19:30 23.04.2022
Ապրիլի 23-ին, ժամը 13։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավթաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։22-ին, […]
19:21 23.04.2022
Այսօր՝ ապրիլի 23-ին, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Հաղորդում է jnews.ge-ն։ «Այսօր մենք մշակութային բաժնով ներկայացրինք մեր պահանջատիրական իրավունքը, պահանջատեր ենք այնքան, քանի դեռ չենք հասել հատուցման։ Որպեսզի աշխարհում կանխարգելվեն ցեղասպանությունները, պիտի դատապարտվի 1915 թվականի ոճրագործությունը, որը անվանվեց ցեղասպանություն և որը մինչև հիմա շարունակվում է»,-ասել է ԱԵԿ-ի պատասխանատու […]
19:16 23.04.2022
Կենտրոնական Անգլիայի Բեդվորթ քաղաքում 33-ամյա տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա , ինչի հետևանքով տուժել է 11 մարդ։ Այս մասին ասվում է ոստիկանության շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ հարձակվողը տեղի բնակիչ է եղել, նրան ձերբակալել են իրավապահները։ Տուժածներից մեկը հոսպիտալացվել է, մյուսները թեթև վնասվածքներ են ստացել։ Միջադեպը տեղի է ունեցել 30 հազար […]
19:04 23.04.2022
Լեհաստանը Ուկրաինային է փոխանցել մոտ 7 միլիարդ լեհական զլոտիի զենք, որը դոլարային արտահայտությամբ գերազանցել է 1,6 միլիարդ դոլարը: Շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին, թվիթերյան միկրոբլոգում գրել է Լեհաստանի կառավարության խոսնակ Պյոտր Մյուլլերը՝ վկայակոչելով նախարար Մատեուշ Մորավեցկիի տվյալները ։ «Լեհաստանը Ուկրաինային է փոխանցել մոտ 7 միլիարդ զլոտիի զինտեխնիկա, ինչը կազմում է ավելի քան 1,6 միլիարդ դոլար»,- գրել […]
18:54 23.04.2022
Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանն ու առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ այցելել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, ծանոթացել հիվանդանոցի աշխատանքներին, բուժհաստատության կողմից տարածաշրջանի ազգաբնակչությանը տրամադրվող բժշկական օգնության ծառայություններին և տեսակներին, առկա խնդիրներին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Քննարկվել […]
18:46 23.04.2022
Գազել մակնիշի 63 միկրոավտոբուսները նախորդ տարվա հուլիսից ներկրվեցին Գյումրի: Այն սուբվենցիոն ծրագրում ընդգրկվեց որպես համայնքային խիստ առաջնահերթ լուծում պահանջող խնդիր։ Տրանսպորտային ցանցի շահագործման համար կարևոր՝ 900 միլիոն դրամ արժողության միկրոավտոբուսները մոտ մեկ տարի է կայանած են մնում, երթուղիների սպասարկումը հին տրանսպորտային միջոցներով է: Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի նորանշանակ պաշտոնակատարը հետաձգումները բացատրում է տեխնիկական խնդիրներով, նախատեսում […]
18:35 23.04.2022
Ուրբաթ օրը՝ ապրիլի 22-ին, կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլֆբսուրգին»: Կատալոնական ակումբին հաջողվել է հաղթել մրցակցին ջախջախիչ՝ 5:1 հաշվով։ Այս խաղը համաշխարհային հաճախելիության նոր ռեկորդ է սահմանել. «Կամպ Նոու» մարզադաշտում ներկա է եղել 91648 հանդիսական։ Հատկանշական է, որ կատալոնական ակումբը թարմացրել է իր իսկ ռեկորդը, որը սահմանվել էր այս տարվա […]
18:26 23.04.2022
Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայության աշխատակիցները չեն կարողանում գտնել 26 հոգանոց KAZU 1 զբոսանավը, որը խորտակվել է Հյուսիսային Հոկայդո կղզու ափերի մոտ։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Ըստ գործակալության տվյալների, ուղղաթիռը և հսկիչ նավերը շարունակում են որոնողական աշխատանքները միջադեպի տարածքում։ Ջրհեղեղի մասին ազդանշանը ստացվել է KAZU 1 զբոսանավից տեղական ժամանակով մոտ 13:15-ին, որից հետո նավի […]
18:17 23.04.2022
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սուրբ Զատիկի կապակցությամբ ներում է շնորհել ութ դատապարտյալի։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել նախագահի աշխատակազմի կայքում։ Փախանցում է 1tv.ge-ն։ Նախագահը Հարության Հրաշափառ տոնի կապակցությամբ ներում է շնորհել ութ դատապարտյալի, ովքեր այսօր կլքեն ՔԿՀ-ը»,- ասված է հաղորդագրությունում։
18:10 23.04.2022
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բռնկման ավարտից հետո Էբոլա վարակի առաջին դեպքն է գրանցվել՝ վարակի բռնկման ավարտից հետո։ Հիվանդը մահացել է, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Աֆրիկայի գրասենյակը։ 2021 թվականի դեկտեմբերին Կոնգոյի առողջապահության նախարարությունը հայտարարեց երկրում էբոլայի տասներեքերորդ բռնկման ավարտի մասին։ «Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առողջապահական մարմիններն այսօր հայտարարեցին Էբոլայի բռնկման մասին՝ հաստատված Մբանդակա քաղաքում, որը գտնվում է […]
17:58 23.04.2022
Այսօր երեկոյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ։ Այն կղեկավարի ավստրիացի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը:«Ռեքվիեմը» կհնչի նաև հաջորդ օրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
17:49 23.04.2022
Իտալացի լրագրող Քսավիե Յակոբելին ասել է, որ Իտալիայում չեմպիոնական մրցավազքը կտրուկ կփոխվի, եթե «Ռոման» կարողանա երեք միավոր վաստակել «Ինտերի» դեմ խաղում: FCInter1908-ի միջոցով Radio Radio-ի հետ զրույցում Յակոբելին ասել է, որ երկու թիմերն էլ մեծ ոգևորությամբ են խաղալու՝ իրենց լավ մարզավիճակի շնորհիվ, և Ժոզե Մոուրինյուի թիմի արտագնա հաղթանակը շատ բան կփոխի չեմպիոնական մրցավազքում: «Ինտերը» և […]
17:41 23.04.2022
Եվրոպայի հյուսիս-արևմուտքում նավերի վառելիքի դեֆիցիտ է։ Bloomberg գործակալությունը, հղում անելով նավերի համար վառելիքի մատակարար Monjasa Group ընկերությանը, նշում է, որ վառելիքի դեֆիցիտն առկա է Ռոտտերդամի, Ամստերդամի և Անտվերպենի նավահանգիստներում։ Գործակալության փոխանցմամբ` նավերի վառելիքը, որի բաղադրության մեջ ծծումբի պարունակությունը քիչ է, վերջին շրջանում կտրուկ թանկացել է։ Նշվում է, որ ընկերությունների մեծ մասը հրաժարվում է օգտագործել ռուսական […]
17:32 23.04.2022
Շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին, Ֆինլանդիայի խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը հանդես է եկել ՆԱՏՕ-ին արագ ընթացակարգով անդամակցելու օգտին, հաղորդում են ֆիննական լրատվամիջոցները: Քվեարկության արդյունքում որոշվել է, որ Ֆինլանդիայի խորհրդարանը հայտ կուղարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար՝ դաշինքին միանալուն կողմ է քվեարկել 113 պատգամավոր, դեմ՝ 12։ Ակնկալվում է, որ հայտի ընդունումը կկայանա այս ամառ։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս […]
17:22 23.04.2022
Գյումրի-Հացիկ մարզային նշանակության ճանապարհը 30 տարուց ավելի միայն հարթեցումներով ու խճապատումներով է հնարավորինս երթևեկելի պահվել։ 2020 թվականին հիմնանորոգման նախագիծ-նախահաշիվ է կազմվել, բայց շինարարության մեկնարկը ձգձգվում էր երկրում համվարակային և պատրեազմական իրավիճակների պատճառով։ Շինարարական աշխատանքները սկսվել են մարտի 31-ից։ Սա 30 տարում համարվում է առաջին կապիտալ նորոգման ծրագիրը, որն իրականացվում է մարզային նշանակության ճանապարհին։ Գյումրիից […]
17:13 23.04.2022
Այսօր ուղղափառ հավատացյալների համար ավագ շաբաթ է։ Զատկի նախօրեին Երուսաղեմում Տիրոջ գերեզմանին է իջել Սուրբ կրակը։ Սուրբ կրակն իջնում է Կուվուկլիային։ Դա այն ժամատունն է, որը գտնվում է Սուրբ Հարության տաճարի կենտրոնում և ծածկում է Տիրոջ գերեզմանը։ Այստեղ է գտնվում բոլոր քրիստոնյաների համար պաշտամունքի առարկա հանդիսացող սալը, որի տակ է թաղվել Հիսուս Քրիստոսը։ Պատմության ընթացքում […]
17:00 23.04.2022
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 22-ին գծային բաժին բերման է ենթարկվել Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած 28-ամյա Արթուր Մ.-ն որը 2021 թ. նոյեմբերի 11-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
16:44 23.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
16:31 23.04.2022
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հատկացումների, արտաքին գործերի և հարակից ծրագրերի հանձնաժողով ապրիլի 22-ին ներկայացրած նամակում Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է իր վճռական աջակցությունն այն փաթեթին, որով առաջարկվում է 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին, 100 միլիոն դոլար՝ Հայաստանին, և դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։ Ըստ աղբյուրի՝ […]
16:20 23.04.2022
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի կողմից գիշերը խոցվել է Ուկրաինայի ավելի քան 60 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ 3 հրամանատարական կետ և 3 հրթիռային և հրետանային զենքի պահեստ, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը հարվածել է Ուկրաինայի 66 ռազմական օբյեկտներին, որոնց թվում՝ երեք […]
16:19 23.04.2022
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հեռախոսով քննարկել են միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների ներկա իրավիճակը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Եվրոպական երեք երկրներ, Ռուսաստանը և Չինաստանը պատրաստ են համաձայնագիր կնքել,- մեջբերվում է իրանցի նախարարի խոսքերը,- ԱՄՆ կառավարությունը պետք է որոշում կայացնի […]
16:10 23.04.2022
Ապրիլի 22-ին Վարշավայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչի հետ։ ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի կողմից իրականացվող ջանքերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ։ Փոխնախարար Պշիդաչն իր հերթին ընդգծել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը թե՛ որպես ներկայումս ԵԱՀԿ […]
15:54 23.04.2022
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի համաքաղաքացինե՜ր: Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանությունը ամբողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: Ապահովվելու է մեր քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը ինչպես դեպի Ծիծեռնակաբերդ երթերի ընթացքում, այնպես էլ հուշահամալիրի տարածքում կայանալիք միջոցառումների ժամանակ: Միևնույն ժամանակ ակնկալում ենք մեր համաքաղաքացիների աջակցությունն ու հորդորում […]
15:45 23.04.2022
Բոսնիա և Հերցեգովինայի Հերցեգովինա-Ներետվա կանտոնում ուրբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել է։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Glas Srpske թերթը՝ վկայակոչելով կանտոնի քաղաքացիական պաշտպանության օպերատիվ կենտրոնի ներկայացուցչին։ Հրապարակման համաձայն՝ երկրաշարժի հետևանքով վնասվել են տարածաշրջանի մի շարք շենքեր և մեքենաներ, սակայն նյութական վնասի հստակ չափը դեռ պարզված […]
15:32 23.04.2022
Այսօր Երևանում՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշենի գյուղ կոչվող հատվածի Իոսիֆյան 28 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնում ավտոմեքենան ամբարձիկի վրայից ընկել է աշխատակցի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին փրկարարները, ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներն իրենց ուժերով մասամբ ուղղել են ավտոմեքենան, […]
15:27 23.04.2022
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում (Ս․ Պատարագի սկիզբը ժամը 10։30–ին): Այս առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս […]
15:18 23.04.2022
Մոսկվայի հարավում վեցերորդ հարկի բնակարանի պատուհանից երեխա է ընկնել: Նա մահացել է: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, լրագրողներին հայտնել է քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր շտաբի ղեկավարի ավագ օգնականը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ հետաքննության տվյալների՝ ապրիլի 23-ի առավոտյան 2018 թվականին ծնված տղան, որը ծնողների կողմից թողնվել է առանց հսկողության, հենվել է մոծակների համար նախատեսված […]
15:09 23.04.2022
Այսօր՝ ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Սերգեյ Չիչոյանը և Ստեփան Միքայելյանը մասնակցում են Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա քննարկմանը, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Քննարկումը նվիրված է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության […]