23:42 22.04.2022
Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում պետական-հասարակական ունեցվածի գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների հետ։ Արդյունքում՝ Վեդի քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում հայտնաբերվեց և ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ։ Պարզվեց, որ նա անցած տարվա նոյեմբերին ապամոնտաժել ու գաղտնի հափշտակել էր 400 մմ տրամագծով և 25 մետր երկարությամբ խողովակ՝ […]
23:35 22.04.2022
Բանակ-հասարակություն կապի ամրապնդման և զինվորական ծառայության գրավչության բարձրացման նպատակով N զորամիավորման սպաներն այցելել են կցագրված հանրակրթական հաստատություններ։ Հանդիպումների ընթացքում սպաներն ավագ դասարանների աշակերտներին ներկայացրել են ռազմական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, զինվորական ծառայության առավելությունները, պատասխանել դպրոցականների հարցերին։
23:27 22.04.2022
Հանրապետության տարածքում ապրիլի 23-24-ը, 25-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում ապրիլի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:18 22.04.2022
Ապրիլի 20-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Նանսենի փողոցում ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Լվովյան փողոցի 37-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութի հետքերով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։
23:09 22.04.2022
Ապրիլի 21-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ նվիրված ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի երաշխավորմանը: Միջոցառմանը մասնակցել են վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, ինչպես նաև դատական ու իրավական ոլորտի ներկայացուցիչներ: Քննարկման թեման ԲԴԽ որոշումն էր,որով մասնավորապես սահմանվել են գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ։ […]
23:00 22.04.2022
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, Արմավիրի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ակոսափող հրացանի և փամփուշտների հանձնման դեպքեր։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ինչի շնորհիվ […]
22:42 22.04.2022
Ապրիլի 21-ից 22-ը N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական մարտավարական մասնագիտական պարապմունքներ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները և հմտությունները, պատրաստության աստիճանը։
22:33 22.04.2022
Ապրիլի 22-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից Նալբանդյան տանող ճանապարհին կրակոցներ են, նախնական տվյալներով՝ մեկ քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկ քաղաքացի ընկած է գետնին: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 00.05-ի սահմաններում Նալբանդյան գյուղի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տանտիրոջ փեսան՝ […]
22:25 22.04.2022
Գործադիրի որոշմամբ Աշոտ Մարտիրոսյանը ազատվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնից: Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է պատվիրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների 2021 թ. ընթացքում իրականացրած ներդրումների տեխնիկական աուդիտ, ինչը հնարավորություն կընձեռի անկախ մասնագիտական կազմակերպության կողմից ստանալ սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման օբյեկտիվ և հիմնավոր գնահատական, որն […]
22:18 22.04.2022
ՈՒԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության հանդիպումների նոր ժամանակացույցը: Ըստ այդմ՝ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները կկայանան հետևյալ ժամանակացույցի համաձայն։ Հայաստան – Իռլանդիա – հունիսի 4, ժամը՝ 17։00 Շոտլանդիա – Հայաստան – հունիսի 8, ժամը՝ 22։45 Ուկրաինա – Հայաստան – հունիսի 11, ժամը՝ 17։00 (կախված մրցավայրից) Հայաստան – Շոտլանդիա – հունիսի 14, ժամը՝ 20։00 Հայաստան […]
22:09 22.04.2022
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման շրջանակը ընդլայնելու նպատակով: Նախատեսվում է ներառել ՏՏ ոլորտում տնտեսական գործունեության նոր տեսակներ՝ էլեկտրոնային բաղադրամասերի, համակարգիչների և ծայրամասային սարքվածքների, կապի սարքավորանքի, օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի արտադրություն, համակարգչային ծրագրերի հրատարակություն խմբերը: Միաժամանակ […]
21:51 22.04.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է պետբյուջեի վերաբաշխման միջոցով 37,161.4 հազար դրամ հատկացնել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի քարաթափման հետ կապված խնդիրները լուծելու համար պողպատյա պաշտպանիչ ցանցերի կառուցման ծախսերին: Հիմնավորման համաձայն, ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի հիմնական դպրոցի և նրան հարակից տարածքում առկա է քարաթափման վտանգ։ Անհրաժեշտ է իրականացնել կանխարգելիչ […]
21:49 22.04.2022
Մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման շարունակականությունն ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման, այդ նպատակի համար ընդհանուր առմամբ ընդունվել է հինգ որոշում և ուսման վարձի փոխհատուցում է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` 7318 […]
21:39 22.04.2022
ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կին զինծառայողների հետ տարվող աշխատան¬քների բա¬ժան¬¬մուն¬քի սպա¬ներն այցելել են N զորամաս։ Կին զինծառայողների խնդիրների վերհանման նպատակով անցկացված քննարկումն ամփոփվել է սոցիոլոգիական հարցմամբ։ Անդրադարձ է կատարվել նաև զորամասի կանանց խորհրդի գործունեության հետ կապված հարցերին։
21:27 22.04.2022
Ապրիլի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ: Քարտուղար Գրիգորյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային հարցերին վերաբերվող Հայաստանի մոտեցումները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ակտիվացած ապատեղատվությանը՝ մասնավորապես Հայաստանի առընչությամբ և շեշտվել է դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են երկկողմ հետաքրքություն […]
21:15 22.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Շառլ Միշելը եւս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու […]
20:58 22.04.2022
Գեղարքունիքի մարզից ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության 13 ծրագրերից օգտվելու հայտ է ներկայացրել 67 շահառու։ Ներկայացված փաթեթը ընդգրկում է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», ««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության», «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության», «2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության […]
20:50 22.04.2022
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր էջում: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի առաջխաղացման ուղղությամբ հետագա աշխատանքի հեռանկարները: ԵՄ-ն նախկինի պես շարունակում է հավատարմորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը»,- գրել է […]
20:43 22.04.2022
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում բացվել է հողի լաբորատորիա և քիմիայի լսարան; Գյուղատնտեսական և կրթական այս ծրագիրն իրականություն է դարձել Եվրոպական միության ֆինանսավորվմամբ, Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում։ Նորագույն ու ճշգրիտ սարքավորումներով հագեցած այս լաբորատորիան տարածաշրջանում եզակի կառույց է․ այն կարևոր նշանակություն կունենա ոչ […]
20:37 22.04.2022
Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ռուսլան Կազակբաևն ուրբաթ օրը հրաժարական է տվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հանրապետության նախագահի վարչակազմի աղբյուրը։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ընդունել է Կազակբաևի հրաժարականը։ «Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Կազակբաևն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից»,- ասվում է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Արտգործնախարարի […]
20:30 22.04.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին նա ուրբաթ օրը հայտարարել է France Inter ռադիոկայանի եթերում։ «Կարծում եմ, որ մեր պարտքն է շարունակել բանակցությունները նախագահ Պուտինի հետ: Կապի միայն մեկ ուղի կա, և այն պետք է պահպանվի», – ասել է Մակրոնը։ Նրա կարծիքով՝ բանակցությունների […]
20:25 22.04.2022
Աֆղանստանի Կունդուզ նահանգի մզկիթներից մեկում պայթուցիկ սարք է գործարկվել։ Այս մասին ուրբաթ հայտնել է աֆղանական Aamaj News գործակալությունը։ Մզկիթը գտնվում է Կունդուզ նահանգի Իմամ Սահիբ շրջանում՝ երկրի հյուսիսային մասում։ Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը Twitter-ի իր պաշտոնական էջում հաստատել է 33 զոհերի մասին տվյալները։ Նրա խոսքով՝ ևս 43 մարդ վիրավորվել է։ […]
20:19 22.04.2022
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանը համատեղ խորհրդակցություն են ունեցել Տավուշի մարզպետարանում։ Քննարկվել են անտառային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է եղել մարզի անտառների պահպանության, վերականգնման ու նոր անտառների ստեղծման հարցերին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև […]
20:14 22.04.2022
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից ռուս-հայկական հարաբերություններում ունեցած մեծ ներդրման համար ապրիլի 22-ին շնորհակալագիր է հանձնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին, ով ռուսական համայնքը ներկայացնող օրենսդիր է: Շնորհակալագիրն Ալեքսեյ Սանդիկովին է փոխանցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարեւը ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական […]
20:09 22.04.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով ապրիլի 26-ին կժամանի Մոսկվա՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեքշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների համար, նրան կընդունի նաև ՌԴ […]
20:04 22.04.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 21-ին առաջին անգամ ներկայացվել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը։ Օրակարգում ընդգծված էր ոլորտի և նախարարության ներկայացուցիչների երկխոսությունը։ Քննարկման հիմնական զեկուցողն էր տեքստիլ արդյունաբերության ոլորտի ռազմավարական զարգացման գծով գլխավոր խորհրդատու Տիգրան Ջրբաշյանը։ Նա էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի թիմի հետ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման հանգամանալից վերլուծություն և գործողությունների […]