Բոլոր լուրերը – Page 4343 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Իսրայելի վարչապետը ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Իրանի հարցը

22:11 24.04.2022

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կիրակի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Իրանի հարցը և նրան հրավիրել է այցելել հրեական պետություն։ Այս մասին հայտնում են վարչապետի գրասենյակից։ «Այսօր երեկոյան վարչապետ Նաֆթալի Բենեթը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Նախագահը և վարչապետը քննարկել են իրանական հարցը, մասնավորապես՝ Իրանի պահանջը՝ հանել Իսլամական հեղափոխության պահապանների […]

̰
SHANTNEWS

22:00 24.04.2022

̰ ̰
Մակրոնն առաջատարն է Ֆրանսիայի ընտրությունների երկրորդ փուլում․ Exit poll

21:40 24.04.2022

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էմանուել Մակրոնն առաջատարն է 55-58 տոկոսով, հաղորդում է բելգիական RTBF հեռուստաալիքը՝ հղում անելով exit poll-ի հասարակական կարծիքի ուսումնասիրման երկու ինստիտուտների տվյալների։ Էմանուել Մակրոնը պայքարում է «Ազգային միություն» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենի դեմ: Ըստ  էքզիթ փոլերի՝ ընտրողների 55-58%-ը քվեարկել է Մակրոնի, իսկ Լը Պենի օգտին՝ 42-45%-ը: Նախնական տվյալներով Ֆրանսիայի նախագահի ընտրությանմասնակցությունը […]

̰
Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում դատապարտելի գործողություն է, չի նպաստում երկու ժողովուրդների միջև երկխոսության ձևավորմանը․ Աղաջանյան

21:25 24.04.2022

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ […]

̰
Խոշոր ավտովթար Ստամբուլում․ բախվել են 16 մեքենաներ

21:10 24.04.2022

Ստամբուլում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ խափանված արգելակներով ավտոբուսի մասնակցությամբ։ Իրար են բախվել 16 ավտոմեքենա, կան վիրավորներ, հայտնում է A Haber հեռուստաալիքը։ « Ճանապարհն իջնելու ժամանակ վթար է տեղի ունեցել ավտոբուսի հետ, որի արգելակները խափանվել են, 16 ավտոմեքենաներ են բախվել, վթարի հետևանքով բազմաթիվ մարդիկ են տուժել»,- հայտնում է հեռուստաալիքը։  

̰
ՆԱՍԱ-ն մտադիր է մանրամասն ուսումնասիրել Ուրան մոլորակը

20:56 24.04.2022

ՆԱՍԱ-ն ներկայացրել է Ուրանի հետազոտման իր ծրագրերը։ Վերջին հաշվետվության ժամանակ ՆԱՍԱ-ն հրապարակել է տիեզերական նոր առաքելության նպատակը, որտեղ հիմնական ուղղություններից մեկը Ուրան մոլորակի և դրա հնարավոր արբանյակների հետազոտումն է։ Առաջին և միակ թռիչքը դեպի Ուրան իրականացվել է 1986 թվականին, երբ ՆԱՍԱ-ի սարքը կարողացավ շրջանցել մոլորակի ուղեծիրը։ Նոր տիեզերական առաքելությունը ծրագրված է իրագործել 2031 թվականին՝ Falcon […]

̰
Մակրոնը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ կսպասի քվեարկության արդյունքների հրապարակմանը

20:43 24.04.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի երեկոյան Փարիզ է վերադարձել ծովափնյա Լե Տուկե քաղաքից՝ Ելիսեյան պալատից հետևելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներին։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆրանսիայի ղեկավարի հետ ընտրությունների արդյունքներին կհետևեն նրա կինը՝ Բրիջիթ Մակրոնը և խորհրդականների մերձավոր շրջապատը։ Երկրորդ փուլի նախնական արդյունքները հայտնի կդառնան տեղական ժամանակով ժամը 20:00-ին՝ ընտրատեղամասերի փակումից հետո: Քվեարկության արդյունքների հրապարակումից […]

̰ ̰
Ուկրաինայի վարչապետը հայտարարել է ԱՄՆ-ի հետ սառեցված ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ քննարկումների մասին

20:30 24.04.2022

Կիևն ու Վաշինգտոնը քննարկում են ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինայի ֆինանսական օգնության նպատակին օգտագործելու հարցը։  Այս մասին կիրակի՝ ապրիլի 24-ին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Մենք նման բանակցություններ են վարում Միացյալ Նահանգների և մեր բոլոր գործընկերների հետ։ Սա շատ կարևոր միջազգային խնդիր և նպատակ է, միջազգային նպատակ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար՝ […]

̰
Սաուդյան արքայազները ֆինանսական խնդիրների պատճառով զբոսանավեր և անշարժ գույք են վաճառում

20:12 24.04.2022

Սաուդյան Արաբիայի իշխող դինաստիայի որոշ արքայազներ ֆինանսական խնդիրների պատճառով վաճառում են անշարժ գույք և զբոսանավեր ԱՄՆ-ում և Եվրոպայում, գրում է Wall Street Journal-ը։ Արքայազներն իրենց ակտիվներից ազատվում են Սաուդյան Արաբիայի սահմաններից դուրս, քանի որ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը արգելափակել է նրանց ֆինանսական աղբյուրներից շատերը, որոնք նրանք օգտագործում էին իրենց արտասովոր սովորություններն իրականացնելու համար»: Ըստ […]

̰
Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

19:57 24.04.2022

Ապրիլի 24-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է AnalitikaUA.net-ը։ «Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը, չնայած երկրում առկա ռազմական դրությանը, ավանդաբար անցկացվում էր Ուկրաինայի բոլոր շրջաններում։ Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակի միջոցառումները մեկնարկել են աղոթքով։ Ուկրաինայի մայրաքաղաքում աղոթքի արարողությունը առաջնորդել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս […]

̰
Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունն ապրիլի 24-ի կապակցությամբ

19:45 24.04.2022

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել 2022թ. ապրիլի 24-ին որոշ երկրների կառավարության ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունների վերաբերյալ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ «1915թ. դեպքերի հարցում պատմական փաստերի և միջազգային իրավունքի հետ անհամատեղելի հայտարարություններն առոչինչ են՝ ներառյալ նաև ԱՄՆ նախագահ Բայդենի այսօրվա անհաջող հայտարարությունը, որը  2021թ.-ին արած սխալի կրկնությունն է: Մերժում ենք նմանատիպ հայտարարությունները և որոշումները, որոնք քաղաքական շարժառիթներով […]

̰
Մի շարք երկրների օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան

19:30 24.04.2022

Այսօր առավոտնից Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև մի շարք երկրների օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ: Սիրիայի Արաբական Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության խորհրդարանականները, Նորվեգիայի Կրագերյո քաղաքի քաղաքապետը և ՀՀ-ում Նորվեգիայի դեսպանը, Իսրայելի Քնեսեթի անդամները և Նիդերլանդների կառավարական պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում: Նրանք ծանոթացել են մշտական […]

̰
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել բարեխոսական արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի

19:14 24.04.2022

Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ բարեխոսական արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի, որին ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը` դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ։ Արարողությունից հետո ծաղիկներ խոնարհվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի դիմաց։

̰
Հնագետները նշել են աշխարհում առաջին համակարգչի ստեղծման տարեթիվը

19:00 24.04.2022

Հնագետները պարզել են, որ առեղծվածային մեխանիզմը, որн համարվում է աշխարհում առաջին համակարգիչը, գործարկվել է մ․թ․ա  178 թվականի դեկտեմբերի 22-ին։ Հնագետները բացատրել են, թե ինչու են մեխանիզմի գործարկման օրը համարում հենց մ.թ․ա  178 թվականի դեկտեմբերի 22-ը։ Այդ օրը տեղի է ունեցել արևի խավարում, որը տևել է 12 րոպե։ Իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ը, ձմեռային արևադարձի օրն […]

̰
Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

18:50 24.04.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ: Օրվա ընթացքում հուշահամալիր են այցելել նաև Երևանի ավագանու անդամներն ու քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:

̰
Հայոց ցեղասպանության-թանգարան ինստիտուտը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջին փաստաթղթի մասին

18:40 24.04.2022

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջին փաստաթղթին։ 1915 թ. մայիսի 24-ին Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ընդունեցին համատեղ հռչակագիր՝ Օսմանյան կայսրության հայ բնակչության կոտորածների և բռնի տեղահանության վերաբերյալ։ Երեք դաշնակիցները հայտարարեցին, որ թուրքական կառավարությունը պատասխանատու է հայերի դեմ այս հանցագործության համար։ Դաշնակից երկրների հռչակագրում հայկական ջարդերի մասին ասվում […]

̰
̰
Հայտնի են 2022թ․ «Ավրորայի» հերոսները

18:27 24.04.2022

Այսօր՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2022թ․-ի «Ավրորայի» հերոսների անունները՝ Ջամիլա Աֆղանի՝ Աֆղանստանից, Մահինուր Էլ-Մասրի՝ Եգիպտոսից և Հադի Ջուման՝ Եմենից։ Ըստ կազմակերչպիչների, նրանք բոլորն էլ վտանգում են սեփական կյանքն ուրիշներին օգնելու համար և «Ավրորայի» հերոս են դարձել իրենց ունեցած բացառիկ ազդեցության, խիզախության և նվիրվածության համար։ Հերոսների անունները հայտարարվել են Մատենադարանում․ […]

̰
Իտալիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինային զենքի նոր խմբաքանակ կմատակարարեն

18:16 24.04.2022

Իտալիայի իշխանությունները պատրաստում են Ուկրաինային ռազմական օգնության նոր՝ երրորդ  հրամանագիրը, որը կներառի ավելի հզոր զինատեսակներ։ Corriere della Sera թերթը գրում է, որ խոսքը ինքնագնաց հրետանային կայանքների (ACS) և հակաօդային պաշտպանության համակարգերի մասին է։ Համաձայն հրապարակման, այս փաթեթը դաշնակիցների հետ կհամաձայնեցվի ապրիլի 26-ին Գերմանիայում ՆԱՏՕ-ի Ռամշտայն ռազմաբազայում կայանալիք հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բացի դրանից, Մեծ Բրիտանիան […]

̰
Հորիզոն 18.00

18:00 24.04.2022

̰
Ուրուգվայում հայերին ուղղված Չավուշօղլուի ազգայնական ժեստից հետո թուրք դեսպանը կանչվել է ԱԳՆ

17:56 24.04.2022

Ուրուգվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուն կանչվել է այդ երկրի ԱԳՆ այն բանից հետո, ինչ Մոնտեվիդեո այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ցեղասպանության ճանաչում պահանջող հայերին ողջունել էր թուրքական ազգայնական «գորշ գայլերի» նշանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է El Pais-ը։ Ակնկալվում է, որ թուրք դեսպանն արտգործնախարարություն է ներկայանալու ապրիլի 25-ին։ Ուրուգվայ այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի […]

̰
Մոսկվայի ՀԱԵ Սուրբ Պայծառակերպություն տաճարում կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ

17:48 24.04.2022

Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ս/թ․ ապրիլի 24-ին տեղի է ունեցել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց ծաղիկների զետեղման արարողությունը։ Արարողությանը մասնակցել են  ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արսեն Առաքելյանը, […]

̰
Չավուշօղլուն արձագանքել է Բայդենի ապրիլքսանչոսրյան ուղերձին

17:35 24.04.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրառման մեջ Չավուշօղլուն նշել է հետևյալը. «Արևմտյան որոշ առաջնորդներ (նկատի ունի Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին-խմբ.) վերջերս պաշտպանում են այն տեսակետը, որ «ցեղասպանությունը» միայն դատարանի որոշմամբ կարող է հաստատվել։ Ճիշտ է։ Բայց նրանց երկերեսանիության ամենակարկառուն օրինակն այն է, […]

̰
Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

17:25 24.04.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Քննարկվել են Ուկրաինայում վերջին իրադարձությունները և բանակցային գործընթացը։ Զելենսկու հետ զրույցում Էրդողանն ընդգծել է Մարիուպոլից վիրավորներին և խաղաղ բնակիչներին տարհանելու անհրաժեշտությունը: Էրդողանը նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացին։

̰
Անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար․ Ռուբինյան

17:21 24.04.2022

Այսօր Ստրասբուրգում հայկական խաչքարի մոտ Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հետ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներով հարգեցինք Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Այլևս երբեք չպիտի թողնենք, որ մեզ հետ տեղի ունենա նման բան։ Այլևս երբեք չպիտի հայերը սպանվեն հայ լինելու համար։ […]

̰
Նուր-Սուլթանում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

17:13 24.04.2022

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ 2022թ․ ապրիլի 24-ին տեղի ունեցավ ծաղիկների զետեղման արարողություն՝ Նուր–Սուլթան քաղաքի Սուրբ Ուսպենյան տաճարի տարածքում տեղադրված հայկական խաչքարի դիմաց։ Արարողությանը մասնակցեցին ՂՀ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Մանասերյանը, դեսպանությանը կից ռազմական կցորդ, գնդապետ Գրիգոր Տոնաբեկյանը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները։ Կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների […]

̰
Նորվեգիայում հայտնաբերվել է երկաթի դարաշրջանի սանդալ

17:05 24.04.2022

Նորվեգիայում հայտնաբերվել է երկաթի դարաշրջանի սանդալ։ Այս մասին հայտնում է  Live Science -ը։ Այն Սկանդինավյան լեռներում հայտնաբերել է զբոսաշրջիկը։ Գտածոն նա փոխանցել է սառույցների մեջ հայտնաբերված հնագիտական նյութերի ուսումնասիրությամբ զբաղվող Secrets of the Ice կազմակերպությանը։ «Նա գտածոն թողել է սառույցի մեջ և մեզ GPS կոորդինատներն ու լուսանկար է ուղարկել»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Էսպեն Ֆինստադը։ […]

̰
Էթնիկ զտումները Թուրքիայում իրականացվել են նաև քրիստոնյաների բռնի կրոնափոխությամբ․ Արա Քեթիպեան

16:55 24.04.2022

  Էթնիկ զտումները Թուրքիայում իրականացվել են ոչ միայն կոտորածների ու բռնի տեղահանումների, այլ քրիստոնյաների բռնի կրոնափոխությամբ: Այդ մասին բազմաթիվ վկայություններ են պահպանվել այն ժամանակ արևմուտքում լույս տեսնող մամուլում: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը զրուցել է ավստրալահայ գրականագետ, գիտաշխատող Արա Քեթիպեանի հետ:

̰
BACK_TO_TOP