Բոլոր լուրերը – Page 4342 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+14.09 oC

Բոլոր լուրերը

2022թ. ընթացքում տարեկան ծրագրով նախատեսված է 130 ստուգում. ԲԸՏՄ

10:37 25.04.2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել ԲԸՏՄ ղեկավար կազմի հետ։ ✅ Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում ըստ ոլորտների կատարված աշխատանքները, որոնց արդյունքներով՝ նախատեսված 23 ստուգման փոխարեն իրականացվել է 58 ստուգում, որից՝ 33-ը ծրագրային, 25-ը՝ արտածրագրային։ Բացված ստուգման հանձնարարագրերից 12-ը տեղափոխվել են մյուս եռամսյակներից։ […]

̰
Հպարտ եմ, որ ԱՄՆ-ը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան

10:30 25.04.2022

Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերի իր էջերում գրառում է արել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: «Լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Եկեք բոլորս միասին հիշենք 1.5 միլիոն զոհերին, որոնք սպանվել են: Ես շատ հպարտ եմ, որ ԱՄՆ-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»:

̰
Նախագիծ. ՏՏ ոլորտում կսահմանվի կրթական 5 մրցանակ

10:28 25.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Համաձայն նախագծի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով սահմանվում է կրթական հինգ մրցանակ. լավագույն ուսանողների համար` «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ» (1-ին և 2-րդ կարգ), «Լավագույն մագիստրանտ» (1-ին և 2-րդ […]

̰
Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 1210 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք

10:17 25.04.2022

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2022թ. ապրիլի 18-ից մինչև ապրիլի 22-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 1210 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք, և ոչնչացվել է 760 հատ տարբեր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 52 318 մ2 տարածք: Կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի […]

̰
Պատվաստումային գործընթացը շարունակվում է

10:11 25.04.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ապրիլի 25-ի դրությամբ կատարվել է ❗️2 164 083 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1 124 381, ✅ երկրորդ դեղաչափ` 992 195, ✅ բուստեր` 44 175:

̰
Մենք պետք է պաշտպանենք Հայաստանն ու Արցախը բնաջնջման նոր սպառնալիքից․ Ադամ Շիֆ

10:03 25.04.2022

Կոնգրեսական Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի առթիվ ԱՄՆ-ում անցկացված երթին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Այսօր մենք հիշում ենք 1․5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք սպանվել են 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ավելին՝ մենք պետք է պաշտպանենք Հայաստանն ու Արցախը բնաջնջման նոր սպառնալիքից։ Մենք պետք […]

̰
SHANTNEWS

09:59 25.04.2022

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

09:57 25.04.2022

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։ Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ […]

̰
2021 թվականին համաշխարհային ռազմական ծախսերը գերազանցել են 2 տրիլիոն դոլարը․ SIPRI

09:42 25.04.2022

2021 թվականին աշխարհում ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 2,113 տրիլիոն դոլար։ Մինչ այդ, 2 տրիլիոնը շեմը երբեք չի գերազանցվել։ Այս մասին ասվում է Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։ Ամենամեծ ռազմական բյուջեով երկրների հնգյակը հետևյալ տեսքն ունի՝ ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան։ Նրանց բաժին է ընկնում համաշխարհային ծախսերի 62 տոկոսը։ […]

̰
Անկումը շարունակվում է. «Բարսելոնան» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց Նոու Կամպում

09:31 25.04.2022

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջել է «Ռայո Վալեկանոյին»: Խաղի 7-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել հյուրերի կիսապաշտպան Ալվարո Գարսիան։ Հանդիպման գլխավոր մրցավարը հիմնական ժամանակին 11 րոպե էր ավելացրել, սակայն խաղն ավարտվել է 114-րդ րոպեին, խաղավարտը բավականին լարված է ստացվել։ Սա կատալոնացիները երրորդ անընդմեջ պարտությունն էր «Կամպ Նոու» մարզադաշտում։ […]

̰
Բիչախչյանի մասնակցությամբ «Պոգոնը» հաղթել է «Լեգիային»

09:19 25.04.2022

Լեհաստանի առաջնության 30-րդ տուրում «Պոգոնը» 3-1 հաշվով հաղթել է «Լեգիային»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ընդգրկված է եղել «Պոգոնի» մեկնարկային կազմում և փոխարինվել է 67-րդ րոպեին։ Տանտերերն առաջին գոլը 26-րդ րոպեին խփել են Բիչախչյանի իրացրած անկյունային հարվածից հետո։ «Պոգոնը» վաստակել է 62 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Լեգիան» 36 միավորով 10-րդ տեղում […]

̰
Մարկոս Պիզելին անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին

09:11 25.04.2022

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին Instagram-ի իր էջի Storys բաժնում լուսանկար է հրապարակել՝ կապված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ: Պիզելին գրառման ներքևում տեղադրել է հայկական եռագույնը:

̰
Հրդեհ ֆիթնես ակումբի շոգեբաղնիքում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

09:02 25.04.2022

Ապրիլի 25-ին, ժամը 06։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Orange Fitness» պրեմիում ակումբի շոգեբաղնիքում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:10-ին, մարվել՝ ժ․07։48-ին։ Այրվել են շոգեբաղնիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 10 քմ […]

̰
Լիբանանից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ․ Իսրայելը պատասխան հարված է հասցրել

08:57 25.04.2022

Լիբանանից կողմից հրթիռ է արձակվել իսրայելական տարածքի հյուսիսային մասի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Այն ընկել է բաց տարածքում։ Իսրայելը պատասխան հրետանային հարված է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող օբյեկտին, որտեղից արձակվել է հրթիռը։ Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը զսպվածության կոչ են արել։

̰
Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկման արդյունքում Մակրոնը հավաքել է 58,54% ձայն

08:48 25.04.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստացել է ընտրողների 58,54%-ի աջակցությունը՝ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկման արդյունքում։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն։ Երեկ՝ ապրիլի 24-ին, երկրում անցկացվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Մակրոնի մրցակիցը՝ «Ազգային միավորում» աջ կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը հավաքել է 41,46% ձայն։ Ինչպես արդեն հայտնել էինք, նա ընդունել է պարտությունը քվեաթերթիկների 50%-ից քիչ ավելիի […]

̰
Բլինկենն ու Օսթինը Կիևում են․ երկրին կհատկացվի ևս ավելի քան 700 մլն դոլար

08:32 25.04.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի այցելել են Կիև։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Պետդեպի ներկայացուցչի փոխանցմամբ՝ Բլինկենն ու Օսթինն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ հայտնել են, որ հնարավոր է՝ ամերիկացի դիվանագետներն այս շաբաթ սկսեն վերադառնալ Ուկրաինա։ Բացի այդ, ԱՄՆ նախարարները հայտնել են […]

̰
Ցեղասպանության նահատակների հիշատակին Հռոմում մատուցվել է պատարագ

08:17 25.04.2022

Իտալիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցում մատուցվեց պատարագ, որը նախագահեց Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ՝ կարդինալ Լեոնարդո Սանդրին։ Իր խոսքում Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչը նշեց, որ «Դարերի ընթացքում հայ սրբերի իմաստությունն ու առավելապես Սուրբ Գրիգոր Նարեկացու կողմից առաջարկվող պատմության խելամիտ ընթերցումը Հայոց ցեղասպանությունից 107 տարի […]

̰
Ատելությունն ու բռնությունը երբեք չպետք է անտարբերության մատնվեն. Կանադայի վարչապետի ուղերձը

08:10 25.04.2022

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասվում է. «Միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայերին՝ ոգեկոչելու մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք նաև պատվում ենք նրանց ժառանգներին, այդ թվում և հայկական ծագում ունեցող կանադացիներին, ովքեր նպաստել են և շարունակում են […]

̰
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

01:34 25.04.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Հղում եմ ամենաջերմ և սրտանց շնորհավորանքները Էմանուել Մակրոնին վերընտրվելու կապակցությամբ և մաղթում նրան ամենայն բարիք հաջորդ 5 տարիների ընթացքում՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման և Ֆրանսիայի փառքի»,- Twitter-ի իր էջում գրել է Փաշինյանը։ Մակրոնը, նախնական տվյալներով, ստացել է ընտրողների ձայների […]

̰
Ավտոմեքենան կողաշրջվել է և սահել դեպի ջրանցքը

00:08 25.04.2022

Ապրիլի 24-ին, ժամը 20։12-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցներում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է ջրանցքը․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ […]

̰
Մարտունի քաղաքում այրվել է վագոն-տնակ

23:59 24.04.2022

Ապրիլի 24-ին, ժամը 19:35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի «Իդեալ Համակարգ» խանութի մոտակայքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում գտնվող վագոն-տնակում (մոտ 27 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 6.15 հա տարածքում բռնկված հրդեհները

23:55 24.04.2022

Ապրիլի 22-ից 24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 3800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 1000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1800 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 300 քմ, Լոռու մարզի Ստեփանավան […]

̰
Իրաքում հրթիռակոծվել է թուրքական ռազմաբազան

23:51 24.04.2022

Հյուսիսային Իրաքում հրթիռակոծության է ենթարկվել թուրքական ռազմաբազան։ Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաալիքը։ Աղբյուր համաձայն՝ հարձակումն իրականացվել է Մոսուլի մոտ գտնվող Բաշիկ շրջանում գտնվող Զլիկան ճամբարի վրա։ Առնվազն վեց հրթիռ է արձակվել ռազմական օբյեկտի ուղղությամբ։ Հարվածների հետևանքների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։ Ապրիլի 22-ին հրթիռներ էին արձակվել Թուրքիայի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա գտնվող […]

̰ ̰
Կցորդիչով բեռնատարը բախվել է ավտոմեքենայի, այնուհետև տեխսպասարկման կետի պատին և կողաշրջվել է

23:30 24.04.2022

Ապրիլի 24-ին, ժամը 19։16-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Մ․ Պ․, ծնված […]

̰
Ժամկետային զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում․ՀՀ ՊՆ

23:15 24.04.2022

Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում […]

̰
Լը Պենն ընդունել է իր պարտությունը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:05 24.04.2022

«Ազգային միություն» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենն ընդունել է իր պարտությունը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Միաժամանակ նա հորդորել է ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջակցել իր կուսակցությանը։ Լը Պենը հաջողված է անվանել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, որոնք հրապարակվել են Ֆրանսիայում ընտրատեղամասերի փակվելուց հետո։ «Այս արդյունքը մեզ համար փայլուն հաղթանակ էր», – ասել է […]

̰
Գիտնականները գտել են ցունամիի հայտնաբերման նոր մոտեցում

22:50 24.04.2022

Հետազոտողները հայտնաբերել են ցունամիի հայտնաբերման նոր մոտեցում, դա  մյուոնների մոնիտորինգն է: Այս մասին գրում է Science Alert-ը։ Նշվում է, որ մյուոնները բարձր էներգիայի տարրական մասնիկներ են, որոնք առաջանում են տիեզերքից եկող տիեզերական ճառագայթներից։ Նրանք ամենուր են մթնոլորտում և կարող են անվնաս անցնել գրեթե ամեն ինչի միջով։ Այնուամենայնիվ, նրանք կարող են շատ փոքր տեղաշարժվել իրենց ճանապարհի […]

̰ ̰
Ավելի արդար աշխարհում մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը հիմքային նշանակություն պետք է ունենա. Արգենտինայի նախագահ

22:25 24.04.2022

Հայոց ցեղասպանությունից 107 տարի անց մենք ուղեկցում ենք ողջ հայ համայնքին «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության» այս օրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է կատարված Արգենտինայի նախագահի գրասենյակի «Թվիթեր»-ի էջում: «Ավելի արդար աշխարհում, որը մենք պետք է կառուցենք, մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը հիմքային նշանակություն պետք է ունենա»,- նշված է գրառման մեջ:

̰
BACK_TO_TOP