Բոլոր լուրերը – Page 4345 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

14:34 23.04.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Կաթողիկոսարանի Վեհարանին մէջ ընդունեց այցելութիւնը Լիբանանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (Հ.Բ.Ը.Մ.) զանազան մարմինները ներկայացնող պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ Միութեան նախագահ Պերճ Սեդրակեանի եւ շրջանային վարչութեան ատենապետ Ժերար Թիւֆէնքճեանի։ Ողջունելով պատուիրակութեան այցելութիւնը Անթիլիասի Մայրավանք, Վեհափառ Հայրապետը գնահատեց տասնամեակներու վրայ տարածուած Հ.Բ.Ը.Մ.ի ազգանուէր ծառայութիւնը Հայաստանի, Արցախի ու Սփիւռքի մէջ: Ան նաեւ ողջունեց հետզհետէ […]

̰
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

14:22 23.04.2022

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սենատորը նշել է. «Ավելի քան մեկ դար առաջ Կլեմանսոն գրել է. «Մենք սկսում ենք խոսել Հայաստանի վիլայեթներում նոր ողբերգությունների մասին։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում այս բառը: Սա հայերի մեթոդական կոտորածի պաշտոնական էվֆեմիզմն է»: Հարգանքի տուրք […]

̰
Ճապոնիայի հյուսիսում զբոսաշրջային նավ է խորտակվել

14:10 23.04.2022

Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդոյի ափերի մոտ խորտակվել է KAZU 1 զբոսաշրջային նավը, որի վրա 26 մարդ է եղել, այդ թվում՝ երկու երեխա: Այս մասին շաբաթ օրը հայտնել է NHK-ն։ Դեպքի վայր են ուղարկվել պարեկային նավակներ և ինքնաթիռներ։ Ըստ աղբյուրի՝ ուղղաթիռը և հսկիչ նավերը շարունակում են որոնողական աշխատանքները դեպքի վայրում։ Միջադեպի պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում։

̰
Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

13:56 23.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ.Բ.-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, «Telegram» սոցիալական ցանցի օգտատերը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022 թվականի ապրիլի 11-ին հանրության լայն շրջանակներին հասանելի իր տելեգրամյան էջում սուտ […]

̰
Ծեծի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է Նոր Խարբերդում

13:43 23.04.2022

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 22-ին Նոր Խարբերդի 19-րդ փողոցից բերման է ենթարկվել Գրետա Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

13:32 23.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեի շրջանակում բացվել է Հայաստանի տաղավարը

13:20 23.04.2022

Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը (հայաստանյան տաղավարի հանձնակատար) և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը (հայաստանյան տաղավարի համակարգող)։ Բիենալեին ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայաստանյան տաղավարի համադրողի […]

̰
ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:11 23.04.2022

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը և ներկայացրել Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին: Ռուս պատգամավորները և ՀՀ ԱԺ […]

̰
Հորիզոն 13.00

13:00 23.04.2022

̰
SHANTNEWS

13:00 23.04.2022

̰
Մինչ օրս արդարությունը վերականգնված չէ․ ՄԻՊ ուղերձը՝ Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ

12:59 23.04.2022

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ուղերձ է հղել Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ․ «Ապրիլի 24-ին կլրանա Հայոց մեծ Եղեռնի ոճրագործության 107-րդ տարելիցը, սակայն մինչ օրս արդարությունը վերականգնված չէ։ Վերականգնված չեն սպանված ու խեղված տղամարդկանց, կանանց ու ծերերի, որբացած երեխաների, իրենց հայրենի տնից բռնի տեղահանված հայերի, կրոնի և էթնիկ պատկանելության հիմքով անմարդկային կտտանքների և տանջանքների ենթարկվածների իրավունքները։ Նրանցից […]

̰
Բոսնիա և Հերցեգովինայում երկրաշարժ է գրանցվել. կա 1 զոհ

12:58 23.04.2022

Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի մոտակայքում ապրիլի 22-ի գիշերն ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են առնվազն 30 հետցնցումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Republika Srpska-ն: Ամենահզոր ցնցման ուժը գնահատվել է Ռիխտերի սանդղակով 4,4 բալ։ Մահացել է մեկ մարդ։ Որոշ շրջաններ հաղորդվում են նյութական լուրջ վնասների մասին։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան […]

̰
Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատը հերքել է հանքում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը

12:47 23.04.2022

Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատի հանքում տեղի ունեցած պայթյունի և մարդկանց տարհանման մասին տեղեկատվությունը չի հաստատվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է կոմբինատի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էր տարածվել այն մասին, որ ապրիլի 23-ին պայթյուն է տեղի ունեցել Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատի հանքում, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ։ […]

̰
Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին

12:41 23.04.2022

Ապրիլի 23-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճամփեզրին կայանված «Ֆորդ Տրանզիտի» անվադողը փոխող 24-ամյա Միրզա Ավդալյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Պահակը գողություններ էր արել մանկապարտեզից

12:30 23.04.2022

Ապրիլի 22-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները Շահումյան փողոցի մանկապարտեզի բակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել մանկապարտեզի 64-ամյա պահակին՝ իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Ավտոմեքենան բարձված էր մետաղյա առարկաներով: Բաժնում տղամարդը հայտնել է, որ մետաղյա առարկաները գողացել է մանկապարտեզի նկուղից։ Նա նաև հայտնել է, որ նույն օրը նույն վայրից դարձյալ գողացել […]

̰
Հայտնաբերվել են որպես անհետ կորած որոնվող տղամարդու մասունքները

12:19 23.04.2022

Ապրիլի 22-ին Վարդանիձոր գյուղի մերձակա սարալանջին՝ առվակի մեջ, հայտնաբերվել են մարդու մասունքներ ու քրքրված հագուստ: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի և մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը անցած տարվա օգոստոսի 22-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Լյուդվիգ Սարգսյանի մասունքներն են։ Նշանակվել […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 87 նոր դեպք

12:05 23.04.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 87 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 7 360 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 1,18%, վերջին 14 օրը՝ 1,21%, վերջին 7 օրը ՝ 1,15%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 654 163 դեպք: Ապաքինվել է ևս 259 պացիենտ, և նրանց […]

̰
Կաթողիկոսն ընդունեց Հորդանանի Սենատի պատվիրակությանը

11:51 23.04.2022

Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԺ Հայաստան-Հորդանան բարեկամական խմբի ղեկավար Արթուր Դավթյանի։ Հանդիպմանը Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հույս հայտնեց, որ այն առավել […]

̰
Աշխարհում անգլերեն է խոսում ավելի քան 1,75 միլիարդ մարդ․ այսօր անգլերենի օրն է

11:43 23.04.2022

Այսօր անգլերենի օրն է․ ապրիլի 23-ն ավանդաբար համարվել է նաև Շեքսպիրի և՛ ծննդյան, և՛ մահվան օրը, հայտնում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ Աշխարհում անգլերեն է խոսում ավելի քան 1,75 միլիարդ մարդ։ Ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդիկ, որոնց մայրենի լեզուն անգլերենը չէ, միմյանց հետ շփվելու համար օգտագործում են անգլերենը։ «Ուրախությամբ ուզում ենք փաստել, որ […]

̰
ԱՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ԼՂ առաքելության պատվիրակությանը

11:29 23.04.2022

Ապրիլի 23-ին ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր, երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ: Կամո Վարդանյանը Նիկոլաս Ֆլյորիին շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող մարդասիրական տարբեր ծրագրերի և […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

11:17 23.04.2022

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 23-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 8 նոր դեպք ✓ 2428 թեստավորում ✓ 13 առողջացած ✓ մահվան դեպք չկա։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 822 դեպք, որոնցից 410 547 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1969 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]

̰
Երևանում կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակը

11:01 23.04.2022

Ապրիլի 23-ին հերթական վանդալիզմն է տեղի ունեցել։ Դարձյալ կոտրել են Դավիթ Բեկի փողոցում՝ Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ անհայտ անձինք կոտրել են արձանի ոտքերը, վնասել ձեռքերը, գլխի հատվածը։ Չարագործները թողել են նաև գրառում։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի […]

̰
Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում ընդունելություն է կազմակերպվել

10:42 23.04.2022

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով տեղի ունեցավ ընդունելություն՝ բազմաթիվ խորհրդարանականների, Փարիզի քաղաքային խորհուրդի անդամների և հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։ Ընդունելության մեկնարկին ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահները: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ […]

̰
Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 1-ը

10:33 23.04.2022

Ռոսավիացիան հայտնել է դեպի ՌԴ հարավային և կենտրոնական հատվածի օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմի երկարացման մասին։ «Դեպի ռուսական 11 օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի մայիսի 1-ը»,-ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է RIA Novosti-ն։ Խոսքն Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանների մասին է։ Ավիաընկերություններին […]

̰
Ավստրիան դեմ է հանդես եկել ռուսական գազի էմբարգոյին

10:26 23.04.2022

Ավստրիայի գազային ոլորտը կախված է ռուսական կողմի մատակարարումներից։ Վիեննան չի աջակցում ռուսական գազի էմբարգոյին, քանի որ դա ավելի ուժեղ կազդի երկրի տնտեսության վրա, քան կհարվածի Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Մագնուս Բրունները CNN-ի հետ հարցազրույցում։ Բրունները նշել է, որ Ավստրիայի արդյունաբերությունն այնքան կախված է ռուսական գազից, որ իրենք պարզապես այլընտրանք չունեն։ Ապրիլի […]

̰
ԱՀ խորհրդարանական ուժերը հանդիպել են շրջվարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխատատուների հետ

10:15 23.04.2022

Ապրիլի 22-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուների, ավագանու անդամների, կրթադաստիարակչական հիմնարկների ղեկավարների հետ: ☑️Քննարկվել են արտաքին մարտահրավերների, Արցախի կարգավիճակի, անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր: ☑️Քաղաքային իշխանական ներկայացուցիչները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը: 📌Նախօրեին խորհրդարանական ուժերը համատեղ այցելություններ են կատարել նաև հանրապետության շրջաններ, հանդիպել ընտրողների հետ, ներկայացրել մեր […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 28-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահի և ԱԳ նախարարի հետ

10:06 23.04.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հաջորդ շաբաթ կժամանի Ուկրաինա և ապրիլի 28-ին կհանդիպի երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին հայտնում է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը։ Բացի այդ, Գուտերեշը մտադիր է հանդիպել ՄԱԿ-ի գործակալության աշխատակիցների հետ՝ քննարկելու ռուսական հատուկ օպերացիայի անցկացման պայմաններում ուկրաինացի ժողովրդի համար մարդասիրական օգնության ընդլայնումը։ Ապրիլի 20-ին […]

̰
SHANTNEWS

09:53 23.04.2022

̰
Հրդեհ Դպրաբակ գյուղում

09:42 23.04.2022

Ապրիլի 23-ին, ժամը 01:06-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դպրաբակ գյուղում այրվում է առանձնատուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկին օժանդակ շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:35-ին, մարվել՝ 04:25-ին: Այրվել են օժանդակ շինությունը […]

̰
Օրենբուրգի մերձակայքում գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

09:26 23.04.2022

Օրենբուրգի մարզի մոտակայքում գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել։ 88 մարդ տարհանվել է։ Հաղորդվում է 3 զոհի մասին։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով տարածաշրջանային դատախազության նախնական տվյալներին։ Պայթյունը տեղի է ունեցել Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատի հանքում։ Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են։

̰
BACK_TO_TOP