14:14 26.04.2022
Մոսկվայի պատասխանը Վարշավայի կողմից Լեհաստանում ռուսական դիվանագիտական գույքի բռնագրավմանը կարող է լինել ոչ միայն հայելային, այլև ասիմետրիկ: Այս մասին «Ռադիո Ռոսիա»-ի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Թե կոնկրետ ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի պատասխանը Լեհաստանի կամ այլ երկրների ոչ բարեկամական քայլերին, պարզ կդառնա, երբ Ռուսաստանը համապատասխան մոտեցում մշակի։ «Սա միջգերատեսչական համակարգ պահանջող թեմա […]
14:08 26.04.2022
Ապրիլի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը: Նիստի օրակարգում սոցիալական ոլորտին առնչվող 2 նախագիծ էր, որոնք ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանը: Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել ««Հայաստանի Հանրապետության 2004 թվականի […]
14:02 26.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 25-ին կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Նա հերթական անգամ ներկայացրել թուրքական ժխտողական կեղծ թեզերը, ապա խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին, վերջում էլ անդրադարձել հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ մեջլիս ներկայացած առաջարկին, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի նախագահը կրկնելով […]
13:56 26.04.2022
Ապրիլի 25-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Չարենցավանի 3-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին Երևանի Բակունցի փողոցի 51-ամյա մի բնակչի: Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 18-ի երեկոյան Բակունցի փողոցի գեղեցկության սրահում վեճ էր եղել: Կեսգիշերին մոտ վեճը շարունակվել էր հարևան բակերից մեկի զրուցարանում, որտեղ 51-ամյա տղամարդն ապօրինի ձեռք բերած զենքից […]
13:50 26.04.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Արզումանյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Արզումանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
13:45 26.04.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման, Բաքվի և Երևանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։ «Նախագահ Ալիևը նշել է, որ առևտրատնտեսական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը գտնվում է լավ մակարդակի վրա, գոհունակություն է հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների […]
13:39 26.04.2022
Կառավարությունն առաջարկել է փոփոխություններ և լրացում կատարել «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում, որի ընդունումը պայմանավորված է պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգման հետ, փոխանցում է ԱԺ կայքը։ Հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը և ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումն առաջարկվում է չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ, քանի որ […]
13:33 26.04.2022
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացվում է խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` ✅ 65 և բարձր տարիքի անձինք, ✅ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, ✅ բուժաշխատողներ և այլն:
13:27 26.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
13:20 26.04.2022
«Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերը կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկիին «Բավարիայում»՝ հայտնում է Bild-ը: Ըստ աղբյուրի՝ «Բավարիայի» ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել Ալերի գործակալների հետ: Ամռանը մյունխենցիները հնարավորություն կունենան 40 միլիոն եվրոյով ձեռք բերել իվուարցի հարձակվողին, ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջները կազմում են տարեկան մոտ 10 միլիոն եվրո: Ալերն «Այաքսին» միացել է 2021 թվականին «Վեսթ Հեմից» 22,5 միլիոն […]
13:14 26.04.2022
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սփյուռքի հետ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգևատրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Շիրակ Թորոսյանն ԱԺ 5 գումարումների պատգամավոր է:
13:07 26.04.2022
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նյու Դելիում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով: Միջոցառման բացման արարողությանն ԱԳ նախարարը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է․ «Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել բոլորիդ հայ-հնդկական գործարար համաժողովին և շնորհակալ եմ Հնդկական արդյունաբերության համադաշնությանը՝ այսօր մեզ հյուրընկալելու համար: […]
12:53 26.04.2022
Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան մեծ թվով բացակայությունների համար նկատողություն է ստացել ՌԴ ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի կարգապահական հանձնաժողովից, հայտնում է Чемпионат-ը։ 2020 թվականին Զագիտովան ընդունվել է այս ուսումնական հաստատության «Լրագրություն» բաժինը: Նրա մասնագիտական ուղղությունն է «պրոդյուսերություն և մշակութային քաղաքականություն»: Հիմա օլիմպիական չեմպիոնուհին դասերի չհաճախող ու մի քանի առարկաներից ատեստավորում չանցած ուսանողների թվում […]
12:46 26.04.2022
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղում հոգեբանական ճնշման մասին։ «Երկու թիմերի համար էլ ճնշումը մոտավորապես նույն մակարդակի է լինելու: Մենք չենք կարող հաջողություն անվանել կիսաեզրափակիչ դուրս գալը. եզրափակչում հանդես գալը հաջողություն կհամարվի, բայց դրա համար պետք է հաղթահարել «Մանչեսթեր Սիթիի» արգելքը»,- Անչելոտիի խոսքն է […]
12:46 26.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերի համար: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բրազիլական երկկողմ հարաբերությունները՝ կարևորելով հայ համայնքի դերը […]
12:35 26.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 104 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել: Վերջին մեկ օրում երկրում կատարվել է 4 576 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 1,35 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,05 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ […]
12:26 26.04.2022
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» այսօր կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում Գվարդիոլայի թիմին։ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակի գործակիցը 1․45 է։ Մադրիդցիների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 6․50 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 4․50 գործակցով։ Թիմերը նախորդ անգամ հանդիպել են 2019-2020 թվականների Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում։ Այն ժամանակ երկու խաղում էլ 2։1 […]
12:18 26.04.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը սոցիալական ցանցերում շնորհակալություն է հայտնել սերբ երկրպագուներին Բելգրադի մրցաշարին մասնակցելուց հետո։ «Շնորհակալ եմ շատ ջերմ ընդունելության համար, Բելգրադ։ Շատ հաճելի էր խաղալ ձեր առջև, Սերբիայում»,- գրել է հայ թենիսիստը։ Բելգրադի մրցաշարում Կարեն Խաչանովը հասել էր կիսաեզրափակիչ և պարտվել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին (6:4, 1:6, 2:6)։
12:14 26.04.2022
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխային գտել են Դեբեդ գետում: Գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: […]
12:09 26.04.2022
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի շտապօգնության զրահապատ մեքենաներ, ինչպես նաև հրշեջ մեքենաներ և բժշկական սարքավորումներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Այս ամենը կուղարկվի Ուկրաինա՝ օգնելու հաղթահարել ռուսական հարձակումների հետևանքները»,- ասվում է զեկույցում։ Այս պահին հստակ հայտնի չէ, թե շտապօգնության քանի զրահամեքենա կուղարկվի Ուկրաինա։ Նշվում է, որ նախօրեին Մեծ Բրիտանիայից 40 փրկարար է մեկնել Ուկրաինա։ Միաժամանակ Մեծ […]
12:05 26.04.2022
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Չեխիա՝ մասնակցելու IBA-ի «Ա» կարգի միջազգային մրցաշարին: Բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի համահայկական ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ մրցավայր է մեկնել 7 մարզիկ։ Հավաքականը գլխավորում են մարզիչ Գարիկ Հարությունյանը և ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը: Նշենք, որ մինչ մրցաշարին մեկնելը հավաքականը հավաք է անցկացրել Գյումրիում:
12:01 26.04.2022
Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է բարեկամ Սիրիայի հետ պատմական եղբայրությունը եւ բազմաբեւեռ կապերի առկայությունը՝ ընդգծելով սիրիահայ համայնքի գործուն դերակատարումը: Անդրադառնալով Սիրիայի խորհդարանում հայազգի պատգամավորների ներկայությանը՝ Ալեն Սիմոնյանը ողջունել […]
11:58 26.04.2022
Լեհաստանի հարավ-արևմուտքում՝ Վալբրժիչ քաղաքի մոտ, շունը փորել-գտել է հազվագյուտ բարակ, միակողմանի միջնադարյան մետաղադրամների հավաքածու։ Այս մասին գրում է Notes from Poland-ը: Նշվում է, որ մետաղադրամներն առաջին նշանակալի գտածոն են ավելի քան 100 տարվա ընթացքում։ Նրանք վնասված կավե կաթսայի մեջ էին։ Հետազոտողները ենթադրում են, որ այս ժամանակաշրջանի այդքան շատ մետաղադրամներ գտնելը բացառիկ դեպք է, քանի որ […]
11:50 26.04.2022
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից իր սպասելիքներով։ Թիմերը կհանդիպեն այսօր Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում։ «Դա շատ դժվար հանդիպում է լինելու, բայց լավ է, որ մենք չխաղացինք այս շաբաթվա վերջին: Եթե այս գալիք շաբաթվա վերջին ապահովենք տիտղոսը, ապա շաբաթ երեկոյան մենք ժամանակ կունենանք մի փոքր տոնելու, ապա կենտրոնանալու «Մանչեսթեր […]
11:41 26.04.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 8, ընտանեկան բռնության՝ 7, ծանր վիրավորանքի՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, սպանության փորձի, մահվան […]
11:38 26.04.2022
ՀՀ կառավարության՝ ապրիլի 22-ին կայացած նիստում հավանության է արժանացել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Որոշման ընդունմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու գործընթացները կկատարելագործվեն, դրանք կդառնան ավելի պարզ և հասկանալի շահակից տարբեր խմբերի համար, սահմանված նվաճումները համահունչ կլինեն կրթության […]
11:37 26.04.2022
Մեծ Բրիտանիան զրոյի կհասցնի Ուկրաինայից բոլոր ապրանքների համար գանձվող մաքսատուրքերը՝ որպես Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի համաձայնագրի մաս: Երկուշաբթի՝ ապրիլի 25-ին, այս մասին հայտնել է բրիտանական կառավարությունը։ «Մաքսատուրքերը կզրոյացվեն, իսկ բոլոր քվոտաները կչեղարկվեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անմիջական խնդրանքով»,- ասվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ։ Հստակեցվում է, որ չեղյալ են հայտարարվել Մեծ Բրիտանիայի […]