Բոլոր լուրերը – Page 4347 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Հորիզոն 20.00

20:00 22.04.2022

̰
SHANTNEWS

20:00 22.04.2022

̰
Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը Սյունիքի մարզում ներկայացրել է համայնքների զարգացման քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը

19:58 22.04.2022

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է մարզային այցերը՝ հանրությանը ներկայացնելու համար ՀՀ կառավարության ծրագրի համաձայն մշակված համայնքների զարգացման հնարավորությունները բացահայտող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը: Այդ նպատակով կոմիտեի համակարգմամբ ձևավորված աշխատանքային խումբն այս անգամ այցելել է Սյունիքի մարզ, որտեղ նրանց հյուրընկալել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Հանդիպման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է, թե համայնքների հետ սերտ […]

̰
 Կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզավորումը՝ վիրաբուժության զարգացող ճյուղ․ Գյումրիում անցկացվում է 6-րդ միջազգային բժշկական համագումարը

19:53 22.04.2022

Կոնքազդրային հոդի մաշվածություն կամ արթրոզ։ Աշխարհում այս հիվանդությամբ տառապում է բնակչության 4-5%-ը։ Արթրոզների ժամանակ հաճախ հանդիպող տեսակը օրթոպեդ-տրավմատոլոգները նշում են ազդրի վզիկի կոտրվածքը, երբ մարդու մոտ տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված՝ շարժումները դառնում են պասիվ, աճառային հյուսվածքների ոսկորները սկսում են մաշվել, շատ հաճախ տանում մարդուն հաշմանդամության։ Էնդոպրոթեզավորումը համարվում է բուժման արդյունավետ մեթոդ։ Վնասվածքաբան-օրթոպեդ Արսեն Վահրամյան իր պրակտիկայում […]

̰
Արշակ Ասլանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

19:47 22.04.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Ասլանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Ասլանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի անդամների և ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել

19:42 22.04.2022

Ապրիլի 22-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները և Արցախի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Նախագահ Հարությունյանը տեղեկություններ է հաղորդել ՀՀ-ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին՝ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման և Արցախի անվտանգության ապահովման գործընթացների համատեքստում: Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է Արցախի դիրքորոշումը, այն է՝ շարունակել […]

̰
Շիրակի մարզում կսուբսիդավորվի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական և 50 տոննա կալիումական պարարտանյութ

19:38 22.04.2022

  Շիրակի մարզում կսուբսիդավորվի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական և 50 տոննա կալիումական պարարտանյութ՝ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակներում: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ու գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների աշխատանքներին են հետևել Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ […]

̰
Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի պետքարտուղարի հետ

19:29 22.04.2022

Ապրիլի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: Կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու կարևորությունը:

̰
ԱԱՏՄ-ն Երևանում իրազեկման սեմինար է անցկացրել

19:24 22.04.2022

Աշխատանքի միջազգային օրվան ընդառաջ իրազեկման սեմինար է անցկացվել հանրակրթական հաստատությունների ղեկավար կազմի, ինչպես նաև առանձին կազմակերպությունների աշխատակիցների համար։ Աշխատանքային իրավունքի բնագավառի սեմինարը վարել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի և գլխամասի մասնագետները։ Սեմինարին մասնակցել է 150-ից ավելի աշխատակից։

̰
Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը գինեգործության բնագավառում զարգացման միտումներ ունի. ՍԱՏՄ

19:16 22.04.2022

Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր անցկացվել է «Նոր օրենսդրությունն ու նորմատիվ փոփոխությունները Ռուսաստանյան գինեգործության ոլորտում․ Ազգային կոնյակի կոդ ծրագիրը գինեգործական արտադրանքի որակի և հետագծելիության միասնական մոնիտորինգային համակարգում» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ։ Հայաստանի տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է խաղողագործության և գինեգործության արդի վիճակը երկրում, արտադրության […]

̰
Ստեփանավանում կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը

19:07 22.04.2022

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն այս անգամ նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակին: Հայ և ռուս խորհրդարանականները հանձնաժողովի 34-րդ նիստն անցկացրել են ապրիլի 22-ին Ստեփանավանում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական […]

̰
Արցախի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահին

18:56 22.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն Խաչատուրյան Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ և հղել լավագույն բարեմաղթանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում մենք չափազանց կարևորում և բարձր ենք […]

̰
Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներ փակ են լինելու. ՀՀ ոստիկանություն

18:47 22.04.2022

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին՝ ժամը 19։30-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին՝ ժամը 06։00-ից, կարգելվի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղրղզստանի նախագահը

18:40 22.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ղրղզստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունները և շահագրգռված է հայ-ղրղզական հարաբերությունների հետագա խորացմամբ՝ ի նպաստ երկու ժողովուրդների զարգացման»։

̰
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ

18:31 22.04.2022

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։ Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։ Արցախի ԱԳՆ-ն խստիվ […]

̰
Փրկարարի համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետը փոխելու նախագիծն ընդունվել է. տարեկան կտնտեսվի 46 968 000 դրամ

18:23 22.04.2022

Կառավարությունն ապրիլի 22-ի նիստում հավանություն է տվել «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» որոշման նախագծին: Որոշման համաձայն` Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ծառայողների համար (թվով 320 ծառայող) նախատեսված է երկու տեսակի ամենօրյա համազգեստի լրակազմ՝ քողարկող և մուգ կանաչ համազգեստներ: Նախատեսվում է գործածությունից հանել քողարկող համազգեստը, ինչը պայմանավորված է համազգեստի թվային պատկերով` […]

̰
Պուտինն ու Միշելը հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորումը

18:16 22.04.2022

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Ի թիվս այլ հարցերի, Միշելն ու Պուտինն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի վերջին շփումները Հայաստանի և Ադրբեջանի […]

̰
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2021 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

18:08 22.04.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի արդյունքներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հնարավորություններին և հարակից այլ թեմաների: Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան […]

̰
Փրկարարները օգնություն են ցուցաբերել անզգուշորեն ձորն ընկած քաղաքացուն

17:50 22.04.2022

Ապրիլի 21-ին՝ ժամը 13:23-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում «Ճոժկ» կոչվող տեղանքում մարդ է գլորվել ձորը և հայտնվել գետում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 13:24-ին ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր: Դեպքի վայր է […]

̰
Բոլոր այն քաղաքացիները, որոնք տուժել են լուսանկարում պատկերված անձի հանցավոր գործողություններից, կարող են դիմել ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին

17:44 22.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 54-ամյա տղամարդու կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի 54-ամյա բնակիչը հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչ, ունենալով տարբեր անձանց նկատմամբ գույքային չմարված պարտավորություններ և տեղեկանալով Մարտունի […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ներդրող ընկերության ներկայացուցիչներին

17:36 22.04.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ներդրող FRV ընկերության և IFC կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել է FRV-Masrik ընկերության կողմից «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ընթացքը։ Նախարարը մտահոգություն է հայտնել կայանի կառուցման աշխատանքների ձգձգման շուրջ և հույս է հայտնել, որ հնարավորինս արագ կսկսվի և […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ուզբեկստանի նախագահը

17:28 22.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ «Համոզված եմ, որ մեր երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը այսուհետ ևս կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների բարգավաճման»,-մասնավորապես ասված է ուղերձի մեջ։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նախագահ Խաչատուրյանին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հայաստանի […]

̰
Գերմանիան ևս 37 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային. ԶԼՄ-ներ

17:21 22.04.2022

Գերմանիան ևս 37 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար։ Միջոցները կուղղվեն բնակարանների կառուցմանը և էլեկտրացանցերի վերականգնմանը, գրում է Augsburger Allgemeine թերթը՝ հղում անելով Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարությանը։ Այդ միջոցներից 22,5 մլն եվրոն ուղղվելու է էլեկտրացանցի վերականգնմանը, իսկ 12,4 մլն եվրոն՝ բնակարանների կառուցմանը։ Եվս 2 միլիոն եվրո կհատկացվի բժշկական սարքավորումների համար։ Համաշխարհային բանկի նախագահը […]

̰
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են Կոմիտասի գողացված կիսանդրին

17:14 22.04.2022

Ապրիլի 12-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն էր ստացվել, որ Վահագն Դավթյանի անվան զբոսայգու մուտքի մոտ տեղադրված Կոմիտասի հուշարձանի մետաղյա գլուխը գողացել են: Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել գողությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Ապրիլի 22-ին Երևանի բնակիչ, 29 և 32 տարեկան երկու տղամարդիկ հայտնաբերվել ու ներկայացվել […]

̰
̰
Հաստատվել են hեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները

17:00 22.04.2022

Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից թերլցումները կանխելու նպատակով կառավարությունը հաստատել է hեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը: Նախատեսված պահանջների կիրառման համար առևտրի կետերը պետք է ապահովված լինեն հեղուկ վառելիքի տարբեր տեսակների համար 5լ անվանական տարողություն ունեցող առնվազն 1 չափանոթով և սպառողի պահանջով վառելիքի վաճառքն իրականացնեն […]

̰
Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների դեմ բոյկոտի գործընթացն ավարտին է մոտենում. թուրքական ԶԼՄ-ներ

16:55 22.04.2022

Սաուդյան Արաբիայում 2020-ի սկզբից թուրքական արտադրանքի դեմ հայտարարված բոյկոտի գործընթացն ավարտին է հասնում։ Այս մասին գրում են թուրքական T24-ը՝ ընդգծելով, թե սպասվում է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը նոր դրական քայլեր է անելու այդ ուղղությամբ Ռամադանից հետո։ Թուրք արտահանողները նշում են, որ կարճ ժամանակում առևտրի ոլորտում կարող են հասնել նախկին մակարդակին՝ Թուրքիայից այդ երկիր արտահանումը հասցնելով […]

̰
BACK_TO_TOP