ Բրիտանիան այդ կերպ փորձում է փոխհատուցել իր ներկայիս միայնակ կարգավիճակը՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո։ Նա նշել […]

̰
Հյուսիսային Կորեան կշարունակի ամրապնդել իր միջուկային ուժերը․ Կիմ Չեն Ին

08:33 26.04.2022

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման տոնի առթիվ զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի ամրապնդել իր միջուկային ուժերն առավելագույն արագությամբ։ Այս մասին հայտնում է երկրի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան ջանքեր կգործադրի՝ պատրաստ լինելու ցանկացած պահի գործի դնել միջուկային զենքի զսպող ուժը։ Հատկապես անհրաժեշտ է քանակապես և […]

̰
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները շարունակում են փակ մնալ

08:20 26.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:11 26.04.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Միկոյան փ. 34/7, 2/28, 2/1, 2/14, 4/15 հասցեներ, Եղվարդի խճ․ 2/10 հասցե և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Բաղյան 2-րդ նրբանցք 2, 3, 4, 5 շենքեր, Քոչարյան փ. […]

̰
Լավրովը հայտարարել է միջուկային պատերազմի իրական վտանգի մասին

00:15 26.04.2022

Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ էական են, չի կարելի թերագնահատել այդ վտանգը, սակայն կան շատ ցանկացողներ, որոնք պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ սպառնալիքը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա հիշեցրել է, որ հունվարին «միջուկային հնգյակի» երկրները վերահաստատեցին միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին թեզը։ «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, մենք դրանից ենք ելնում, ինչպես ասացիք, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:55 25.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Մասիսի ոստիկաններն առանձնապես խոշոր չափերի «ալֆա PVP» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

23:49 25.04.2022

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Այնթապ գյուղի 39-ամյա մի բնակիչ տանն ապօրինի թմրամիջոց է պահում, ըստ տեղեկությունների՝ սինթետիկ թմրամիջոց: Ապրիլի 18-ին նրա տան ննջասենյակում հայտնաբերվեցին բաց կապտագույն բյուրեղանման զանգվածով 4 փաթեթ և ապակե գլանակ՝ չորացած դեղնավուն հետքերով: Ըստ տանտիրոջ՝ պոլիէթիլենային փաթեթներում «ալֆա PVP» թմրամիջոց է, որն անձնական օգտագործման համար ձեռք էր […]

̰ ̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

23:27 25.04.2022

Հանրապետության տարածքում ապրիլի 26-27-ի, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 26-28-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 25-27-ը, 30-ի երեկոյան ժամերին քաղաքի […]

̰ ̰
Իլոն Մասկը ձեռք է բերում Twitter-ը 44 միլիարդ դոլարով

23:12 25.04.2022

SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնում է Twitter-ը, հայտնում է ընկերությունը։ Twitter, Inc.-ը հայտարարել է, որ վերջնական պայմանագիր է կնքել Մասկի կողմից ընկերության ձեռքբերման համար։ Գործարքի ընդհանուր գումարը կազմել է մոտ 44 մլրդ դոլար։ PR Newswire պորտալի տվյալներով՝ գործարքի ավարտից հետո Twitter-ը կդառնա ոչ հրապարակային ընկերություն։

̰
Մարդկային արժանապատվությունից ցածր. Տատյանա Նավկան՝ գեղասահքի միջազգային միության որոշման մասին

23:09 25.04.2022

Օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան մեկնաբանել է գեղասահքի միջազգային միության (ISU) որոշումը՝ ուժի մեջ թողնել ռուս մարզիկների՝ կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցումներին մասնակցելու արգելքը։ «Մինչև վերջին պահը հույս ունեի, որ ISU-ի ղեկավարները խելքի կգան: Հետագայում այդ մարդիկ շատ են ամաչելու նման որոշումներից։ Սպորտը քաղաքականության մեջ ներառելը մարդկային արժանապատվությունից ցածր է: Գեղասահքի հանրաճանաչությունը պահպանվել է ռուս և […]

̰
ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի ղեկավարությամբ անցկացվել են ցուցադրական պարապմունքներ

23:00 25.04.2022

Ապրիլի 25-ին N զորամասում, ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի ղեկավարությամբ, անցկացվել են ցուցադրական պարապմունքներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը։ Պարապմունքների շրջանակում ծավալվել են ուսումնական կետեր, քննարկվել դիտարկման համակարգերով նշանակետերի հայտնաբերման, հետախուզման, ստորաբաժանումների ներդաշնակման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։

̰
Բելգորոդի շրջանում ահաբեկչական վտանգի դեղին մակարդակը երկարացվել է մինչև մայիսի 10-ը

22:51 25.04.2022

Բելգորոդի շրջանում ահաբեկչական վտանգի դեղին մակարդակը երկարացվել է մինչև մայիսի 10-ը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Մինչև մայիսի 10-ը Բելգորոդի մարզում գործում է ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակ։ Այսօր ես ստորագրել եմ այդ մասին փաստաթուղթը»,- գրել է մարզի ղեկավարը, բացի այդ, նա նշել է, որ ճայթրուկներ, հրավառություն  արձակելու արգելքը նույնպես […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4233 խախտում

22:42 25.04.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 18-ից 25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4233 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 48 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 60, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 19-ը՝ […]

̰
Հայաստանում է Նիդերլանդների խորհրդարանի անդամ Դոն Սեդերը

22:34 25.04.2022

Ապրիլի 22-25-ը Հայաստան է այցելել Նիդերլանդների խորհրդարանի անդամ, «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Դոն Սեդերը: Այցի ընթացքում Դոն Սեդերը հանդիպել է Արցախի Հանրապետության պաշտոնյաների հետ, ծանոթացել Արցախում տիրող իրավիճակին, ինչպես նաեւ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի ուղեկցությամբ խորհրդարանականը Գորիսում […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին վերընտրվելու առթիվ

22:27 25.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի և երկրի ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ այս նոր պաշտոնավարման շրջանում կշարունակեք Ձեր նպաստը բերել […]

̰
Ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերին օտարերկրյա զենքի մատակարարման համար անհրաժեշտ օբյեկտները

22:23 25.04.2022

Ռուսական զորքերը բարձր ճշգրտության հեռահար զենքի օգնությամբ ոչնչացրել են երկաթուղային կայարանների վեց ենթակայաններ։ Դրանց միջոցով Արեւմուտքը զենք է մատակարարել Ուկրաինային։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Բացի այդ, ռուսական հրթիռային ուժերը մեկ օրում՝ ապրիլի 25-ի դրությամբ, 15 հարված են հասցրել ուկրաինական ռազմական օբյեկտներին։ Խոցվել են «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգի մեկնարկային […]

̰
Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

22:16 25.04.2022

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 25-ին N զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները և արժանացել բարձր գնահատականի։

̰ ̰
Հորիզոն 22.00

22:00 25.04.2022

̰
SHANTNEWS

22:00 25.04.2022

̰
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Չավուշօղլուի կողմից «Գորշ գայլերի» նշանի ցուցադրությանը

21:58 25.04.2022

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «Գորշ գայլերի» նշանի ցուցադրությանը և դատապարտող ելույթ է ունեցել։ Հիշեցնենք, որ Ուրուգվայ այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի դեմ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։ Ցուցարարները, տեսնելով դիվանագիտական ներկայացուցչությունից դուրս եկող ԱԳ նախարարին, […]

̰
BACK_TO_TOP